(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Երիկամի քաղցկեղ

Հոդվածում

Երիկամի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որով կարող են տառապել ինչպես տղամարդիկ, այնպես և կանայք: Հաճախ միայն երիկամի հեռացումն է թույլ տալիս բուժել հիվանդին: Այս հոդվածում ես ներկայացնում եմ երիկամի քաղցկեղի առաջացման պատճառները, հիվանդության վերաբերյալ կանխատեսումներ, նաև՝ դեպքեր, երբ կարելի է հեռացնել ուռուցքը՝ պահպանելով երիկամը, ինչպես նաև երիկամների ուռուցքների վիրահատությունների մեթոդները:

Ախտորոշում. երիկամի քաղցկեղ

Յուրահատկություն. անորոշություն: Այո՛, ինչպես ցանկացած օնկոլոգիական հիվանդության, այնպես էլ «Երիկամի քաղցկեղ» ախտորոշումը սարսափելի է հնչում: Սակայն ավելին՝ հիվանդը, ում հայտնել են այդ ախտորոշումը, ամենևին չգիտի՝ ինչ անել: Եթե վիրահատություն, ապա՝ ինչպիսի՞: Միայն ուռուցքի՞ հեռացում, թե երիկամի ռադիկալ հեռացում: Հարկավո՞ր է արդյոք վիրահատել 4-րդ ստադիայի հիվանդին: Իսկ ինչպիսի՞ք կլինեն կանխատեսումները չվիրահատելու դեպքում: Առաջին հերթին այս հոդվածը գրել եմ հետևյալ հարցին պատասխանելու նպատակով՝ ի՞նչ անել, եթե Ձեզ կամ Ձեր հարազատներից մեկի մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը: Իմ կարծիքով՝ ծայրահեղ կարևոր է իմանալ երիկամի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները և ոչ մի դեպքում չհուսահատվել:

Ինչպիսի՞ վիրահատություններ են իրականացվում երիկամի քաղցկեղի դեպքում

image/svg+xml

Երիկամի ուռուցքի լապարոսկոպիկ հեռացումը բուժման ստանդարտ է, որի դեպքում հեռացվում է միայն ուռուցքը, իսկ օրգանը պահպանվում է: Մենք կիրառում ենք այդ մեթոդը, եթե ուռուցքի չափը չի գերազանցում 6 սանտիմետրը:
Երիկամի լապարոսկոպիկ վիրահատությունը համարվում է երիկամի քաղցկեղի վիրահատական բուժման «ոսկե ստանդարտ», նույնիսկ ուռուցքի մեծ չափերի դեպքում: Կտրվածքի բացակայությունն ապահովում է ցավի բացակայություն և վիրահատությունից հետո արագ ապաքինում:
Երիկամի քաղցկեղի խոռոչային վիրահատություն. երբեմն անհրաժեշտություն է առաջանում իրականացնել հենց խոռոչային վիրահատություն՝ ուռուցքի ռեզեկցիա կամ ողջ օրգանի հեռացում:

Ավելին՝ երիկամի քաղցկեղի վիրահատության մասին

Երիկամների քաղցկեղի ախտանիշերը տղամարդկանց և կանանց մոտ

«Հանձնեցի մեզի անալիզ, ասացին, որ մեզի մեջ կա արյուն, ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության», «Նախ մեզի մեջ հայտնվեց արյուն, այնուհետև սկսվեցին մեջքի ցավեր: Գնացի բժշկի, հայտնաբերեցին քաղցկեղ», «Կասկածելով լյարդի կիստ՝ հայրիկիս համակարգչային տոմոգրաֆիա արեցին, հայտնաբերեցին օնկոլոգիական հիվանդություն»: Այս ամենը հատված է իմ հիվանդների գանգատներից, որոնց հայտարարվում է այդ սարսափելի ախտորոշումը՝ «երիկամի քաղցկեղ»: Ընդ որում, շատ հաճախ որևէ ցավ չի լինում, ոչինչ չի անհանգստացնում, ուղղակի դիսպանսերիզացիայի շրջանակներում անցել են ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում էլ հայտնաբերվել է երիկամի քաղցկեղ:

Ի՞նչ է զգում մարդը, ում հայտնել են «երիկամի քաղցկեղ» ախտորոշման մասին: Դա կարող է հասկանալ կամ նմանատիպ իրավիճակով անցած հիվանդը, կամ… բժիշկը, որն ամեն օր շփվում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների հետ: Նման ախտորոշումն առաջին հերթին սահմանափակում է կյանքի տևողությունը, և մարդիկ հայտնվում են երկարատև ցավերի և տանջանքների սպառնալիքի առջև: Ընդ որում, երիկամի քաղցկեղի բուժումը, պատկերավոր ասած, ծանր պատերազմ է, որ հիվանդության դեմ մղում են բժիշկը և հիվանդը: Փաստերը վկայում են, որ որքան մարդը լավ է հասկանում իր հիվանդության էությունը, այնքան ավելի մեծ են նրա հնարավորությունները հիվանդությունը հաղթելու առումով: Հենց այդ իսկ պատճառով է, որ ես բոլոր հիվանդներիս համար նկարում և պատմում եմ իրենց հիվադության էությունը. մարդը պետք է իմանա, թե ինչի դեմ է պայքարելու:

«Գոյություն ունեն հիվանդությունը, հիվանդը և բժիշկը:
Ում կողմից լինի հիվանդը, այդ կողմն էլ կհաղթի»
Հիպոկրատ

Երիկամի քաղցկեղը չարորակ գոյացություն է: Երիկամի ուռուցքի բջիջները բնութագրվում են անվերահսկելի աճով և մետաստազներ ստեղծելու, այսինքն դեպի այլ՝ հեռավոր օրգաններ տարածվելու ունակությամբ: Այդ բջիջները քայքայում են առողջ հյուսվածքը, աճում են դրա հաշվին, արտադրում են տոքսիններ՝ թունավորելով և սպանելով օրգանիզմը:

Ամենասարսափելին ցավի սպասումը և անորոշությունն են:

Ինչպե՞ս է առաջանում երիկամի քաղցկեղը կանանց և տղամարդկանց մոտ

Երիկամի քաղցկեղի առաջացումը

Կանցերոգեն, այսինքն օնկոլոգիական հիվանդություններ առաջացնող նյութերի մեծամասնությունն օրգանիզմից դուրս են գալիս միզային համակարգի միջոցով: Այդ նյութերի շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է ծխախոտը. երիկամի քաղցկեղով տառապող իմ հիվանդների 70 տոկոսը ծխողներ են: Գոյություն ունի այս հիվանդության առաջացմանը նպաստող ևս երկու գործոն՝ ճարպակալումը և զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացումը:

Չարորակ փոփոխված բջիջն սկսում է անվերահսկելի կերպով բազմանալ. արդյունքում առաջանում է չարորակ ուռուցք: Առաջանալուն պես ուռուցքի չափերն սկսում են մեծանալ, դուրս գալ օրգանի սահմաններից՝ տարածվելով արյան հոսքի հետ դեպի ավշային հանգույցներ, թոքեր և ոսկորներ:

Երիկամի քաղցկեղի ախտորոշումը

Բոլոր կոնգրեսների, կոնֆերանսների և սիմպոզիումների ընթացքում հնչում է միևնույն միտքը՝ ուռուցքը սպասել չի սիրում, ժամանակը խաղում է հիվանդի դեմ: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ երիկամի քաղցկեղի արդյունավետ բուժումը կախված է լիարժեք և արագ ախտորոշումից: Ի միջիայլոց, մինչ այժմ հիվանդը ստիպված է լինում անցնել մի ամբողջ բյուրոկրատական համակարգով՝ ախտորոշումից մինչև վիրահատություն անցնելու վրա երբեմն վատնելով մեկ ու կեսից երկու ամիս: Հաճախ մարդու համար ուղղակի անհասկանալի է՝ ի՞նչ կարիք կա անցնելու այդ քանակությամբ հետազոտություններ և անալիզներ:

Պատասխանը պարզ է՝ ճիշտ բուժումը կախված է հիվանդության ստադիան ճիշտ հասկանալու փաստից: Երիկամի քաղցկեղի ստադիան կախված է երկու գործոնից՝ գոյացության չափից և մյուս օրգանների վրա դրա տարածվածության աստիճանից:

Ուլտրաձայնային հետազոտություն

Ընդ որում՝ ոչ միայն երիկամների: Դա առաջին հետազոտությունն է, որի ընթացքում հնարավոր է բացահայտել ուռուցքը: Միևնույն ժամանակ, որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը թույլ կտա գնահատել նաև լյարդի, ենթաստամոքսային գեղձի և մյուս օրգանների վիճակը, ինչը ծայրահեղ կարևոր է ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ բուժման պլանավորման տեսանկյունից:

Երիկամների մուլտիսպիրալ ՀՏ

Համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս ճշգրիտ կերպով գնահատել ուռուցքի չափը, դրա չարորակությունը, տեղակայումը և երիկամի սահմաններից դուրս տարածվածության աստիճանը: Դա ստադիավորող պարտադիր հետազոտություն է, որը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել տվյալներ՝ բուժման մեթոդի ընտրության համար՝ միայն ուռուցքի՞, թե ամբողջ օրգանի հեռացում, ինչպես նաև վիրահատության նախապատրաստական աշխատանքների և հետվիրահատական բուժման ծավալ:

Թոքերի ՀՏ

Օնկոլոգիական հիվանդության առկայության դեպքում իրականացվող պարտադիր հետազոտություն: Այս մեթոդը թույլ է տալիս բացահայտել երիկամի քաղցկեղի մետաստազների առկայությունը, ինչի արդյունքում պարտադիր է դառնում նախավիրահատական կոնսուլտացիան քիմիոթերապևտի հետ և երիկամի քաղցկեղի՝ հետվիրահատական տարգետային թերապիան: Վերջինս իրենից ներկայացնում է այս հիվանդության դեմ պայքարի քիմիոթերապիայի արդյունավետ տեսակ:

Այս հետազոտությունները կարևորագույն դերակատարում ունեն վիրահատական բուժման ձևը որոշելու առումով. Անհրաժե՞շտ է արդյոք հեռացնել երիկամը, թե կարելի է հեռացնել ընդամենը ուռուցքը՝ պահպանելով օրգանը: Հաշվի առնելով այն փաստը, որ հաճախ վիրահատության իրականացման արագությունից է կախված բուժման հաջող արդյունքը, մենք մեր կլինիկայում ներմուծել ենք հետազոտությունների արձանագրության եվրոպական ձևաչափ, որը հնարավորություն է տալիս բոլոր հարցերի պատասխաններն ստանալ մեկ օրվա ընթացքում:

Մինչև 4սմ չափի երիկամի ուռուցքը կարելի է հեռացնել՝ պահպանելով երիկամը:

Երիկամի քաղցկեղի բուժումը տղամարդկանց և կանանց մոտ

Իմ կարծիքով՝ օնկոլոգիական հիվանդության դեմ պայքարում հիվանդի իրազեկվածությունն ունի շատ կաևոր դերակատարում: Հիվանդի և նրա հարազատների մոտ չպետք է մնան հարցեր, որոնց պատասխանները չեն տրվել: Հիվանդը պարտավոր է իմանալ՝ ինչ մեթոդով ենք պատրաստվում վիրահատել նրան, և թե ինչու է մեր կողմից ընտրվել հենց այդ մեթոդը:
Մի՞թե հիվանդն ի վիճակի կլինի փոխգործակցել բժշկի հետ, եթե նրանք խոսեն տարբեր լեզուներով: Թերևս ոչ: Կգիտակցի՞ արդյոք նա բոլոր ռիսկերը և կկարողանա՞ արդյոք վերահսկել բոլոր հետևանքներն արդեն վիրահատությունից հետո՝ տանը: Ո՛չ: Այդ իսկ պատճառով էլ, զրուցելով հիվանդի հետ, ես պարտադիր կերպով նկարում եմ այն ամենն ինչ պատրաստվում եմ իրականացնել՝ ցույց տալով անիմացիաներ և ձգտելով հասնել հիվանդի կողմից երիկամի քաղցկեղի բուժման ամբողջ գործընթացի հասկանալուն:

Երիկամի ուռուցքի ռեզեկցիա

Սա միայն ուռուցքի հեռացումն է: Մինչև 4սմ չափի ուռուցքների դեպքում հնարավոր է պահպանել երիկամը՝ հեռացնելով միայն ուռուցքը: Մի ամբողջ շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ուռուցքի փոքր չափի դեպքում վիրահատությունը նույնքան ռադիկալ է, որքան օրգանի հեռացումը: Ռեզեկցիան կիրառվում է նաև միակ երիկամի քաղցկեղի, ինչպես նաև մի շարք այլ դեպքերում, երբ օրգանի հեռացումն անհնարին է:

Ռադիկալ նեֆրեկտոմիա

Երիկամի հեռացում: Մեծ ուռուցքների առկայության դեպքում նմանատիպ վիրահատությունը հանդիսանում է երիկամի քաղցկեղի բուժման «ոսկե ստանդարտ» թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: 3-րդ և 4-րդ ստադիաների դեպքում, ինչպես նաև մետաստազների առկայության դեպքում ևս մենք հեռացնում ենք ամբողջ օրգանը: Դա թույլ է տալիս հետագայում կիրառել տարգետային թերապիա՝ այդպիսով մեծացնելով հիվանդի ապաքինման հնարավորությունները:

Լապարոսկոպիկ վիրահատություն երիկամի քաղցկեղի դեպքում

Ընդունելով հիվանդին վիրահատելու որոշում՝ առաջին հերթին մենք որոշում ենք՝ ինչպես վիրահատել նրան: Եթե հնարավոր է իրականացնել լապարոսկոպիկ վիրահատություն, ապա առաջարկում ենք հենց այդ տարբերակը, քանի որ կտրվածքի բացակայությունը հնարավորություն է ընձեռում հիվանդին հնարավորինս արագ վերականգնվել երիկամի քաղցկեղի վիրահատությունից հետո, ինչպես նաև առանց հետաձգելու սկսել տարգետային թերապիան: Ամենից հաճախ մենք հիվանդներին վիրահատում ենք հենց այդ մեթոդով:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ կամ Ձեր հարազատներից որևէ մեկին անհրաժեշտ է երիկամի քաղցկեղի ախտորոշում և բուժում Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք Ձեր վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Կարծիքներ
Կարավաևներ

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Այս տարվա մայիս ամսին, երբ մեզ հանձնեցին ամուսնուս երիկամների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Եվ այդ ինչ-որ բանը լուրջ էր: Մենք գիտակցում էինք, որ ժամանակը սպասել չի սիրում: Մեր շրջանի պոլիկլինիկայում, ավաղ, ամեն բան շատ էր ձգձգվում: Սկսեցի մասնագետներ փնտրել համացանցում: Ճակատագիր էր դա, բախտ... հասկացեք՝ ինչպես ցանկանում եք, սակայն ես գրեթե անմիջապես գտա բժիշկ Դիլանյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Դիլանյանի ասիստենտին՝ Վիկտորիային: Շատ ուշադիր և շփման մեջ հաճելի անձնավորություն, որին հաջողվեց հանգստացնել և դրական տրամադրություն ներշնչել մեզ: Առաջին կոնսուլտացիայի ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ էր շտապ վիրահատություն: Բժիշկը մեզ շատ դուր եկավ. ամեն ինչ բացատրեց, հույս ներշնչեց: Մենք բժշկի աշխատասենյակից դուրս եկանք այն համոզմամբ, որ բացարձակապես չարժեր հուսահատվել, և ամեն բան բժշկի ոսկե ձեռքերում և մեր ձեռքերում էր: Մեկ շաբաթվա ընթացքում ամուսինս վիրահատվեց. ամեն ինչ բարեհաջող անցավ: Վիրահատությունն իրականացեց լապարոսկոպիկ եղանակով: Ցավոք, ստիպված եղան հեռացնել երիկամը, սակայն այդ իրավիճակում առավել կարևոր էր պահպանել առողջությունը հետագայի համար: Վիարահատությունից հետո ամուսինս արագ վերականգնվեց: Անցել է արդեն մեկ և կես ամիս. հետևում ենք բժշկի բոլոր խորհուրդներին և պլանավորում մեր անելիքները հետագա, հուսով եմ, երկար կյանքի կտրվածքով: Շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի, հիվանդների հանդեպ հոգատարության և ուշադիր վերաբերմունքի համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ այդ դժվարին աշխատանքում:
Երախտագիտությամբ՝ Կարավաևներ

Երիկամի քաղցկեղ
կարդալ ավելին
Երիկամի քաղցկեղ
կարդալ ավելին
Амбулатория
Ինչպես գալ մեզ մոտ