(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Կլինիկա

"Ֆանարջյան Կլինիկ" (հայաստանյան գործընկեր)

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Սարմենի փ.90
Խորհրդատվությունն իրականացվում է ըստ նախնական գրանցման
Հեռ., Viber, WatsApp` (+374) 91-26-03-03

Ֆանարջյան կլինիկան հիմնադրվել է 2016 թվականին՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ-ուրոլոգ Դավիթ Կոնստանտինի Ֆանարջյանի կողմից։ Գործունեության կարևորագույն նպատակն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ: Կլինիկայում աշխատում են միջազգային գործնական աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ:
Գործում են հետևյալ բժշկական ծառայությունները՝
•    Ուրոլոգիա
•    Անդրոլոգիա
•    Գինեկոլոգիա
•    Ստոմատոլոգիա
•    Ուլտրաձայնային հետազոտություն
•    Լաբորատոր հետազոտություններ
Կլինիկան սերտորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան կլինիկաների հետ՝ դրանով իսկ հիվանդներին ընձեռելով արտասահմանյան բժիշկների հետ առցանց խորհրդատվության բացառիկ հնարավորություն:
Ֆանարջյան կլինիկայի մշտական գործընկերն է հանդիսանում Մոսկվայի Ինովացիոն Ուրոլոգիայի կենտրոնը, որի ղեկավարը՝ բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան Հովհաննես Էդուարդի Դիլանյանը, պարբերաբար հրավիրվում է Հայաստան՝ իրականացնելու բացառիկ վիրահատություններ: Հովհաննես Դիլանյանը կատարում է մի շարք ռեկոնստրուկտիվ բարդագույն վիրահատություններ (այդ թվում՝ միզուկի, միզապարկի, միզածորանի վերականգնում): Հանդիսանալով մինի-ինվազիվ վիրաբուժության էքսպերտ՝ Հ.Դիլանյանը վիրահատությունների մեծ մասն իրականացնում է լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ կամ միկրովիրաբուժական մեթոդներով:
Այս համագործակցությունը հիվանդներին ընձեռում է միաժամանակ երկու կլինիկաներում միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտման, ախտորոշման և վիրահատությունների, ինչպես նաև առցանց կոնսուլտացիաներից օգտվելու հնարավորություն: