(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Երիկամի ուռուցքի հեռացում

Հոդվածում

Երիկամի ուռուցքի հեռացումը՝ երիկամի ռեզեկցիան, երիկամի քաղցկեղի նախնական ստադիաներում հիվանդության բուժմանն ուղղված վիրահատություն է, որի ընթացքում պահպանվում է օրգանը: Ինչպե՞ս է իրականացվում երիկամի ռեզեկցիայի վիրահատությունը: Ի՞նչ ընտրել. խոռոչայի՞ն թե լապարոսկոպիկ ռեզեկցիա: Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը: Որքանո՞վ է հավանական ռեցիդիվը երիկամի ուռուցքի հեռացումից հետո: Այս հոդվածում Դուք կգտնեք բոլոր այս հարցերի պատասխանները:

Վիրահատություն. երիկամի ռեզեկցիա

Թերևս տարօրինակ է այն իրավիճակը, երբ հիվանդը բժիշկ-օնկոուրոլոգից լսում է  «երիկամի քաղցկեղ» սարսափելի ախտորոշման լուրը և, միևնույն ժամանակ, բառեր, որ կա նաև լավ նորություն. հնարավոր է պահպանել երիկամը:
Յուրաքանչյուր անգամ, երբ հիվանդի համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տալիս, որ տեխնիկապես հնարավորություն կա ուռուցքը հեռացնել՝ օրգանը պահպանելով… Մի խոսքով, դա շատ ավելի լավ է, քան երիկամի հեռացումը: Այդ իսկ պատճառով, երիկամի քաղցկեղի առաջին ստադիայով հիվանդներիս հայտնում եմ լավ նորության մասին. չէ՞ որ ռեզեկցիան չի հանգեցնում հաշմանդամության:
 

Այո՛, օնկոլոգիական հիվանդության ախտորոշումն ինքն իրենով ծանր փորձություն է, որը պահանջում է հավաքել ողջ կամքի ուժը և պայքարել հիվանդության դեմ: Սակայն հայտնաբերելով ուռուցքը վաղ ստադիայում՝ մենք կարող ենք օգնել հիվանդին առանց օրգանի կորուստի, ինչը ծայրահեղ կարևոր է. չէ՞ որ Աստված ստեղծել է մեզ երկու երիկամով: Իրավիճակն ավելի վատ է, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է միակ երիկամի քաղցկեղ. այդ դեպքում արդեն մենք կարող ենք իրականացնել երիկամի ռեզեկցիա՝ հուսալով, որ հիվանդությունը չի կրկնվի:

Երիկամի ուռուցքի հեռացման վիրահատությունը 1-ին ստադիայի

երիկամի քաղցկեղի բուժման ոսկե ստանդարտն է:

«Լապարոսկոպիան հերթական նորաձև երևույթն է:
Որոշ ժամանակ անց վիրաբույժները վերադառնալու են մեծ կտրվածքներին»
Կոպիտ սխալմունք հանրահայտ պրոֆեսորի կողմից

Երիկամի ուռուցքի հեռացման մեթոդները

Խոռոչային ռեզեկցիա

Սա երիկամի ուռուցքի հեռացման ստանդարտ մեթոդ է, որն առաջարկվում է գրեթե բոլոր կենտրոններում: Այդ մեթոդն ունի մի շարք թերություններ.
•    Մոտ 20սմ կտրվածք, 
•    Մաշկի և 3 շերտ մկանների հատում,
•    Մեծ արյունահոսության հավանականություն,
•    Երիկամի ուռուցքի հեռացումից հետո՝ կպումային հիվանդություն,
•    Կոպիտ սպի և ճողվածքի առաջացման հավանականություն,
•    Երկարատև վերականգնում:
 

Լապարոսկոպիկ ռեզեկցիա

image/svg+xml

Սա բարձր տեխնոլոգիաներով հագեցած կենտրոններում իրականացվող ուռուցքի հեռացման ժամանակակից վիրահատություն է: Այս մեթոդին բնորոշ են հետևյալ առավելությունները.
• Նվազագույն վնասվածք. երիկամի ռեզեկցիան իրականացվում է անցքերի միջով, 
• Չկա մաշկի և մկանների հատում,
• Արյունահոսության բացակայություն,
• Չկա կպումային հիվանդություն,
• Չկան կոպիտ սպիներ և ճողվածքներ,
• Վիրահատությունից հետո վերականգնումը տևում է մի քանի օր:
 

«Երիկամի լապարոսկոպիկ ռեզեկցիան ուռուցքի հեռացման ժամանակակից ստանդարտն է»
EAU Guidelines

Երիկամի լապարոսկոպիկ ռեզեկցիա

Եկեք պատկերացնենք, որ երիկամի՝ 5-6սմ չափի ուռուցքի հեռացման նպատակով ստիպված են լինում իրականացնել մաշկի, ենթամաշկային ճարպաբջջանքի մեծ կտրվածք, վնասել 3 շերտ մկան, առանձնացնել ուռուցքը... Եվ բոլոր այս փուլերի ընթացքում հնարավոր է նաև նյարդերի և անոթների վնասում, ինչը երիկամի ռեզեկցիայից հետո կարող է պատճառ հանդիսանալ երկարատև ցավերի և երկրորդ վիրահատության՝ առաջացած հետվիրահատական ճողվածքի պատճառով: Ավելին, բաց վիրահատության ընթացքում որովայնը բաց է մանրէների առջև, իսկ ներքին օրգանները, բաց լինելով, բնականաբար, չորանում են: Արդյունքում առաջանում են վարակներ, ինչպես նաև կպումային հիվանդություն: Զարմանալի չէ, որ երիկամի ուռուցքի խոռոչային վիրահատությունից հետո հիվանդը, որը հիվանդանոցում է անցկացնում 7-12 օր, ստիպված է լինում ընդունել ցավազրկող դեղամիջոցներ, իսկ վերականգնման համար երբեմն անհրաժեշտ է լինում մինչև կես տարի:
Ինչ վերաբերում է երիկամի լապարոսկոպիկ ռեզեկցիային, ապա վիրահատությունն իրականացվում է առանց կտրվածքի՝ 3-4 անցքերի միջոցով, և ներքին օրգանները չեն առնչվում արտաքին միջավայրի հետ: Արդյունքում բացառվում է բարդությունների մեծ մասը: Միջին հաշվով հիվանդը երիկամի ուռուցքի լապարոսկոպիկ հեռացումից հետո հիվանդանոցում անց է կացնում 2-5 օր, իսկ ևս 2-3 օր անց կարող է վերսկսել  աշխատանքային գործունեությունը:

Երիկամի ուռուցքի լապարոսկոպիկ հեռացման առավելությունները. տեսանյութ

«Միշտ պատմե՛ք հիվանդին այն մասին, թե ինչ է
նրան սպասվում՝ նրա համար հասկանալի լեզվով»

Երիկամի ռեզեկցիա. հետվիրահատական շրջան

Երիկամի ուռուցքի հեռացումից հետո հետվիրահատական շրջանը բնութագրվում է մի շարք յուրահատկություններով: Մենք դրանց մասին պատմում ենք մեր բոլոր հիվանդներին, քանի որ հնարավոր չէ հասնել լավագույն արդյունքի առանց բժշկի և հիվանդի միջև լիարժեք համագործակցության:

Ցավի բացակայություն

Երիկամի ուռուցքի լապարոսկոպիկ հեռացումից հետո ցավեր պետք չէ սպասել: Ըստ ՈՒԵԱ-ի տվյալների՝ հետվիրահատական ցավերը հիվանդների կողմից գնահատվում են առավելագույնը 3 բալ: Դա նշանակում է, որ հիվանդների մեծամասնությունը չեն համաձայնում ցավազրկող սրսկման՝ խնդրելով երբեմն ընդամենը որևէ հաբ:

Արյունահոսության բացակայություն

Փորձը ցույց է տալիս, որ երիկամի լապարոսկոպիկ վիրահատությունից հետո արյունահոսությունը նվազագույն է և այն չի անդրադառնում հիվանդի ընդհանուր վիճակի վրա: Դա կապված է վիրահատական դաշտի տասնապատիկ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս վիրահատության ընթացքում ուշադիր կերպով շրջանցել բոլոր անոթները:

Ինքնազգացողություն

Վիրաբուժության Fast-track սկզբունքներից մեկն է հիվանդին արագ ոտքի կանգնեցնելը: Քանի որ մենք կիրառում ենք 6-րդ սերնդի անվտանգ անզգայացում և հիվանդին ոտքի ենք կանգնեցնում վիրահատության հենց հաջորդ օրը, ապա վերջինիս մոտ գործնականում թուլություն չի արտահայտվում:

Վարակների բացակայություն

Քանի որ լապարոսկոպիկ վիրահատության դեպքում որովայնի խոռոչը փակ է մնում, միկրոբներն ուղղակիորեն չեն կարողանում ներթափանցել և վարակ առաջացնել: 

Ճողվածքների բացակայություն

Եթե խոռոչային վիրահատությունից հետո, ելնելով ճողվածքների առաջացման վտանգից, հիվանդին խստիվ արգելվում է ծանրություն բարձրացնել, ապա լապարոսկոպիան չունի այդ թերությունը. չկա կտրվածք, չկա ճողվածք:

Արագ վերականգնում

Երիկամի ուռուցքի լապարոսկոպիկ ռեզեկցիայից երկու-երեք օր անց հիվանդը լիովին կարող է վերադառնալ տուն: Առավելագույնը մեկ շաբաթ անց նա կարող է վերսկսել աշխատանքային գործունեությունը՝ առանց որևէ սահմանափակման:

Երիկամի ուռուցքի հեռացման ժամանակակից մեթոդն է լապարոսկոպիան:

Երիկամի ուռուցքի հեռացումից հետո

Երիկամի ուռուցքի հեռացումից հետո անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնի: Մենք պնդում ենք, որպեսզի հետևեն դրանց, քանի որ դրանք, բառի բուն իմաստով, գրված են հիվանդների արյամբ և կյանքով:

Դադարել ծխել

Ծխախոտային կախվածությունն ամենամեծ ռիսկն է երիկամի քաղցկեղի ինչպես առաջացման, այնպես էլ երիկամի ուռուցքի հեռացումից հետո ռեցիդիվի առումով:

Քաշի նորմավորում

Ապացուցված է, որ ավելորդ քաշը ռիսկի նշանակալի գործոն է երիկամի քաղցկեղի առաջացման համար: Այդ իսկ պատճառով՝ երիկամի ուռուցքի հեռացումից հետո հիվանդները հսկվում են դիետոլոգի կողմից:

Հիպերտոնիայի բուժումը

Ռիսկի ևս մեկ գործոն է հանդիսանում հիպերտոնիկ հիվանդությունը: Այդ իսկ պատճառով՝ աշխատանքի ընթացքում մենք համագործակցում ենք սրտաբանի հետ և անպայման շտկում այդ հիվանդությունը:

Հսկողություն

Կես տարին մեկ մենք հրավիրում ենք հիվանդին հերթական ստուգման՝ համարելով, որ չի կարելի օնկոլոգիական հիվանդությամբ տառապող հիվանդին ուղարկել ինչ-որ անհայտ պոլիկլինիկաներ:

Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Կարևոր է իմանալ, որ ուռուցքի հեռացումից հետո իրականացվող երիկամի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս հիվանդին ապահովագրել ծանր ռեցիդիվից: Համապատասխանաբար, ծայրահեղ կարևոր է ուլտրաձայնային հետազոտության որակը:

Կոնսիլիում

Կես տարին մեկ մենք հիվանդի հետ որոշում ենք՝ ինչպիսի հետազոտություններ նա պետք է անցնի. ՀՏ-ն անհրաժեշտ է ոչ բոլոր հիվանդներին:

Օնկոլոգիական կանխատեսումներ երիկամի ռեզեկցիայից հետո

Երիկամի ուռուցքի հեռացումից հետո կանխատեսումները, որպես կանոն, դրական են: Սակայն օնկոլոգիական տեսանկյունից զգուշավորությունը երիկամի քաղցկեղի բուժումից հետո հիվանդների հսկողության հիմնական սկզբունքն է: Գոյություն ունի հասարակ կանոն. երիկամի քաղցկեղի բուժումից հետո հերթական ստուգումները պետք է հիմնվեն տվյալ հիվանդի համար առկա ռիսկի գործոնների, ինչպես նաև այն հանգամանքի վրա, թեինչպիսի բուժում է նա ստացել: Հենց այդպես՝ անհատական սկզբունքով ենք մենք վերաբերվում մեր հիվանդներից յուրաքանչյուրին:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. Օնկոլոգիական հիվանդության բուժում՝ համաձայն Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներին:

Թիմ. օնկոուրոլոգիայի գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիաթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն ընտրելու նպատակով:

Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:

Անվտանգություն. Ուրոլոգների եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:

Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml

Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- Մոտ 12 տարվա փորձը երաշխավորում է ճշգրիտ ախտորոշում և ճիշտ բուժում:
- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:
 

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ:
Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Կարծիքներ
Կարավաևներ

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Այս տարվա մայիս ամսին, երբ մեզ հանձնեցին ամուսնուս երիկամների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Եվ այդ ինչ-որ բանը լուրջ էր: Մենք գիտակցում էինք, որ ժամանակը սպասել չի սիրում: Մեր շրջանի պոլիկլինիկայում, ավաղ, ամեն բան շատ էր ձգձգվում: Սկսեցի մասնագետներ փնտրել համացանցում: Ճակատագիր էր դա, բախտ... հասկացեք՝ ինչպես ցանկանում եք, սակայն ես գրեթե անմիջապես գտա բժիշկ Դիլանյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Դիլանյանի ասիստենտին՝ Վիկտորիային: Շատ ուշադիր և շփման մեջ հաճելի անձնավորություն, որին հաջողվեց հանգստացնել և դրական տրամադրություն ներշնչել մեզ: Առաջին կոնսուլտացիայի ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ էր շտապ վիրահատություն: Բժիշկը մեզ շատ դուր եկավ. ամեն ինչ բացատրեց, հույս ներշնչեց: Մենք բժշկի աշխատասենյակից դուրս եկանք այն համոզմամբ, որ բացարձակապես չարժեր հուսահատվել, և ամեն բան բժշկի ոսկե ձեռքերում և մեր ձեռքերում էր: Մեկ շաբաթվա ընթացքում ամուսինս վիրահատվեց. ամեն ինչ բարեհաջող անցավ: Վիրահատությունն իրականացեց լապարոսկոպիկ եղանակով: Ցավոք, ստիպված եղան հեռացնել երիկամը, սակայն այդ իրավիճակում առավել կարևոր էր պահպանել առողջությունը հետագայի համար: Վիարահատությունից հետո ամուսինս արագ վերականգնվեց: Անցել է արդեն մեկ և կես ամիս. հետևում ենք բժշկի բոլոր խորհուրդներին և պլանավորում մեր անելիքները հետագա, հուսով եմ, երկար կյանքի կտրվածքով: Շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի, հիվանդների հանդեպ հոգատարության և ուշադիր վերաբերմունքի համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ այդ դժվարին աշխատանքում:
Երախտագիտությամբ՝ Կարավաևներ

Երիկամի ուռուցքի հեռացում
կարդալ ավելին
Երիկամի ուռուցքի հեռացում
կարդալ ավելին
Амбулатория
Ինչպես գալ մեզ մոտ