(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

ԺԱՄԱՆԵՔ ԲՈՒԺՄԱՆ

Ուրախ կլինենք օգնել Ձեզ կազմակերպել բուժման նպատակով Ձեր ժամանումը Մոսկվա: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը և կանենք հնարավորինս ամեն բան, որպեսզի ապահովենք հարմարավետ ճամփորդություն և կեցություն Մոսկվայում ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեզ ուղեկցող հարազատի համար: Մենք երաշխավորում ենք անհատական մոտեցում մեր հյուրերից յուրաքանչյուրին: 

Ի՞նչ է անհրաժեշտ մեզ մոտ գալու համար

Կապվե՛ք մեզ հետ

Զանգահարե՛ք մեզ +7 499 344 0303 հեռախոսահամարով կամ պատվիրեք հետադարձ զանգ՝ ստորև ներկայացված ֆորմայով: Անհրաժեշտության դեպքում ասիստենտը Ձեզ կկապի բժշկի հետ՝ մանրամասն կոնսուլտացիայի նպատակով: 

Ուղարկե՛ք մեզ Ձեր տվյալները

Եթե Դուք ունեք հետազոտությունների տվյալներ, ուղարկե՛ք դրանք մեզ՝ փորձագիտական գնահատականի համար՝ սեղմելով այստեղ: Ձեր ժամանակը խնայելու նպատակով մենք Ձեզ կնշանակենք լրացուցիչ անալիզներ, որոնք Դուք կկարողանաք հանձնել կամ Ձեր քաղաքում, կամ անմիջապես մեզ մոտ:

Համաձայնեցրե՛ք մեզ հետ Ձեր ժամանումը

Ասիստենտը Ձեզ կօգնի ինչպես ժամանման և հոսպիտալացման առումով, անպես էլ Ձեզ ուղեկցող անձանց հյուրանոցի ընտրության հարցում: Ասիստենտը Ձեզ կաջակցի նաև կազմակերպչական բոլոր հարցերում:

  • Ուղարկե՛ք մեզ Ձեր հիվանդության պատմությունը հետևյալ ձևաչափով՝ չմոռանալով կցել Ձեզ մոտ առկա փաստաթղթերը, ինչպես նաև ներբեռնել ՀՏ-ի կամ ՄՌՏ-ի սկավառակի պարունակությունը: 
  • Անհրաժեշտ է անպայման ստուգել հետադարձ կապի համար նշված անհրաժեշտ տվյալների հավաստիությունը:
  • Դուք կարող եք նաև պարզապես գրել ասիստենտին՝ ներքևում, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ drdilanyan@gmail.com հասցեով:
  • Ձեզ հետ կապ կհաստատի բժշկի ասիստենտը, կառաջարկի կոնսուլտացիայի հնարավոր ամսաթիվ և ժամեր, ինչպես նաև կառաջարկի ժամանման հնարավոր տարբերակներ՝ աջակցելով Ձեզ տոմսերի և հյուրանոցի հարցում:
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Դուք կարող եք նախապես ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ գրանցվելով առցանց կոնսուլտացիայի: