(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Երիկամի հեռացում

Հոդվածում

Երիկամի հեռացումը՝ նեֆրեկտոմիան ծայրահեղ միջոց է, որը միակ ռադիկալ և բուժող միջոցն է երիկամի՝ 5-6 սանտիմետրը գերազանցող ուռուցքի դեպքում: Ինչպե՞ս է իրականացվում ուռուցք ունեցող երիկամի հեռացման վիրահատությունը և ո՞ր մեթոդն ընտրել: Ինչպիսի՞ն է կանխատեսումը երիկամի հեռացումից հետո: Առաջին հերթին ջանացել եմ պատասխանել հենց այդ հարցերին՝ հիվանդներին բուժման ճիշտ մեթոդի ընտրության հարցում օգտակար լինելու նպատակով:

Երիկամի հեռացման վիրահատություն

Արդեն ավելի քան տասներկու տարի է, ինչ ես զբաղվում եմ երիկամների ուռուցքների վիրաբուժությամբ: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ ինձ է դիմում 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ստադիայի երիկամի քաղցկեղով հիվանդ, ստիպված եմ լինում որոշում ընդունել ուռուցքով ախտահարված երիկամի հեռացման վիրահատության վերաբերյալ: Այո՛, ցավոք սրտի, միայն ուռուցքի հեռացմամբ և երիկամի պահպանմամբ հնարավոր է բուժել երիկամի քաղցկեղի միայն 1-ին ստադիան: Մյուս բոլոր դեպքերում ստիպված ենք լինում հիվանդի հետ քննարկել երիկամի հեռացման մեթոդները՝ կյանքը պահպանելու ակնկալիքով:

Այո, օնկոլոգիական հիվանդության ախտորոշումն ինքնին ծանր փորձություն է ցանկացած մարդու համար, հատկապես այն դեպքերում, երբ նման ախտորոշման արդյունքում նա ստիպված է կորցնել օրգանը: Սակայն կյանքի և օրգանի միջև ընտրություն կատարելու պահին անհրաժեշտ է քվեարկել կյանքի օգտին: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում երիկամի հեռացման վիրահատությունն իրականացնել նվազագույն տրավմաներով և ապահովել բարեհաջող ռեաբիլիտացիա:

Երիկամի հեռացման վիրահատությունը խորհուրդ է տրվում քաղցկեղի՝ առաջին ստադիայից բարձր բոլոր դեպքերում:

Այժմ հարցնում ենք՝ արդյո՞ք կա մեկը, որը վիրահատությունը կիրականացնի լապարոսկոպիկ եղանակով:
Որոշ ժամանակ անց կհարցնենք՝ արդյո՞ք կա մեկը, որը վիրահատությունը կիրականացնի բաց եղանակով:

Երիկամի հեռացման մեթոդները

Բաց նեֆրեկտոմիա

Երիկամի հեռացման ստանդարտ մեթոդ, որն առաջարկվում է գրեթե բոլոր կենտրոններում: Այն բնութագրվում է հետևյալ թերություններով.

  • Իրականացվում է մոտ 20 սանտիմետրանոց կտրվածք,
  • Կտրվում է մաշկը և մկանների 3 շերտ,
  • Հնարավոր է առատ արյունահոսություն,
  • Երիկամի հեռացումից հետո ի հայտ է գալիս կպումային հիվանդություն,
  • Կտրվածքի տեղում առաջանում է կոպիտ սպի, և գոյություն ունի ճողվածքի առաջացման հավանականություն,
  • Ռեաբիլիտացիան տևում է մոտ 6 ամիս:

Լապարոսկոպիկ նեֆրեկտոմիա

image/svg+xml

Ուռուցքով ախտահարված երիկամի հեռացման ժամանակակից վիրահատություն, որն իրականացվում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած կենտրոններում: Այն բնութագրվում է հետևյալ առավելություններով.

  • Նվազագույն տրավմա. երիկամը հեռացվում է անցքերի միջով,
  • Չի իրականացվում մաշկի և մկանային շերտի կտրվածք,
  • Արյունահոսության բացակայություն,
  • Չկա կպումային հիվանդություն,
  • Չկան կոպիտ սպիներ և ճողվածքներ,
  • Վիրահատությունից հետո ռեաբլիլիտացիան տևում է մի քանի օր:
Երիկամի հեռացման ժամանակակից ստանդարտն է լապարոսկոպիան:
EAU Guidelines

Երիկամի լապարոսկոպիկ հեռացում

Երիկամի լապարոսկոպիկ հեռացումը «ոսկե ստանդարտ» է հանդիսանում Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում՝ մեթոդի ակնհայտ առավելությունների շնորհիվ. հիվանդի որովայնը բաց չէ՝ միկրոբներին ընդառաջ, վիրահատությունից հետո չկան ծանր ցավեր և հսկայական սպի, չկա ճողվածքների ձևավորման և պերիտոնիտի առաջացման հավանականություն: Հիվանդը ոտքի է կանգնում երիկամի հեռացման վիրահատության անմիջապես հաջորդ օրը: Եվս 2-3 օր անց նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից և շարունակել ապրել իր առօրյա կյանքով:

Լապարոսկոպիայի առավելությունները երիկամի հեռացման հարցում. տեսանյութ

Երիկամի հեռացման վիրահատության նախապատրաստական աշխատանքներ

- Հովհաննես Էդուարդովի՛չ, երիկամը հաստա՞տ հնարավոր չէ պահպանել: Չէ՞ որ Դուք իրականացնում եք երիկամի ուռուցքի ռեզեկցիա… Չէ՞ որ ես ընդամենը 48 տարեկան եմ, իսկ ինչպե՞ս…
Հանում եմ ակնոցս, սեղմում ճակատս: Յուրաքանչյուր անգամ մեծ դժվարությամբ եմ ընդունում օրգանը հեռացնելու որոշում: Սակայն հիվանդին միայն այդկերպ հնարավոր կլինի փրկել: Օնկոլոգիայի հետ կատակ չի կարելի անել:
- Ո՛չ, Անդրեյ Պետրովիչ: Չի կարելի: Ուռուցքի չափը գրեթե 8սմ է, արդեն առաջին ստադիա չէ: Եկե՛ք ավելորդ ռիսկերի չդիմենք, լա՞վ:
- Լավ, մենք դրա մասին արդեն երեք անգամ խոսել ենք: Սակայն Դուք ինձ մեծ քանակությամբ նախավիրահատական անալիզներ եք նշանակել: Դրանք ինչի՞ համար են:
- Դա ստանդարտ է, Անդրեյ Պետրովիչ: Մենք պետք է վստահ լինենք, որ վիրահատությունն անվտանգ կանցնի: Այդ նպատակով՝ մենք պետք է տվյալներ ունենանք լյարդի և երիկամների վերաբերյալ, հասկանանք՝ չկա՞ արդյոք որևէ բորբոքում, ինչպիսի՞ վիճակում է գտնվում արյան մակարդելիությունը: Կարևոր է նաև հասկանալ՝ արդյո՞ք անզգայացումը չի վնասի Ձեզ. այդ նպատակով անհրաժեշտ է հետազոտել սիրտը և թոքերը:
- Բայց չէ՞ որ դա երկար կտևի… մոտ երկու շաբա՞թ:
- Ընդամենը մեկ օր: Ոչ ավելին: 
- Երիկամը հեռացնելու եք լապարոսկոպիկ եղանակո՞վ:
- Այո: Ձեզ երբեք չեն վիրահատել որովայնի հատվածում, լապարոսկոպիկ վիրահատության առումով՝ որևէ հակացուցում չունեք:
- Շատ լավ…

Երիկամի հեռացման վիրահատությունից հետո

Երիկամի հեռացման վիրահատությունից հետո գոյություն ունի երկու կարևոր ժամանակաշրջան՝ հետվիրահատական վաղ շրջան և ռեաբիլիտացիա:
Հետվիրահատական վաղ շրջանում, որը լապարոսկոպիայի դեպքում տևում է առավելագույնը 3-4 օր, հիվանդը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո. ստանում է հակաբակտերիալ թերապիա, իրականացվում է օրգանիզմի մի շարք ֆունկցիաների ամենօրյա հսկողություն: Մենք հիվանդին ոտքի ենք կանգնեցնում երիկամի հեռացման անմիջապես հաջորդ օրը՝ ջանալով նորմավորել աղիքների աշխատանքը:
Վիրահատությունից հետո ռեաբիլիտացիան ենթադրում է որոշակի դիետա և որոշակի սահմանափակումներ, ինչը թույլ է տալիս արդեն միակ երիկամին ամբողջությամբ իր վրա վերցնել հեռացված երիկամի ֆունկցիաները: Այդ ուղեցույցները կրում են խիստ անհատական բնույթ, և մեր կողմից դրանք ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդին առնչվող բազմաթիվ գործոններ:

Երիկամի հեռացում. կանխատեսում

Վիրահատված հիվանդների շրջայցը մեր աշխատանքի կարևոր բաղկացուցիչներից է: Մենք դա չենք ընկալում՝ որպես առօրյա ձանձրալի գործ, քանի որ յուրաքանչյուր հիվանդ ցանկանում և պարտավոր է իմանալ՝ ինչպես է ընթացել վիրահատությունը, և որքան արագ նա կվերականգնվի:
- Բարի օր, Անդրեյ Պետրովիչ, - Ժպտում եմ ես, - Ինչպե՞ս է ինքնազգացողությունը: Գիտեմ, որ գիշերը հանգիստ եք անցկացրել, նույնիսկ ցավազրկող չեք խնդրել: Սակայն գիտեմ նաև, որ չեք քնել այնքան ժամանակ, մինչև քնաբեր չեք խմել: Ի՞նչն է Ձեզ տանջում:
- Հովհաննես Էդուարդովիչ... Հասկացե՛ք, ախր ես հիմար մարդ չեմ: Ասացե՛ք ինձ, խնդրում եմ, ես գոնե մեկ տարի կապրե՞մ: Ես պետք է... – Անդրեյ Պետրովիչը հանկարծ լռում է՝ նեղված:
- Ամեն բան լավ կլինի, Անդրեյ Պետրովիչ, - Ասում եմ ես, - Վիրահատությունը հաջող է անցել, երիկամն ուռուցքով ամբողջությամբ հեռացվել է: Ինչպես մենք՝ բժիշկներս ենք ասում՝ առողջ հյուսվածքների սահմաններում:
- Իսկ եթե մետաsտազներ լինե՞ն: 
- Նախ, դրանք գոյություն չունեին նույնիսկ նախքան վիրահատությունը: Երկրորդ հերթին, Դուք մեր հսկողության տակ եք լինելու նվազագույնը 5 տարի: Այնպես որ, պլանավորե՛ք Ձեր կյանքն այնպես, ինչպես դա անում էիք նախկինում: Լա՞վ:
- Դուք ինձ չեք խաբում, այնպես չէ՞:
- Անդրեյ Պետրովիչ, ես կարող եմ բացել աշխատություն և ցույց տալ Ձեզ, որ երիկամի հեռացումից հետո կանխատեսումը Ձեր դեպքի համար հետևյալն է՝ օնկոլոգիական հիվանդության գրեթե լիակատար բուժում: Սակայն պարզապես հավատացե՛ք իմ խոսքին. Դուք դեռևս երկար, շա՜տ երկար եք ապրելու: Լա՞վ:
- Լա՛վ, Հովհաննես Էդուարդովիչ:

Երիկամի հեռացման հետևանքները

Որևէ օրգանի հեռացում, հատկապես այնպիսի կարևոր օրգանի հեռացում, ինչպիսին երիկամն է, անհետևանք չի անցնում օրգանիզմի համար: Օրգանիզմը ջանում է ադապտացվել օրգանի բացակայությանը, համապատասխանաբար, արյան ֆիլտրացիայի ողջ ծանրաբեռնվածությունը մնում է միակ առկա երիկամի վրա:
Մենք ի վիճակի ենք նվազագույնի հասցնել երիկամի հեռացման հետևանքները՝ մի շարք պարզ ուղեցույցներ պահպանելու պայմանով.

  • Մի շարք անալիզների հսկողություն,
  • Բժշկի կողմից ընտրված դիետա,
  • Ավելորդ քաշի կորուստ,
  • Դադարել ծխել,
  • Երիկամի ուլտրաձայնային հետազոտություն յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ,

Բոլոր մեր հիվանդները մեր հսկողության տակ են մնում 5 տարվա ընթացքում: Նրանք ստուգման են գալիս յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ: Դա նրանց ապահովագրում է ինչպես հիվանդության ռեցիդիվից, այնպես էլ երիկամային քրոնիկ անբավարարության զարգացումից: Բժշկի հսկողությունը պարտադիր է, քանի որ հենց այդ հսկողության արդյունքում են ամբողջությամբ վերացվում երիկամի հեռացման հետևանքները:
 

Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- Ավելի քան 12 տարվա փորձը երաշխավորում է ճշգրիտ ախտորոշում և ճիշտ բուժում:
- Մենք չենք ուղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինչպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. օնկոլոգիական հիվանդությունների ժամանակակից բուժում՝ համաձայն Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների:

Թիմ. օնկոուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիաթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն ընտրելու նպատակով:

Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:

Անվտանգություն. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում: ախտորոշման և բուժման՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:

Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է երիկամի հեռացման վիրահատություն Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, կհրավիրենք կոնսիլիում, ինչպես նաև կիրականացնենք վիրահատական միջամտությունը: Հետագա կոնսուլտացիաները կարող եք անել տուն վերադառնալուց հետո՝ հեռահար տարբերակով:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Կարծիքներ
Կարավաևներ

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Այս տարվա մայիս ամսին, երբ մեզ հանձնեցին ամուսնուս երիկամների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Եվ այդ ինչ-որ բանը լուրջ էր: Մենք գիտակցում էինք, որ ժամանակը սպասել չի սիրում: Մեր շրջանի պոլիկլինիկայում, ավաղ, ամեն բան շատ էր ձգձգվում: Սկսեցի մասնագետներ փնտրել համացանցում: Ճակատագիր էր դա, բախտ... հասկացեք՝ ինչպես ցանկանում եք, սակայն ես գրեթե անմիջապես գտա բժիշկ Դիլանյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Դիլանյանի ասիստենտին՝ Վիկտորիային: Շատ ուշադիր և շփման մեջ հաճելի անձնավորություն, որին հաջողվեց հանգստացնել և դրական տրամադրություն ներշնչել մեզ: Առաջին կոնսուլտացիայի ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ էր շտապ վիրահատություն: Բժիշկը մեզ շատ դուր եկավ. ամեն ինչ բացատրեց, հույս ներշնչեց: Մենք բժշկի աշխատասենյակից դուրս եկանք այն համոզմամբ, որ բացարձակապես չարժեր հուսահատվել, և ամեն բան բժշկի ոսկե ձեռքերում և մեր ձեռքերում էր: Մեկ շաբաթվա ընթացքում ամուսինս վիրահատվեց. ամեն ինչ բարեհաջող անցավ: Վիրահատությունն իրականացեց լապարոսկոպիկ եղանակով: Ցավոք, ստիպված եղան հեռացնել երիկամը, սակայն այդ իրավիճակում առավել կարևոր էր պահպանել առողջությունը հետագայի համար: Վիարահատությունից հետո ամուսինս արագ վերականգնվեց: Անցել է արդեն մեկ և կես ամիս. հետևում ենք բժշկի բոլոր խորհուրդներին և պլանավորում մեր անելիքները հետագա, հուսով եմ, երկար կյանքի կտրվածքով: Շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի, հիվանդների հանդեպ հոգատարության և ուշադիր վերաբերմունքի համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ այդ դժվարին աշխատանքում:
Երախտագիտությամբ՝ Կարավաևներ

Երիկամի հեռացում
կարդալ ավելին
Սվետլանա

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Ամուսինս Հովհաննես Էդուարդովիչին գիտի շատ վաղուց: Այդ իսկ պատճառով, երբ 2015թ. ամուսնուս անհրաժեշտ էր երիկամի հեռացում, նա շատ արագ գտավ բժշկին և մեկնեց վիրահատության: Վիրահատությունն իրականացվել է արտասահմանից ներմուծված մեկանգամյա օգտագործման գործիքով, իսկ վիրահատությունից հետո ամուսինս պառկած էր վերանորոգված հիվանդասենյակում՝ կոլոպրոկտոլոգիայի 7-րդ բաժանմունքում: 2016թ. կոնսուլտացիայի գնացի երիկամի իջեցման և անմիզապահության գանգատներով: Բժշկից ստացա շատ դրական տպավորություններ՝ հարցերի մեծամասնությունը լուծվում էր հեռահար տարբերակով, ժամանման պահին իրականացվեց ախտորոշում՝ առանց որևէ ավելորդ հետազոտություն նշանակելու, զրույցը և զննումն իրականացվեցին հակիրճ և բովանդակալից, ստացա ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: 1,5 ամիս անց Հովհաննես Էդուարդովիչը վիրահատեց ինձ (TVT-O): Իմ դեպքում ընտրեցին լավ, ոչ այնքան թանկարժեք օղակ, վիրահատությունն իրականացվեց սպինալ/ողնուղեղային ցավազրկմամբ (առաջին անգամ էր, շատ լավ տարա): Վիրահատությունից հետո պառկած էի հենց այն բաժանմունքում, որտեղ պառկել էր ամուսինս. երկու ժամանակակից մահճակալներով հիվանդասենյակ (կից ներկայացված են լուսանկարներ), հեռուստացույց, սառնարան, լոգասենյակ՝ ցնցուղով և զուգարանով: Եթե չհաշվենք չար/փոքր-ինչ անբարեհամբույր բուժքույրերին և հիվանդանոցի «խորհրդային» սնունդը, ապա ամեն բան իդեալական էր:
Խորհուրդ եմ տալիս Հովհաննես Էդուարդովիչին՝ որպես եվրոպական մակարդակի բարձրակարգ մասնագետի: Նման բժշկի առանց վախենալու կարելի է վստահել թե՛ կյանքը, և թե՛ առողջությունը: Անչափ շնորհակալ եմ Ձեզ, Հովհաննես Էդուարդովիչ:
Սևաստոպոլ:

Երիկամի հեռացում
կարդալ ավելին
Վլադիմիր Կ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Տարբեր առիթներով եղել եմ Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի կլինիկաներում: Հետևաբար՝ հնրավորություն ունեմ համեմատություն կատարելու և ասելու, որ Հովհաննես Էդուարդովիչը և նրա գործընկերներն օգնություն են ցուցաբերում Գերմանիայի լավագույն կլինիկաների մակարդակի համապատասխան:
Քանի որ ես Մոսկվայի բնակիչ չեմ, նախնական կոնսուլտացիաները և գրանցումն իրականացվեցին էլեկտրոնային փոստով և հեռախոսով. այդպիսով առավելագույնս խնայեցի ժամանակս և հնարավորություն ունեցա նախապես նախապատրաստվել վիրահատությանը: Առաջին այցս իրենից ներկայացնում էր զննում, անհրաժեշտ փասթաթղթերի ներկայացում, և շատ արագ իրականացվեց լապարոսկոպիկ վիրահատություն. այսինքն՝ առանց որևէ կտրվածքի՝ ընդամենը չորս փոքր անցք: Վիրահատությունից հետո առաջին օրն ապաքինվում էի անզգայացումից և հարմարվում կարերին: Երկրորդ օրվա ընթացքում արդեն կարողանում էի ինքնուրույն տեղաշարժվել: Չեմ կարող ասել, որ լավ էի զգում, բայց զգում էի ինձ նորմալ, այնպես, ինչպես կզգար իրեն վիրահատություն տարած ցանկացած ոք: Երրորդ և չորրորդ օրերի ընթացքում արդեն հանգիստ քայլում էի, ցավեր ունենում էի միայն այն դեպքում, երբ ձգվում էր փորիս մկանները՝ կարերի հարակից հատվածներում: Բաժանմունքը, որտեղ ես պառկած էի, գտնվում է հիվանդանոցի ժամանակակից մասնաշենքում: Հիվանդասենյակները լուսավոր էին, մաքուր. այնտեղ կար ամեն անհրաժեշտ բան: Կցանկանայի առանձնահատուկ կերպով նշել, որ հիվանդասենյակների ժամանակակից մահճակալները հնարավոր է կարգավորել՝ ըստ հիվանդի ցանկության՝ դարձնելով դրանք առավելագույնս հարմարավետ՝ յուրաքանչյուր հիվանդի համար: Հիվանդանոցից դուրս գրվելիս բժշկի հետ ևս մեկ անգամ քննարկեցինք իմ վիճակը և հետագա բուժման հետ կապված հարցեր, իսկ հետագայում կապը պաշտպանում էինք էլեկտրոնային նամակագրության միջոցով: Հովհաննես Էդուարդովիչը բոլոր հարցերին պատասխանում է արագ և հստակ: Անչափ շնորհակալ եմ նրան ուշադրության և բարդ իրավիճակներում ցուցաբերած օգնության համար:

Երիկամի հեռացում
կարդալ ավելին
Амбулатория
Ինչպես գալ մեզ մոտ