(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Ամորձիների քաղցկեղ

Հոդվածում

Ամորձիների քաղցկեղը կամ ամորձու չարորակ ուռուցքը միշտ, ասես, պատուհաս լինի. երիտասարդ և բավականին առողջ տղամարդը լվացվելիս կամ զուգարանում հայտնաբերում է, որ ամորձապարկի հետ ինչ-որ բան այն չէ կամ ամորձու մեջ շոշափում է ինչ-որ գոյացություն: Այցելում է բժշկի և ուլտրաձայնային հետազոտությունից անմիջապես հետո նրան նշանակվում է... Ամորձու հեռացում:

Ախտորոշում. ամորձու քաղցկեղ

Իմ հիվանդներից յուրաքանչյուրի գլխով անցած առաջին միտքն է. “Սա երազ է, գիշերային սարսափ... հիմա ես կարթնանամ”: Ցանկացած տղամարդու համար ծանր հարված է ամորձու կորստի սպառնալիքը: Երբեմն, նույնիսկ, սկսում են մտածել. “Ավելի լավ կլինի մեռնել ամորձիով, քան ապրել առանց դրա”:
Եվ ահա այստեղ առաջանում է 3 պարադոքս. առաջին հերթին՝ բազմաթիվ դեպքերում հնարավոր է հեռացնել ուռուցքը՝ պահպանելով ամորձին, երկրորդ հերթին՝ ամորձու հեռացումը տղամարդուն մեծ մասամբ իմպոտենտ չի դարձնում, իսկ երրորդ հերթին՝ առողջ ամորձին իր վրա է վերցնում սերմնաբջիջների ստեղծման գործառույթը և, հետևաբար, վերարտադրողական ֆունկցիան ևս չի տուժում: Բոլոր այս հարցերը մանրամասն քննարկվում են հիվանդի հետ, և մենք երբեք հիվանդին միայնակ չենք թողնում իր հիվանդության հետ:

Ամորձու քաղցկեղի վիրահատությունները

image/svg+xml
  • Ամորձու ուռուցքի հեռացում՝ օրգանի պահպանմանբ: Նմանատիպ վիրահատություն իրականացվում է այն դեպքում, երբ վստահ չենք ուռուցքի չարարոկ լինելու հարցում: Վիրահատության պահին իրականացվում է գիստոլոգիական հետազոտություն, որի արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում՝ ամորձու հեռացման կամ պահպանման վերաբերյալ:
  • Ամորձու և սերմնալարի հեռացում: Այդ նպատակով մենք կիրառում ենք մինի-կտրվածք դեպի աճուկային խողովակ և հեռացնում օրգանը սերմնալարի հետ միասին:
  • Ամորձու պրոթեզավորում. իրականացվում է՝ ըստ հիվանդի ցանկության՝ էսթետիկական նպատակով:
  • Լիմֆադենէկտոմիա. համապատասխան ավշային հանգույցների հեռացում՝ մետաստազները դրանց հասնելու դեպքում:
Մի՛ հետաձգեք Ձեր բուժումը

Ամորձու քաղցկեղն ուղղակիորեն սպառնում է կյանքին: Որքան ուշ սկսեք բուժումը, այնքան փոքր կլինեն բուժման արդյունքները: Գրանցվե՛ք ընդունելության հենց այսօր:

Ամորձիների քաղցկեղը հանդիսանում է հարաբերականորեն հազվադեպ պատահող հիվանդություն՝ 15-ից 49 տարեկան երիտասարդ տղամարդկանց շրջանում: Ամորձու քաղցկեղի բջիջները բնութագրվում են բավականին անոմալ արագ աճով, զարգացմամբ և տարածվելու՝ մետաստազներ առաջացնելու ընդունակությամբ: Այդ բջիջները քայքայում են առողջ հյուսվածքները, սկսում գոյատևել դրանց հաշվին և, տարածվելով դեպի ավշային հանգույցներ և մյուս օրգաններ, սկսում են քայքայել դրանք:

«Ամորձապարկս է մի տեսակ մեծացել: Լոգարանում շոշափեցի, զգացի՝ ինչ-որ ամուր ու կլոր բան կար», «Որևէ ցավ չունեի, ոչ մի բան ինձ չէր անհանգստացնում: Ստուգվեցի անպտղության առիթով, ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնեցին՝ ամորձու քաղցկեղ», «Աճուկային շրջանում ինչ-որ տարօրինակ ցավեր ունեի վերջին երկու ամսվա ընթացքում, որևէ այլ տարօրինակ բան չկար»:
Այսպիսիք են «ամորձու քաղցկեղ» ախտորոշմամբ ինձ դիմող հիվանդների հիմնական գանգատները: Անհրաժեշտ է հասկանալ, որ ամորձու քաղցկեղը, հնարավոր է, չունենա որևէ ախտանիշ: Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ այցելել ուրոլոգի և իրականացնել ամորձապարկի ուլտրաձայնային հետազոտություն:

Ամորձիների քաղցկեղի հիմնական ախտանիշերն են.
- Ամորձու չափերի մեծացում և կոշտ հանգույցի առաջացում: Դա կարելի է հայտնաբերել ինքնուրույն՝ ամորձապարկը և ամորձիները շոշափելով:
- Անպտղություն: Հաճախ տղամարդկանց անպտղության պատճառ է հանդիսանում ամորձու չարորակ ուռուցքը, որը, պարզապես, թունավորում է օրգանը և խոչընդոտում սերմն արտադրությանը:
- Հանգույցի տեսքով մետաստազ՝ անրակի վերին հատվածում. սա արդեն վերաբերում է ամորձու քաղցկեղի առավել ծանր ստադիաներին:
- Տղամարդու կրծքագեղձերի մեծացում՝ գինեկոմաստիա:

Ամորձու քաղցկեղի առաջին ախտանշաններն են՝ օրգանի չափերի մեծացում և շոշափվող կոշտ և, հաճախ, անցավ հանգույցի/գնդիկի առաջացում

Խնայե՛ք Ձեր ժամանակը և միջոցները

Եթե նկատել եք ամորձու քաղցկեղի ախտանշաններ, կապվե՛ք մեզ հետ անհապաղ ախտորոշում իրականացնելու և անհետաձգելի բուժումն սկսելու նպատակով:

Ամորձու քաղցկեղի ախտորոշում

image/svg+xml
image/svg+xml

Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնց իրականացումն անհրաժեշտ է ամորձու ցանկացած գոյացություն կասկածելու դեպքում: Առաջին և ամենակարևոր հետազոտությունն է ամորձապարկի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը: Այդ հետազոտությունը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել գոյացությունը և հասկանալ դրա չափերը: Մենք իրականացնում ենք նաև գունավոր դոպպլեր հետազոտություն՝ ամորձու և գոյացության մեջ արյան հոսքը գնահատելու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած օնկոլոգիական հիվանդության դեպքում ժամանակն աշխատում է հիվանդի դեմ՝ հետևաբար մենք շտապ իրականացնում ենք հետևյալ հետազոտությունները.

Օնկոմարկերներ

Ամորձու չարորակ ուռուցք կասկածելու դեպքում խիստ անհրաժեշտ է արագ իրականացնել արյան անալիզ՝ Բետա-hCG, Ալֆա – ֆետոպրոտեին և LDH:
Այս օնկոմարկերները թույլ են տալիս որոշել ուռուցքի տեսակը և պլանավորել գրագետ բուժում:
 

Ավշահանգույցների ՄՌՏ

Ամորձու ուռուցքի կասկածների դեպքում իրականացվում է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ավշային հանգույցների չափերը և ախտահարվածության աստիճանը որոշելու նպատակով: Խնդիրը նրանում է, որ առաջին մետաստազներն առաջանում են հենց ավշային հանգույցներում:

Կրծքավանդակի ՀՏ

Ցավոք սրտի, հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ամորձու քաղցկեղի մետաստազներն ուշ ստադիաներում տարածվում են թոքերում: Այդ ախտահարումը գնահատելու նպատակով էլ իրականացվում է թոքերի համակարգչային տոմոգրաֆիա:

ՈՒՐՈԼՈԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՄՈՐՁՈՒ ՈՒՌՈՒՑՔԻ ՊՈՒՆԿՑԻՈՆ ԲԻՈՊՍԻԱ

Ապացուցված է, որ հենց ամորձու քաղցկեղի դեպքում պունկցիոն կամ ասեղային բիոպսիան կարող է հանդիսանալ դիսսեմինացիայի, այսինքն ուռուցքի՝ դեպի ամորձապարկ և ավշային հանգույցներ տարածման պատճառ:
Այդ իսկ պատճառով՝ մեր կողմից երբեք չի կիրառվում պունկցիոն բիոպսիա:

Ամորձու քաղցկեղի բուժումը

Ամորձիների չարորակ ուռուցքները, տարբեր ստադիաներում, լավ են ենթարկվում բուժման: Մեր հիվանդներից յուրաքանչյուրի համար մենք հրավիրում ենք շտապ, այսպես կոչված, “tumour-board” կամ կոնսիլիում, որին մասնակցում են վիրաբույժ-օնկոուրոլոգ, քիմիոթերապևտ-օնկոլոգ և ճառագայթային թերապևտ: Նման մոտեցումը մեզ հնարավորություն է ընձեռում ստանալ բուժման լավագույն արդյունքներ, անցկացնել դինամիկ հսկողություն, իսկ ուռուցքի չարորակության առումով նվազագույն կասկածի դեպքում՝ կարողանալ պահպանել օրգանը:

Վիրահատություն

Ամորձու քաղցկեղի բուժման մեջ առաջին հորիզոնականն է զբաղեցնում վիրահատությունը: Նախ, եթե ծագում է օրգանի հեռացման հարց, ապա անհրաժեշտ է դա իրականացնել ճիշտ ձևով՝ աճուկային հատվածից, սերմնալարի հետ միասին: Նմանատիպ վիրահատական միջամտության իրականացումը հնարավոր է միմիայն մասնագիտացված կենտրոններում: Ավշային հանգույցների ախտահարվածության դեպքում մենք իրականացնում ենք նաև դրանց հեռացում՝ լապարոսկոպիկ եղանակով:

Քիմիոթերապիա

Գործընթացի տարածման կասկածի դեպքում, ելնելով գիստոլոգիական հետազոտության արդյունքներից, հիվանդին կարող է առաջարկվել քիմիոթերապիայի մի քանի ցիկլ: Քիմիոթերապիայի լավագույն կենտրոններից մեկի հետ համագործակցության շրջանակներում՝ այդ ուղղությամբ ևս մենք հնարավորություն ունենք հասնելու առավելագույն հաջողությունների:

Ճառագայթային թերապիա

Տարբեր ստադիաներում ամորձու քաղցկեղի բուժման հարցում կարևորագույն բաղադրիչներից մեկը կարող է լինել ճառագայթային թերապիան: Բուժման տվյալ մեթոդը մեծապես կախված է կիրառվող սարքավորումներից և մասնագետի որակավորումից: Այդ իսկ պատճառով մեր “tumour-board”-ին մասնակցում է նաև ճառագայթային թերապիայիմասնագիտացված կենտրոնը՝ “Varian” մակնիշի սարքավորումներով:

Վիրահատություններ ամորձիների քաղցկեղի դեպքում

Ամորձու քաղցկեղի դեպքում մեր կողմից առաջարկվում է վիրահատության երեք տեսակ. 

Ուռուցքի ռեզեկցիա

Գոյացության չարորակ լինելու մասին կասկածի դեպքում մենք հեռացնում ենք միայն գոյացությունը և, հենց վիրահատության ընթացքում, իրականացնում գիստոլոգիական շտապ հետազոտություն: Եթե ըստ հետազոտության արդյունների՝ գոյացությունը բարորակ է, ապա օրգանը պահպանվում է:

Ամորձու հեռացում

Ամորձու հեռացման անհրաժեշտության դեպքում մենք իրականացնում ենք օրխֆունիկուլէկտոմիա, այսինքն՝ ամորձու և սերմնալարի հեռացում աճուկային հատվածից: Էսթետիկական նպատակներով, օրգանի հեռացմանը զուգահեռ, հիվանդին առաջարկվում է ամորձու պրոթեզավորում: 

Ավշային հանգույցների հեռացում

Եթե ուռուցքաբանը որոշում է ընդունում քիմիոթերապիայից առաջ հեռացնել ավշային հանգույցները, ապա մեր կողմից իրականացվում է լիմֆադենէկտոմիա՝ լապարասկոպիկ եղանակով: Ի տարբերություն բաց վիրահատության՝ լապարոսկոպիկ վիրահատությունը թույլ է տալիս խուսափել ցավից և բորբոքումներից, ինչպես նաև երաշխավորում է արագ վերականգնումը:

Մի՛ հետաձգեք բուժումը

Երևանի բնակիչներին առաջարկում ենք խորհրդակցություն անձամբ բժշկի հետ. այցելե՛ք մեզ Ձեզ հարմար ժամանակ:
"Ֆանարջյան Կլինիկ"՝ ք..Երևան, Սարմենի 90 հասցեով: Հեռ.՝ +374 91 26 03 03:

Այլ քաղաքների բնակիչներին պատրաստ ենք տրամադրել առցանց կոնսուլտացիա Skype-ի միջոցով:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. քաղցկեղի ժամանակակից բուժում՝ համաձայն եվրոպական առաջատար ասոցիացիաների ուղեցույցների:
 

Թիմ. օնկոուրոլոգների մասնագիտացված կլինիկական թիմ
 

Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիոթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն մշակելու նպատակով:
 

Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:
 

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:
 

Անվտանգություն. ախտորոշման և բուժման՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:
 

Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:
 

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է ամորձու քաղցկեղի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում:

Ձեր քաղաքը - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.