+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Քրոնիկ ցիստիտ

Ընթերցանության ժամանակը: 6 րոպե
Հոդվածում

Քրոնիկ ցիստիտը միզապարկի բորբոքումների բազմաթիվ տեսակների ընդհանուր, հավաքական անվանումն է: Սույն հոդվածում կներկայացնեմ ճգրիտ ախտորոշման և հաջող բուժում իրականացնելու մեթոդները:

Ախտորոշում. քրոնիկ ցիստիտ

Յուրահատկություն. եթե փորձենք մասնավորեցնել, ապա գոյություն ունի, օրինակ, բակտերիալ կրկնվող ցիստիտ, սնկային ցիստիտ, վիրուսային ցիստիտ, ինչպես նաև՝ կոնքային ցավի սինդրոմ, ցիստիտ սեռական հարաբերությունից (սեքսից) հետո, միզապարկի վզիկի լեյկոպլակիա: Միզապարկի բորբոքման պատճառները և տեսակները բազմազան են, սակայն... այդ շարքում բացակայում է քրոնիկ ցիստիտ»-ը: Դա ընդամենը մի շարք ցիստիտ»-ների ընդհանուր անվանումն է, որոնցից յուրաքանչյուրն ինքն իրեն բուժվում է, եթե կայացվի մանրակրկիտ ախտորոշում և միզապարկի բորբոքում առաջացնող պատճառների վերացում: Ի՞նչ ենք բուժում: Ընդհանուր, հավաքական հասկացությու՞ն: Դա բուժման ենթակա չէ, քանի որ, պարզապես, գոյություն չունի: Դա ոչ թե բուժում է, այլ ինքնախաբեություն: Քրոնիկ ցիստիտի բուժումն ուղղակիորեն կախված է դրա պատճառից:

Քրոնիկ ցիստիտի բուժումը

image/svg+xml

•    Քրոնիկ ցիստիտի դեպքում բակտերիալ օջախների բացահայտումը և վերացումը հանդիսանում են բժշկի թիվ մեկ խնդիրը:
•    Ցիստոսկոպիա քնած վիճակում. անհրաժեշտ հետազոտություն, որը թույլ է տալիս բացահայտել պատճառը կամ հասկանալ, որ միզապարկն առողջ չէ: 
•    Միզապարկի լորձաթաղանթի բիոպսիա. թույլ է տալիս ստանալ մանրամասն հիստոլոգիական ախտորոշում: Իրականացվում է ցիստոսկոպիայի ընթացքում:
•    Միզապարկի ինստիլյացիա. զանազան դեղամիջոցների ներարկում միզապարկ՝ դրա լորձաթաղանթի կարգավորման նպատակով: 
•    Տրանսուրետրալ ռեզեկցիա-լեյկոպլակիայի գոլորշիացում (վապորիզացիա). բնականաբար, այն դեպքերում, երբ այդ նույն լեյկոպլակիան բացահայտված է և հանդիսանում է «քրոնիկ ցիստիտի» պատճառ:

«Բժի՛շկ, ես քրոնիկ ցիստիտ ունեմ», «Որովայնիս ներքևի մասում մշտական ցավեր ունեմ. օրական երկու լիտր ջուր եմ խմում, արդեն ուռում եմ, սակայն եթե չեմ խմում, սկսում եմ ոռնալ», «Անմիջապես ծննդաբերությունից հետո պարբերաբար միզապարկի բորբոքումներ եմ ունենում», «Ուղղակի չի ստացվում նորմալ ապրել. մի փոքր սառում եմ՝ սկսվում է: Վախենում եմ նույնիսկ փողոց դուրս գալ», «Ես եղել եմ բոլոր բժիշկների մոտ. ուրոլոգն ուղարկում է գինեկոլոգի մոտ, գինեկոլոգը՝ ուրոլոգի, վերջինս անտիբիոտիկներ է նշանակում, ցիստիտն անցնում է ու հետո վերսկսում»:

Այս ամենը հատվածներ են «քրոնիկ ցիստիտով» ինձ դիմող շատ կանանց բնորոշ գանգատներից: Նրանցից յուրաքանչյուրն ունի բժշկական բավականին տպավորիչ ծավալ ունեցող իր պատմությունը, ցիստիտն ապականում է նրանցից յուրաքանչյուրի կյանքը, նրանցից յուրաքանչյուրը, ախտորոշման փոխարեն, ասես ստացած լինի դատապարտում՝ «քրոնիկ ցիստիտ» անունով: Անալիզների և հետազոտությունների մի ամբողջ բույլ, հակաբորբոքայիններ, ուրոսեպտիկներ, ներլցումներ միզապարկ, «դիմադրողականության ամրապնդում», հոմեոպատիա... այս ամենն ունենում է կարճաժամկետ արդյունք, որին հետևում է վիճակի վատթարացումը:
Միանգամից ասեմ՝ այս բաժնում խոսքը գնում է հենց միզապարկի բորբոքման, այլ ոչ քրոնիկ կոնքային ցավի մասին: Վերջինիս դեպքում հաճախ մեզի բաղադրության մեջ չի լինում որևէ փոփոխություն, ցիստոսկոպիան չի բացահայտում որևէ յուրահատուկ բան, իսկ միզապարկը, թվում է, բացարձակապես առողջ է: Այդ ամենի մասին կխոսենք «Կոնքային ցավ կանանց մոտ» բաժնում:

«Ինչպես նավն անվանեք, այնպես էլ այն կլողա»

Ի՞նչ է քրոնիկ ցիստիտը

Որպես կանոն՝ «Քրոնիկ ցիստիտ» ախտորոշումը նշանակում է, որ իմ հիվանդն արդեն փորձել է բազմաթիվ անտիբիոտիկներ, նրան ծանոթ է «իմունոմոդուլյատորներ» հասկացությունը, նա արդեն «պրոբիոտիկներ» է ընդունում՝ առասպելական «դիսբակտերիոզը» բուժելու նպատակով... Մի խոսքով, սովորաբար իմ առջև նստած է մի կին, որն արդեն գրեթե չի հավատում, որ հնարավոր է բուժվել: Իսկ այդ ամենի պատճառը... սխալ ախտորոշումն է: Եկեք մտածենք. եթե կոչում ենք այդ վիճակը «քրոնիկ ցիստիտ», ապա դա արդեն իսկ նշանակում է, որ դա պետք է բուժել քրոնիկ ձևով, այսինքն՝ մշտապես: Ընդ որում, պետք է բուժել այնպիսի մի բանով, որը վերացնում է բորբոքումը: Թվում է՝ տրամաբանական է հակաբորբոքայինների նշանակումը: Այդ դեպքում՝ ինչու՞ դրանք չեն օգնում: Ահա, օրինակ, մեզում առկա էին բակտերիաներ, որոնք նույնիսկ շատ զգայուն էին հակաբորբոքայինների նկատմամբ: Այդ դեպքում ինչու՞ է ցիստիտը կրկնվում բուժումից ընդամենը մոտ 7 օր անց: Ինչու՞ է պատահում այնպես, որ մեկ գավաթ գինի խմելուց կամ որևէ կծու բան ուտելուց կամ զբոսայգում սովորականից մի փոքր ավելի երկար զբոսնելուց անմիջապես հետո կնոջ մոտ կրկին առաջանում այդ անիծված ցիստիտը: Եվ յուրաքանչյուր անգամ՝ կրկնվելու դեպքում, այն տևում է ավելի երկար, քան նախորդ անգամ:
Պատասխանը պարզ է. «քրոնիկ ցիստիտը» միշտ հանդիսանում է ինչ-որ հիվանդությունների հետևանք: Կամ կա ինչ-որ աղբյուր, որտեղից բակտերիաները մշտապես ներթափանցում են միզապարկ, կամ գոյություն ունի միզապարկի կամ միզուկի որևէ պաթոլոգիա, ինչի արդյունքում բակտերիաներն ավելի հեշտությամբ են թափանցում միզապարկ, կպչում դրա լորձաթաղանթին և բազմանում: Կամ, հնարավոր է, գոյություն ունի թե՛ բակտերիաների աղբյուր, և թե՛ միզպարկի պաթոլոգիա:

«Փնտրիր պատճառը: Հաճախ այն շատ ակներև է»

Քրոնիկ ցիստիտի պատճառները

Քրոնիկ ցիստիտի առաջին պատճառն է բակտերիաների աղբյուրի առկայությունը: Դա կարող է լինել միզուղին, որտեղ բակտերիաները թափանցում են հեշտոցից: Միզուղու՝ ոչ տիպիկ խորը դիրքը և բացվածությունը հանդիսանում են սեռական հարաբերությունից հետո ցիստիտի հիմնական պատճառը: Երիկամներից բակտերիաները միզապարկ կարող են ներթափանցել միզաքարային հիվանդության և վարակային հիդրոնեֆրոզի դեպքում: Անմիջապես միզապարկում ևս կարող են լինել քարեր կամ ճողվածք հիշեցնող պարկանման գոյացություններ՝ դիվերտիկուլներ: Թե՛ քարերի վրա, թե՛ դիվերտիկուլներում բակտերիաներն իրենց հրաշալի են զգում, աճում են, բազմանում՝ առաջացնելով… Քրոնիկ ցիստիտ:
Քրոնիկ ցիստիտի երկրորդ պատճառ կարելի է համարել միզապարկի լորձաթաղանթի՝ բակտերիաների դեմ դիմադրողականության անկումը: Շտկում. խոսքը չի վերաբերում «ընդհանուր դիմադրողականության անկմանը»: Լորձաթաղանթի վիրուսային վարակումը, հիպոէստրոգեն վիճակը, միզապարկի և միզուկի պոլիպները հանգեցնում են միզապարկի լորձաթաղանթի մաշվածության (քայքայման): Այստեղ առաջանում է միզապարկի լեյկոպլակիա՝ իրավիճակ, որն առաջանում է սուր ցիստիտի նոպայի կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների արդյունքում:

Չափազանց կարևոր է գիտակցել, որ իրական լեյկոպլակիան լորձաթաղանթի՝ ծայրահեղ հազվագյուտ, ենթադրաբար նախաքաղցկեղային փոփոխությունն է: Այն որևէ կապ չունի քրոնիկ ցիստիտի հետ: Թե՛ սույն հոդվածում, թե՛ բժշկական գրականության մեջ «միզապարկի լեյկոպլակիա» ասելով՝ հասկանում ենք «լորձաթաղանթի վագինալ մետապլազիա» հիստոլոգիական ախտորոշումը: Դա պարզապես կարծրացած սխալ բժշկական տերմին է:

Իրական լեյկոպլակիան չի առաջանում ուրեապլազմոզի, քլամիդիոզի և վիրուսային վարակի արդյունքում. այդ ամենն առավել բնորոշ է վագինալ մետապլազիային: Միլիոնավոր կանայք ունեն «լեյկոպլակիա» ախտորոշում՝ չունենալով ո՛չ նախաքաղցկեղային վիճակ, ո՛չ միզապարկի քաղցկեղ, քանի որ նրանց մոտ, պարզապես, առկա է ոչ թե իրական լեյկոպլակիա, այլ վագինալ մետապլազիա՝ միզապարկի լորձաթաղանթի բարորակ փոխոխություն, որը որոշ դեպքերում հանգեցնում է որովայնի ներքևի մաում ցավերի և այրող զգացումի:

Իրական լեյկոպլակիան ծայրահեղ հազվագյուտ պաթոլոգիա է: «Լեյկոպլակիա» տերմինը կիրառվում է «վագինալ մետապլազիա» իմաստով, որը նշանակում է՝ լորձաթաղանթի փոփոխություն բորբոքումից հետո:

«Ամեն փայլող բան դեռ ոսկի չէ»

Քրոնիկ ցիստիտի ախտանիշերը

Նմանատիպ բոլոր իրավիճակներում կնոջը տանջում է հաճախամիզությունը, հնարավոր են սուր ցիստիտի ռեցիդիվներ, միզապարկի շրջանում առաջանում է ծանրություն և դիսկոմֆորտ: Երբեմն բանը հասնում է նրան, որ մեզում առաջանում է արյան պարունակություն: Հիվանդը ստիպված է ընդունել ցավազրկող դեղամիջոցների մեծ քանակություն՝ անպայման հակաբորբոքայիններ, ինչի արդյունքում թվում է՝ հաղթահարում է հերթական նոպան: Սակայն նա ինքն արդեն լավ գիտի, որ առջևում քրոնիկ ցիստիտի հերթական ռեցիդիվն է:  

Ձեզ եմ ներկայացնում քրոնիկ ցիստիտով տառապող հիվանդի հետ իրական մի զրույց

— Բարև Ձեզ: Ներս մտեք, խնդրեմ, նստեք: Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
— Քրոնիկ ցիստիտ:
— Եվ ինչպիսիք են դրա դրսևորումները: — Ես նման հարցադրում եմ անում՝ հաշվի առնելով ցիստիտի բազմաթիվ ախտանիշերը, և քանի որ ինձ անհրաժեշտ է համոզվել, որ խոսքը ցիստիտի, այլ ոչ թե, օրինակ, միզուկի բորբոքման՝ ուրետրիտի մասին է:
— Հասկանու՞մ եք, մի քանի տարի առաջ մի քիչ մրսել էի, սուր ցիստիտ ունեցա: Ֆուրագին խմեցի: Սակայն ամբողջությամբ չանցավ. ինչ-որ դիսկոմֆորտ, որովայնիս ներքևի հատվածում ցավեր, մշտապես միզելու ցանկություն, ծակոցներ ունեի... Երբ շատ հեղուկ եմ խմում, ասես մի փոքր լավ եմ զգում... Բայց Աստված չանի՝ հանկարծ թեթևակի մրսեմ. անմիջապես սկսվում է՝ զուգարանից գրեթե դուրս չեմ գալիս: Անդադար անալիզներ եմ հանձնում: Պատահում է՝ ասում են աղիքային ցուպիկ կա, այնուհետև ասում են՝ չկա... Ի՞նչպես կարող եմ ազատվել այս զզվելի երևույթից: Արդեն բոլոր հակաբորբոքայինները փորձել եմ...
Ուսումնասիրում եմ անալիզների կույտը: Մեզի, արյան անալիզներ, գինեկոլոգիական քսուքներ: Ինչ-որ ժամանակ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ուրեապլազմա և քլամիդիա, ստացել էր որակյալ հակաբակտերիալ բուժում: Այժմ քսուքները մաքուր են: Որոշ ժամանակ անց հայտնաբերվել էր պապիլոմա վիրուս, այժմ՝ ևս մաքուր է:
Հետազոտում եմ հիվանդին գինեկոլոգիական աթոռին. որևէ յուրահատուկ բան չկար, միզուկը նորմալ դիրքում էր, սկինային գեղձերը ցավեր չունեն, որևէ այլ պաթոլոգիա ևս չեմ գտնում: Կատարում եմ երիկամների, միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն. այստեղ ևս ոչինչ չկա՝ ոչ քարեր, ոչ ուռուզք: Միզապարկի վզիկը մի փոքր հաստացած է:
— Ցիստոսկոպիա արե՞լ եք: 
— Ոչ, բժիշկ, վախենում եմ: Չէ՞ որ դա սարսափելի ցավոտ է, ֆորումներում եմ կարդացել: Ու հետո ոչինչ էլ չեն գտնում:
— Ձեզ անհրաժեշտ է ցիստոսկոպիա: Անհրաժեշտ է նայել՝ ինչ է պատահել միզապարկի լորձաթաղանթին: Երաշխավորում եմ՝ ցավ չի լինի. մենք ցիստոսկոպիան քնած վիճակում կանենք:
Մի քանի օր անց՝ ցիստոսկոպիա և միզապարկի բիոպսիա: Միզապարկի վզիկի մեջ արտահայտված լեյկոպլակիա էր, իսկ միզուղիում՝ մանր պոլիպներ:

«Կարողացե՛ք նայել և տեսնել: Երբեմն հասարակ հարցադրումը կարող է Ձեզ առավել շատ բան ասել, քան ամենակատարյալ տոմոգրաֆը»
Պրոֆ. Զ.Ս. Վայնբերգ

Քրոնիկ ցիստիտի ախտորոշում

Փորձենք հասկանալ՝ ինչ է պատահել մեր հիվանդին: Որոշ ժամանակ անց՝ սուր ցիստիտից հետո՝ ուրեապլազմոզի և քլամիդիոզի ֆոնի վրա, առաջացել էր միզապարկի վզիկի լեյկոպլակիա (ճշտում. նրա հիստոլոգիական ախտորոշման մեջ նշված էր՝ «վագինալ մետապլազիա»): Դրանից բացի՝ առկա էին միզուղու մանր պոլիպներ:

Միզապարկի լեյկոպլակիան կամ վագինալ մետապլազիան միզապարկի առողջ անցումային էպիթելային հյուսվածքի փոխարինումն է հարթ եղջերացած էպիթելային հյուսվածքով:

Ի՞նչ է նշանակում հանելուկային այս նախադասությունը: Ինչու՞ է մի էպիթելային հյուսվածքի փոխարինումը մեկ այլ էպիթելային հյուսվածքով հանգեցնում մշտական ցավերի, ծակոցների, դիսկոմֆորտի, հաճախամիզության:
Ահա թե ինչում է խնդիրը: Միզապարկի առողջ լորձաթաղանթը մեկուսացնում և պաշտպանում է ստորին պատը մեզի ազդեցությունից: Այդ մասում են գտնվում զգայուն նյարդային վերջավորությունները: Իսկ բորբոքումների, սեռավարակների, վիրուսային վարակների կամ էնդոկրինոլոգիական խնդիրների արդյունքում առաջանում է լեյկոպլակիա, որի դեպքում այդ պաշտպանությունը խախտվում է: Մեզն սկսում է ներթափանցել ստորին պատերի մեջ՝ գրգռելով նյարդերը և առաջացնելով մշտական դիսկոմֆորտ, հաճախամիզություն և ցավեր: Ըստ տարբեր տվյալների՝ նմանատիպ ախտանիշերից գանգատվող կանանց մինչև 63%-ը տառապում են միզապարկի լեյկոպլակիայով:

Միզապարկի առողջ լորձաթաղանթ
Միզապարկի վզիկի լեյկոպլակիա
Առողջ միզուկ
Միզուկի պոլիպներ
image/svg+xml
image/svg+xml

Եվ այս դեպքում ունենք մի քանի մեծ խնդիր: Սուր ցիստիտը ենթադրում է հակաբորբոքայինների պարտադիր նշանակում: Սակայն սուր ցիստիտն ընդամենը լեյկոպլակիայի հերթական զարգացումներից մեկն է, որը հանգեցնում է… սուր ցիստիտի հերթական նոպայի: Արժե՞ արդյոք զարմանալ, որ մեր հիվանդն արդեն անգիր գիտի բոլոր հակաբորբոքայինները, որ նա բավականին ծանոթ է իոնոֆորեզին, միզապարկի ներլցումներին, հոմեոպատիային… Եվ չգիտես ինչու՝ այդ ամենը չի տվել որևէ արդյունք: Չէ՞ որ նա ունի… Քրոնիկ ցիստիտ:Ոչ: Նա քրոնիկ ցիստիտով հիվանդ չէ: Նրա ախտորոշումը հնչում է հետևյալ կերպ. «Միզապարկի վզիկի լեյկոպլակիա (հվագինալ մետապլազիա), Միզուղու պոլիպներ, քրոնիկ կրկնվող բակտերիալ ցիստիտ»: Հնարավո՞ր է նրան բուժել: Իհարկե: Կարելի է բուժել թե՛ միզապարկի լեյկոպլակիան, թե՛ միզուկի պոլիպները: Իսկ վերացնելով պատճառը՝ կվերադարձնենք մարդուն նորմալ, որակյալ կյանք՝ առանց զրկանքների և սուր ցիստիտի նոպաների մշտական վախի զգացման:

Քրոնիկ ցիստիտի բուժումը

Քրոնիկ ցիստիտի բուժումը, առաջին հերթին, ենթադրում է պատճառների բացահայտումը և դրանց վերացումը: Հնարավո՞ր է արդյոք բուժել ինչ-որ անիրական, հավաքական ախտորոշում: Կասկածում եմ: Իսկ բուժել միզապարկի վզիկի լեյկոպլակիա՞: Այո: Միզուկի պոլիպնե՞րը: Իհարկե: Միզաքարային հիվանդությու՞նը: Անպայման: Միզուկի խորը դիրքը, որն ցիստիտ է առաջացնում սեռական հարաբերությունից հետո՞: Այո՛, լիովին:

Այսպիսով, քրոնիկ ցիստիտի ճիշտ բուժում հնարավոր է միայն ախտորոշումը մանրամասնելու դեպքում: Օրինակ, ինչի՞ մասին է խոսում «Միզուկի հեշտոցային դիստոպիա, քրոնիկ կրկնվող պոստկոիտալ ցիստիտ» ախտորոշումը: Այն մասին, որ ցիստիտի պատճառ է հանդիսանում միզուկի ոչ ճիշտ դիրքը, որ սեռական հարաբերության ընթացքում միզուկը բացվում է, առնանդամը միզապարկ է մտցնում անհամար բակտերիաներ: Իսկ հնարավո՞ր է արդյոք բուժել քրոնիկ ցիստիտի նման տարբերակ: Այո՛, իհարկե:

Քանի որ քրոնիկ ցիստիտի բուժումն անհնար է առանց մանրամասն ախտորոշման, ես խորհուրդ չեմ տալիս զբաղվել ինքնաբուժությամբ: Մտածեք ինքներդ. քրոնիկ ցիստիտի գանգատներով կնոջ հետ միայն զրույցն ու նրա զննումը տևում է 30-40 րոպե: Գինեկոլոգիական զննումը՝ միզուկի և հեշտոցի լորձաթաղանթի վիճակի գնահատումը պարտադիր է: Երիկամների, միզուղիների, միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն: Ցիստոսկոպիա՝ անզգայացմամբ. հիվանդը պետք է չզգա որևէ ցավ: Երբեմն ստիպված ենք լինում իրականացնել ընդհանուր և առանձին ուրոգրաֆիա և ֆունկցիոնալ հետազոտություններ՝ ՀՈՒԴՀ (համալիր ուրոդինամիկական հետազոտություններ): Մեզի անալիզը պարտադիր է բոլոր դեպքերում: Այդ ամենը պահանջում է ճիշտ մեկնաբանություն: Բավականին հետաքրքիր կարծիք կա, որ «քրոնիկ ցիստիտ» ախտորոշումը նշանակում է, որ բժիշկը խոստովանում է, որ չի կարողացել բացահայտել պատճառը...

Քրոնիկ ցիստիտի ժամանակակից բուժումը հանգում է երեք խնդրի. ցիստիտի արտաքին պատճառի վերացում, պայքար առկա վարակի դեմ, միզապարկի լորձաթաղանթի վերականգնում

Մեր հիվանդի հետ կապված պատմության շարունակությունը

... — Ես խորհուրդ եմ տալիս վիրահատություն. անհրաժեշտ է հեռացնել պոլիպները և միզապարկի լեյկոպլակիան:
— Վիրահատությու՞ն: Կտրե՞լ... 
— Հըմ: Ձևակերպենք այլ կերպ՝ վիրահատություն առանց որևէ կտրվածքի: Տրանսուրետրալ ռեզեկցիա կամ լեյկոպլակիայի և պոլիպների տրանսուրետրալ ռեզեկցիա: Միջամտությունն իրականացվում է էնդոսկոպիկ մեթոդով:
— Վախենում եմ... Իսկ հիվանդանոցում երկա՞ր եմ պառկելու: Ցավո՞տ է: 
— Ոչ: Չի ցավելու: Վիրահատությունն իրականացվում է ողնաշարային՝ սպինալ, կամ ներերակային անզգայացմամբ՝ ըստ Ձեր ցանկության: Վիրահատությունից հետո ցավազրկողների կարիք կունենաք 1-2 օրվա ընթացքում: Ձեզ տուն կուղարկեմ վիրահատության հաջորդ օրը, իսկ դրանից մեկ օր անց կկարողանաք աշխատանքի գնալ:

Հետագայում՝ վիրահատությունից հետո, ես այդ հիվանդիս հսկողության տակ էի պահում ևս մեկ և կես տարի: Այդ ժամանակահատվածում նա հասցրեց ամուսնանալ և առողջ երեխա լույս աշխարհ բերել: Նա մոռացավ քրոնիկ ցավի, ցիստիտի նոպաների, մշտապես հակաբորբոքայիններ ընդունելու մասին:

Եթե քրոնիկ ցիստիտը թունավորում է Ձեր կյանքը, եկեք կոնսուլտացիայի: Ունենալով վերոհիշյալ ախտորոշմամբ կանանց բուժելու մեծ փորձ՝ կարող եմ վստահաբար հայտարարել. «քրոնիկ ցիստիտը» ամբողջությամբ բուժվում է:
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Դուք հիվանդ եք քրոնիկ ցիստիտով և ցանկանում եք հետազոտվել և բուժում ստանալ Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները, կկայացնենք ախտորոշում և կպլանավորենք բուժման անհրաժեշտ ծավալը: Մեկ օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Օլգա Զ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Վստահաբար կարող եմ ասել՝ հաջողակ մարդ եմ: Հաջողակ եմ, քանի որ բժիշկ Հովհաննես Էդուարդովիչի ձեռքն «ընկա»: Նա պրոֆեսիոնալ է, այն էլ՝ մեծատառով: Սակայն Հովհաննես Էդուարդովիչն առաջին ուրոլոգը չէր, ում դիմում էի: Դեռևս 2013 թվականից ես արդեն դիմել էի բժշկի՝ առողջական խնդիրներիս կապակցությամբ: Ինձ մոտ առաջանում էին միզելու կեղծ ցանկություններ և հանկարծակի տհաճ հոտ: Ծանոթներիցս որևէ մեկը չկարողացավ ինձ խորհուրդ տալ կոնկրետ մասնագետի, այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ մեր տան մոտ գտնվող կլինիկայի վրա, որի վարկանիշը բավականին բարձր էր: Գրանցվեցի ընդունելության և գնացի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու: Բարեբախտաբար ինձ ընդունեց բժիշկ Անտոն Եվգենիևիչ Ռոտովը: Շատ լավ է, երբ լավ բժիշկը միաժամանակ լավ մարդ է լինում: Անալիզներ, ցիստոուրետրոսկոպիա... Ախտորոշումը՝ քրոնիկ ցիստիտ և միզապարկի լեյկոպլակիա: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունեմ ոչ ցավեր, ոչ այրոց: Ինձ առաջարկվեց տրանսուրետրալ էլեկտրավապորիզացիա. համաձայնեցի: Սակայն վիրահատությունից, անտիբիոտիկներով բուժումից, «Ուրո-Գիալոմ» կաթիլային ներարկումներից հետո դեռևս մեզիս մեջ լեյկոցիտների պարունակությունը չէր նվազում: Հերթական անգամ, երբ ներկայացա կոնսուլտացիայի, բժիշկ Ա.Ե. Ռոտովը հրավիրեց իր գործընկերներին՝ գինեկոլոգի և նեֆրոլոգի: Իրականացված մանրակրկիտ զննման արդյունքում պարզվեց, որ հեշտոցի պատին առկա է գրեթե աննկատ կոշտ զանգված: Այնուհետև՝ ևս մեկ ցիստոուրետրոսկոպիա, որն իրականացվեց համատեղ ուժերով՝ բժիշկ Ա.Ե. Ռոտովի և բժիշկ Հ.Է. Դիլանյանի կողմից: Անմիջապես հասկանալի դարձավ, որ բժիշկ Հ.Է. Դիլանյանը մեծ վարկանիշ ունեցող մասնագետ է՝ հսկայական փորձով, որի հետ խորհրդակցում են հենց իր գործընկերները: Եվ ես շատ ու շատ շնորհակալ եմ Անտոն Եվգենիևիչին՝ ինձ Հովհաննես Էդուարդովիչի հետ ծանոթացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ համատեղ ուժերով նրանց հաջողվեց գտնել իմ «լեյկոցիտների» բուն պատճառը՝ պարաուրետրալ (հեշտոցային) կիստա:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Որևէ բարդություն չառաջացավ: Չնայած Հովհաննես Էդուարդովիչն ինձ զգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, նրան հաջողվել էր ինձ տրամադրել միմիայն դրական արդյունքի: Այնուամենայնիվ, բժիշկն ու հիվանդը պետք է «համագործակցեն»: Հետևելով ինձ տրված բոլոր ցուցումներին՝ վիրահատությունից հետո աստիճանաբար սկսեցի վերադառնալ իմ սովորական առօրյային:
Թվում էր՝ օրգանիզմս վերականգնվել էր, և կյանքս կարգավորվում էր: Սակայն առաջացան այլ տհաճ երևույթներ. սեռական հարաբերություններից հետո առաջանում էր մեզի կտրուկ, տհաճ հոտ: Կրկի՜ն: Եվ կրկին լեյկոցիտներ: Կրկի՜ն: Անտիբիոտիկները և գինեկոլոգի հետ «համատեղ» աշխատանքը որևէ տևական ու դրական արդյունք չէին տալիս: Կայացվեց որոշում՝ միզուկի տրանսպոզիցիա: 2014թ. Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց, ինչպես ասում էին իր իսկ գործընկերները, փայլուն վիրահատություն՝ նվիրելով ինձ լիարժեք առողջ կյանք ունենալու հնարավորություն: Օրգանիզմս հետզհետե սկսեց կարգավորվել: Ես վերականգնվեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սկսեցի պահպանել երկու կանոն. 1) շատ ջուր օգտագործել, 2) զուգարան գնալ սեռական հարաբերությունից առաջ և հետո: Եթե չի հաջողվում պահպանել երկրորդ կանոնը, ապա նայեք առաջին կանոնը: Իմ «կյանքի ուղեկիցն» ինձ սատարել է բուժմանս ողջ ընթացքում, իսկ այժմ մեծ համբերություն է ցուցաբերում իմ «ծիսակատարողության» հանդեպ: Քանի որ արդեն ինձ լավ էի զգում, կարողացա պատրասվել հղիությանը, որի մասին երազում էինք վաղուց ի վեր: Վերջապես մենք ծնողներ դարձանք:
Հովհաննես Էդուարդովի՛չ, անչափ շնորհակալ եմ Ձեզ առողջությանս հանդեպ այդչափ հոգատար լինելու, պրոֆեսիոնալիզմի և մարդկային, ջերմ վերաբերմունքի համար:
Երբ մտերիմներս և ծանոթներս ինձ են դիմում «Լավ ուրոլոգի ճանաչու՞մ ես» հարցով, ես անմիջապես երաշխավորում եմ Հովհաննես Էդուարդովիչին՝ առանց տատանվելու և առանց պահ անգամ երկմտելու:
 

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Լիլիա

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Այս բաժանմունքում աշխատում են ոչ թե սովորական բժիշկներ, այլ հրաշագործներ: Իմ կյանքը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ վիրահատությունից «առաջ» և «հետո», ընդ որում՝ դրական առումով: Ես դիտմամբ չէի գրում ավելի շուտ, որպեսզի «աչքով չտամ»: Արդեն անցել է մեկ տարի, և ես վստահորեն կարող եմ հայտնել՝ ես կատարյալ առողջ եմ: Հակիրճ պատմեմ իմ պատմությունն այն աղջիկների համար, որոնք կասկածներ ունեն: Երբ ես ջանում էի բուժվել քրոնիկ ցիստիտից, կարծիքներ էի փնտրում, սակայն ինձ այդպես էլ չհաջողվեց գտնել որևէ որոշակի բան: Պարզապես ռիսկի դիմեցի: Քանի որ արդեն ոչ մի ելք չկար: Եվ այսպես, ահա իմ պատմությունը. իմ քրոնիկ ցիստիտն ուղղակի քայքայել էր ինձ վերջին 5 տարիների ընթացքում: Նախ դա պատահում էր կես տարին մեկ, ապա՝ ամիսը մեկ, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր շաբաթ: Ինչ-որ փակուղային իրավիճակ էր: Անտիբիոտիկներ, ֆիտոթերապիա, ֆիզիոպրոցեդուրաներ, ներլցումներ միզապարկի մեջ, հեշտոցի և աղիքի միկրոֆլորայի խանգարում... այդ ամենը դարձել էր իմ մշտական ուղեկիցը: Դա բավականին տխուր մի իրավիճակ է մշտապես բազմաթիվ երկրպագուներ ունեցող գրավիչ աղջկա համար: Իսկ ի՞նչ էի կարող առաջարկել ես նրանց: Ժպիտներ, ժամադրություններ, հմայք, իհարկե, սակայն վերջիվերջո՝ բնությունն ու սեքսը ևս պակաս կարևոր չեն հարաբերությունների, հատկապես՝ երկարատև  կառուցման հարցում: Ես մերժում էի ամուսնուս ամենահիմար պատրվակներով, քանի որ գրեթե յուրաքանչյուր հարաբերությունից հետո ունենում էի ցիստիտի սրացում: Բավական էր փոքր-ինչ մրսել փողոցում (չնայած ես միշտ մեքենայով եմ)՝ ունենում էի նույն արդյունքը: Ես կորցրել էի կանացի, ինչպես նաև ամուսնուս կամ ցանկացած այլ տղամարդու հետ ընտանեկան երջանկության բոլոր հույսերս: Ես հուսահատվել էի: Պարզապես մասնագիտական հաջողություններ ունենալն ինձ չէր բավարարում. ես կին եմ և ցանկանում էի կին լինել 100%-ով: Հանկարծ հայտնաբերեցի բժիշկ Դիլանյանի կայքը: Դիմեցի ռիսկի և կտրեցի-անցա 1300կմ հեռավորություն՝ վիրահատվելու Մոսկվայում (ես ինքս Ուֆայից եմ): Հրաշալի սարքավորումներ, հարմարավետ պալատներ, շատ ուշադիր անձնակազմ: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ հարազատներից հեռու, օտար քաղաքում նման լուրջ քայլ կատարելու ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հ.Դիլանյանին՝ բաժանմունքի հիմնադիրին և ղեկավարին: Առանձին ջերմ շնորհակալությունս եմ հայտնում Վ.Թումանյանին, որը միշտ իմ կողքին էր և բարեհաջող ելքի անսահման հավատքով վստահություն էր ներշնչում ինձ: 
Շնորհակալությունս եմ հայտնում նաև բաժանմունքի նվիրյալ աշխատակիցներ Ա.Լևիտանին, Մ.Ռոդոմանին, Ա.Կինիշեմովային: Ես հիշում եմ Ձեզ բոլորի՛դ այնպես, ասես դա երեկ էր: Ձեր ժպիտները, երբեմն նաև՝ խստությունը… ամեն ինչ տեղին էր և պատեհ. շնորհակա՛լ եմ: Սիրում եմ Ձեզ: Խորին հարգանքս: Լիլիա:

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Յուլիա Վ.

Կարծիք www.prodoctorov.ru կայքից

Բարև Ձեզ: Անունս Յուլիա է: Ինձ մոտ 10 տարի առաջ քրոնիկ ցիստիտ էին ախտորոշել: Որքան էլ դիմեցի բժիշկներին, բոլորը նույն բուժումն էին նշանակում՝ անտիբիոտիկներ: Սովորաբար ցիստիտն առաջանում էր մրսածության դեպքում, սակայն այն աստիճանաբար սկսեց ի հայտ գալ նաև սեռական հարաբերությունից հետո: Իսկ 2016 թվականին արդեն սեռական կյանքն ընդհանրապես անհնարին դարձավ: Մի անգամ հասավ նույնիսկ այն աստիճանի, որ ինձ հիվանդանոց տեղափոխեցին շտապ օգնության մեքենայով՝ սուր ցիստիտ և զարգացող պիելոնեֆրիտ ախտորոշմամբ: Վերջնականապես հիասթափվելով՝ որոշեցի այնուամենայնիվ փնտրել ինտերնետում՝ ինչպես է բուժվում ցիստիտը: Բազմազան հոդվածներ կարդալուց հետո՝ պատահաբար հանդիպեցի Հ.Է. Դիլանյանի մասին կարծիքների: Գրանցվեցի ընդունելության: Կյանքիս մեջ առաջին անգամ հայտնվեց մի բժիշկ, որն ինձ հատկացրեց այդքան ուշադրություն և լսեց բոլոր գանգատներս, բացատրեց՝ ինչու էր մշտապես ի հայտ գալիս ցիստիտը, պատմեց՝ ինչ էր անհրաժեշտ անել, նշանակեց անալիզներ և ցիստոսկոպիա, քանի որ պարզվեց, որ այդ ամենի պատճառ էր հանդիսանում միզուկի դիստոպիան (բացատրեց նաև, թե որտեղից էր այն առաջացել) և ասաց, որ անհրաժեշտ էր վիրահատվել: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ հայտնաբերվել էր նաև միզապարկի վզիկի լեյկոպլակիա: Վիրահատությունը կոչվում է միզուկի տրանսպոզիցիա և միզապարկի վզիկի լեյկոպլակիայի ՏՈՒՌ: Վիրահատությունը նշանակվեց երկու շաբաթ անց: Վիրահատության արժեքը ներառում է բացարձակապես ամեն ինչ՝ թե՛ ցավազրկումը, թե՛ հոսպիտալացումը, թե հոսպիտալացման ընթացքում պրոֆիլակտիկ թերապիան: Ես այնտեղ անցկացրեցի մեկ շաբաթ: Վիրահատությունն իրականացվեց հոսպիտալացմանս հաջորդ օրը՝ առավոտյան: Ես երբևէ չեմ տեսել նման ուշադիր բժիշկների թիմ: Իմ բոլոր հարցերին (երբեմն նաև հիմար հարցեր էի տալիս) պատասխանում էին քաղաքավարի և մանրակրկիտ: Արդեն վիրահատությունից հետո Հովհաննես Էդուարդովիչը ինձ այցելում էր անձամբ և ստուգում էր իմ վիճակը: Բուժքույրերը միշտ պատրաստ էին, միշտ օգնության էին գալիս՝ գիշեր, թե ցերեկ: Հովհաննես Էդուարդովիչի խորհրդով՝ վիրահատությունից հետո անհրաժեշտ էր զերծ մնալ սեռական կյանքից երեք ամսվա ընթացքում: Այդ ամիսների ընթացքում ինձ մոտ երբեմն հարցեր էին առաջանում: Բժիշկ Դիլանյանը միշտ կապի մեջ էր, մշտապես մարդկայնորեն հանգստացնում էր (քանի որ ես բնույթով անհանգիստ եմ): Ռեաբիլիտացիայի ընթացքում նա միշտ լուծում էր իմ բոլոր խնդիրները: Երեք ամսից ես եկա կրկնակի կոնսուլտացիայի և անալիզների. պարզվեց՝ ամեն ինչ լավ է: Անկեղծ ասած՝ ես շատ էի վախենում, որ սեռական հարաբերությունից հետո կրկին ցիստիտ կսկսվեր, սակայն հոգեբանորեն ինձ դրական էի տրամադրել: Ես երբևէ նման երջանկություն չէի ապրել՝ կրկին ինքնավստահ էի և այլևս չէի վախենում սեքսից: Ամուսնուս հետ մենք գոհ ենք 100%-ով: Անչափ շնորհակալ եմ Հովհաննես Էդուարդովիչին և բժիշկների և բուժքույրերի նրա ողջ թիմին: Նա ամենապոզիտիվ, ամենաբարի և ամենահոգատար բժիշկն է: Կրկին անգամ շնորհակալություն:

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Լիլիա Մ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Գոյություն ունի մարդկային մի երևույթ. երբ ազատվում ես որևէ վատ բանից, ցանկանում ենք մեր հիշողությունից ջնջել թե՛ հենց այդ վատը, թե՛ հենց այդ վատից ազատվելու ժամանակաընթացքը, մոռանալ և չմտածել այն ամենի մասին, ինչն ուղեկցում էր այդ ցավի զգացումը: Նաև՝ կա իրավիճակ, երբ մարդն այնքան է հիվանդագին ընկալում բուժման այդ գործընթացը, որ սկսում է մշտապես մտածել՝ «իսկ եթե մի բան այն չէ՞» (ծակում է, անհանգստացնում է, ցիստիտ է)… Եվ հենց նման պահերին է, երբ, ինչպես ասում են, սկսում ենք «զզվեցնել» բժշկին… Ինձ կարելի է «թարմ» հիվանդ համարել, և հենց այդ պատճառով է, որ դեռևս լավ եմ հիշում ցիստիտի պատճառած ցավերը, որոնց մասին լսելիս իմ ոչ մոսկովյան քաղաքում խաչակնքվում էին թե՛ ուրոլոգները, թե՛ գինեկոլոգները:
Նրանց կողմից իմ առջև դրված “ընտրությունն” առանձնապես մեծ չէր՝ “կամ սեքս, կամ կյանք առանց ցավի”, հատկապես “Ձեր տարիքում”: Ավելորդ եմ համարում ասել, որ միզելիս սուր ցավեր առաջանում էին ոչ միայն սեքսի, այլև՝ հասարակ քամու կամ ցանկացած խոնավ ու սառը եղանակի պատճառով... Հատկապես մեր եղանակային պայմանների դեպքում... Իսկ կյանքում՝ ևս փոփոխություններ: Վերջապես՝ երկար սպասումներից հետո կարգավորվել էր անձնական կյանքս: Սիրելի տղամարդ: Այնքա՜ն բան էի նախատեսել... Եվ ահա՝ անակնկալ: Գալարվում ես ցավից, կուլ ես տալիս մշտական և արդեն որևէ օգուտ չտվող դեղահաբերը: Հովհաննես Էդուարդովիչի ու նրա թիմի մոտ հայտնվեցի (ասես՝ երկնքից ընկա) հուսալքված և հիասթափված վիճակում... Ահա մի օր պատահեց այնպես, որ անտիբիոտիկներ ընդունած վիճակում հերթական անգամ համացանցում բացեցի իմ “բախտակիցների” և ինձ համար նախատեսված և իմ կողմից բազմիցս ուսումնասիրված էջը՝ բժիշկ Դիլանյանի կողմից տեղեկատվություններով և բացատրություններով, գնեցի օդանավի տոմս և անմիջապես մեկնեցի Մոսկվա: Առավոտյան ես արդեն հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում էի, որտեղ մոլորված տեսքով հայտնվեցի փոքր-ինչ զարմացած (թերևս՝ ելնելով իմ խելագարված վիճակից) պարոն Դիլանյանի հետ՝ իմ «պատմությամբ» ու թղթաբանությամբ՝ հոգուս խորքում ինչ-որ առումով գիտակցելով, որ ինձ հիմա ետ կճանապարհեն մինչև «լաց ու բարի ժամանակներ»... Բայց գիտե՞ք՝ ինչ պատահեց: Ինձ ոչ ոք ոչ մի տեղ չճանապարհեց: Նույնիսկ սկսեցին զբաղվել ինձանով՝ վերցրեցին անալիզներ, հաջորդ օրը՝ ցիստոսկոպիա, արդյունքներ և բարձրաձայնվեց լուծումը՝ միզապարկի ՏՈՒՌ և միզուկի տրանսպոզիցիա... Ցավոք, վիրահատությանս ժամանակահատվածը զուգադիպեց Հովհաննես Էդուարդովիչի՝ նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածի հետ: Այնուամենայնիվ, իմ հոսպիտալացման, բուն վիրահատության ու հետվիրահատական ժամանակաշրջանիհետ կապված բոլոր գործընթացներն իրակականացվեցին անթերի և պատշաճ ուշադրությամբ: Չեմ կարող այստեղ չհիշատակել բժիշկ Նիկիտա Միխաիլովիչ Բլոխինի մարդկային և մասնագիտական ուշադրության մասին, որն այս ողջ ժամանակաընթացքում (այդ թվում նաև՝ այս պատմությունը շարադրելիս) մասնակցել է ինձ հետ կապված բոլոր հարցերին: Դե իսկ հետո... Հետո սկսվեց «այդ ամենից հետո» իմ կողմից բժիշկներին «զզվեցնելու» գործընթացը… Իհարկե, երբ ֆիզիկապես չես գտնվում Մոսկվայում և չգիտես՝ ինչպես օրգանիզմը կարձագանքի իր համար անսովոր փոփոխություններին, սկսում ես վախենալ… Օգնության անհրաժեշտություն է զգացվում: Գոնե հեռախոսով: Եվ ես դա ստանում էի: Ու ստանում եմ մինչ այժմ… Իհարկե, այժմ ոչ թե զանգահարում եմ, այլ գրում… Գիտակցում եմ, որ լավ բան չէ բժշկին շեղել ինձ նման (իհարկե, անցյալում ինձ նման) հիվանդներին բուժելու գործընթացից: Ես գրում եմ ու պատասխան եմ ստանում իմ բժշկական հարցերին և, որքնա էլ տարօրինակ հնչի ասածս, իմ մասին հիշում են: Հնարավոր է՝ որևէ մեկը համարի, թե «ցիստիտային խնդիրը» լուրջ չէ, սակայն ես ամանևին դրա մասին չէ, որ ցանկանում էի խոսել: Ես ցանկանում էի խոսել գրականության մեջ հաճախ հիշատակվող «գյուղական բժիշկներ»-ի պրոֆեսիոնալիզմի մասին. նրանց, ովքեր ի սպառ անհետացել են աշխարհի եռեսից, սակայն ինչ-որ կերպ հայտնվել են մայրաքաղաքում… Եթե կհայտնվի մեկը, որն ինձ կասի, որ խնդիրը դրամական է, ապա ս գիտեմ՝ ինչ պատասխանել: Իմ հարազատ քաղաքում ինձ չօգնեցին ո՛չ որևէ գումարի դիմաց, ոչ «ծանոթ-բարեկամ» տարբերակով: Ցավը գումարով չի կարելի ոչ գնել, և ոչ էլ՝ բուժել: Մենք խորապես երախտապարտ ենք Հովհաննես Էդուարդովիչին, և ցավում եմ, որ դեռևս շատ ավելի վաղ չէի գնել օդանավի տոմս և չէի հայտնվել նրա ընդունարանում:

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Յուլիա

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հովհաննես Էդուարդովիչը հազվագյուտ այն բժիշկներից է, որոնցում վիրահատական միջամտությունների պրոֆեսիոնալիզմին զուգահեռ առկա է իր հիվանդների հանդեպ մեծ հոգատարությամբ: Շատ ուշադիր և զգոն բժիշկ՝ սկսած առաջին ընդունելությունից, ավարտած վերականգնման ժամանակաշրջանի բուն ավարտով: Այն կանանց համար, ում ծանոթ է «քրոնիկ» ցիստիտ հասկացությունը, նման բժիշկն իսկապես Աստծո պարգև է: Նրա մոտ ես հայտնվեցի ցիստիտի տասնամյա պատմությամբ՝ անալիզների հսկայական մի փաթեթով և ընթացիկ պարբերական բուժման կուրսերով, երբ ամենահզոր անտիբիոտիկների կույտերն արդեն ինձ չէին օգնում: Հովհաննես Էդուարդովիչը զննեց ինձ, ամեն բան բացատրեց ինձ հասանելի ձևով, սեղմ ժամկետներում կազմակերպեց հետազոտությունները և անցկացրեց միզուկի տրանսպոզիցիայի վիրահատություն, որին զուգահեռ իրականացվեց փոփոխված լորձաթաղանթի ՏՈՒՌ-վապորիզացիան: Վիրահատության օրից անցել է մեկ ամիս: Ինձ լավ եմ զգում և ինքս ինձ համարում եմ առողջ մարդ: Հովհաննե՛ս Էդուարդովիչ, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ողջ թիմին՝ զգոնության և հոգատարության, պրոֆեսիոնալիզմի և ոսկե ձեռքերի համար:

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Ալեքսանդրա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Երկու տարի առաջ վիրահատվել եմ Հովհաննես Էդուարդովիչի կողմից: Մոռացվեցին ցիստիտի հետ կապված բոլոր խնդիրները: Անչա՜փ շնորհակալ եմ:

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին
Յուլիա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Հովհաննես Էդուարդովիչն ու իր ողջ թիմն իրենց գործի գրագետ մասնագետն են: Պատահաբար որոշ տեղեկատվություն էի գտել համացանցում, դիմեցի և այժմ բացարձակապես չեմ զղջում: Ես վերջնականապես ազատվեցի մոտ տասը տարի ինձ հալածող «քրոնիկ ցիստիտ»-ից: Հաճելի կերպով ընդունեցին, գրագետ ձևով հետազոտեցին, և կայացվեց ճշգրիտ ախտորոշում: Իրականացվեցին վիրահատություններ՝ միզապարկի տրանսուրետրալ ռեզեկցիա, միզուկի տրանսպլանտացիա, կուսաթաղանթից մնացած ավելորդ շերտերի հեռացում: Վիրահատությունից հետո բժիշկն ինձ հսկողության տակ էր պահում բավականին երկար ժամանակ՝ 3 ամիս: Կոնսուլտացիայի էի գնում ցանկացած ինձ հուզող հարցի կապակցությամբ ու անվճար: Երախտապարտ եմ ողջ թիմին: Շնորհակալություն:

Քրոնիկ ցիստիտ
կարդալ ավելին