(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Ցիստիտ սեքսից հետո

Հոդվածում

Սեքսից հետո ցիստիտը (պոստկոիտալ ցիստիտ) սեռական հարաբերության հաջորդ օրն առաջացող միզապարկի բորբոքումն է: Անտիբիոտիկներն օգնում են միայն ազատվել հերթական նոպայից, սակայն դրանք չեն ազդում հիվանդության պատճառի վրա: Սույն հոդվածում ներկայացնում եմ տվյալ վիճակի պատճառները, ախտորոշումը և բուժման մեթոդները:

Պոստկոիտալ ցիստիտ

Սեքսից հետո ցիստիտն ամենատարօրինակ հիվանդություններից մեկն է: Թվում է՝ երիտասարդ կին է՝ առողջ բոլոր առումներով: Սակայն սեռական հարաբերությունից 1-2 օր անց առաջանում է սուր ցիստիտ: Ցավ, ծակոցներ միզելու ընթացքում, միզելու մշտական ցանկություն, որոնք թույլ չեն տալիս հեռու գնալ զուգարանից: Անտիբիոտիկների ընդունումն ընդամենը անց է կացնում նոպան մինչ հաջորդ հարաբերությունը, ամենաբազմազան ներլցումները, ներերակային սրսկումները, հոսպիտալացումը ևս ունենում են նույն արդյունքը... Այս հիվանդության յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն, որպես կանոն, պայմանավորված է միզուկի՝ անատոմիայի տեսանկյունից ոչ ճիշտ տեղակայմամբ կամ մեծ բացվածքով: Իսկ դա միանգամայն հնարավոր է շտկել:

Միզուկի տրանսպոզիցիա

image/svg+xml

Այս վիրահատությունը վերականգնողական-պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է միզուկի հեռացումն այն հատվածից, որտեղ մշտապես դրա մեջ են ընկնում զանազան վարակներ:
- Սա պոստկոիտալ ցիստիտի բուժման միակ ռադիկալ մեթոդն է:
- Սեռական հարաբերությունից հետո առաջացած սուր ցիստիտի բուժմանն ուղղված մշտական ջանքերը՝ հակաբորբոքայիններով, ներլցումներով կամ դիմադրողականության բարձրացմամբ, ձախողվում են, մինչ հիվանդության պատճառի վերացումը:
- Նմանատիպ վիրահատությունների ոլորտում ունեցած իմ մեծ փորձն ինձ թույլ է տալիս երաշխավորել արդյունք և, վերացնելով հիվանդության պատճառը, արմատապես վերացնել սուր ցիստիտի նոպաները:

Իմ առջև նստած է երիտասարդ, բավականին համակրելի մի կին՝ աչքերի թախծոտ, ինչ-որ առումով նույնիսկ հուսալքված հայացքով: Ենթադրելով բժշկական փաստաթղթերի տրցակի ծավալից՝ հավանաբար նա ունի ինչ-որ լուրջ խնդիր, միգուցե՝ նույնիսկ մի քանիսը: Նմանատիպ ծավալի բժշկական քարտ ունենում են մոտավորապես 80 տարեկանում՝ բազմաթիվ մասնագետների մոտ կոնսուլտացիաների գնալուց հետո:

Խորհուրդների էությունն ամենուր նույնն է: Բուժման կարճատև կուրս, դեղորայքային երկարատև բուժում, միզապարկի ներլցումներ, ֆիզիոթերապիա: Եվ ամենուր այս հիանալի նախադասությունը. «Ոչ երկարատև կլինիկական արդյունք»: Դա նշանակում է՝ անտիբիոտիկներն օգնել են, սակայն առողջական վիճակի բարելավումը կարճ է տևել: Սեքսից հետո ցիստիտն ապականում է նրա կյանքը, ինչպես նախկինում:

"Փոքր է պատճառը, բայց մեծ է մեղքը"
Ժողովրդական ասացվածք

Սեքսից հետո ցիստիտ պատճառները

Սեքսից հետո ցիստիտի առաջացման հիմնական պատճառը միզուկի խորը տեղակայումն է կամ դրա մեծ բացվածքը: Նման իրավիճակում առնանդամը ծառայում է որպես պոմպ, որը մանրէները հրում է դեպի միզապարկ: 24-48 ժամ անց դրանք սկսում են բազմանալ՝ առաջացնելով... Սուր ցիստիտի նոպա:

«
»
Միզուկի նորմալ տեղակայում. այն գտնվում է կլիտորից (ծլիկից) առավելագույնը 1-1,5սմ ներքև և միշտ փակված է:
Նորմալ վիճակում սեռական հարաբերության ժամանակ միզուկի փակվածությունը թույլ չի տալիս մանրէների թափանցումը միզապարկ:
Միզապարկի դիստոպիա. միզուկի ելանցքը գտնվում է փոքր-ինչ ներքև և բաց է:
Սեռական հարաբերության ընթացքում միզուկի ելանցքն ավելի է բացվում, և մանրէները հեշտությամբ թափանցում են միզապարկ:
24-48 ժամ անց մանրէները բազմանում են, և առաջանում է սուր ցիստիտ:

"...Այդպիսով, սեքսից հետո ցիստիտի առաջացման պատճառ է հանդիսանում ցածր տեղակայված և լայն բացված միզուկը"

Սովորական մի պատմություն

— «Հետևեք Ձեր ինտիմ հիգիենային», «կարգավորեք Ձեր սեռական կյանքը», «փորձեք հակաբորբոքային խմել յուրաքանչյուր սեռական հարաբերությունից հետո», «անպայման ընդունեք ֆիզիոթերապևտիկ բուժման որևէ կուրս», «խմեք լիտրերով լոռամրգի օշարակ», «միզեք սեքսից առաջ և հետո», — հիվանդ կինը բարկացած արտաբերում է այս բառակապակցությունները, — այնպիսի տպավորություն է, որ ես մի կեղտոտ փողոցային կին եմ երկաթյա լյարդով և փող տպագրող մեքենայով: Հասկանու՞մ եք՝ ես չեմ կարող միզել սեքսից առաջ և հետո, ինձ մոտ սեռական հարաբերությունը չի տևում 3-4 ժամ, իսկ սեքսից հետո ես ուղղակի ցանկություն չունեմ միզելու: Չի կարելի ծով մեկնել՝ կմրսեմ, չի կարելի հղիանալ՝ հակաբորբոքայինների դեպքում հակացուցված է, չեմ կարողանում ամուսնուս հետ ապրել՝ նա արդեն վաղու՜ց սկսել է դավաճանել ինձ: Մի՞ թե անհնարին է ոչնչացնել այդ մանրէն: Ի՞նչ անել՝ չգիտեմ:
— Շնչեք: Արտաշնչեք: Բարձրացեք գինեկոլոգիական զննման աթոռին, - ասում եմ ես՝ հագնելով ձեռնոցներս և արդեն շատ լավ գիտակցելով՝ ինչ եմ տեսնելու: Չէ՞ որ այդքան պարզ է՝ անհրաժեշտ է պարզապես նայել այն օրգանը, որը ցավում է: Ամեն բան ակնհայտ է. եթե ոչնչացնում ենք մանրէն, իսկ նա կրկին հայտնվում է, նշանակում է նա ինչ-որ տեղից նորից հայտնվում է: Ընդամենը զննում, միզուկի պալպացիա, և ախտորոշումը համարյա պատրաստ է: Այժմ մեզ մնում է բացառել մյուս պատճառները: Այդ հարցում մեզ օգնության կգա ուլտրաձայնային հետազոտությունը. կպարզենք ամեն ինչ, այդ թվում՝ հետևանքները, այսինքն՝ թե ինչեր է արելայդ մանրէն իր կյանքի ընթացքում միզապարկում՝ այն վայրում, որտեղ նա չպետք է լիներ:
— Ի՞նչ: Կրկին անտիբիոտիկնե՞ր:
— Ո՛չ:
— Ֆիզիոթերա՞պիա:
— Ո՛չ:
— Լազե՞ր, հերթական ինչ-որ հեղուկ նյութի ներլցում միզապա՞րկ:
Այդ մանրէի թեմայով կարելի է մեջբերել բարդ արտասանություն ունեցող բառերի մի ամբողջ բույլ: Օրինակ՝ «գլիկոզամինոգլիկանային շերտի վերացում, կոլագենի պաթոլոգիա, տեղային հիպոէստրոգեն վիճակ»... Սակայն այդ ամենը հասկանալու համար ես՝ անձամբ, ստիպված եմ եղել կարդալ բազմաթիվ նեղ մասնագիտական ձեռնարկներ: Բայց չէ՞ որ այդ կինը դրանք չի կարդացել... Հետևաբար...
— Ձեր միզուկը սովորականից ավելի խորն է տեղակայված և չափազանց շարժուն է: Այդ իսկ պատճառով սեռական հարաբերության ընթացքում այն սկսում է խորը բացվել, և առնանդամը, ասես, հարակից հատվածների մանրէները մտցնում է միզապարկ: Մանրէներն այնտեղ բազմանում են, և ահա՝ ցիստիտ: Իսկ հարակից հատվածներից մեկն ուղիղ աղիքն է, որտեղ էլ ապրում են հանրահայտ աղիքային ցուպիկը և էնտերոբակտերը:
— Էէէ... Այսինքն, ես չե՞մ բուժվելու: Այդ մանրէներն այդպես էլ շարունակելու՞ են մշտապես ներթափանցել միզապարկ:
— Ոչ մի նման բան: Ձեզ միանգամայն հնարավոր է բուժել այնպես, որ բացարձակապես մոռանաք «ցիստիտ» բառը:
Զգացվեց, որ կնոջ համար իմ ամբողջ ասածն ասես ոտնձգություն լիներ համայն բժշկության դեմ: Չէ՞ որ չի կարելի հենց այդպես, ինչպես ես, հայտարարել՝ ես Ձեզ կբուժեմ: Թերևս անհրաժեշտ էր դա անել դանդաղ, հիմնավորված:

«Գոյություն ունի բժիշկ, հիվանդ, հիվանդություն հարաբերությունը: Եթե հիվանդը լինի բժշկի կողմից, կհաղթի բժիշկը: Եթե հիվանդն անցնի հիվանդության կողմը, ապա կհաղթի հիվանդությունը»
Հիպոկրատ

Ցիստիտ սեքսից հետո. բուժումը

Սեքսից հետո ցիստիտի բուժում ասելով՝ հասկանում ենք այդ հիվանդության պատճառի վերացումը: Չէ՞ որ եթե կարողանանք նորմավորել միզուկի տեղակայումը, ապա, ըստ էության, կվերացնենք մանրէների ներթափանցումը միզապարկ: Այդ դեպքում կվերանան նաև սեքսից հետո ցիստիտի նոպաները: Կվերանան նաև ցիստիտն ուղեկցող այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են անմիզապահությունը, միզուկի արտաքին անցքի գրգռվածությունը, նորմալ սեռական կյանքով ապրելու հնարավորության բացակայությունը և այլն:
Մշակված է բուժման նմանատիպ միջոց: Վիրաբուժական միջամտություն, որը կոչվում է «միզուկի տրանսպոզիցիա»: Վիրահատության էությունը կայանում է նրանում, որ միզուկն առանձնացվում է հարակից հյուսվածքներից, բարձրացվում դեպի նորմալ, սովորական դիրքը և ամրացվում: Վերոհիշյալ վիրահատության ընթացքում կտրվում և հեռացվում են նաև կուսաթաղանթի նույնիսկ ամենափոքր մնացորդները, որոնք կարող են ձգել միզուկը դեպի ներքև: Դա սեքսից հետո ցիստիտի բուժման բարձր արդյունավետություն ունեցող միջոց է: Որպես կանոն, հոսպիտալացումը չի գերազանցում 2-3 օրը, իսկ հետվիրահատական վերականգնողական ժամանակահատվածը միզուկի տրանսպոզիցիայից հետո չի գերազանցում մեկ շաբաթը:

«
»
Միզուկի տրանսպոզիցիա. իրականացվում է երկու ոչ մեծ կտրվածք:
Միզուկն առանձնացվում է շրջապատող հյուսվածքներից՝ մոտ 2,5-3սմ երկայնքով:
Առանձնացված միզուկն անց է կացվում և տեղադրվում իր անատոմիական տեղում՝ լորձաթաղանթի տակ:
Իրականացվում է միզուկի ֆիկսացիա և հեշտոցի պատերի ամրացում կարերով:
Վիրահատված միզուկի տեսքը վիրահատությունից 3 ամիս անց:
Սովորական մի պատմություն…

— Ինչպե՞ս: Ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր: 
— Վիրաբուժական ձևով: Անհրաժեշտ է տեղափոխել միզուկն իր նորմալ տեղը, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում այն սեղմվի առնանդամի կողմից, չբացվի և ներս չթողնի մանրէները:
— Իսկ մի՞թե գոյություն ունի նման վիրահատություն:
— Այո: Այն կոչվում է «միզուկի տրանսպոզիցիա»: Ըստ էության, խոսքը գնում է միզուկի երկարացման մասին:
— Ես սկսելու եմ միզել ինչպես տղանե՞րը: – Հիվանդ կնոջ դեմքին հայտնվեց մի աննկարագրելի սարսափ:
— Դե... ոչ այդ աստիճանի: Պարզապես մենք միզուկը հեշտոցի խորքերից կվերադարձնենք իր նորմալ տեղակայման տեղը՝ կլիտորի. տակ: Ահա, նայե՛ք (նկարում եմ վիրահատության սխեման)՝ վերջնական արդյունքն է:
— Խելագարվել կարելի է: Այսինքն, Դուք ուղղակի միզուկը դուրս կբերեք այն հատվածից, որտեղ ապրում են այդ մանրէնե՞րը: Եվ սեքսից հետո ցիստիտները կդադարե՞ն:
— Անպայման: Սակայն նախ մեզ անհրաժեշտ է իրականացնել ցիստոսկոպիա:
— Դա ինչու՞: Ախր չէ՞ որ հենց նոր ասացիք, որ խնդիրը միզուղու մեջ է:
— Ճիշտ այդպես: Սակայն միզուկը միայն մանրէներ փոխանցողի դերում է: Այդքան տարի ի վեր Դուք տառապում եք ցիստիտներով. անհրաժեշտ է համոզվել, որ միզապարկի լորձաթաղանթի հետ ամեն բան կարգին է:
— Իսկ հակառակ դեպքու՞մ: — Անմիջապես հարց է տալիս հիվանդ կինը, — Չէ՞ որ այնտեղ հավանաբար ամեն ինչ շատ վատ վիճակում է:
— Դե այո, հնարավոր է: Հնարավոր է՝ լինի լեյկոպլակիա կամ պոլիպներ և ընդհանրապես՝ ինչ ասես: Սակայն այդ ամենը ևս միանգամայն ենթակա է բուժման: Կվերացնենք միզապարկի խնդիրը, կվերացնենք միզուկի հետ կապված խնդիրը և՝ մնաք բարո՛վ, ցիստիտներ: Կմեկնեք ծով և այնտեղից ինձ մի հուշանվեր կբերեք:

Միզուկի տրանսպոզիցիա. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

1.    Գոյություն ունի միզուկի տրանսպոզիցիայի երկու տարբերակ՝ Օ'Դոնելի վիրահատությունը և Կոմյակովի վիրահատությունը: Կլինիկաների մեծ մասում առաջարկվում է Օ'Դոնելի վիրահատությունը, որը մոտ 30-40% դեպքերում հանգեցնում է ռեցիդիվների՝ կրնկությունների: Այդ իսկ պատճառով, ես առաջարկում եմ վիրահատություն պրոֆեսոր Կոմյակովի մեթոդով, որի դեպքում ռեցիդիվները ծայրահեղ հազվագյուտ են:
2.    Միզուկի պատի մեջ հիալուրոնային թթու ներմուծելու ջանքերը հանգեցնում են ռեցիդիվների՝ 40% հավանականությամբ: Ես չեմ կիրառում այդ մեթոդը՝ համարելով այն արատավոր և չհիմնավորված: Ավելին, գելի ներմուծումը միզուկի մեջ հանգեցնում է զանազան բարդությունների՝ հաջորդիվ իրականացվող միզուկի տրանսպոզիցիայի վիրահատության ընթացքում:
3.    Միզուկի տրանսպոզիցիան սեքսից հետո ցիստիտի բուժման միակ ռադիկալ մեթոդն է:

Վնասվածքների բացակայություն

Միզուկի՝ ճիշտ իրականացված տրանսպոզիցիան առանձնանում է նվազագույն վիրահատական տրավմայով: Միզային կատետրը տեղադրված մնում է ընդամենը մեկ օր. սխալ է այն կարծիքը, իբր այն շարունակում է մնալ 7-10 օր: Որպես կանոն՝ հիվանդները դուրս են գրվում հիվանդանոցից վիրահատությունից 2-3 օր անց:

Լավագույն արդյունավետություն

Միզուկի տրանսպոզիցիան սեքսից հետո ցիստիտի բուժման ամենաարդյունավետ տարբերակն է: Ո՛չ հիալուրոնային գելի ներմուծումը միզուկի մեջ, ո՛չ Օ’Դոնելի վիրահատությունը, կողմնակի ազդեցությունների, ռեցիդիվների և արդյունավետության առումով, չեն կարող համեմատվել վերոհիշյալ վիրահատության հետ:

Անվտանգություն

Միզուկի տրանսպոզիցիայի անվտանգությունն ապահովվում է նմանատիպ վիրահատությունների իմ մեծ փորձով, լավագույն սարքավորումների առկայությամբ և հիվանդի վիճակի մշտական մոնիթորինգի իրականացմամբ: Վիրահատության անվտանգության առումով՝ կարևոր է նաև նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը, ինչը պարտադիր է մեր յուրաքանչյուր հիվանդի համար:

Արյան կորստի բացակայություն

Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և մեծ փորձն ինձ հնարավորություն են ընձեռում իրականացնել միզուկի տրանսպոզիցիան առանց արյան կորստի, ինչը, բնականաբար, արագացնում է հիվանդի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, վիրահատության ընթացքում արյան կորուստը չի գերազանցում հետազոտությունների ընթացքում հանձնվող արյան քանակությունը:

Արագ վերականգնում

Միզուկի տրանսպոզիցիայից հետո հիվանդի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 2-3 օր: Վիրահատությունից հետո 3 ամիս անց հիվանդը կարող է վերադառնալ սեռական նորմալ կյանքի, իսկ կես տարի անց՝ նաև հղիանալ: Վիրահատությունից հետո ծննդաբերությունը միանգամայն հնարավոր է և հակացուցված ՉԷ:

Կոսմետիկ էֆեկտ

Բազմաթիվ հիվանդներ վախենում են վիրահատությունից հետո առաջացած սպիերից և տգեղ տեսքից: Միզուկի տրանսպոզիցիայից հետո որևէ նման բան չի լինում. միզուկն ընդամենն ընդունում է նորմալ տեսք: Վիրահատությունից հետո սպիներ չեն մնում:

"Եթե ինչ-որ բան կարող է հասկացվել խեղաթյուրված կերպով, ապա այն կհասկացվի հենց այդկերպ"
Մերֆիի օրենքներից
Մեր պատմության անսպասելի ավարտը

…Ես ի վիճակի եմ շատ բան բացատրել: Կարող եմ շատ պարզ բառերով բացատրել բարդ երևույթներ: Սակայն ինձ չի հաջողվում հասկանալ՝ ինչի՞ս է պետք Հունաստանից բերված բարոմետրը՝ Հիպոկրատի գլխի դիզայնով: Մթնշաղին նման բան տեսնելու դեպքում կարելի է կակազել հետագա ողջ կյանքի ընթացքում… Այդ իրավիճակում ամենասարսափելին այն էր, որ Հիպոկրատի՝ գիպսից պատրաստված գլխի մեջ խառնված էր հիվանդի բժշկական քարտն այրելու արդյունքում առաջացած մոխիրը: Երևի թե նշանակում էր՝ հիշի՛ր ինձ, սիրելի բժի՛շկ:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. հաճախակի կրկնվող ցիստիտների պատճառների ժամանակակից հետազոտություն:

Թիմ. ուրոգինեկոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. մասնագետների կոնսիլիում՝ բուժման լավագույն տարբերակ ընտրելու նպատակով:

Սարքավորումներ. «Karl Storz» և «KLS Martin» գերմանական արտադրության սարքավորումներ:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն և պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:

Անվտանգություն. ապացուցված արդյունավետություն ունեցող մեթոդների կիրառում:

Արդյունք. Պոստկոիտալ ցիստիտի վերացում

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml
Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- Միզուկի տրանսպոզիցիայի ավելի քան 300 վիրահատությունների փորձը երաշխավորում են բարդությունների բացակայությունը:
- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:
 

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Դուք ունեք սեքսից հետո ցիստիտ և ցանկանում եք հետազոտվել և բուժվել Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք Ձեր վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: Հաշվի առնելով բոլոր նախնական հետազոտությունները՝ Դուք կկարողանաք վերադառնալ տուն ընդամենը 5-6 օր անց:

Ձեր քաղաքը - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Կարծիքներ
Օլգա Զ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Վստահաբար կարող եմ ասել՝ հաջողակ մարդ եմ: Հաջողակ եմ, քանի որ բժիշկ Հովհաննես Էդուարդովիչի ձեռքն «ընկա»: Նա պրոֆեսիոնալ է, այն էլ՝ մեծատառով: Սակայն Հովհաննես Էդուարդովիչն առաջին ուրոլոգը չէր, ում դիմում էի: Դեռևս 2013 թվականից ես արդեն դիմել էի բժշկի՝ առողջական խնդիրներիս կապակցությամբ: Ինձ մոտ առաջանում էին միզելու կեղծ ցանկություններ և հանկարծակի տհաճ հոտ: Ծանոթներիցս որևէ մեկը չկարողացավ ինձ խորհուրդ տալ կոնկրետ մասնագետի, այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ մեր տան մոտ գտնվող կլինիկայի վրա, որի վարկանիշը բավականին բարձր էր: Գրանցվեցի ընդունելության և գնացի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու: Բարեբախտաբար ինձ ընդունեց բժիշկ Անտոն Եվգենիևիչ Ռոտովը: Շատ լավ է, երբ լավ բժիշկը միաժամանակ լավ մարդ է լինում: Անալիզներ, ցիստոուրետրոսկոպիա... Ախտորոշումը՝ քրոնիկ ցիստիտ և միզապարկի լեյկոպլակիա: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունեմ ոչ ցավեր, ոչ այրոց: Ինձ առաջարկվեց տրանսուրետրալ էլեկտրավապորիզացիա. համաձայնեցի: Սակայն վիրահատությունից, անտիբիոտիկներով բուժումից, «Ուրո-Գիալոմ» կաթիլային ներարկումներից հետո դեռևս մեզիս մեջ լեյկոցիտների պարունակությունը չէր նվազում: Հերթական անգամ, երբ ներկայացա կոնսուլտացիայի, բժիշկ Ա.Ե. Ռոտովը հրավիրեց իր գործընկերներին՝ գինեկոլոգի և նեֆրոլոգի: Իրականացված մանրակրկիտ զննման արդյունքում պարզվեց, որ հեշտոցի պատին առկա է գրեթե աննկատ կոշտ զանգված: Այնուհետև՝ ևս մեկ ցիստոուրետրոսկոպիա, որն իրականացվեց համատեղ ուժերով՝ բժիշկ Ա.Ե. Ռոտովի և բժիշկ Հ.Է. Դիլանյանի կողմից: Անմիջապես հասկանալի դարձավ, որ բժիշկ Հ.Է. Դիլանյանը մեծ վարկանիշ ունեցող մասնագետ է՝ հսկայական փորձով, որի հետ խորհրդակցում են հենց իր գործընկերները: Եվ ես շատ ու շատ շնորհակալ եմ Անտոն Եվգենիևիչին՝ ինձ Հովհաննես Էդուարդովիչի հետ ծանոթացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ համատեղ ուժերով նրանց հաջողվեց գտնել իմ «լեյկոցիտների» բուն պատճառը՝ պարաուրետրալ (հեշտոցային) կիստա:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Որևէ բարդություն չառաջացավ: Չնայած Հովհաննես Էդուարդովիչն ինձ զգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, նրան հաջողվել էր ինձ տրամադրել միմիայն դրական արդյունքի: Այնուամենայնիվ, բժիշկն ու հիվանդը պետք է «համագործակցեն»: Հետևելով ինձ տրված բոլոր ցուցումներին՝ վիրահատությունից հետո աստիճանաբար սկսեցի վերադառնալ իմ սովորական առօրյային:
Թվում էր՝ օրգանիզմս վերականգնվել էր, և կյանքս կարգավորվում էր: Սակայն առաջացան այլ տհաճ երևույթներ. սեռական հարաբերություններից հետո առաջանում էր մեզի կտրուկ, տհաճ հոտ: Կրկի՜ն: Եվ կրկին լեյկոցիտներ: Կրկի՜ն: Անտիբիոտիկները և գինեկոլոգի հետ «համատեղ» աշխատանքը որևէ տևական ու դրական արդյունք չէին տալիս: Կայացվեց որոշում՝ միզուկի տրանսպոզիցիա: 2014թ. Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց, ինչպես ասում էին իր իսկ գործընկերները, փայլուն վիրահատություն՝ նվիրելով ինձ լիարժեք առողջ կյանք ունենալու հնարավորություն: Օրգանիզմս հետզհետե սկսեց կարգավորվել: Ես վերականգնվեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սկսեցի պահպանել երկու կանոն. 1) շատ ջուր օգտագործել, 2) զուգարան գնալ սեռական հարաբերությունից առաջ և հետո: Եթե չի հաջողվում պահպանել երկրորդ կանոնը, ապա նայեք առաջին կանոնը: Իմ «կյանքի ուղեկիցն» ինձ սատարել է բուժմանս ողջ ընթացքում, իսկ այժմ մեծ համբերություն է ցուցաբերում իմ «ծիսակատարողության» հանդեպ: Քանի որ արդեն ինձ լավ էի զգում, կարողացա պատրասվել հղիությանը, որի մասին երազում էինք վաղուց ի վեր: Վերջապես մենք ծնողներ դարձանք:
Հովհաննես Էդուարդովի՛չ, անչափ շնորհակալ եմ Ձեզ առողջությանս հանդեպ այդչափ հոգատար լինելու, պրոֆեսիոնալիզմի և մարդկային, ջերմ վերաբերմունքի համար:
Երբ մտերիմներս և ծանոթներս ինձ են դիմում «Լավ ուրոլոգի ճանաչու՞մ ես» հարցով, ես անմիջապես երաշխավորում եմ Հովհաննես Էդուարդովիչին՝ առանց տատանվելու և առանց պահ անգամ երկմտելու:
 

Ցիստիտ սեքսից հետո
կարդալ ավելին
Լիլիա Մ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Գոյություն ունի մարդկային մի երևույթ. երբ ազատվում ես որևէ վատ բանից, ցանկանում ենք մեր հիշողությունից ջնջել թե՛ հենց այդ վատը, թե՛ հենց այդ վատից ազատվելու ժամանակաընթացքը, մոռանալ և չմտածել այն ամենի մասին, ինչն ուղեկցում էր այդ ցավի զգացումը: Նաև՝ կա իրավիճակ, երբ մարդն այնքան է հիվանդագին ընկալում բուժման այդ գործընթացը, որ սկսում է մշտապես մտածել՝ «իսկ եթե մի բան այն չէ՞» (ծակում է, անհանգստացնում է, ցիստիտ է)… Եվ հենց նման պահերին է, երբ, ինչպես ասում են, սկսում ենք «զզվեցնել» բժշկին… Ինձ կարելի է «թարմ» հիվանդ համարել, և հենց այդ պատճառով է, որ դեռևս լավ եմ հիշում ցիստիտի պատճառած ցավերը, որոնց մասին լսելիս իմ ոչ մոսկովյան քաղաքում խաչակնքվում էին թե՛ ուրոլոգները, թե՛ գինեկոլոգները:
Նրանց կողմից իմ առջև դրված “ընտրությունն” առանձնապես մեծ չէր՝ “կամ սեքս, կամ կյանք առանց ցավի”, հատկապես “Ձեր տարիքում”: Ավելորդ եմ համարում ասել, որ միզելիս սուր ցավեր առաջանում էին ոչ միայն սեքսի, այլև՝ հասարակ քամու կամ ցանկացած խոնավ ու սառը եղանակի պատճառով... Հատկապես մեր եղանակային պայմանների դեպքում... Իսկ կյանքում՝ ևս փոփոխություններ: Վերջապես՝ երկար սպասումներից հետո կարգավորվել էր անձնական կյանքս: Սիրելի տղամարդ: Այնքա՜ն բան էի նախատեսել... Եվ ահա՝ անակնկալ: Գալարվում ես ցավից, կուլ ես տալիս մշտական և արդեն որևէ օգուտ չտվող դեղահաբերը: Հովհաննես Էդուարդովիչի ու նրա թիմի մոտ հայտնվեցի (ասես՝ երկնքից ընկա) հուսալքված և հիասթափված վիճակում... Ահա մի օր պատահեց այնպես, որ անտիբիոտիկներ ընդունած վիճակում հերթական անգամ համացանցում բացեցի իմ “բախտակիցների” և ինձ համար նախատեսված և իմ կողմից բազմիցս ուսումնասիրված էջը՝ բժիշկ Դիլանյանի կողմից տեղեկատվություններով և բացատրություններով, գնեցի օդանավի տոմս և անմիջապես մեկնեցի Մոսկվա: Առավոտյան ես արդեն հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում էի, որտեղ մոլորված տեսքով հայտնվեցի փոքր-ինչ զարմացած (թերևս՝ ելնելով իմ խելագարված վիճակից) պարոն Դիլանյանի հետ՝ իմ «պատմությամբ» ու թղթաբանությամբ՝ հոգուս խորքում ինչ-որ առումով գիտակցելով, որ ինձ հիմա ետ կճանապարհեն մինչև «լաց ու բարի ժամանակներ»... Բայց գիտե՞ք՝ ինչ պատահեց: Ինձ ոչ ոք ոչ մի տեղ չճանապարհեց: Նույնիսկ սկսեցին զբաղվել ինձանով՝ վերցրեցին անալիզներ, հաջորդ օրը՝ ցիստոսկոպիա, արդյունքներ և բարձրաձայնվեց լուծումը՝ միզապարկի ՏՈՒՌ և միզուկի տրանսպոզիցիա... Ցավոք, վիրահատությանս ժամանակահատվածը զուգադիպեց Հովհաննես Էդուարդովիչի՝ նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածի հետ: Այնուամենայնիվ, իմ հոսպիտալացման, բուն վիրահատության ու հետվիրահատական ժամանակաշրջանիհետ կապված բոլոր գործընթացներն իրակականացվեցին անթերի և պատշաճ ուշադրությամբ: Չեմ կարող այստեղ չհիշատակել բժիշկ Նիկիտա Միխաիլովիչ Բլոխինի մարդկային և մասնագիտական ուշադրության մասին, որն այս ողջ ժամանակաընթացքում (այդ թվում նաև՝ այս պատմությունը շարադրելիս) մասնակցել է ինձ հետ կապված բոլոր հարցերին: Դե իսկ հետո... Հետո սկսվեց «այդ ամենից հետո» իմ կողմից բժիշկներին «զզվեցնելու» գործընթացը… Իհարկե, երբ ֆիզիկապես չես գտնվում Մոսկվայում և չգիտես՝ ինչպես օրգանիզմը կարձագանքի իր համար անսովոր փոփոխություններին, սկսում ես վախենալ… Օգնության անհրաժեշտություն է զգացվում: Գոնե հեռախոսով: Եվ ես դա ստանում էի: Ու ստանում եմ մինչ այժմ… Իհարկե, այժմ ոչ թե զանգահարում եմ, այլ գրում… Գիտակցում եմ, որ լավ բան չէ բժշկին շեղել ինձ նման (իհարկե, անցյալում ինձ նման) հիվանդներին բուժելու գործընթացից: Ես գրում եմ ու պատասխան եմ ստանում իմ բժշկական հարցերին և, որքնա էլ տարօրինակ հնչի ասածս, իմ մասին հիշում են: Հնարավոր է՝ որևէ մեկը համարի, թե «ցիստիտային խնդիրը» լուրջ չէ, սակայն ես ամանևին դրա մասին չէ, որ ցանկանում էի խոսել: Ես ցանկանում էի խոսել գրականության մեջ հաճախ հիշատակվող «գյուղական բժիշկներ»-ի պրոֆեսիոնալիզմի մասին. նրանց, ովքեր ի սպառ անհետացել են աշխարհի եռեսից, սակայն ինչ-որ կերպ հայտնվել են մայրաքաղաքում… Եթե կհայտնվի մեկը, որն ինձ կասի, որ խնդիրը դրամական է, ապա ս գիտեմ՝ ինչ պատասխանել: Իմ հարազատ քաղաքում ինձ չօգնեցին ո՛չ որևէ գումարի դիմաց, ոչ «ծանոթ-բարեկամ» տարբերակով: Ցավը գումարով չի կարելի ոչ գնել, և ոչ էլ՝ բուժել: Մենք խորապես երախտապարտ ենք Հովհաննես Էդուարդովիչին, և ցավում եմ, որ դեռևս շատ ավելի վաղ չէի գնել օդանավի տոմս և չէի հայտնվել նրա ընդունարանում:

Ցիստիտ սեքսից հետո
կարդալ ավելին
Ալեքսանդրա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Երկու տարի առաջ վիրահատվել եմ Հովհաննես Էդուարդովիչի կողմից: Մոռացվեցին ցիստիտի հետ կապված բոլոր խնդիրները: Անչա՜փ շնորհակալ եմ:

Ցիստիտ սեքսից հետո
կարդալ ավելին
Ցիստիտ սեքսից հետո
կարդալ ավելին
Ցիստիտ սեքսից հետո
կարդալ ավելին
Ցիստիտ սեքսից հետո
կարդալ ավելին