+7(499)344-03-03
Register for reception
The whole site
Register for reception
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Մեզի մեջ արյան առկայության պատճառը կանանց և տղամարդկանց մոտ

Գոյություն ունի մեզի մեջ արյան առկայության մոտ 170 պատճառ: Կանանց մոտ մեզի մեջ արյան առկայությունը կարող է պայմանավորված լինել ինչպես ցիստիտի, այնպես էլ ցիկլի հետ, իսկ տղամարդկանց մոտ դա կարող է պայմանավորված լինել պրոստատիտով, շագանակագեղձի ադենոմայով, միզուկի վնասվածքով... Չնայած, նույնիսկ երիկամի իջեցումը կարող է հանգեցնել մեզում արյան կարմիր բջիջների առաջացմանը՝ հեմատուրիայի: Գոյություն ունեն հեմատուրիայի թերապևտիկ պատճառներ, օրինակ՝ գլոմերուլոնեֆրիտ, կան նաև հազվագյուտ վիրաբուժական պատճառներ՝ երիկամի կիստայի պայթյունը երիկամից դեպի երիկամի ավազան: Շատ հաճախ գեմատուրիայի կարող է հանգեցնել երիկամի կամ միզածորանի քարը կամ սովորական ասպիրինի ընդունումը:

Սակայն թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ մեզի մեջ արյան առկայությունը կարող է վկայել օնկոլոգիական հիվանդությունների մասին: Հատկապես այն դեպքում, եթե ոչինչ չի ցավում, եթե առողջ վիճակում մեզը նման է մսաջրի: Ի միջիայլոց, հենց այդկերպ էլ նկարագրվում է ժամանակակից բժշկության մեջ՝ «մսաջրի գույնի մեզ», ինչը հանդիպում է միզապարկի քաղցկեղի դեպքում: Իսկ ճիճվանման թանձրուկների հայտնվելը մեզի մեջ խոսում է այն մասին, որ ուռուցքը վնասել է երիկամի անոթներից մեկը, արյունը լցվել է միզածորան և հենց այնտեղ էլ վերածվել թանձրուկի...

Սովորական մի պատմություն մեզի մեջ արյան առկայության մասին

... — Դե լա՜վ, Հովհաննես Էդուարդովիչ, չնչին բան է: Դե լավ, ասենք՝ մի անգամ արյուն է հայտնվել մեզիս մեջ, ի՞նչ անենք: Ի՞նչ է, հիմա ամեն բան թողնեմ ու վազեմ քեզ մո՞տ: Դու, ավելի լավ կլինի, ասես, թե ինչ խմեմ, որպեսզի մեզս այլևս կարմիր չլինի: Ես վաղը 5 խորհրդակցություն ունեմ, պատկերացնու՞մ ես: Իսկ այնուհետև մեկնում եմ երկու ամսով... Ասեմ ավելին, այժմ մեզս արդեն կարմիր չէ, արյան առկայություն միայն մեզի անալիզն է ցույց տվել...
— Դե, իսկ հետո Դուք, Իվա՛ն Պետրովիչ, կվերադառնաք «միզապարկի չվիրահատվող քաղցկեղ» կամ «երիկամի չորրորդ ստադիայի քաղցկեղ» ախտորոշմամբ: Իսկ ես Ձեր քարտում կգրեմ հետևյալը. «Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ հիվանդը բուժման ենթակա չէ: Նշանակել սիմպտոմատիկ ցավազրկում»: Ես խոսում էի չոր և գործնական տոնով: Նման ձևով ես խոսում եմ շատ հազվագյուտ մարդկանց հետ, սակայն իմ այդ ծանոթը տարբերվում էր (և, փառք Աստտծո, դեռ մինչ օրս շարունակում է տարբերվել) ծայրահեղ համառությամբ: Մեղմ ձևով համոզել, բացատրել, պատմել՝ ո՛չ, այդ տարբերակը չի գործում: Վատագույնն այն է, որ նախկինում ինքը բժիշկ է եղել: Ճիշտ է, ոչ ուրոլոգ: Այո՛, երկար տարիներ է, ինչ աշխատում է որպես ադմինիստրատոր: Բայց չէ՞ որ մեզ բազմիցս, ամենատարբեր ամբիոններում ասել են «եթե մեզի մեջ նկատվում է արյուն, ապա ուռուցք փնտրի՛ր»: Եվ այդ պահին անկախ ինձանից մտածեցի, որ եթե բուժաշխատողն ինձանից հաբեր է ուզում, որպեսզի մեզը դադարի կարմիր լինելուց, ապա կանհանգստանա՞ արդյոք մեզի մեջ արյուն նկատող հիվանդը:

«Ա՜հ, ես համոզվեցի նրանում, որ սիֆիլիսն իրականում սարսափելի էր նրանով, որ սարսափելի չէր»
Մ.Ա. Բուլգակով, «Երիտասարդ բժշկի նոթեր»

Կանհանգստանա՞ արդյոք հիվանդը, որն իր մեզի մեջ արյուն է նկատել:

Ո՛չ, չի անհանգստանա: Նրանց կեսը կմտածեն. «հա, երևի մրսել եմ, թերևս ցիստիտ է»: Միշտ պատրաստակամ հիշողությունս նույն պահին հիշեցրեց ինձ բազմաթիվ դեպքեր, երբ հարցին, թե «Իսկ պատահե՞լ է, որ արյան հետքեր նկատեք մեզի մեջ», արդեն անբուժելի հիվանդը, որի մոտ մետաստազները հասել են ոսկորներ և որն արդեն թմրեցուցիչ դեղեր է ընդունում, պատասխանում է. «Այո, մոտ 7-8 ամիս առաջ»... – Իսկ ու՞մ եք այցելել այն ժամանակ:
— Ոչ ոքի: Ինտերնետում կարդացի, որ արյունահոսության դեպքում ինչ-որ դեղահաբ է օգնում, խմեցի, և ամեն ինչ անցավ:
Հնարավոր կլիներ փրկել: Եթե, իհարկե, դիմած լիներ ժամանակին:

«Ցանկացած կիրթ մարդ պետք է ճանաչի իր մեզի գույնը»
Պրոֆեսոր Զ.Ս. Վայնբերգին վերագրվող խոսքեր

Ինչի՞ մասին է հուշում մեզի մեջ արյան առկայությունը՝ առանց ցավերի

Դժբախտաբար, մեզի մեջ արյան հայտնվելու դեպքերի կեսից ավելին, եթե ցավեր չկան, կապված են միզային համակարգի օնկոլոգիական հիվանդությունների հետ: Բոլոր այդ դեպքերում աճող ուռուցքը վնասում է երիկամի կամ միզապարկի, հազվադեպ նաև՝ միզածորանի անոթները: Ուշադրություն չդարձնելու դեպքում արյունահոսությունը հավանաբար կդադարի: Իսկ հետագայում, երբ մեզի մեջ կրկին հայտնվի արյուն, հնարավոր է, որ արդեն ուշ լինի ինչ-որ բան անել: Այնպես որ, թերևս, պետք չէ թեթևամտորեն մոտենալ գեմատուրիային և էրիթրոցիտուրիային՝ մեզի մեջ արյան առկայությանը: Դա անհապաղ ախտորոշում պահանջող լրջագույն ախտանիշ է:
... Ավաղ, Իվան Պետրովիչի դեպքում իզուր չէր, որ տագնապեցի: Ի միջիայլոց, նրա դեպքում մենք ախտորոշումը չուշացրեցինք. ուռուցքը դեռևս դուրս չէր եկել միզապարկի լորձաթաղանթի սահմաններից: Իհարկե, նա չգնաց գործուղման, քանի որ այդ ժամանակ գտնվում էր վիրահատական սեղանին: Բայց կարևորը՝ պահպանեց միզապարկը. հեռացվեց միայն ուռուցքը: Կամ, միգուցե, պահպանեց կյանքը: Ո՞վ գիտե:

«Ի՞նչ անել»
Ն.Գ. Չերնիշևսկի

Մեզի մեջ արյան առկայության պատճառների մանրամասն ախտորոշումը

Գնացե՛ք բժշկի: Շատ շտապ: Մեզի մեջ արյան բջիջների առկայության դեպքում հետազոտությունների ադեկվատ փաթեթը ենթադրում է. արյան ընդհանուր անալիզ, ուլտրաձայնային մանրամասն հետազոտություն և միզային համակարգի օրգանների գունավոր դոպլերային հետազոտություն, հաճախ նաև՝ ցիստոսկոպիա: Վերջինս թույլ է տալիս հայտնաբերել արյունահոսության աղբյուրը միզապարկում կամ միզուկում և անցկացնել միզապարկի բիոպսիա: Որոշակի ախտանիշերի առկայության դեպքում հնարավոր է նաև համակարգչային կամ մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի նշանակում:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.