+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

ԲԼՈԳ

Հոսպիտալացման և վիրահատության համար անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ցանկ.
- Պետք չէ՛, Դիլանյա՛ն, մի՛վերցրու: - Նա ընդամենը 32 տարեկան է: - Նա արդեն մահացած է, Դիլանյա՛ն: Քայլում, շնչում է... բայց նա դատապարտված է մահվան: - Գիտեմ: - Դե ուրեմն՝ հրաժարվի՛ր: Հաշմանդամ մնալ նա չի ցանկանում: Ավելին, հենց ինքը բժիշկ է: - Այդ ամենը հենց ե՛ս եմ պատմել քեզ: - Մերժի՛ր նրան: Ուղարկի՛ր քիմիոթերապևտների մոտ: - Նա ընդամենը 32 տարեկան է: Արդեն եղել է քիմիոթերապևտների մոտ: Նման սխեմաներ գոյություն
Հեռու՜-հեռավո՜ր ժամանակներում՝ մանուկ ժամանակ, Դիլանյան իշխանն ասես մեր աշխարհից չլիներ: Այժմ ևս առանձնապես ոչինչ չի փոխվել... այժմ նա ուրոլոգ է, սակայն, ինչևէ, դա այս պատմության հետ որևէ կապ չունի: Եվ ահա, փոքր ժամանակ նա երբեմն տարվում էր մտքերով: Եվ ահա թե ինչ էր նա մտածում. մենք՝ մարդ արարածներս, ապրում ենք Մայր Երկրի վրա, և այդ մայրիկի կողքին, ամենայն հավանականությամբ, պետք է որ գոյություն ունենար նաև հայրիկ: Բայց մենք կրկին շեղվեցինք: Մի
Մայիս ամսվա վերջն է: Աշխատասենյակիս պատուհանից այն կողմ գարուն է: Արևի շողը ներս է թափանցում փեղկերի միջով՝ սենյակ բերելով թարմ կանաչի ու երջանկության անհոգ մթնոլորտ՝ այդպիսով, ասես, ինձ այդ անողոք ու դաժան տողերի ընթերցանությունից. «Շագանակագեղձի քաղցկեղ: Ցածր դիֆերենցվածության ադենոկարցինոմա: Գլիսոնի ցուցանիշը՝ 5+4»: Հիվանդը, որը դատելով արտաքինից՝ առավելագույնը  75 տարեկան է, աչքերն է կկոցում՝ վայելելով սեփական դեմքին ընկնո
*Prologue.* /Անատոմիայի քննությանը. - Պատմե՛ք սիրո օրգանի կառուցվածքի մասին: - Առնանդամը կենտ օրգան է, որը կազմված է… - Իսկ մեր ժամանակներում սիրո օրգան էր համարվում սիրտը, - տխուր պատասխանեց պրոֆեսորը.../
/Արդեն ձեռքերը լվանալուց հետո պրոֆեսորը մոտենում է հիվանդին: Ցանկանալով կրկին անգամ նայել վիրահատված հատվածը՝ դիմում է բուժքրոջը. - Հարգելի՛ս, ուղղեք, խնդրում եմ, առնանդամը: Հըըըմ: Շնորհակալություն: - Իսկ հիմա հիվանդին./ - Չէ, չի աշխատում: Բացարձակ չի աշխատում: Ոչ գիշերները, ոչ ձեռնաշարժության ժամանակ, արդեն չեմ ասում սեռական հարաբերության մասին, - Բավականին հարգարժան տեսքով տարիքով տղամարդը տխուր հայացքով նայում է Դիլանյանի
/Շագանակագեղձը տղամարդկանց համար կարևոր օրգան է: Սրտի հետ կապ չունի, բայց գովազդում հանդիսանում է «երկրորդ սիրտ»/ «Ադենոմայի ու պրոստատիտի դեմ այսինչ դեղը», նշված է դեղերից մեկի գովազդում: «Մեր ֆիզիոթերապևտիկ ապարատը՝ «Չելուբեյ» անվանմամբ, լավագույն ֆիզիոթերապևտիկ ապարատն է: Այն մեծ հաջողությամբ կիրառվում է պրոստատիտի դեմ՝ Արևմուտքում 50-ից բարձր տարիք
Ձեզ կթվա՝ ինչու՞ պետք է ուրոլոգը հոդված գրեր քնի մասին: Եթե անգամ ուրոլոգը կապ ունենար քնի ուսումնասիրման հետ, ապա դա կվերաբերեր միմիայն այն ամենին, ինչը տեղի է ունենում քնելուց առաջ: Այո: Ընդհանուր առմամբ ամեն բան հենց այդպես է, ամեն բան ճիշտ է: Սակայն չափազանց հաճախ ստիպված ենք լինում ուսումնասիրել այնպիսի հիվանդների, որոնց հիվանդությունները բխում են քնի այս կամ այն խանգարումից: Այդ իսկ պատճառով վերոհիշյալ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրվ
/Ամորձային երակների վարիկոզ Մի զբոսաշրջիկ Իսպանիայում մտնում է ռեստորան և տեսնում, որ ինչ-որ մի իսպանացի գերագույն հաճույքով վայելում է ծայրահեղ ախորժալի ինչ-որ ուտեստ: - Մատուցո՛ղ, ինձ ևս դրանից բերե՛ք, - խնդրում է նա: - Ցավում եմ, բայց չեմ կարող: Հասկանում եք, դա հատուկ ուտեստ է, որը կոչվում է "Կորիդայի ամորձիներ": Այն պատվիրվում է մեկ շաբաթ առաջ, քանի որ կորիդան տեղի է ունենում շաբաթակա/
- Բնությունը հիմա՜ր է, - վստահ տոնով ասաց Դիլանյանը, մոխրամանը հրեց դեպի իր առջև նստած հանրահայտ ամսագրի խմբագիրը և, վառելով ծխախոտը, տխուր հայացք նետեց դեպի վերջինս, - Տա’նյա, այ, օրինակ, բացատրի՛ր ինձ, խնդրեմ... - Հովհաննե՛ս... – Տատյանան ճնշված էր – Գիտե՞ս, անգամ չգիտեմ՝ ինչպես բացատրել... - Դե... Ինչ-որ կերպ բացատրի՛ր: Դու համագործակցում ես լավ, տաղանդավոր բժիշկների հետ: Քեզ համար մշտապես հասանելի է Դիլանյանը՝ ա
...- Թղթաբանությունը թողե՛նք հետո: Խնդրում եմ: - Հաղթանդամ տղամարդն ամեն ինչ անում էր, որպեսզի չբղավեր. նրան մի կերպ էր հաջողվում խոսել ատամների արանքից: Այտոսկրերն այնպես են ցցվել, ասես հիմա կփշրի սեփական ատամները: -Խնդրում եմ, ինձ ընդամենը Ձեր ստորագրությունն է անհրաժեշտ: Սրանով կտաք Ձեր համաձայնությունը, որպեսզի հետազոտեմ ու բուժեմ Ձեզ: Հետո ամեն ինչ կլրացնեմ…   *Մեկ ժամ առաջ* Տոթ է: Պատուհա
Մի դատախազի էի վիրահատել: Միզապարկից հեռացրել էի մոտ 5 սանտիմետրանոց մի քար: Իսկ քարերը երբեմն լինում են շերտավոր: Եվ եթե կտրենք քարը, ապա կարող ենք տեսնել բավականին կոնցենտրիկ պատկեր: … Եվ տալիս եմ ես այդ քարը դատախազին: -    Ահա՛, վերցրե՛ք: -    Իսկ ի՞նչ կարող եմ ես անել սրա հետ: -    Դե… Սա կիսաթանկարժեք քար է:
/Դեպք աշխատանքային պրակտիկայից/ Գրիգորի Կարապետովիչն արդեն երկրորդ օրն էր, ինչ անընդմեջ աշխատում էր: Միմյանց հաջորդում էին հիվանդներ՝ փշրված ծնոտներով, կոտրված ակնակապիճներով, ծռված քթերով… Քաղաքային հիվանդանոց: Այսինքն՝ վայր, որտեղ ցուցաբերվում է բժշկական անհետաձգելի օգնություն՝ բոլորին անխտիր:
- Պարո՛ն Դիլանյան, դուք ստացել եք Spam-հաղորդագրություն: Խորհուրդ ենք տալիս ջնջել այն: - Ո՞ր հասցեից եմ ստացել Spam-հաղորդագրությունը: - «Վիրահատական նոր տեխնոլոգիաներ» հասցեից: - Ապա արագ տու՛ր ինձ այդ նամակը. դա Spam-հաղորդագրություն չէ: - Վստա՞հ եք: - Այո՛: - Բայց նամակի մեջ կա "enlarge penis" բառակապակցությունը:
1986 թվական: Գերմանացի ուրոլոգների հերթական համագումարը: Դահլիճում նստած են մեծավաստակ, հանրահայտ և, ինչպես ընդունված է, կոնսերվատիվ հայացքների տեր վիրաբույժներ: Ամբիոնին է մոտենում մի ոմն Muhe և ներկայացնում «լապարոսկոպ» կոչվող ինչ-որ սարքի միջոցով լեղապարկի առաջնային հեռացման վերաբերյալ 42 սլայդ: Ցույց է տալիս հիվանդին, մի ինչ-որ օպտիկական խողովակ, արտասովոր երկարավուն ինչ-որ սարքեր և պատմում է, որ լապարոսկոպիան, իբր, մինչ այդ ժամանակները մեծ տարածում է ունեցել գինեկոլոգիայի ոլորտում…