(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Առնանդամի կորացում

Հոդվածում

Առնանդամի կորացման և Պեյրոնի հիվանդության պատճառները և բուժումը

Առնանդամի կորացումը Պեյրոնի հիվանդությամբ պայմանավորված տղամարդկանց հիվանդություն է: Այս հոդվածում ներկայացնում եմ առնանդամի կորացման հիմնական պատճառները և Պեյրոնի հիվանդության բուժման ժամանակակից միկրովիրաբուժական մեթոդները՝ Նեսբիտի վիրահատություն և սպիտակուցային թաղանթի պլաստիկ վիրահատություն:

Առնանդամի կորացում

Յուրահատկություն. ինչպես սեռական կյանքին առնչվող խնդիրների մեծամասնության դեպքում, առնանդամի կորացումը ևս հանդիսանում է ինտիմ, չքննարկվող թեմա: Առնանդամի կորացմամբ տառապող տղամարդը խուսափում է սեռական կյանքից՝ դատապարտելով իրեն տխուր գոյատևման և վախենալով զուգընկերոջ կողմից չհասկացվելուց կամ, մինչ իսկ՝ ծաղրի ենթարկվելուց: Ի վերջո, նրա մոտ ի հայտ է գալիս սեռական հարաբերությունից վախ, և առաջանում է էրեկտիլ ծանր հոգեբանական դիսֆունկցիա:

Առնանդամի կորացում. վիրահատություն

image/svg+xml
  • Առնանդամի կորացման բուժման առավել արդյունավետ միջոց է համարվում սպիտակուցային թաղանթի միկրովիրաբուժական վիրահատությունը:
  • Ի տարբերություն վիրահատությունների մյուս տեսակների՝ այս մեթոդի դեպքում առնանդամը չի կարճանում:
  • Վիրաբուժական մանրադիտակի կիրառումը թույլ է տալիս այս վիրահատությունն իրականացնել ճշգրիտ կերպով՝ ազատելով հիվանդին Պեյրոնի հիվանդության և առնանդամի կորացման հետ կապված խնդիրներից:

«Կարծում էի՝ թեթևակի կոտրվածք էր. կինս վերևից էր, մի քիչ շատ տարվեց այդ ամենով: Իսկ ահա այժմ ի հայտ է եկել առնանդամի կորացում», «Որքան ինձ հիշում եմ, նույն վիճակն էր: Բայց խնդիրն այն է, որ սեքսով զբաղվելն անհնարին է», «Ամեն անգամ աղջկա հետ ծանոթանալիս այդ կպչուն միտքն ինձ հանգիստ չի տալիս. իսկ ի՞նչ կլինի, եթե սկսի ծիծաղել ինձ վրա», «Ես պարզապես տեխնիկապես ի վիճակի չեմ զբաղվել դրանով... Էրեկցիա ունենում եմ, բայց առնանդամս այնքան կորացած է, որ ուղղակի ֆիզիկապես անհնարին է այն ներս մտցնել»:

Առնանդամի կորացմամբ տառապող հիվանդներիս ստանդարտ գանգատներն են: Նրանց մեծ մասն ունի սեռական ակտ կատարելու հնարավորություն, սակայն գործնականում նրանց բոլորի մոտ զարգացել է վախ այն բանից, որ զուգընկերուհին վատ կընկալի իր առնանդամի ոչ նորմալ տեսքը: Հիվանդության զարգացմանը և դրա՝ Պեյրոնի հիվանդության վերածվելուն զուգընթաց՝ ի հայտ են գալիս ցավեր սեռական հարաբերության ժամանակ, և արդյունքում տղամարդն ինքն է իր կյանքից հանում սեռական հարաբերությունները:

"Մարդու մոտ ամեն բան պետք է հիանալի լինի՝ թե՛ դեմքը, թե՛ հագուստը, թե՛ հոգին, թե՛ մտքերը..."
Ա.Պ. Չեխով

Առնանդամի կորացման պատճառները

Ըստ էության, էրեկցիայի ընթացքում առնանդամի կորացման մեխանիզմը մեկն է՝ սպիտակուցային թաղանթի, այսինքն՝ հյուսվածքային ամուր շերտի, այսպես ասած՝ խոռոչավոր մարմինները շրջագծող շերտի կարճացում: Դրանց՝ արյամբ լցվելու դեպքում առաջանում է էրեկցիա:

Տարբերակում են սպիտակուցային թաղանթի վնասվածքների երեք պատճառ.

Առնանդամի կորացման մեխանիզմը
  • Պեյրոնի հիվանդությունը  տղամարդկանց մոտ ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սպիտակուցային թաղանթի վրա առաջանում են «վահանիկներ»՝ կոշտ զանգվածներ, որոնք կարճացնում են սպիտակուցային թաղանթը և կորացնում առնանդամը:
  • Առնանդամի  «կոտրվածք» կամ սպիտակուցային թաղանթի պատռվածք հաճախ առաջանում է սեռական հարաբերության ընթացքում «կինը վերևից» դիրքի դեպքում: «Կոտրվածքից» հետո առաջանում է սպիտակուցային թաղանթի պատռվածք և առնանդամի կորացում:
  • Առնանդամի ի ծնե կորացումը զարգացման անոմալիա է. սպիտակուցային թաղանթի կողմերից մեկը մյուսից կարճ է:
Բազմաթիվ պատմություններից մեկը…

...- Չէ՞ որ Դուք հասկանում եք, որ ունենալով նման խնդիր՝ ես երբեք չեմ մոտենա որևէ նորմալ աղջկա: Մի՞ թե կարիք կա մարդկանց վախեցնելու… Հետևաբար ես էլ… Մի խոսքով, որոշեցի լուծել այդ հարցը գումարի դիմաց: Սակայն տեսնելով այդ վիճակը՝ նա միանգամից վերադարձրեց գումարը: Դա նշանակում էր՝ մենք չենք պայմանավորվել, որ նման իրավիճակ է լինելու: Ասաց՝ չեմ ցանկանա պատահաբար կոտրել այն… - Հիվանդի ձայնը զուրկ էր որևէ զգացմունքից, - Գիտեք, ես այժմ նույնիսկ ինքնաբավարարմամբ չեմ կարողանում զբաղվել՝ էրեկցիա չեմ ունենում:
37 տարեկան է: Արդեն ավելի քան հինգ տարի է, ինչ որևէ սեռական հարաբերություն չի ունեցել: Իրականում, սեռական հարաբերությունն ուղղակի իմաստով առանձնապես հնարավոր էլ չէ. նրա ախտորոշումը հնչում է հետևյալ կերպ. «Պեյրոնի հիվանդություն, Առնանդամի բարդացած կորացում, Վախ սեռական հարաբերությունից, Ծանր աստիճանի հոգեծին էրեկտիլ դիսֆունկցիա»:

- Կարծրացած վիճակը վատ բան է:
- Իսկ եթե խոսքն առնանդամի մասի՞ն է:
- Այդ դեպքում ևս: Եթե առնանդամը կարծրացած է, նշանակում է՝ խոսքը Պեյրոնի հիվանդության մասին է:
Երկու ուրոլոգի զրույցից

Պեյրոնի հիվանդություն. ախտանիշեր և բուժում

Առնանդամի սպիտակուցային թաղանթի՝ այսպես կոչված վահանիկներ կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներով: Այդ վահանիկն իրենից ներկայացնում է սպիացած հյուսվածք, որը ժամանակի ընթացքում կարծրանում է՝ ասես դեպի իրեն ձգելով և, հետևաբար, կարճացնելով սպիտակուցային թաղանթը: Համապատասխանաբար, առաջանում է կորացում դեպի հենց այդ վահանիկը: Այս հիվանդության դեպքում մի քանի նմանատիպ վահանիկի առկայությունը հանգեցնում է առնանդամի կորացման, հաճախ նաև՝ սեռական ակտ իրանակացնելու անհնարինության:

Բազմաթիվ պատմություններից մեկը...

- Վախենում եմ, որ Դուք տառապում եք Պեյրոնի հիվանդությամբ: Առնանդամի սպիտակուցային թաղանթում առկա է չորս վահանիկ: Ցավոք, այս դեպքում կարող է օգնել միմիայն վիրահատությունը:
- Իսկ մի՞ թե այն իրականում կօգնի ինձ, - կես ժամ տևողությամբ մեր զրույցի ընթացքում հիվանդն առաջին անգամ էր հետաքրքրություն ցուցաբերում, - ինձ ասել են, որ այս դեպքում կօգնի միայն առնանդամի պրոթեզավորումը, և նաև այն, որ վիրահատությունից հետո առնանդամի երկարությունը կկրճատվի 10 սանտիմետրով:
- Դե... Ամեն իրավիճակն այդքան էլ ողբերգական չէ: Երևի նկատի են ունեցել Նեսբիտի վիրահատությունը, երբ կորացման հակառակ կողմում իրականացվում է այսես կոչված պլիկացիա: Սակայն դա չէ առնանդամի կորացման միակ վիրահատությունը: Մենք մեր առջև ունենք երկու խնդիր. առաջինը՝  առնանդամի կորացման պատճառի վերացում՝ ֆունկցիայի վերականգնմամբ ու պատշաճ էսթետիկ տեսքով, երկրորդը՝ էրեկտիլ դիսֆունկցիայի բուժում:
- Իսկ դա հնարավո՞ր է լուծել:
- Հնարավոր է: Բարդ է, սակայն միանգամայն հնարավոր:

…- Շների առնանդամի մեջ առկա է ոսկոր:
Մարդու առնանդամում՝ ոչ: Սակայն, այնուամենայնիվ, mardkanc mot ևս պատահում են կոտրվածքներ:

Առնանդամի կոտրվածք

Սա հազվագյուտ իրավիճակ է, որն առաջանում է բուռն սեռական հարաբերության արդյունքում, հատկապես "հեծյալուհի" դիրքում: Առնանդամի կոտրվածքն իրենից ներկայացնում է սպիտակուցային թաղանթների պատռվածք, իսկ դրանց սխալ սերտաճումը հանգեցնում է սպիացման և առնանդամի կորացման. առաջանում է Պեյրոնի հիվանդություն: Որպես նմանատիպ կոտրվածքի բարդության օրինակ՝ կարելի է նշել առնանդամի կորացումն "ավազե ժամացույցի" տեսքով:

Առնանդամի ի ծնե կորացում

Առնանդամի ի ծնե կորացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սպիտակուցային թաղանթը որևէ կողմից կարճ է: Չկան ո՛չ շերտեր, ո՛չ տրավմատիկ սպիներ, սակայն առնանդամն էրեկցիայի դեպքում "նայում" է դեպի ներքև կամ դեպի կողք:

Առնանդամի կորացման պատճառը սպիտակուցային թաղանթի այս կամ այն վնասվածքն է:

Մի դեպք հիշեցի իմ աշխատանքային գործունեությունից: 2008 թվականն էր, երբ անդրովիրաբուժությանը նվիրված կոնգրեսին ես ներկայացնում էի երիտասարդ մի ընտանիքում անպտղության կլինիկական դեպք: Զույգը հետազոտվել էր ամենայն մանրամասնությամբ. որևէ խնդիր չէր հայտնաբերվել: Սակայն հղիություն, այնուամենայնիվ, չէր առաջանում: Պարզվեց, որ ամուսնու մոտ առկա էր առնանդամի կորություն, որի պատճառով սերմնահեղուկը մնում էր միզուկում: Դա էր միակ ահարմարությունը: Առնանդամի շտկման վիրահատությունից մեկ ամիս անց հիվանդի կինը հղիացավ:

Առնանդամի կորացման բուժումն առանց վիրահատության

Գոյություն ունեն Պեյրոնի հիվանդության՝ առանց վիրահատական միջամտության  բուժման մեթոդներ: Դրանք են՝ կարծրացած վահանիկը փափկեցնող զանազան դեղամիջոցների նշանակում և դեղամիջոցների սրսկում անմիջապես վահանիկի մեջ՝ միևնույն նպատակով:
Սակայն ներկայումս գոյություն չունեն բարդ կորացումների դեպքում վերոհիշյալ մեթոդների բարձր արդյունավետության վստահ ապացույցներ: Ավելին, մի շարք դեպքերում Պեյրոնի հիվանդության նմանատիպ բուժումը կարող է միայն էսթետիկական թերություն համարվող, այսպես կոչված, պարզ կորացումը վերածել մի այնպիսի խնդրի, որը երբեմն ծայրահեղ բարդ է լուծել նույնիսկ վիրաբուժական եղանակով:

«Կտրել-հանելը հեշտ է: Սակայն դեռևս ոչ ոքի չի հաջողվել երկարացնել այն»
Վիրաբուժության և անատոմիայի պրոֆեսոր Ի.Վ. Բույալսկի, 1834թ.

Պեյրոնի հիվանդություն. վիրահատություն

Պլիկացիա Նեսբիտի մեթոդով

Գոյություն ունի վիրահատական մի քանի մեթոդ, որոնք թույլ են տալիս շտկել առնանդամի կորացումը դեպի ներքև, վերև և կողք: Ամենից տարածված տարբերակն է վիրահատությունն ըստ Նեսբիտի, որի դեպքում չներծծվող կարերով կրճատում են կորացման հակառակ կողմի սպիտակուցային թաղանթը: Պեյրոնի հիվանդության դեպքում նմանատիպ վիրահատությունը հարմար է փոքրիկ շերտերի առկայության և առնանդամի ի ծնե կորացման դեպքում: Նեսբիտի վիրահատության դեպքում հնարավոր է առնանդամի կարճացում՝ մոտ 0,5-1 սանտիմետրով: Իմ գործունեության ընթացքում ես այդ վիրահատությանն եմ դիմում ծայրահեղ հազվագյուտ դեպքերում. երբ առկա է կորացման 60 աստիճանից ցածր անկյուն, եթե վահանիկը փոքրիկ է կամ շերտ առհասարակ գոյություն չունի (ի ծնե կորացման դեպքում) և այն դեպքում, երբ վստահ եմ, որ առնանդամի չափի մի փոքր կրճատումը հետագայում չի անդրադառնա հիվանդի կյանքի որակի վրա:

Սպիտակուցային թաղանթի պլաստիկ վիրահատություն. գրաֆտինգ

Առնանդամի կորացման վիրահատություն

Առավել բարդ է կարծրացած վահանիկի հեռացումը և սպիտակուցային թաղանթի պլաստիկ վիրահատությունը: Վիրահատության էությունն է՝ ազատել հիվանդին այդ շերտից և վերականգնել սպիտակուցային թաղանթի ամբողջականությունը՝ հիվանդի այտի լորձաթաղանթի միջոցով: Դա երաշխավորում է, որ հիվանդի օրգանիզմը կընդունի այն, ինչը խնդիրներ է առաջացնում է սինթետիկ նյութեր օգտագործելիս: Վիրահատության այս մեթոդի առավելությունն է այն, որ հիվանդն ազատվում է կարծրացած վահանիկից, իսկ առնանդամի ի ծնե կորացման դեպքում տվյալ վիրահատությունը հնարավորություն է տալիս խուսափել առնանդամի կարճացումից:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սպիտակուցային թաղանթի պլաստիկ վիրահատության մասին

Արդյունք

Առաջին և, թերևս, կարևորագույն հանգամանքը. երկարացնող պլաստիկան կամ գրաֆտինգը թույլ են տալիս ստանալ ինչպես էսթետիկական էֆեկտ, այնպես էլ լավ ֆունկցիոնալ արդյունք:

Ռեցիդիվներ

Քանի որ սպիտակուցային թաղանթի վնասված հատվածը փոխարինվում է այլ հյուսվածքով, ապա այս վիրահատությունից հետո առնանդամի կորացման ռեցիդիվներ պատահում են ծայրահեղ հազվագյուտ:

Տրավմա

Վիրաբուժական մանրադիտակի կիրառումը հնարավորություն է ընձեռում տվյալ վիրահատությունն իրականացնել ճշգրիտ կերպով՝ խուսափելով խոռոչավոր մարմինները վնասելուց և էրեկցիայի խանգարումից:

Կարճացում

Սպիտակուցային թաղանթի փոխարինումն այլ հյուսվածքով հնարավորություն է ընձեռում թույլ չտալ առնանդամի կարճացում և ապահովում է էսթետիկ շտկում:

Բորբոքում

Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը և հիվանդի նախավիրահատական մանրակրկիտ պատրաստությունը նվազագույնի են հասցնում ցավի և բորբոքման ռիսկը:

Իներվացիա

Վիրաբուժական մանրադիտակի կիրառումը հնարավորություն է ընձեռում խնամքով շրջանցել նյարդային ցողունները՝ ապահովագրելով հիվանդին զգայունության կորստից և էրեկտիլ ֆունկցիայի խանգարումից:

Առնանդամի պրոթեզավորում

Առնանդամի պրոթեզավորում

Երրորդ տարբերակը կիրառվում է առնանդամի կորացման ծայրահեղ բարդ դեպքերում, երբ սպիտակուցային թաղանթի վերականգնումն անհնար է կամ ի հայտ է եկել անբուժելի էրեկտիլ դիսֆունկցիա: Այս դեպքում խոսքը գնում է առնանդամի պրոթեզավորման մասին: Վիրահատության էությունն է՝ առնանդամի մեջ ջրով լցվող հատուկ սիլիկոնային գլանների տեղադրում: Պրոթեզը հնարավորություն է ընձեռում իրականացնել սեռական հարաբերություն՝ պահպանելով սերմնաժայթքում և օրգազմ: Ըստ հիվանդների՝ այս տիպի էրեկցիան բնականից տարբերվում է միայն նրանով, որ անհրաժեշտ է գլանները նախապես "փչել":

Բազմաթիվ պատմություններից մեկը...

...- Նշտա՛րը: Փոքրիկ տամպո՛ն, մկրա՛տը: Չորացրե՛ք: Ահա շերտը: Տվե՛ք ինձ մանրադիտակը. – Իրականացնում եմ միկրովիրաբուժական կտրվածք՝ հեռացնում եմ առաջին շերտը, մանրակրկիտ չափում եմ անհրաժեշտ փոխարինող կտորի երկարությունը:
...- Ավարտում ենք: Եկե՛ք ևս մեկ անգամ ստուգենք արդյունքը: - Առնանդամը էրեկցիայի ժամանակ ուղիղ է, բարդ կորացումը վերացված է, կարճացում առկա չէ: - Բոլորին շնորհակալություն, այսօր այսքանը:
Վիրահատությունից երեք ամիս անց.
- Բարի օր, բժի՛շկ, կարելի՞ է:
- Բարի օր, նե՛րս եկեք:
- Հովհաննես Էդուարդովիչ, ես ընդամենը մեկ րոպեով եմ եկել: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, և ես շուտով ամուսնանու՜մ եմ:
- Չհամարձակվե՛ք ինձ մեղադրել դրա մեջ, - վախեցած ասում եմ ես:
- Ես Ձեզ համար նվեր եմ բերել: Ահա՛ այն:
... Ահա այդ մի բանը ես ի վիճակի չեմ հասկանալ: Ինչու՞ են առնանդամի կորացման կապակցությամբ վիրահատված հիվանդներն ինձ նվիրում ալկոհոլային խմիչք՝ նույն այդ անդամի ձևն ունեցող շշերով: Որտեղի՞ց են նրանք գտնում դա: Ինձ մոտ արդեն դրանց բավականին մեծ տեսականի է կուտակվել:

Որքան շուտ է հիվանդը դիմում բժշկի, այնքան ավելի մեծ է առնանդամի կորացման վիրահատության արդյունավետությունը: Սակայն անդրովիրաբուժության զարգացման ներկա փուլում կորացման նույնիսկ բարդ ձևերը՝ այսպես կոչված "ավազե ժամացույց"-ները, ենթարկվում են վիրահատական բուժման:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. առնանդամի կորացման պատճառների ժամանակակից ախտորոշում:

Թիմ. անդրովիրաբուժության գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում՝ Ձեր իսկ անվտանգության նկատառումներով՝ ուրոլոգ, միկրովիրաբույժ, անեսթեզիոլոգ:

 

Սարքավորումներ. «Karl Storz» մասնագիտացված միկրովիրաբուժական օպերացիոն բլոկ:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:

Անվտանգություն. Ուրոլոգների եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:

Արդյունք. առնանդամի կորացման խնդիրների լուծում և սեռական կյանքի նորմավորում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ

Участник мастер-класса по андрохирургии

image/svg+xml
image/svg+xml
Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- “Karl Storz” վիրաբուժական մանրադիտակի օգտագործումն իմ բոլոր հիվանդներին ապահովում է ամորձային զարկերակի պահպանում:
- Ավստրիայում և Իտալիայում անցած ստաժավորումներն անդրովիրաբուժության բնագավառում, ինչպես նաև իմ մեծ փորձն այդ բնագավառում ապահովում են բարդությունների բացակայությունը:
- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է առնանդամի կորացման բուժում Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը և կիրականացնենք վիրահատությունը հաջորդ օրը: Եվս մեկ օր անց Դուք արդեն կկարողանաք վերադառնալ տուն:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.