+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Պեյրոնիի հիվանդություն

Հոդվածում

Պեյրոնիի հիվանդությունը, որի մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, հանդիպում է շատ ավելի հաճախ, քան մենք կարծում ենք: Այս հիվանդությունը կարող է բավականին լուրջ ազդեցություն ունենալ տղամարդկանց սեռական կյանքի վրա՝ առնանդամի կորացման հաշվին՝ մինչև իսկ ստիպելով տղամարդկանց ամբողջովին հրաժարվել սեռական որևէ հարաբերությունից:

Պեյրոնի. տղամարդկանց հիվանդություն

«Կարծես թե ամեն բան կարգին էր, բայց եկավ մի պահ, երբ սկսվեցին ցավեր: Մտածում էի՝ կանցներ, սակայն մեկ ամիս անց նկատեցի, որ առնանդամս կորացել է», «Էլ ինձանից ի՞նչ տղամարդ. այդ կոշտուկը կորացրել է առնանդամս, և ես այլևս ոչինչ չեմ կարողանում անել անկողնում»,  «Նախ սկսեցի ցավեր ունենալ էրեկցիայի ժամանակ: Իսկ այժմ առնանդամս կորացել է»: Այս ամենը մի հատված է այն բոլոր տղամարդկանց գանգատներից, որոնք ինձ մոտ կոնսուլտացիայի են գալիս մի հիվանդության ախտորոշմամբ, որը կրում է ֆրանսիացի հանրահայտ գիտնական Պեյրոնիի անունը:

Պեյրոնիի հիվանդությամբ տառապող տղամարդկանց գանգատները

image/svg+xml

Պեյրոնիի հիվանդության ախտանիշերը, որպես այդպիսին, այնքան էլ շատ չեն. գալիս է մի պահ, երբ էրեկցիայի ժամանակ առաջանում են ցավեր, որոնք դադարում են մի քանի շաբաթ անց: Այնուհետև տղամարդիկ հայտնաբերում են ամենից սարսափելին՝ առնանդամի կորացում: Որոշ դեպքերում հիվանդը կարող է պատմել ինչ-որ տրավմայի մասին, իսկ առավել հաճախ նա ընդգծում է այն հանգամանքը, որ էրեկցիան թուլացել է: Իրականում, հաճախ այդ ամենի մեղավորն է հոգեբանությունը. եթե էրեկցիայի ժամանակ տղամարդն ունենում է ցավեր, ապա նրան դա բացարձակ պետք չէ:

Առաջին անգամ այդ հիվանդությունը նկարագրվել է թագավորական բժիշկ Ֆրանսուա դե լա Պեյրոնիի կողմից՝ XVIII դարի վերջին: Հիվանդությունը բնութագրվում է երեք ախտանիշով. ցավեր առնանդամի հատվածում, դրա դեֆորմացիա և էրեկցիայի խանգարումներ: Հիմնականում այս հիվանդության դրսևորումներն ի հայտ են գալիս աստիճանաբար, սակայն գրանցվել են նաև դրա հանկարծակի առաջացման որոշ դեպքեր:

Պեյրոնիի հիվանդության ախտանիշերը

Ցավեր առնանդամի հատվածում

Կարևոր է իմանալ, որ միշտ չէ, որ առկա են վերոհիշյալ բոլոր երեք ախտանիշերը, քանի որ դրանք փոխկապակցված չեն: Եվ այսպես, նմանատիպ ցավեր ունենում են երեք տղամարդուց երկուսը, ընդ որում՝ խոսքը  գնում է տարբեր բնույթի ցավերի մասին. մեկի մոտ ցավեր կարող են առաջանալ միայն էրեկցիայի, մյուսի մոտ միայն սեռական հարաբերության ժամանակ, իսկ մեկ այլ տղամարդ կարող է շարունակել ցավեր ունենալ սեռական հարաբերությունից անկախ՝ առանց էրեկցիայի:

Առնանդամի դեֆորմացիա

Մեխանիզմը շատ պարզ է. ֆիբրոզային վահանիկը, այսինքն՝ սպին,  ձգում ու կրճատում է առնանդամի սպիտակուցային թաղանթը: Առաջանում է դեֆորմացիա: Կորացումը հիմնականում տեղի է ունենում դեպի փորը, սակայն հնարավոր են նաև բազմաթիվ այլ տարբերակներ՝ դեպի ձախ կամ աջ կողք, դեպի ներքև, վերոհիշյալ տարբերակների համադրություն կամ պարզապես առնանդամի չափի կրճատում՝ առանց զգալի կորացման: Բուժման տեսանկյունից՝ առնանդամի դեֆորմացիայի առավել բարդ համարվող տեսակներն են համարվում «ավազե ժամացույցի» ձևով և տարբեր տիպի դեֆորմացիաների համադրությունները:

Էրեկտիլ դիսֆունկցիա

Այս հիվանդության դեպքում գոյություն ունի էրեկցիայի խանգարման երկու լուրջ պատճառ.

1. Հյուսվածքների էլաստիկության կորստի և վասկուլյարիզացիայի նվազագույն խանգարման արդյունքում փոփոխություններ են առաջանում էրեկցիայի ընթացքում առնանդամում արյունը պահելու համար գործող համակարգում: приводят к изменениям системы, отвечающим за задержку крови в пенисе во время эрекции.
2. Սեռական հարաբերության ընթացքում առաջացող ցավերը և առնանդամի արտաքին տեսքի պատճառով առաջացած ամոթի զգացումը տղամարդու մոտ առաջացնում են հոգեբանական ծանր դիսկոմֆորտ:

Այդ իսկ պատճառով մենք իրականացնում ենք հիվանդի մանրակրկիտ հետազոտություն՝ ջանալով բացահայտել էրեկտիլ դիսֆունկցիայի գլխավոր պատճառը:

ՊԵՅՐՈՆԻԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻՇՏ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ԼՈՒՐՋ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պեյրոնիի հիվանդության պատճառները

Պեյրոնիի հիվանդության պատճառները

Պեյրոնիի հիվանդության պատճառները շատ քիչ են ուսումնասիրված: Մշակված չեն նաև կանխարգելիչ միջոցներ: Սակայն, այնուամենայնիվ, շատ լավ է նկարագրված հիվանդության հաջորդականությունը՝ սկսած ցավերի առաջացումից մինչև առնանդամի դեֆորմացիա:

Հիվանդությունն իրենից ներկայացնում է ֆիբրոզ կամ առնանդամի սպիտակուցային թաղանթի սպիացում, ինչն առաջանում է սեռական հարաբերության ընթացքում առնանդամի վնասվածքի արդյունքում:
Ֆիբրոզային սպիի կամ վահանիկի առաջացման պատճառով առնանդամի որոշ հատվածներ զրկվում են էլաստիկությունից: Իսկ ահա նույն այդ վահանիկի կրճատումը հանգեցնում է օրգանի կորացման:

Նախնական շրջանում ցավի առկայությունը պայմանավորված է վնասվածքի հատվածում առաջացած բորբոքմամբ սակայն այն անցնում է մի քանի շաբաթից ութ ամսվա ընթացքում, քանի որ առաջացած բորբոքային գործընթացը սկսում է հանդարտվել: Սակայն հետագայում վահանիկի կողմից ախտահարված սպիտակուցային թաղանթը պարզապես կորցնում է էլաստիկությունը և դեֆորմացվում:

«Ախտորոշման
ամենակատարելագործված սարքն անգամ երբևէ չի կարող փոխարինել Ձեր աչքերը, Ձեր ականջները և ձեռքերը»
Պրոֆեսոր Վայնբերգ Զ.Ս.

Պեյրոնիի հիվանդության ախտորոշումը

Պեյրոնիի հիվանդության ախտորոշումն իրականացվում է ծայրահեղ պարզ եղանակով. անհրաժեշտ է պարզապես իրականացնել առնանդամի շոշափում: Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ նույնիսկ էքսպերտային դասի սարքի միջոցով  իրականացված ուլտրաձայնային հետազոտության, ՄՌՏ-ի կամ այլ թանկարժեք հետազոտությունների արդյունքում միշտ չէ, որ հայտնաբերվում է վահանիկը, որը հեշտությամբ՝ առանց առանձնահատուկ ջանք գործադրելու, հայտնաբերվում է բժշկի կողմից՝ մատների օգնությամբ:

ԱՌՆԱՆԴԱՄԻ ՊԱԼՊԱՑԻԱՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԱՎԵԼԻ ԶԳԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴ, ՔԱՆ ՄՌՏ-Ն ԵՎ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Անհրաժեշտ է իմանալ, որ բժշկի համար ծայրահեղ կարևոր է գնահատել առնանդամի դեֆորմացիայի կամ կորացման աստիճանը: Այդ իսկ պատճառով, կցանկանայի տալ մի շատ կարևոր խորհուրդ. լուսանկարե՛ք Ձեր առնանդամը վերևից, երկու կողքերից և ներքևից՝ էրեկցիայի ժամանակ՝ տան պայմաններում՝ բժշկին այցելելուց առաջ:

Какие методы диагностики при болезни Пейрони мы применяем?

Պալպացիա

ՊալպացիաՀետազոտության պարզ և մատչելի մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել վահանիկը և արձանագրել դրա չափերը: Հաճախ պարզվում է, որ հիվանդը տառապում է ոչ թե Պեյրոնիի հիվանդությամբ, այլ, պարզապես, էրեկտիլ դիսֆունկցիայով:

Լուսանկար

Մենք պարտադիր կերպով խնդրում ենք հիվանդներին լուսանկարել իրենց առնանդամն էրեկցիայի ընթացքում՝ վերևից, ձախից, աջից և ներքևից՝ կորացման աստիճանը գնահատելու նպատակով: Առանց նման լուսանկարների մեզ պարզապես չի հաջողվի գնահատել դեֆորմացիայի աստիճանը:

Անոթների ուլտրաձայնային հետազոտություն

Այս հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել էրեկտիլ դիսֆունկցիայի՝ թաքնված և Պեյրոնիի հիվանդության հետ որևէ կապ չունեցող պատճառները: Դրանց թվում կարող են պատահել ինչպես զարկերակային, այնպես էլ երակային խնդիրներ: Հետևաբար, սույն հետազոտությունը կրում է խիստ պարտադիր բնույթ:

Արյան բիոքիմիական անալիզ

Հաճախ այս հիվանդության առաջացման պատճառ է հանդիսանում շաքարային դիաբետը: Այդ իսկ պատճառով մեր կողմից անպայման իրականացվում է արյան բիոքիմիական անալիզ՝ դրանում գլյուկոզայի և գլիկոզացված հեմոգլոբինի պարունակությունը պարզելու նպատակով:

Մեզի անալիզ

Ստանդարտ անալիզ, որը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել միզային համակարգում առկա թաքնված խնդիրների մասին: Մեզ հատկապես հետաքրքրում են բորբոքային գործընթացների մասին վկայող ախտանիշերը:

Արյան անալիզ

Կարելի է ասել, որ այս անալիզը թույլ է տալիս բացառել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են լեյկոզը կամ լեյկեմիան, ինչպես նաև բացահայտել հարակից պաթոլոգիաների մի ամբողջ շարք:

“Ես հիվանդների ռեժիմն ուղղորդում եմ դեպի նրանց շահը՝ ուժերիս և բանականությանս ներածին չափով՝ զերծ մնալով նրանց որևէ վնաս կամ անարդարություն պատճառելուց”
Հատված Հիպոկրատի երդումից

Պեյրոնիի հիվանդության բուժումը. թվեր և փաստեր

Դեղեր Պեյրոնիի հիվանդության դեմ

Հիվանդության զարգացման սկզբնական փուլում՝ այսպես կոչված «ոչ հասուն վահանիկի» առկայության դեպքում, բազմաթիվ կլինիկաներ փորձում են հիվանդներին զանազան դեղահաբեր նշանակել Պեյրոնիի հիվանդության դեմ: Այդ դեղահաբերի թվում մեծ մասամբ նշանակվում է վիտամին E-ի մեծ չափաբաժիններ և Պենտոքսիֆիլին: Նմանատիպ թերապիաների լիակատար անարդյունավետության կապակցությամբ ապացուցված տվյալներ են ներկայացվել Ուրոլոգիայի ֆրանսիական ասոցիացիայի կողմից:

Ներարկումներ առնանդամի մեջ

Իրականացվում է զանազան դեղամիջոցների մշտական փնտրտուք, որոնք, ըստ էության, պետք է փափկեցնեն վահանիկը: Կիրառվում են ստերոիդներ և վերապամիլ, որը հանդիսանում է սրտային դեղամիջոց: Ըստ տարբեր մասնագիտացված ասոցիացիաների տվյալների՝ նման դեղամիջոցների արդյունավետությունը չի գերազանցում 10-17%-ը: Այդ առումով՝ որոշակի հույս է ներշնչում Քսիապեքս (Xiapex) կոչվող դեղամիջոցը, սակայն դրա օգտագործման վերաբերյալ դեռևս գոյություն չունեն վերջնական կլինիկական տվյալներ:

Իոնոֆորեզ և դիստանցիոն ուլտրաձայնային ազդեցություն

Գոյություն ունի վահանիկը փափկեցնելու և սպիտակուցային թաղանթի երբեմնի էլաստիկությունը վերականգնելու թանկարժեք և քիչ արդյունավետ ևս երկու մեթոդ: Այս մեթոդները ևս որոշակի հույս էին ներշնչում, սակայն բժշկության ապացույցներն անողոք են. դրանց արդյունավետությունը ևս չի գերազանցում 10-15%-ը:

ՄԵՆՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՊԵՅՐՈՆԻԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԵՂԱՀԱԲԵՐ»՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Էկստենդեր

Թերևս, թերապևտիկ միակ միջոցն է, որն առանձնանում է զգալի արդյունավետությամբ: Համաձայն բազմաթիվ հեղինակավոր աղբյուրների, որոնցից է, օրինակ, Ուրոլոգիայի ֆրանսիական ասոցիացիան, ոչ հասուն վահանիկի առկայության դեպքում էկստենդերի տեղադրումը ենթադրում է 60% արդյունավետություն:
Առանձնացնենք երկու կարևոր գործոն.

1. Էքստենդերն անհրաժեշտ է կրել երկարաժամկետ՝ 6 ամսից մինչև մեկ տարի տևողությամբ, ինչն ինքնին արդեն ստեղծում է անհարմարավետության զգացում:
2. Արդեն հասուն վահանիկի առկայությունը կարող է հակացուցում հանդիսանալ էքստենդերի տեղադրման համար, քանի որ արդեն իսկ ձևավորված վահանիկը «ձգելու» փորձը շատ հաճախ հանգեցնում է վահանիկի չափերի մեծացման:

Վիրահատություն Պեյրոնիի հիվանդության դեպքում

Պեյրոնիի հիվանդության դեպքում հիմնական խնդիրներն են՝ վահանիկի առկայությունը և ծռված առնանդամը: Իրավիճակն առավել է բարդանում, երբ այդ ամենին գումարվում է նաև էրեկտիլ դիսֆունկցիան:
Իսկ ի՞նչ կարող է անել հիվանդը, եթե նրա մոտ ախտորոշվել է Պեյրոնիի հիվանդությունը: Նույն Ուրոլոգիայի ֆրանսիական ասոցիացիայի տվյալների համաձայն՝ հիվանդների 83%-ից ավելին վաղ թե ուշ ենթարկվում են որևէ վիրահատական միջամտության: Ընդ որում՝ այդ ամենն ունենում է ոչ այնքան էլ գեղագիտական պատճառներ:

Վիրահատության ո՞ր տեսակն ընտրել

Եթե կորացումը զգալի է, եթե առկա է հասուն վահանիկ, ապա հնարավոր միակ ռադիկալ լուծումը, ցավոք սրտի, վիրահատությունն է: Առաջանում է հարց՝ վիրահատության ո՞ր տեսակն ընտրել:

Նեսբիտի մեթոդ

Հիվանդներին առավել հաճախ առաջարկվող վիրահատությունն է: Միջամտության  էությունը կայանում է հետևյալում. վահանիկի հակառակ կողմում տեղադրվում են կարեր, ինչի արդյունքում վերանում է կորացումը:
Թերություններ. վահանիկը շարունակում է մնալ իր տեղում: Առնանդամի չափը կրճատվում է 1-5սմ: Մեր կողմից սույն վիրահատությունն առաջարկվում է միմիայն այն դեպքում, եթե վստահ ենք, որ վիրահատության արդյունքում առնանդամի չափսի կրճատումը զգալի չի լինի:

Գրաֆտինգ

Առավել բարդ և բարձր տեխնոլոգիաների հետ կապված վիրահատություն: Վահանիկը կտրվում-հեռացվում է ամբողջությամբ, իսկ ձևավորված դեֆեկտի հատվածում տեղադրվում է “կարկատան-գրաֆտ”: Այդ նպատակով մեր կողմից առավել հաճախ օգտագործվում է հիվանդի այտի լորձաթաղանթը, քանի որ այդ հյուսվածքը տարբերվում է լավագույն հատկություններով. այն էլաստիկ է, լավ է սերտաճում, և դրա ձեռքբերումը չի առնչվում առանձնահատուկ բարդությունների հետ: Այդ նպատակով կարելի է նաև կիրառել հիվանդի  սեփական երակը:

Պրոթեզավորում

Տվյալ վիրահատական միջամտության անվանումն արդեն իսկ սարսափ է առաջացնում, սակայն այն նշանակվում է այն հիվանդներին, ում մոտ առկա է ծանր էրեկտիլ դիսֆունկցիա: Առնանդամի մեջ տեղադրվում է սիլիկոնե երկու գլան, որոնք “փչվում” են ամորձապարկում տեղադրված չնկատվող, թաքնված պոմպի միջոցով: Այդպիսով, հիվանդի մոտ առաջանում է էրեկցիա:

Պեյրոնիի հիվանդության բուժումը վիրահատական եղանակով

Մեր կողմից Պեյրոնիի հիվանդությամբ տառապող անձանց առաջարկվում է բարձրորակ վիրահատական օգնություն Մոսկվայում: Նմանատիպ վիրահատական միջամտությունների հարցում մեր ունեցած մեծ փորձը, ինչպես նաև հիվանդների՝ մեր կողմից իրականացվող հետագա հսկողությունը թույլ են տալիս մեզ ապահովել լավագույն արդյունք:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. առնանդամի կորացման պատճառների ժամանակակից ախտորոշում:

Թիմ. անդրովիրաբուժության գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Սարքավորումներ. «Karl Storz» մասնագիտացված միկրովիրաբուժական օպերացիոն բլոկ:

Մասնագետների կոնսիլիում՝ Ձեր իսկ անվտանգության նկատառումներով՝ ուրոլոգ, միկրովիրաբույժ, անեսթեզիոլոգ:

Անվտանգություն. Ուրոլոգների եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:

Արդյունք. առնանդամի կորացման խնդիրների լուծում և սեռական կյանքի նորմավորում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- “Karl Storz” վիրաբուժական մանրադիտակի օգտագործումն իմ բոլոր հիվանդներին ապահովում է ամորձային զարկերակի պահպանում:
- Ավստրիայում և Իտալիայում անցած ստաժավորումներն անդրովիրաբուժության բնագավառում, ինչպես նաև իմ մեծ փորձն այդ բնագավառում ապահովում են բարդությունների բացակայությունը:
- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է Պեյրոնիի հիվանդության բուժում Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը Ձեր ժամանման օրը, կիրականացնենք վիրահատությունը հաջորդ օրը: Եվս մեկ օր անց Դուք արդեն կկարողանաք վերադառնալ տուն:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.