+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Անմիզապահություն

Ընթերցանության ժամանակը: 4 րոպե
Հոդվածում

Սթրեսային անմիզապահությունը ներկայումս չափազանց տարածված հիվանդություն է: Անմիզապահությունն իրենից ենթադրում է մեզի որոշակի քանակության ակամա արտազատում որովայնային ճնշման ցանկացած բարձրացման, օրինակ՝ հազի, ծիծաղի, փռշտոցի դեպքում, երբեմն նույնիսկ՝ ցատկելիս կամ վազելիս:

Անմիզապահությունը կանանց մոտ

Ի՞նչ է իրենից ներկայացնում անմիզապահությունը: Իհարկե, այստեղ հնարավոր է ներկայացնել պաշտոնական սահմանում, օրինակ՝ անմիզապահությունը մեզի ցանկացած ակամա արտազատումն է: Սակայն ի՞նչ է թաքնված դրա ետևում: Ինչու՞ է այդ ոչ մահացու իրավիճակը կտրուկ փչացնում կանանց մի հսկայական զանգվածի կյանքը: Տհաճ հոտ, մշտական «խոնավ անհարմարավետություն», միջադիրներ կրելու մշտական կարիքը, վախ փռշտոցից, նույնիսկ ծիծաղից…
Ավելի վատ՝ հաճախ անմիզապահությունը հանգեցնում է տանից դուրս գալու անհնարին լինելուն, չէ՞ որ եթե կինն անընդհատ ունի միզելու ցանկություն, նա պետք է վստահ լինի, որ մոտակայքում զուգարան կլինի: Զարմանալի է, բայց կանանց մեծամասնությունը սթրեսային անմիզապահությունը վերագրում են տարիքային խնդրին և նույնիսկ չեն էլ կասկածում, որ անմիզապահության բուժումը մեծ մասամբ պահանջում է ընդամենը մեկ օր:

Անմիզապահություն. վիրահատություն

image/svg+xml

Գոյություն ունի անմիզապահության վիրահատության մի քանի տեսակ, որոնք կարող են խնդիրը լուծել 1 օրվա ընթացքում:
- Հիալուրոնային գելի ներմուծում միզուկի մեջ, ինչի արդյունքի ստեղծվում է որոշակի «բարձիկ»: Դա ամբուլատոր պրոցեդուրա է, որն արդյունավետ է անմիզապահության թեթև դեպքերում:
- Այսպես կոչվող «սլինգային» վիրահատություններ. միզուկի տակ անց է կացվում ցանց՝ պահող կառուցվածք ստեղծելու նպատակով: Այդ մեթոդները (TOT, TVT-O, Mini-secure և այլն) միմյանցից տարբերվում են աննշան և ունեն բարձր արդյունավետություն: Որպես կանոն՝ այդ վիրահատություններից հետո հիվանդները դուրս են գրվում հաջորդ օրը:
- Անմիզապահության լապարոսկոպիկ վիրահատություններն իրականացվում են այն դեպքում, երբ անմիզապահությունն ուղեկցվում է կոնքային օրգանների իջեցմամբ:

«Անհնարին է փռշտալ կամ հազալ, անմիջապես հոսում է», «Փոխում եմ օրական 8-10 միջադիր, երեք անգամ ցնցուղ եմ ընդունում, սակայն այնպիսի զգացում է, ասես լվացվելու կարիք ունեմ», «Ծիծաղել չեմ կարողանում, արդեն բոլորն ինձ «բոբո» են կոչում: Իսկ ինչպե՞ս ծիծաղել, եթե անմիջապես մեզի արտահոսք է լինում», «Ոչ մի միջադիր չի փրկում, բժի՛շկ… Չգիտեմ՝ ուր փախչել այդ հոտից, արդեն սրտխառնոց է առաջացնում»: 

Այս ամենն անմիզապահությամբ տառապող կանանց ստանդարտ գանգատներ են: Նրանցից մեկի մոտ անմիզապահություն է զարգացել ծննդաբերությունից հետո, մյուսը դա կապում է ավելորդ քաշի, իսկ ոմանք՝ տարիքի հետ: Զարմանալի է, բայց նրանց կեսի կողմից լսում եմ հետևյալ նախադասությունը. «Տատիկս ևս ուներ այդ խնդիրը, մայրս ևս… ծերանում ենք, ոչինչ չենք կարող անել»: Ընդ որում՝ դա լսում ենք 40-50 տարեկան կանանցից: Այս իրավիճակում ամենասարսափելին այն է, որ անմիզապահությունը կնոջը ստիպում է… իրեն ծեր զգալ: Մեծ մասամբ սեռական հարաբերության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ կինն ավելի շուտ կհրաժարվի ցանկացած հարաբերությունից, քան թույլ կտա, որ ամուսինը մտածի, թե ինքն անմաքրասեր է:

Կանանց մոտ անմիզապահությունը գողանում է ծիծաղը, հազը և սրտանց փռշտալու հնարավորությունը:

Անմիզապահություն հազալիս և ծիծաղելիս

Անմիզապահության բուժումը

Կանանց մոտ անմիզապահությունը հաճախ երևում է… նրանց դեմքի արտահայտությունից: Թվում է՝ որտեղի՞ց է գալիս այս լարված, մռայլ հայացքը: Ինչու՞ են նրա աչքերն անընդհատ թաց, ինչու՞ է դժվարանում խոսել: Ամեն բան շատ պարզ է: Հիվանդը վախենում է ծիծաղել: Վախենում է հազալ կամ փռշտալ: Ավելին, նա վախենում է շփվել մարդկանց հետ, վախենում է ազատ մոտենալ իր հարազատներին և, անմիզապահության պատճառով, գիտակցաբար սահմանափակում է ինքն իրեն կյանքի բոլոր հաճույքների առումով: Եթե նախկինում համարվում էր, որ սթրեսային անմիզապահությունը տարեց կանանց խնդիրն է, ապա ներկայումս մենք դա ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում երիտասարդ աղջիկների շրջանում: Հաճախ դա ծննդաբերությունից հետո ի հայտ եկած անմիզապահությունն է:

Աշխատանքային սովորական մի պատմություն

— Բարի օր, բժի՛շկ: - Փոքր-ինչ մռայլ ձևով բարևում է հիվանդը: Դատելով արտաքինից՝ 58-60 տարեկան է, աչքերը՝ արցունքոտ, կարմրած: - Կարելի՞ է:
— Նե՛րս եկեք, խնդրեմ, նստե՛ք, - վեր եմ կենում և սովորականի պես ժպտում: Սովորաբար մարդիկ ի պատասխան ժպտում են, սակայն այս դեպքում... Մի քանի ընդհանուր հարց՝ անձնագրային տվյալների, տարիք... Աստվա՜ծ իմ՝ նա ընդամենը 50 տարեկան է:
— Ի՞նչն է ստիպել Ձեզ գալ ինձ մոտ: Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
— Թոռնիկս:
— Ներեցե՞ք — կրկին հարցնում եմ ես՝ մտածելով, որ ինչ-որ բան լավ չհասկացա:
— Այո, — հիվանդը չի կարողանում զսպել արցունքները, - նա ընդամենը 3 տարեկան է... Այնքան լավն է, այնքան... Նա չի խաղում ինձ հետ, թույլ չի տալիս ինձ գրկել իրեն... Իսկ ես խելագարվում եմ:
— Բայց ինչու՞:
— Ասում է՝ ինձանից վատ հոտ է գալիս... — Շշնջում է հիվանդն ու կրկին սկսում լացել: - Հասկանու՞մ եք... Ես տառապում եմ անմիզապահությամբ:
Վեր եմ կենում, ջուր եմ լցնում և բաժակը մեկնում նրան: Ցանկանում եմ հանգստացնել նրան և նաև՝ հասկանալ՝ ինչպես է նա արձագանքում հոսող ջրի ձայնին՝ արդյո՞ք չեն առաջանում նրա մոտ միզելու իմպերատիվ, այսինքն՝ հրամայական, չզսպվող ցանկություններ: Ոչ, նստած է հանգիստ, երախտագիտությամբ վերցնում է բաժակը, մաքրում արցունքները:
— Ասացեք, խնդրեմ, ե՞րբ է Ձեզ մոտ ի հայտ գալիս անմիզապահությունը: Ինչպիսի՞ պայմաններում չեք կարողանում զսպել միզելու ցանկությունը:
— Երբ փռշտում եմ, հազում, ծիծաղում... Արդեն մոտ հինգ տարի է՝ աշխատում եմ չծիծաղել: Միջադիրները չեն օգնում, ինչքան էլ հաճախ փոխեմ, միևնույն է՝ ինչ-որ հոտ է գալիս... Բայց չէ՞ որ ես մաքրասիրության հիվանդ եմ...
— Ինչու՞ ավելի շուտ չեք դիմել բժշկի, - զարմանում եմ ես, - 5 տարի չծիծաղել... թշնամուս անգամ չէի ցանկանա:
— Կարծում էի՝ տարիքային խնդիր է... Շատ ընկերուհիներ ունեմ, որոնց մոտ նույն խնդիրն է... Ինչ-որ ձևով համակերպվել են...

Հիպերինստրումենտալիզմը հանգեցնում է ապամարդկայնացման: Սովորե՛ք լսել հիվանդին և տեսնել նրան:
Պրոֆեսոր Զ.Ս. Վայնբերգ

Անմիզապահության պատճառները

Այո՛, իրականում դա տարիքային խնդիր է: Որպես կանոն՝ կանանց մոտ սթրեսային անմիզապահություն առաջանում է այն դեպքում, երբ կրճատվում է էստրոգենի՝ կանացի սեռական հորմոնի քանակությունը, որն ապահովում է միզապարկի զսպող ապարատի ուժը և դիմադրողականությունը: Հազը, ծիծաղը, փռշտոցը, ուժի գործադրումը բարձրացնում են միզապարկի վրա գործադրվող ճնշումը, իսկ թուլացած սֆինկտերն այլևս չի կարողանում դիմադրել: Նախ դա աննկատ է՝ դուրս է մղվում ընդամենը մի կաթիլ, սակայն ժամանակի ընթացքում սֆինկտերն է՛լ ավելի է ձգվում, և իրավիճակը բարդանում է: Մեզը քայքայում է հեղուկը, և հեշտոցի լորձաթաղանթը, մեզի հետ ունեցած մշտական կոնտակտի պայմաններում, մեծ վնաս է կրում՝ քոր, գրգռվածություն, սեռական օրգանների մշտական բորբոքվածություն, սեռական կյանքով ապրելու անհնարինություն...
Ծննդաբերությունից հետո անմիզապահությունը երիտասարդ կանանց համար սարսափելի խնդիր է: Անմիզապահության այս տեսակի առաջացումը կապված է կանանց օրգանիզմում հորմոնալ ֆոնի փոփոխության հետ. հղիության ընթացքում կոնքի օրգանները ենթարկվում են իրենց համար անսովոր ծանրաբեռնվածության, և կոնքային հատակը գերձգվում է: Մեծ մասամբ ծննդաբերությունից հետո անմիզապահությունն անցնում է ինքն իրեն, սակայն երբեմն օրգանիզմի ռեզերվները պարզապես չեն բավականացնում վերականգնման համար: Ծննդաբերությունց հետո ի հայտ եկած անմիզապահության զարգացմանը կարող է նպաստել նաև դրան հաջորդող տարվա ընթացքում երեխային անընդհատ գրկում պահելու հանգամանքը:
Անմիզապահության մյուս տեսակը՝ այսպես կոչված՝ իմպերատիվ անմիզապահությունը, ի տարբերություն սթրեսային անմիզապահության, առաջանում է միզապարկի տարբեր հիվանդությունների պատճառով. ինտերստիցիալ ցիստիտ, միզապարկի հիպերակտիվություն, իներվացիայի խանգարում: Այս դեպքում կինն ունենում է միզելու սուր, հրամայական ցանկություն. նա շտապ պետք է զուգարան գնա: Սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է, իսկ մեզը զպել չի հաջողվում:

Անմիզապահություն. բուժում

Կանանց մոտ անմիզապահության հաջող բուժումն առաջին հերթին կախված է անմիզապահության պատճառը գրագետ պարզելու հանգամանքից: Չկա՞ արդյոք հիվանդի մոտ վարակ: Ունենու՞մ է նա արդյոք միզելու սուր ցանկություններ կամ, միգուցե, նույնիսկ չի էլ զգում՝ ինչպես է արտահոսում մեզը: Կա՞ն արդյոք հորմոնալ խախտումներ. շաքարային դիաբետ կամ էստրոգենի՝ կանացի սեռական հորմոնի քանակության նվազում: Ե՞րբ է առաջանում անմիզապահություն՝ հազալի՞ս, ծիծաղելի՞ս, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքու՞մ:

Կանանց մոտ անմիզապահության դեպքերի մոտավորապես կեսը միանգամայն ենթակա է բուժման՝ առանց վիրահատական միջամտության: Գոյություն ունեցող թերապևտիկ, ֆիզիոթերապևտիկ և դեղորայքային միջոցների ողջ սպեկտրը թույլ է տալիս հիվանդին ազատել այս տհաճ հիվանդությունից:

Անմիզապահության դեպքերի մոտավորապես կեսը կարելի է բուժել առանց վիրահատության

Պատմության շարունակությունը

— Ի՞նչ կարելի է անել այս անմիզապահության դեմ, Հովհաննես Էդուարդովիչ: - Անմիզապահության պատճառների մասին իմ բացատրությունները լսելուց հետո հիվանդ կինն արդեն նույնիսկ չի պատկերացնում՝ ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, - Ես ուղղակի այլևս չեմ կարողանում...
— Մեթոդները շատ են, — պատասխանում եմ ես՝ նայելով համալիր ուրոդինամիկական հետազոտության արդյունքները, - գոյություն ունեն թերապևտիկ, մանիպուլյացիոն մեթոդներ, գոյություն ունեն վարժություններ, գոյություն ունի վիրաբուժություն... Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները: Այսինքն, թերապևտիկ մեթոդներն ուղղված են կանացի սեռական հորմոնի քանակության վերականգնմանը, որն ամրապնդում է հյուսվածքները՝ ստեղծելով միզուկը պահող ստրուկտուրա, մանիպուլյացիոն մեթոդներ ասելով՝ հասկանում ենք ծավալ ձևավորող նյութի ներարկում միզուկի տակ, որը թույլ չի տա միզուկին բացվել ամբողջությամբ. դա պահպանում է ազդեցությունը մեկ տարվա ընթացքում: Գոյություն ունեն Կեգելի վարժությունները, որոնք ուղղված են հեշտոցի մկանների ամրապնդմանը և, այս դեպքում ևս, միզուկի համար մկանային պահող կառուցվածքի ստեղծմանը... Ինտերստիցիալ ցիստիտի՝ միզապարկի հիպերակտիվության դեպքում, այսինքն՝ ոչ Ձեր դեպքում, կարելի է տարբեր հաբեր խմել, ինչպես նաև միզապարկի պատը բոտուլոքսին ներարկել...

Անմիզապահություն. վիրահատություն

Սթրեսային անմիզապահության դեպքում, երբ ներորովայնային ճնշման բարձրացումը (հազ, փռշտոց, ծիծաղ) հանգեցնում է միզուկի սֆինկտերի բացմանը, մենք առաջարկում ենք այսպես կոչված «սլինգային» վիրահատություններ: Իմաստը կայանում է նրանում, որ միզուկի գերշարժուն հատվածի տակ անց է կացվում հատուկ ցանց, որը միզուկի համար ստեղծում է հենարան: Անմիզապահության դեպքում օղակը բնութագրվում է նվազագույն տրավմատիկությամբ, արագ և երկարաժեմկետ արդյունքով: ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անմիզապահության վիրահատությունները միմյանցից շատ քիչ են տարբերվում իրականացման տեխնիկայով և, որքան էլ դա տարօրինակ է, գնով: Գոյություն ունեն ցանցերի մատչելի և թանկ տեսակներ, ինչը կախված է արտադրող ընկերության գնային քաղաքականությունից: Մենք առաջարկում ենք լայն տեսականի գրեթե բոլոր արտադրող ընկերություններից: Ինչ վերաբերում է անմիզապահության վիրահատությունների տարբեր տեսակների արդյունավետությանը՝ ապա հիվանդի համար տարբերությունը մեծ չէ:

Պատմության ավարտը

... — Դե, Ձեր դեպքում, ամենից արդյունավետը կլինի վիրահատությունը:
— Վիրահատությու՞նը:
— Այո: Անհրաժեշտ է միզուկի համար հենարան ստեղծել, որպեսզի այն չբացվի հազի դեպքում, որպեսզի հենվելու տեղ ունենա: Ահա, նայե՛ք, - նկարում եմ վիրահատության սխեման և արդյունքը, - միզուկի տակ տեղադրվում է հատուկ նուրբ ցանց, որը սահմանափակում է միզուկի բացվածքը: Եվ անմիզապահությունը վերանում է:
— Իսկ հնարավո՞ր է, որ այն այնքան սեղմի միզուկը, որ ես ընդհանրապես չկարողանամ միզել: - Նկարածներս նայելուց հետո հիվանդի աչքերում նկատվում էր սարսափ:
— Ոչ, - ժպտում եմ ես, - եթե փորձենք թարգմանել վիրահատության անվանումը՝ TVT-O - Tension free Vaginal Tape — Obturatorius, կստացվի «փակող անցքի միջով անցկացված, լարումից զերծ հեշտոցային օղակ»: Դա նշանակում է, որ ցանցն ինքը չի սեղմում միզուկը, այն ծառայում է ընդամենը որպես հենարան:
— Հիվանդանոցում երկա՞ր է պետք պառկել: Այդ ամենը երկա՞ր է լավանալու: Երկա՞ր է ցավելու:
— Մեկ օր:
Չի հավատում: Դեմքի արտահայտությունը Ստանիսլավսկուն է հիշեցնում՝ չե՛մ հավատում և վերջ:
— Հըմ... Նայե՛ք, Վերա Պետրովնա: Այս վիրահատության դեպքում իրականացվում է ընդամենը մեկ սանտիմետրանոց կտրվածք: Ի՞նչը ցավի: Ի՞նչը լավանա: Եվ, ամենակարևորը, ինչու՞ երկար պառկել հիվանդանոցում:
— Իսկ անզգայացու՞մը: Իսկ ինչպե՞ս եմ ուշքի գալու:
— Անզգայացումը... Սպինալ անզգայացում կամ ներերակային անզգայացում՝ 30 րոպեով: Վիրահատության ավարտից անմիջապես հետո Դուք ուշքի կգաք, - պատմում եմ անվտանգ անզգայացման մասին:
— Լավ, — հանկարծ որոշում է նա, — որո՞նք են լինելու իմ քայլերը: Եվ ե՞րբ է իրականացվելու վիրահատությունը:
— Դուք կհանձնեք նախավիրահատական անալիզներ, կոնսուլտացիա կանեք թերապևտի և անեսթեզիոլոգի հետ: Եվ շաբաթվա վերջին ես կվիրահատեմ Ձեզ: Ուրբաթ կվիրահատեմ, այնուհետև Ձեզ ոտքի կկանգնեցնեմ, շաբաթ օրն արդեն տուն կվերադառնաք, երկուշաբթի կգնաք աշխատանքի...
— Բժի՛շկ, իսկ կարելի՞ է մի քիչ պառկած մնամ վիրահատության ժամանակ — Ժպիտը նրա դեմքն անճանաչելի է դարձնում:
P.S. Մեկ տարի անց:
Մոտավորապես 4 տարեկան երեխայի ուղեկցությամբ աշխատասենյակ է մտնում բարետես մի կին, որին հաստատապես 40-ից ավելին չէին տա: Ժպտում է:
— Բարև Ձեզ, բժի՛շկ:
— Բարի օր, նե՛րս մտեք, խնդրեմ, նստե՛ք, — լվանում եմ ձեռքերս սարսափելի տհաճ հոտ ունեցող անտիսեպտիկով: Նստում եմ:
— Չճանաչեցի՞ք, բժի՛շկ: — Կինն ավելի լայն է ժպտում, — Չէ՞ որ Դուք ինձ մեկ տարի առաջ եք վիրահատել:
Ջանում եմ հիշել՝ համառորեն նայելով նրա դեմքին: Հենց այդ պահին երեխան հոտոտում է իմ ձեռքերը, խոժոռում դեմքը և բարձրաձայն հայտարարում. «Փու՛: Վատ հոտ է գալիս»:

Եթե Ձեզ անհանգստացնում է անմիզապահությունը, ապա գրանցվեք կոնսուլտացիայի: Անմիզապահության բուժման համար նախատեսված ախտորոշման հարուստ հնարավորությունները, ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրահատական մեթոդների լայն սպեկտրը հնարավորություն կտան ազատել Ձեզ այդ իրավիճակից:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է բուժել անմիզապահությունը Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և, անհրաժեշտության դեպքում, կիրականացնենք Ձեր վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Վերոնիկա Վ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Անչափ շնորհակալ եմ Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին՝ անմիզապահության կապակցությամբ նրա կողմից իրականացված վիրահատության համար: Անցել է արդեն երկու ամիս, և ես երջանիկ եմ, որ կրկին կարողանում եմ ապրել լիարժեք կյանքով: Շնորհակալություն եմ հայտնում նաև բժիշկների նրա ողջ թիմին: Բարյացկամ վերաբերմունք, որակյալ բուժում, շատ քաղաքավարի բժիշկներ և անձնակազմ: Դիմե՛ք այդ բժշկին և չեք փոշմանի՝ շատ որակյալ մասնագետ է:

Անմիզապահություն
կարդալ ավելին
Սվետլանա

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Ամուսինս Հովհաննես Էդուարդովիչին գիտի շատ վաղուց: Այդ իսկ պատճառով, երբ 2015թ. ամուսնուս անհրաժեշտ էր երիկամի հեռացում, նա շատ արագ գտավ բժշկին և մեկնեց վիրահատության: Վիրահատությունն իրականացվել է արտասահմանից ներմուծված մեկանգամյա օգտագործման գործիքով, իսկ վիրահատությունից հետո ամուսինս պառկած էր վերանորոգված հիվանդասենյակում՝ կոլոպրոկտոլոգիայի 7-րդ բաժանմունքում: 2016թ. կոնսուլտացիայի գնացի երիկամի իջեցման և անմիզապահության գանգատներով: Բժշկից ստացա շատ դրական տպավորություններ՝ հարցերի մեծամասնությունը լուծվում էր հեռահար տարբերակով, ժամանման պահին իրականացվեց ախտորոշում՝ առանց որևէ ավելորդ հետազոտություն նշանակելու, զրույցը և զննումն իրականացվեցին հակիրճ և բովանդակալից, ստացա ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: 1,5 ամիս անց Հովհաննես Էդուարդովիչը վիրահատեց ինձ (TVT-O): Իմ դեպքում ընտրեցին լավ, ոչ այնքան թանկարժեք օղակ, վիրահատությունն իրականացվեց սպինալ/ողնուղեղային ցավազրկմամբ (առաջին անգամ էր, շատ լավ տարա): Վիրահատությունից հետո պառկած էի հենց այն բաժանմունքում, որտեղ պառկել էր ամուսինս. երկու ժամանակակից մահճակալներով հիվանդասենյակ (կից ներկայացված են լուսանկարներ), հեռուստացույց, սառնարան, լոգասենյակ՝ ցնցուղով և զուգարանով: Եթե չհաշվենք չար/փոքր-ինչ անբարեհամբույր բուժքույրերին և հիվանդանոցի «խորհրդային» սնունդը, ապա ամեն բան իդեալական էր:
Խորհուրդ եմ տալիս Հովհաննես Էդուարդովիչին՝ որպես եվրոպական մակարդակի բարձրակարգ մասնագետի: Նման բժշկի առանց վախենալու կարելի է վստահել թե՛ կյանքը, և թե՛ առողջությունը: Անչափ շնորհակալ եմ Ձեզ, Հովհաննես Էդուարդովիչ:
Սևաստոպոլ:

Անմիզապահություն
կարդալ ավելին
Վիկտորիա, ք.Աշխաբադ

Կարծիք՝ www.kleos.ru կայքից

Անչափ շնորհակալ եմ Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին՝ անմիզապահության դեմ իրականացված վիրահատության համար: Արդեն գրեթե երկու ամիս է անցել, և ես երջանիկ եմ, որ կարող եմ այսուհետ լիարժեք կյանքով ապրել: Անչափ շնորհակալ եմ նաև բժիշկների թիմին: Լավ վերաբերմունք, որակյալ բուժում, նաև՝ շատ բարեհամբույր էին ինչպես բժիշկները, այնպես էլ հիվանդանոցի ողջ անձնակազմը: Դիմեք այս բժշկին և երբեք չեք զղջա. շատ բարձրակարգ մասնագետ է:

Անմիզապահություն
կարդալ ավելին
Անմիզապահություն
կարդալ ավելին