(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցիստպրոստատէկտոմիա՝ լապարոսկոպիկ եղանակով

Բոլորովին վերջերս Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացվեց բացառիկ վիրահատություն՝ ցիստպրոստատէկտոմիա՝ լապարոսկոպիկ եղանակով: Վիրահատական միջամտությունը Հայաստանում իրականացվել է Մոսկվայից հատուկ հրավիրված վիրաբույժ-ուրոլոգ-օնկոլոգ, բ.գ.թ. Հովհաննես Դիլանյանի և “Աստղիկ” ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության պետ բ.գ.թ.  Արմեն Ավոյանի կողմից:
Այս վիրահատությունն իրականացվում է միզապարկի քաղցկեղի դեպքում, երբ չարորակ ուռուցքը ներթափանցում է միզապարկի մկանային շերտ: Նման դեպքերում իրականացվում է օրգանի հեռացում՝ շագանակագեղձի սերմնաբշտերի հետ: Ինչպես լապարոսկոպիկ այլ վիրահատությունների դեպքում, այս վիրահատության դեպքում ևս պահպանվում են մինի-ինվազիվ՝ քիչ տրավմատիկ բուժման բոլոր առավելությունները: Լապարոսկոպիայի առավելություններից է մեծ կտրվածքի բացակայությունը. օրգանը հեռացվում է 10մմ տրամագիծը չգերազանցող 5-6 անցքերի միջով, ինչը թույլ է տալիս շրջանցել հետվիրահատական բազմաթիվ բարդություններ:
Այս բարդագույն վիրահատության հաջող ընթացքը և արդյունքն ապահովվեցին մի ողջ թիմի պրոֆեսիոնալ և պատասխանատու աշխատանքի արդյունքում: Միզապարկի հետ մեկտեղ հեռացվեցին նաև հարակից ավշային հանգույցները, քանի որ հենց այնտեղ են ներթափանցում քաղցկեղի առաջին մետաստազները: Ավշային հանգույցները հեռացվում են դիագնոստիկ և բուժական նպատակներով: Հանգույցները ենթարկվում են մանրամասն հետազոտման՝ քաղցկեղի բարդության աստիճանը և դրանից բխող բուժման մեթոդի ընտրության նպատակով:
Հիվանդը դուրս է գրվում վիրահատությունից մի քանի օր անց՝ չունենալով վերքի սպիացման հետ կապված որևէ խնդիր: Սույն վիրահատության առավելություններից է նաև այն հանգամանքը, որ հիվանդի մոտ չեն առաջանում ճողվածքի առաջացման հետ կապված ռիսկեր:
Եթե Ձեզ մոտ առկա են նմանատիպ խնդիրներ, ապա հրավիրում ենք Ձեզ գրանցվել ընդունելության՝ Երևանում՝ մեր երևանյան գործընկեր "Ֆանարջյան Կլինիկ"-ում, որտեղ Ձեզ կտրամադրվի անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կիրականացվի նաև համապատասխան վիրահատությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք զանգահարել՝ (+374) 91 26 03 03 հեռախոսահամարով:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ