+7(499)344-03-03
Register for reception
The whole site
Register for reception
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Միզապարկի քաղցկեղ

Հոդվածում

Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց և կանանց մոտ

Միզապարկի չարորակ ուռուցքը հիվանդություն է, որը հանդիպում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ, և որի դեպքում օրգանի ներսում առաջանում են չարորակ նորագոյացություններ: Այս հոդվածում ես ներկայացնում եմ տվյալ հիվանդության ախտորոշման հնարավորությունները և բուժման ժամանակակից մեթոդները:

Միզապարկի օնկոլոգիա

Սարսափելի է: Թվում է՝ բժշկի մոտ այցելության է եկել միանգամայն առողջ մի անձնավորություն: Եկել է, որովհետև մեզում արյուն է հայտնվել կամ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հայտնաբերվել է ուռուցք... Իսկ այստեղ, ահա նորություն. Ձեզ անհրաժեշտ է իրականացնել ցիստոսկոպիա և բիոպսիա. միզապարկի քաղցկեղ ենք կասկածում: Ասեկոսեներ կան՝ քաղցկեղն անբուժելի է: Սակայն, ըստ իս, հուսահատվել չի կարելի: Ներկայումս գոյություն ունի գերճշգրիտ ախտորոշում, որը հնարավորություն է տալիս որոշել ուռուցքի ստադիան, համապատասխան արդյունավետ բուժումը, ռադիկալ վիրահատությունը, ճառագայթումը, քիմիաթերապիան:Շատ կարևոր մի հանգամանք. թե՛տղամարդկանց, թե՛ կանանց մոտ միզապարկի քաղցկեղի ժամանակակից բուժումն այլևս չի ենթադրում խեղող վիրահատություններ: Նույնիսկ օրգանը հեռացնելու դեպքում մենք կարող ենք վերստին ստեղծել այն՝ օգտագործելով աղիքից վերցված մի հատված, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել որովայնից դուրս եկող խողովակներ և մեզով պարկեր կրելու հեռանկարից: Մեծ մասամբ հնարավոր է լինում հեռացնել միայն ուռուցքը՝ պահպանելով օրգանը:

Միզապարկի քաղցկեղի բուժումը

image/svg+xml

Միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ. միզուկի միջով ուռուցքը հեռացնելու մեթոդ: Հանդիսանում է առաջին ստադիայի միզապարկի քաղցկեղի դեպքում առաջնային, իսկ առվելի բարձր ստադիաների ուռուցքների դեպքում՝ ախտորոշման (ստադիայի որոշման) պարտադիր մեթոդ:
Միզապարկի հեռացում. ռադիկալ վիրահատություն, որն ուղղված է քաղցկեղի բուժմանը նույնիսկ բարձր ստադիաներում: Մենք իրականացնում ենք այդ վիրահատությունն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակներով:
Միզապարկի վերականգնում. որպես կանոն՝ իրականացվում է օրգանի հեռացմանը զուգընթաց, քանի որ հակառակ դեպքում հիվանդն ուղղակի չի ունենա մեզի համար ռեզերվուար, և ցմահ դատապարտված կլինի կրել որովայնից դուրս եկող երկու պարկ:

Միզապարկի քաղցկեղի ախտանիշերը տղամարդկանց և կանանց մոտ

«Օրը ցերեկով գնացի զուգարան՝ ոչինչ չէր ցավում, ինձ գերազանց էի զգում: Նայում եմ՝ արյուն եմ միզում», «Աշխատանքի վայրից ուղարկեցին ընդհանուր բուժզննման: Միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն արեցին և հայտնեցին՝ ուռուցք ունեմ: Հատկանշականն այն է, որ ոչ մի ցավ չունեի», «Արդեն ամեն ինչ արել ենք՝ ուլտրաձայնային հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ, բիոպսիա... Ասացին՝ միզապարկը հեռացնելու են, ստիպված եմ լինելու ապրել պարկերով...»: Այս ամենը հատվածներ են այս սարսափելի ախտորոշման հետ առնչված հիվանդներիս ստանդարտ գանգատներից:

Շատ հաճախ միզապարկի միզապարկի քաղցկեղի ախտանիշերը կամ արտահայտված չեն, կամ թույլ են արտահայտված: Դեռևս երեկ ամեն բան լավ էր: Իսկ այժմ կյանքը բաժանվել է «առաջ» և «հետո»-ի: Մինչև «միզապարկի քաղցկեղ» ախտորոշումը և հարց՝ «Ի՞նչ անել հետո»: Օնկոլոգիական ախտորոշումը միանգամայն ընդունակ է հոգեբանորեն կոտրել մարդուն՝ թեկուզ միայն այն պատճառով, որ այն իրենից ներկայացնում է կյանքի իրական սպառնալիք, ինչպես նաև՝ ծանր ցավերի և տառապանքների սպառնալիք: Ամենից վատն անհայտությունն ու անորոշությունն են. ի՞նչ, ինչպե՞ս և ինչպիսի՞ հաջորդականությամբ անել: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ բուժումն առավել արդյունավետ է լինում լավ տեղեկացված հիվանդների մոտ, քանի որ շատ հաճախ այդ արդյունքը պայմանավորված է լինում բժիշկ և հիվանդ համագործակցությամբ:

«Գոյություն ունի հիվանդություն, հիվանդ և բժիշկ: Կհաղթի այն կողմը, ում կողքին կկանգնի հիվանդը»:
Հիպոկրատ

Միզապարկի քաղցկեղը միզապարկի լորձաթաղանթի չարորակ գոյացություն է: Ինչպես ցանկացած չարորակ ուռուցք, այն ևս բնութագրվում է բջիջների անվերահսկելի աճով և մետաստազներ առաջացնելու՝ դեպի այլ օրգաններ տարածվելու ընդունակությամբ:

Միզապարկի քաղցկեղի ստադիաները կանանց և տղամարդկանց մոտ

Միզապարկի քաղցկեղի առաջացումը

Դուրս բերվելով մեզի միջոցով՝ բոլոր կանցերոգեններն իրենց ազդեցությունն են թողնում միզապարկի լորձաթաղանթի վրա: Դրանց թվում առաջին հորիզոնականն է զբաղեցնում… այո՛, ծխախոտը:

  1. Փոխակերպվելով՝ միզապարկի լորձաթաղանթի բջիջը սկսում է անվերահսկելի կերպով բազմանալ. նախ առաջանում է առաջին ստադիայի քաղցկեղ:
  2. Երբ այն թափանցում է օրգանի մկանային շերտի մեջ, արդեն գործ ունենք երկրորդ ստադիայի հետ:
  3. Երբ այն դուրս է գալիս միզապարկի սահմաններից, ունենք երրորդ ստադիայի օնկոլոգիա: 
  4. Երբ ախտահարված են մյուս օրգանները, ունենք քաղցկեղի չորրորդ ստադիա:

Բոլորովին պատահական չէ, որ ես խոսում եմ ստադիաներից. այս իրավիճակում ամենասարսափելին այն է, որ արդեն իսկ երկրորդ ստադիայում մարդուն կարելի է բուժել՝ միայն հեռացնելով ԱՄԲՈՂՋ միզապարկը:

…Միզապարկի քաղցկեղի երկրորդ և ավելի բարձր ստադիաները բուժվում են միմիայն միզապարկի հեռացմամբ

Օնկոլոգիայի ախտորոշում

Քաղցկեղի տվյալ տեսակի բարեհաջող բուժումը կախված է մանրակրկիտ և արագ իրականացված ախտորոշումից: Այս մասին անընդհատ խոսվում է բոլոր կոնգրեսների, գիտաժողովների և սիմպոզիումների ընթացքում, սակայն ոչինչ չի փոխվում. մեծ մասամբ կլինիկաներում մեզի մեջ արյուն հայտնվելուն պես հիվանդի կողմից արտահայտված առաջին գանգատից մինչ վիրահատություն ընկած ժամանակահատվածը տևում է մինչև 2 ամիս:
Ես կցանկանայի, որ այս սարսափելի ախտորոշման հետ երբևէ առընչություն ունեցած ցանկացած մարդ հստակ հասկանար. ուռուցքը չի սիրում սպասել: Ժամանակը գործում է ի վնաս հիվանդի:
Արդյո՞ք ուռուցքը չարորակ է: Որքանո՞վ խորն է այն թափանցում օրգանի պատի մեջ: Հասցրե՞լ է այն արդեն ախտահարել հարակից օրգանները: Գոյություն ունե՞ն արդեն մետաստազներ ավշային հանգույցներում և թոքերում: Բուժման ո՞ր մեթոդը կլինի առավել օպտիմալ և հնարավորություն կտա բուժել հիվանդին:
Ահա այն հարցերը, որոնց ջանում է պատասխանել օնկոլոգ-ուրոլոգը՝ նշանակելով հիվանդին բազմաթիվ հետազոտություններ:

Միզապարկի քաղցկեղի ախտորոշումը ենթադրում է երկու հարցի պատասխան. ուռուցքի թափանցման խորությունը և արդյո՞ք առկա են մետաստազներ ավշային հանգույցներում և այնպիսի օրգաններում, ինչպիսիք են թոքերը կամ ոսկորները: Միզապարկի քաղցկեղի առաջին ստադիայի դեպքում ուռուցքն ախտահարում է միայն լորձաթաղանթը: Երկրորդ ստադիայի դեպքում քաղցկեղային բջիջները թափանցում են մկանային շերտ: Միզապարկի քաղցկեղի երրորդ ստադիան բնութագրվում է նրանով, որ ուռուցքը տարածվում է օրգանի սահմաններից դուրս՝ միզապարկի հարակից ճարպաբջջանքում: Օնկոլոգիական այս հիվանդության չորրորդ ստադիայի դեպքում ախտահարվում են կոնքի պատերը, որովայնի պատը կամ մետաստազներ են հայտնվում ավշային հանգույցներում և հեռավոր օրգաններում: Սկբնական ուռուցքի չափը նշանակություն չունի:
Միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն

Առաջին հետազոտությունը, որը հնարավորություն է ընձեռում գնահատելու ուռուցքի չափը: Հաճախ այս հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել այսպես կոչված՝ «լուռ» ուռուցքները, որոնք դեռևս որևէ դրսևորում չունեն:

Կոնքային օրգանների ՄՌՏ

Հնարավորություն է տալիս գնահատել ավշային հանգույցներում մետաստազների առկայությունը, բացառել ուռուցքի տարածվածությունը հարակից օրգաններում և գնահատել կոնքային անոթների հնարավոր լայնացումը:

Թոքերի ՀՏ

Կրծքավանդակի օրգանների համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր հետազոտություն է, որի միջոցով բացառվում է թոքերում մետաստազների առկայությունը: Ցավոք, դրանց առկայությունը վատթարացնում է կանխատեսումը:

Ուռուցքի չափն էական չէ: Կարևոր է դրա՝ միզապարկի պատի մեջ տարածվածության խորությունը:

Ցիստոսկոպիա և միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ
Տվյալ հիվանդության ախտորոշման ընթացքում մենք առավել մեծ նշանակություն ենք տալիս երկու հետազոտության՝ ցիստոսկոպիա և ՏՈՒՌ-բիոպսիա: Ցիստոսկոպիան օրգանի զննումն է ներսից: Ուռուցքների առկայության դեպքում մենք իրականացնում ենք միզապարկի բիոպսիա. վերցվում է հյուսվածքի նմուշ՝ հիստոլոգիական հետազոտության նպատակով: Միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ-ը միզապարկի բուն ուռուցքի էնդոսկոպիկ հեռացումն է: Վերցված հյուսվածքի հիստոլոգիական հետազոտությունը թույլ է տալիս առավել մեծ ճշգրտությամբ որոշել միզապարկի քաղցկեղի ստադիան: Առաջին ստադիայի դեպքում ՏՈՒՌ-ը հանդիսանում է բուժման մեթոդ:
«Ինչ չբուժվի դեղամիջոցով, կբուժվի երկաթով:
Ինչ չբուժվի երկաթով, կբուժվի կրակով...»

Որքան ավելի լավ է հիվանդը հասկանում՝ ինչպես են պատրաստվում բուժել նրան, այնքան ավելի արդյունավետ է լինում բուժումը: Սա բժշկության մեջ ունիվերսալ օրենք է, այդ իսկ պատճառով՝ ընդունելով հիվանդին՝ մենք բացատրում, նկարում և ցուցադրում ենք բուժման մեթոդների անիմացիաները: Գոյություն ունի սովորական և պարզ մի ճշմարտություն. որպեսզի տիրապետենք մասնագիտությանը, մենք սովորում ենք 10-12 տարի: Կկարողանա՞ արդյոք բժշկական կրթություն չունեցող մարդը հասկանալ մեր դժվարիմաց տերմինոլոգիան: Դժվար թե: Կհասկանա՞ արդյոք նա բուժման բոլոր հնարավոր հետևանքները և ռիսկերը: Կասկածելի է: Կկարողանա՞ արդյոք նա լիարժեք կերպով համագործակցել բժշկի հետ: Ո՛չ:

Որքան ավելի լավ է հիվանդը հասկանում՝ ինչպես են պատրաստվում բուժել նրան, այնքան ավելի արդյունավետ է լինում բուժումը:

Միզապարկի քաղցկեղի բուժումը ուռուցքի դեմ բժշկի ու հիվանդի կողմից մղվող ագրեսիվ, կատաղի պատերազմ է: Մտածե՛ք ինքներդ. այստեղ գործում են թե՛ գերժամանակակից վիրաբուժությունը՝ էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ ու լազերային տեխնոլոգիաների կիրառմամբ, թե՛ նախա- և հետվիրահատական քիմիա- ու ճառագայթային թերապիան, թե՛ միզապարկի ռեկոնստրուկցիան՝ հիվանդին կյանքի որակ ապահովելու նպատակով:

Վիրահատություններ միզապարկի քաղցկեղի դեպքում և կոմբինացված բուժում կանանց և տղամարդկանց մոտ

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ՝ միզապարկի քաղցկեղի բուժման ընթացքում կարևոր բաղադրիչ է հանդիսանում համակարգային քիմիաթերապիան: Քաղցկեղի երրորդ և չորրորդ ստադիաների դեպքում, քիմիա- և ճառագայթային թերապիայի մասնագետների հետ համատեղ, մենք մշակում ենք բուժման պլան, որը ներառում է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատական բուժում և ճառագայթային թերապիա: Այո, չափազանց ուշ ստադիաներում ստիպված ենք լինում վիրահատությունից հետո ևս շարունակել քիմիա- կամ ճառագայթային բուժումը, սակայն հուսահատվել և հանձնվել չի կարելի՝ ոչ մի դեպքում:

Միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ

Այս մեթոդի դեպքում ուռուցքը հեռացվում է միզուկի միջով՝ «ռեզեկտոսկոպ» կոչվող հատուկ գործիքի միջոցով: Այդ վիրահատությունն ունի երկակի իմաստ. եթե գործ ունենք առաջին ստադիայի ուռուցքի հետ, ապա վիրահատությունը կրում է բուժական բնույթ, իսկ երկրորդ և ավելի բարձր ստադիաների դեպքում վիրահատություն իրականացվում է ախտորոշման նպատակով: Միզապարկի քաղցկեղի ստադիան որոշում է հիստոլոգը՝ հիմնվելով վերոհիշյալ վիրահատության ընթացքում վերցված քաղցկեղային հյուսվածքի նմուշի հետազոտման վրա: Վիրահատության էությունն ավելի հստակ պատկերացնելու նպատակով, խնդրում ենք

Միզապարկի հեռացում

Ցիստէկտոմիա: Եթե ախտորոշվում է երկրորդ կամ ավելի բարձր ստադիաներ, ապա համաձայն Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում պահանջվում է միզապարկի հեռացում: Որպես կանոն՝ վերոհիշյալ վիրահատությունն ուղեկցվում է ավշային հանգույցների հեռացմամբ, քանի որ առաջին իսկ մետաստազները տարածվում են հենց ավշային հանգույցներում: Միզապարկի հեռացման դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հավաքվելու և դուրս գալու հիվանդի մեզը:

Միզապարկի վերականգնում

Ցիստոպլաստիկա: Նախկինում միզապարկի հեռացման դեպքում միզածորանները դուրս էին բերվում որովայնի մաշկի վրա, և հիվանդը ստիպված էր ցմահ իր հետ քարշ տալ մեզով լի պարկեր, որոնք անհրաժեշտ էր պարբերաբար դատարկել: Կյանքի որակի մասին խոսելն անիմաստ էր: Ներկայումս հնարավոր է դարձել աղիքից վերցված մի հատվածի միջոցով ստեղծել նոր միզապարկ: Եթե հիվանդին չի նշանակվել ճառագայթային թերապիա, ապա մենք ստեղծում ենք այդ ռեզերվուարն այնպես, որպեսզի հիվանդը կարողանա միզել բնական ճանապարհով՝ առանց որևէ խողովակի:

Տեղային քիմիաթերապիա

Կիրառվում է միզապարկի քաղցկեղի առաջին ստադիայի դեպքում: Պարտադիր կարգով միզապարկ են ներարկվում կամ քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ կամ ԲՑԺ, որոնք ի վիճակի են սպանել քաղցկեղային բջիջները:

Ընդհանուր քիմիաթերապիա

Կիրառվում է միզապարկի քաղցկեղի երրորդ և չորրորդ ստադիաների դեպքում: Վիրահատությունից առաջ իրականացված քիմիաթերապիան 3-րդ և 4-րդ ստադիաների դեպքում նպաստում է բուժման  արդյունավետության բարձրացմանը: Մի շարք դեպքերում քիմիաթերապիան հանդիսանում է բուժման միակ հնարավոր մեթոդ:

Ճառագայթային թերապիա

Միզապարկի քաղցկեղի դեպքում այս մեթոդը մեր կողմից կիրառվում է տարբեր իրավիճակներում: Օրինակ, հետվիրահատական ճառագայթային թերապիան նպաստում է բուժման արդյունավետության բարձրացմանը՝ ավշային հանգույցներում մետաստազների առկայության դեպքում: Այս մեթոդը մենք կիրառում ենք նաև այն դեպքում, երբ անհնարին է վիրահատություն իրականացնել:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման առումով ժամանակակից մոտեցում՝ համաձայն Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների:

Թիմ. օնկոուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ ուրոլոգի, օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիաթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն մշակելու նպատակով:

Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:

Անվտանգություն. ախտորոշման և բուժման՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:

Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Cертификаты
image/svg+xml
image/svg+xml
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է միզապարկի քաղցկեղի բուժում Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում:
 

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Reviews
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ
կարդալ ավելին