Register for reception
The whole site
Register for reception

Վարիկոցելե

Հոդվածում

Վարիկոցելեն տղամարդկանց և պատանիների հիվանդություն է, որի դեպքում ամորձու և սերմնալարի հատվածում առաջանում է երակների վարիկոզային լայնացում: Սույն հոդվածում Ձեզ կներկայացնեմ ամորձիների երակների վարիկոզային լայնացման պատճառները և հետևանքները, ինչպես նաև այդ հիվանդության բուժման մեթոդները:

Վարիկոցելեն տղամարդկանց մոտ

«Բժի՛շկ, ամուսնուս սպերմոգրամմայում առկա են խանգարումներ», «Փորձում եմ հղիանալ՝ ոչ մի կերպ չի հաջողվում. ամեն ինչ փորձել ենք», «Խախտված են սերմնաբջիջների շարժունությունը և մորֆոլոգիան, արդեն ամեն ինչ փորձել ենք, ոչինչ չի օգնում», «Չեմ խմում, չեմ ծխում, հորմոններիս առումով խնդիր չունեմ, կինս հետազոտվել է՝ որտեղ ասես, սակայն երեխաներ չունենք», «Հանձնեցի սպերմոգրամմա՝ սերմնաբջիջներ չունեմ...» – ի՞նչն է այս ամենի պատճառը: Ինչու՞ են երիտասարդ տղամարդիկ ամիսներ, երբեմն նույնիսկ՝ տարիներ շարունակ, բուժվում զանազան վարակներից, շագանակագեղձի բորբոքումից, «հզորացնում սերմնաբջիջները» մեղրով և ընկույզով: Ինչու՞ է լիովին առողջ զույգը զրկված ծնող դառնալու բերկրանքից:

Մարմարի միկրովիրաբուժական վիրահատություն

image/svg+xml

- Համաձայն Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան ասոցիացիաների ուղեցույցների՝ վարիկոցելեի բուժման ամենաարդյունավետ մեթոդն է:
- Աշխատանքի ընթացքում ես կիրառում եմ միկրովիրաբուժական տեխնիկա և բարձրակարգ մանրադիտակ, ինչն ինձ հնարավորություն է ընձեռում իրականացնել որակյալ և անվտանգ վիրահատություններ:
- Առաջարկելով Մարմարի վիրահատություն Մոսկվայում՝ ես երաշխավորում եմ հետազոտության և վարիկոցելեի բուժման բարձրակարգ մակարդակ, ինչպես նաև հետագա հսկողություն և արդյունք:

Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ զբաղվում եմ տղամարդկանց անպտղության բուժմամբ: Երեխաներ չունենալու գանգատներով ինձ մոտ այցելության է գալիս օրական 3-4 զույգ: Որպես կանոն՝ այլ գանգատներ չկան: Սովորաբար, անպտղության դեպքում նախ հետազոտվում է կինը. չէ՞ որ հենց նա է, որ չի հղիանում: Բազմաթիվ անալիզներ, մի ամբողջ շարք ցավ պատճառող և թանկ հետազոտություններ, հորմոնալ պրոֆիլ, բազալ ջերմաստիճան…

Եվ ապարդյուն: Չի հայտնաբերվում որևէ հիվանդություն, անպտղության որևէ պատճառ: Կամ, ավելի վատ, հայտնաբերվում է վարակ, և զույգն ստիպված է լինում ստանալ երկարատև ագրեսիվ բուժում հակաբորբոքային դեղամիջոցներով: Իսկ երեխաներ այդպես էլ չկան: Վերջապես ամուսինը հանձնում է սպերմոգրամմա և ահա՝ կոպիտ խանգարումներ: Ամենաթեթև դեպքերում խախտված է սերմնաբջիջների շարժունությունը կամ արտաքին կառուցվածքը՝ մորֆոլոգիան: Ծանր դեպքերում՝ սերմնահեղուկ կա, սակայն դրանում բացակայում են սերմնաբջիջները: Եվ ամենազարմանալին այն է, որ ամուսինը որևէ գանգատ չուներ: Բացի այն, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ցավում է ամորձին, այն էլ՝ հազվադեպ: Նաև՝ ամորձապարկում նկատվում է որոշակի ծանրություն: Երբեմն պատահում է, որ վարիկոցելե է հայտնաբերվում դեռևս դեռահասության ժամանակահատվածում:

«Տղամարդը բժշկի է դիմում միայն այն բանից հետո, երբ կինն արդեն ամբողջությամբ հետազոտվել է:
Տղամարդու բնավորության գծերից է, ոչինչ չենք կարող անել...»
Հատված տղամարդկանց անպտղությանը վերաբերող դասախոսությունից

Ի՞նչ է վարիկոցելեն. պատճառները և ախտանիշերը տղամարդկանց մոտ

Վարիկոցելեն ամորձու երակների լայնացումն է: Այս հիվանդության դեպքում առաջանում է ամորձիների տաքացում և թունավորում, ինչը հանգեցնում է սերմնաբջիջների աճի և զարգացման խանգարման: Հենց այդ հիվանդությունն է հանդիսանում տղամարդկանց անպտղության դեպքերի 50%-ի պատճառ:

Սովորաբար արյունն ամորձուց բարձրանում է դեպի երիկամային երակ: Դրան նպաստում են ամորձու երակի փականները. առողջ երակով արյունը կարող է հոսել միայն ամորձուց դեպի երիկամային երակի ուղղությամբ: Իսկ երբ ամորձու երակները լայնացած են, փականներն ամբողջությամբ չեն փակվում, և գործ ենք ունենում հակառակ գործընթացի հետ. արյունը երիկամային երակից հոսում է դեպի ամորձի: Այդ դեպքում միաժամանակ առաջանում է ամորձին վնասող երեք գործոն.
•  Ամորձու երակներում արյան կանգ. ամորձու նյութափոխանակության արգասիքները, այլ կերպ ասած՝ թունավոր նյութերը, մնում են ամորձու շրջակայքում:
•   Երիկամային երակում պարունակվող թունավոր նյութերը, լցվելով ամորձու մեջ, թունավորում են այն:
•  Քանի որ երիկամային երակում հոսող արյան ջերմաստիճանը մի քանի աստիճանով ավելի բարձր է, տեղի է ունենում ամորձու գերտաքացում:

«
»
Здоровая яичковая вена с клапанами
Ամորձու առողջ երակ՝ փականներով
Երակային արյան հոսքը
Սովորաբար, ամորձու՝ թունավոր նյութեր պարունակող երակային արյունը բարձրանում է միայն դեպի վերև
Լայնացած երակները վարիկոցելեի դեպքում
Ամորձու լայնացած երակները վարիկոցելեի դեպքում
Փականների անբավարարության հետևանքները
Փականների անբավարարությունը հանգեցնում է երիկամային երակից արյան հակառակ հոսքի
Սերմնաբջիջների գերտաքացում և թունավորում
Տեղի է ունենում սերմնաբջիջների գերտաքացում և թունավորում
«Որևէ լուրջ բան չկա, բժի՛շկ: Նույնիսկ ծիծաղելի է խոսել այդ մասին... Այնպիսի տպավորություն է, որ իմ ամորձապարկում որդեր են առաջացել»
Հատված հիվանդի հետ զրույցից

Այսպիսով, վարիկոցելեի դեպքում ամորձիները տաքանում և թունավորվում են:

Ինչ կպատահի մարդու հետ, եթե օղի խմի շոգեբաղնիքում: Նա չի կարողանա վազել:
Գերտաքացած և թունավորված սպերմատոզոիդներ
image/svg+xml
image/svg+xml

Հիվանդներին վարիկոցելեի հետևանքները բացատրելիս բերում եմ հետևյալ օրինակը. եկեք վերցնենք առողջ մարդու, նրան շոգեբաղնիք տանենք և սկսենք օղի խմեցնել: Ընդ որում, նրան մենք բաղնիքում կպահենք երկար ժամանակ՝ խմեցնելով մեծ քանակությամբ օղի: Այնուհետև եկեք հանենք նրան դուրս և ստիպենք նրան վազել: Նա հեռու՞ կփախչի: Կկարողանա՞ նա արագ վազել: Ահա հենց նման մարդու դերում է հայտնվում սերմնաբջիջը: Սառը պայմաններում, այսինքն՝ առողջ միջավայրում զարգանալու փոխարեն, նրա գլխին են թափվում երիկամի կենսագործունեության մնացորդները, ինչին ավելանում է նաև ջերմաստիճանի բարձրացումը: Արդյո՞ք պետք է զարմանալ, թե ինչու են սպերմոգրամմայում առաջանում խախտումներ: Խախտվում է շարժունությունը. «բաղնիքից և օղուց հետո» սերմնաբջիջը չի կարողանում վազել: Խախտվում է մորֆոլոգիան, այլ կերպ ասած՝ բաղնիքի ու օղու սիրահարի մարմնի ձևը. սպերմոգրամմայում հայտնվում են դեգեներատիվ ձևեր:

Անպտղության և վարիկոցելեի այլ հետևանքների մասին

Սերմնաբջիջների մշտական տաքացման և թունավորման հաշվին այս հիվանդությունն առաջացնում է սպերմոգրամմայի ամենաբազմազան փոփոխություններ. առավել հաճախ են հանդիպում սերմնաբջիջների շարժունության (ասթենոզոոսպերմիա) և մորֆոլոգիայի (տերաթոզոոսպերմիա) խախտումները, ինչը հանգեցնում է տղամարդկանց անպտղության: Վարիկոցելեի զարգացման ավելի ուշ փուլերում ամորձու վնասման պատճառով նվազում է տեստոստերոնի՝ տղամարդկանց սեռական հորմոնի արտադրությունը: Արդյունքում առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա. դա ենթադրում է պոտենցիայի հետ կապված խնդիրներ, մինչև իսկ սեռական ակտ կատարելու բացարձակ անկարողություն՝ իմպոտենցիա:

«Երկկողմանի վարիկոցե՞լե: Կարդացել եմ, որ այն լինում է միայն ձախակողմյան....
Իսկ աջ կողմում այն զարգանում է միայն ուռուցքի առկայության դեպքում...»
Հատված հիվանդ ուսանող-բժիշկ զրույցից, ք. Մոսկվա

Ձախակողմյա՞ն... թե երկկողմ վարիկոցելե

Վարիկոցելեն լինում է ոչ միայն ձախակողմյան
Մոլորություն է հավատալ ամորձապարկի երակների՝ միայն ձախակողմյան լայնացմանը

Վերջերս քննություն էի ընդունում բժշկական համալսարանի ուսանողներից: Գերազանցիկներց մեկը՝ մի ապագա ուրոլոգ, պատասխանում էր հարցերիս:
— Վարիկոցելեն սերմնաբջջային լարի երակների լայնացում է, և 95 տոկոս դեպքերում այն լինում է ձախ կողմում:
— Իսկ եթե այն և՛ ձախ կողմից է, և՛ ա՞ջ: Այդ դեպքու՞մ:
— Այդ դեպքում անհրաժեշտ է փնտրել երիկամի կամ փոքր տազի օրգաններից որևէ մեկի ուռուցք...
— Իսկ եթե, ենթադրենք, ուռուցք չկա: Այդ դեպքու՞մ:
— Այդ դեպքում... Դա բժշկական առեղծված է: Ծայրահեղ հազվադեպ է հանդիպում աջակողմյան վարիկոցելե՝ առանց ուռուցքի: Չնայած այն հանգամանքին, որ ուսանողը սխալվում էր, ես նրան «գերազանց» նշանակեցի: Գիտեք, մարդը ձգտել էր, աշխատել էր, չէ՞ որ նա մեղավոր չէր, որ հայրենական դասագրքերի մեծամասնությունը խոսում են հենց ձախակողմյան վարիկոցելեի մասին, իսկ աջակողմյան վարիկոցելեի մասին այնտեղ բացակայում է որևէ տեղեկատվություն: Նման անտեղյակության գինն է սխալ ախտորոշումը:

Գոյություն ունեն արևմտյան գիտնականների ժամանակակից աշխատություններ, որտեղ ցույց է տրված, որ ամորձու երակների լայնացումը, մեծ մասամբ, հենց երկկողմանի պաթոլոգիա է: Հետևաբար՝ բուժումը պետք է վերաբերի երկու կողմերին՝ դա երաշխավորում է լավագույն արդյունք:
Երկկողմանի վարիկոցելեի նման բացթողման պատճառն այն է, որ արմատացել է այն կարծիքը, որ երակների լայնացում տեղի է ունենում մեծ մասամբ միայն ձախ կողմում: Մինչդեռ, նման կարծիքը հիմնովին սխալ է, ինչն ապացուցվել է գունավոր դոպլերային հետազոտությունների արդյունքում: Դժբախտաբար, հին ուսումնական ձեռնարկները գրելու ժամանակներում այդ մեթոդը պարզապես դեռևս գոյություն չուներ:

Վարիկոցելեով հիվանդի հետազոտությունը

image/svg+xml
image/svg+xml

Անպտղություն ունեցող հիվանդին հետազոտելիս, մասնավորապես ամորձապարկի երակների վարիկոզ կասկածելու դեպքում, ես անց եմ կացնում ամորձապարկի օրգանների երկկողմանի ուլտրաձայնային և գունավոր դոպլեր հետազոտություն: Դա իրականացնում եմ ինչպես կանգնած, այնպես էլ պառկած վիճակում: Հիվանդին նախապես խնդրում եմ մի պահ կանգնած մնալ, իսկ եթե դրսում ցուրտ եղանակ է, խնդրում եմ նրան անպայման տաքանալ:
Ի՞նչ պատճառով եմ ես դա անում: Հաճախ ամորձիների երակները լցվում են միայն «կանգնած» վիճակում: Իսկ ցուրտը կարող է առաջացնել անոթների կծկում՝ սպազմ. դրանց տրամագիծը կփոքրանա, և ես պարզապես չեմ կարողանա տեսնել անոթների լայնացումը:
Այդ պատճառով, եթե Ձեզ ախտորոշել են «ձախակողմյան վարիկոցելե», փորձեք հիշել՝ արդյոք խնդրել են Ձեզ մի փոքր կանգնած մնալ հետազոտությունից առաջ: Հետազոտե՞լ են արդյոք Ձեր ամորձապարկի երկու կողմերը: Արդյո՞ք չեք մրսել հետազոտությունից անմիջապես առաջ կամ հետազոտության ընթացքում: Արդյո՞ք հետազոտությունն իրականացվել է նախ կանգնած, ապա պառկած վիճակում:
Այս հարցերից նույնիսկ մեկին տրված բացասական պատասխանը խոսում է սխալ ախտորոշման հավանականության մասին, հետևաբար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքին, թե ինչպես և որտեղ է իրականացվում ախտորոշումը:

«Լավ, հասկանում եմ ամեն բան՝ ես վարիկոցելե ունեմ: Ուղղակի չեմ հասկանում՝ ինչ պետք է անել: Ես ամեն օր ամորձապարկիս եմ քսում մեղր և ընկույզ՝ ապարդյուն»
Հատված հիվանդի հետ զրույցից

Ինչպե՞ս բուժել վարիկոցելեն

Տվյալ հիվանդության էությունը կայանում է հետևյալում. լայնանում են ամորձու երակները, և կատարվում է թունավորված և տաք արյան ետընթաց հոսք դեպի ամորձի: Երակների լայնացումից կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ տղամարդկանց անպտղություն՝ ամորձիների վնասվածությունից, ցավեր ամորձապարկի շրջանում և, երբեմն, շագանակագեղձի բորբոքում՝ պրոստատիտ: Առաջանում է բավականին օրինաչափ հարց՝ բժի՛շկ, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով  «վարիկոցելեի բուժում» և ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:

Վարիկոցելեի բուժում ասելով՝ նկատի ունենք ոչ թե և ոչ այնքան վարիկոցելեի հեռացման վիրահատություն, այլ՝ հիվանդի մոտ անպտղության, ցավի զգացումի և շագանակագեղձի բորբոքման վերացում, այսինքն՝ «ամորձապարկի որդերի» առաջացրած խնդիրների լուծում:

«Բժի՛շկ, իսկ ոչ մի կերպ հնարավոր չէ՞ առանց վիրահատության: Չէ՞ որ վախենում եմ... Միգուցե նախ ստիմուլյացիա անել, կամ ինչ-որ հաբեր խմեմ: Թե չէ հենց այդպես, միանգամից կտրել....»
Հատված հիվանդի հետ զրույցից

Վարիկոցելեի վիրահատություն

Վիրաբուժական միջամտություն չիրականացնելու դեպքում սերմնաբջիջները կզարգանան թունավորված միջավայրում. հետևաբար՝ ցանկացած ստիմուլյացիա, կլինի դա Սպեմանով, Սպերմակտինով, հորմոններով կամ այլ նյութերի միջոցով, ուղղակի կհանգեցնեն դեֆեկտավոր, քիչ շարժունակ, բեղմնավորման ընդունակությունից զուրկ սերմնաբջիջների առավել մեծ քանակության առաջացման: Արդյո՞ք հնարավոր է բուժել վարիկոցելեն առանց վիրահատական միջամտության: Ցավոք, վարիկոցելեի բուժման թերապևտիկ, դեղորայքային կամ ժողովրդական միջոցները լավագույն դեպքում արդյունավետ չեն, իսկ վատագույն դեպքում՝ դա ուղղակի ժամանակի կորուստ է և ամորձիների գործառույթների վերականգնման հնարավորության կրճատում:

«ECO/ICSI-ն համադարման չէ: Ինչպես բուժման ցանկացած մեթոդի դեպքում, այս դեպքում ևս գոյություն ունեն ցուցումներ և հակացուցումներ»
Հատված ռեպրոդուկտոլոգի հետ զրույցից

Իսկ ավելի դյուրին չէ՞ր լինի միանգամից գնալ ECO/ICSI-ի

image/svg+xml
image/svg+xml

Ոչ, ավաղ, դա ավելի դյուրին չէ: Ըստ մի շարք արևմտյան հետազոտությունների՝ ամորձիների երակների լայնացման դեպքում ECO-ի արդյունքում հղիության առաջացման և նորմալ ընթացքի հավանականությունն էականորեն ավելի ցածր է, քան վիրահատությունից հետո: Ավելին, վիրաբուժական շտկումը՝ կորեկցիան, կտրուկ բարձրացնում է ինքնուրույն՝ առանց որևէ արտաքին միջամտության հղիության հավանականությունը: Համաձայն գերմանական հետազոտությունների՝ առավել մեծ արդյունավետությամբ է առանձնանում Մարմարի մեթոդով իրականացված վիրահատությունը. վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում հղիության հավանականությունը մեծանում է 52%-ով, որն արդյունքում՝ 1,5-2 տարի անց, կազմում է 65-70%:

«Ի վերջո ավարտվեց հինգ տարի տևած սարսափը: Բժի՛շկ Դիլանյա՛ն, շնորհակալ ենք Վիկայի՝ մեր անգին նվերի համար»
Հատված հիվանդի կողմից գրված կարծիքից

Մարմարի մեթոդով վիրահատությունը՝ վարիկոցելեի բուժման «ոսկե ստանդարտ»

Վիրահատություն Մարմարի մեթոդով
image/svg+xml
image/svg+xml

Հիվանդներիս առաջարկելով վիրաբուժական միջամտություն՝ ես նրանց ներկայացնում եմ հնարավոր բոլոր տարբերակների առավելությունները և թերությունները: Համարվում է, որ վարիկոցելեի դեպում Մարմարի միկրովիրաբուժական վիրահատությունը լավագույն մեթոդն է: Ո՛չ նախկինում ամենատարածված Իվանիսևիչի վիրահատությունը, ո՛չ լապարոսկոպիկ վիրահատությունը, ո՛չ ամորձիների երակների սկլերոզացումը չունեն այս վիրահատության առավելությունը և արդյունավետությունը:

Մարմարի վիրահատություն. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ
Երակային ետընթաց հոսքը վիրահատական միջամտությունից հետո
image/svg+xml
image/svg+xml

Հիմնվելով բազմամյա համեմատական հետազոտությունների վրա՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան ասոցիացիաները խորհուրդ են տալիս մասնավորապես Մարմարի մեթոդը՝ որպես վարիկոցելեի բուժման «ոսկե ստանդարտ»: Յուրաքանչյուր հիվանդ, որին ես խորհուրդ եմ տալիս վերոհիշյալ վիրահատությունը, տալիս է հետևյալ հարցը. ինչու՞ հենց այդ մեթոդը: Ինչու՞ ոչ լապարոսկոպիկ վիրահատություն: Ինչու՞ ոչ Իվանիսևիչի ստանդարտ վիրահատությունը: Ինչու՞ ոչ ամորձու երակի էմբոլիզացիա կամ միկրովիրաբուժական անաստոմոզ:

Արդյունք

Թերևս առաջին՝ ամենակարևոր գործոնն է: Մարմարի վիրահատությունն առավելագույն արդյունք է ապահովում սերմնահեղուկի որակի և հղիության առաջացման առումով: Դրա մասին է վկայում ոչ միայն իմ անձնական փորձը, այլև՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան ասոցիացիաների տվյալները: Ըստ ցուցումների՝ տղամարդկանց անպտղության նույնիսկ ծանր դեպքերում վիրահատված հիվանդների մոտ շատ ավելի մեծ է բեղմնավորման հավանականությունը:

Ռեցիդիվներ

Մարմարի մեթոդն առանձնանում է վիրաբուժական հզոր մանրադիտակի կիրառմամբ, ինչը թույլ է տալիս տեսնել նույնիսկ ամենափոքր երակները: Այդ պատճառով էլ վերոհիշյալ միջամտությունից հետո վարիկոցելեի ռեցիդիվ հանդիպում է ոչ հաճախ, քան 0,5-1,0% դեպքերում, մինչդեռ վարիկոցելեի լապարոսկոպիկ վիրահատությունը հանգեցնում է 5-10%, իսկ Իվանիսևիչի վիրահատությունը՝ մինչև 40% ռեցիդիվների:

Բարդություններ

Վիրահատությունների տարբեր մեթոդների արդյունքում ամորձու զարկերակը վնասվում է 10-ից 40% դեպքերում, ինչը հանգեցնում է ամորձու սնուցման կտրուկ վատթարացման: Մեր դեպքում կիրառվում է վիրահատական մանրադիտակ, որը թույլ է տալիս պահպանել ամորձու զարկերակը: Հիվանդին վիրահատությանը նախապատրաստելու եվրոպական ոսկե ստանդարտի» կիրառումը բարդությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի:

Ամորձու ջրակալում

Այս ստանդարտ բարդությամբ բնորոշվում են վիրահատական միջոցառումների համարյա բոլոր տեսակները (մինչև 30%-ը): Ամորձու ջրակալման՝ հիդրոցելեի առաջացումը ենթադրում է կրկնակի վիրահատություն: Բացառություն է հանդիսանում վարիկոցելեի միկրովիրաբուժական վիրահատությունը Մարմարի մեթոդով. վիրահատական դաշտի յոթնապատիկ խոշորացումը թույլ է տալիս վիրակապել ավշային անոթները՝ խուսափելով ամորձու ջրակալումից:

Բորբոքում և ցավ

Նվազագույն կտրվածքի շնորհիվ (որի չափը չի գերազանցում 1,5 սանտիմետրը) միկրովիրաբուժական միջամտությունից հետո ցավի զգացողություն համարյա չի լինում: Հիվանդը դուրս է գրվում հաջորդ օրը: Ընդ որում, Իվանիսևիչի մեթոդը բնութագրվում է մեծ կտրվածքով և մեկշաբաթյա ցավերով: Վարիկոցելեի դեպքում լապարոսկոպիկ վիրահատությունը ենթադրում է պարտադիր ներթափանցում որովայնի խոռոչ, ինչը ռիսկային է ներքին օրգանների վնասվածքների տեսանկյունից:

Ճառագայթում

Հայտնի է, որ ռենտգեն ճառագայթները վնասում են ամորձիները, ինչը կարող է հանգեցնել չբուժվող ճառագայթային անպտղության ծանր տարբերակի: Դա է միակ հանգամանքը, որի պատճառով ես խորհուրդ չեմ տալիս իրականացնել ամորձու երակների էմբոլիզացիա կամ սկլերոզացում. սույն վիրահատությունն իրականացվում է ռենտգենյան վերահսկողության ներքո՝ հաճախ հիվանդի համար ճառագայթային մեծ ծանրաբեռնվածության պայմաններում:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. տղամարդկանց անպտղության պատճառների ժամանակակից հետազոտություն:

Թիմ. անդրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. ուրոլոգ-անդրոլոգ, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ:

Սարքավորումներ. «Karl Storz» վիրաբուժական մանրադիտակ և «KLS Martin» միկրովիրաբուժական գործիքների հավաքածուներ:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն և պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:

Անվտանգություն. ՈՒրոլոգիայի եվրոպական և Ուրոլոգիայի ամերիկյան մասնագիտացված ասոցիացիաների կողմից առաջարկվող մեթոդների կիրառում:

Արդյունք. ամորձու երակների վարիկոզային լայնացման և դրա բարդացումների բուժում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:

- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:

- «Karl Storz» վիրաբուժական մանրադիտակի կիրառումն իմ բոլոր հիվանդների համար երաշխավորում է ամորձային զարկերակի պահպանում:

- Անդրովիրաբուժության մասնագիտական պրակտիկան Ավստրիայում և Իտալիայում, ինչպես նաև Մարմարի մեթոդով իրականացված ավելի քան 500 վիրահատություններն ապահովում են բարդությունների բացակայություն:

- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է վարիկոցելե, և Դուք ցանկանում եք բուժում ստանալ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և հաջորդ օրը կիրականացնենք Մարմարի վիրահատությունը: Եվս մեկ օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Reviews
Արտյոմ Ռ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Բարի օր: Մի քանի տարի առաջ դիմեցի բժիշկ Դիլանյանին՝ բավականին տհաճ տղամարդկային խնդրի կապակցությամբ (ճշգրիտ անվանումը դժվարանում եմ հիշել, բայց երիտասարդ կինս երեկոյան և գիշերն արդեն սկսել էր կասկածել իր՝ կյանքի ընկերոջ ճիշտ ընտրության վրա): Ի տարբերություն մյուս բժիշկների՝ բժիշկ Դիլանյանի ախտորոշումը ճշգրիտ էր, և նա մեծ օպերատիվությամբ լուծեց իմ խնդիրը (չնայած, հետազոտության երկրորդ օրը նրա կողմից արտասանված "վիրահատելու ենք" արտահայտությունը նախ ինձ սարսափեցրեց իր վճռականությամբ): Այժմ ես երջանիկ եմ՝ հետևելով, թե ինչպես է մեծանում դուստրս: Հասկանում եմ, որ եթե չլիներ բժիշկ Դիլանյանը, ամեն բան այսքան գեղեցիկ չէր լինի: Որպես վերջաբան՝ կարող եմ ասել, որ բժշկությանը չվստահող հորս բժիշկ Դիլանյանն օգնեց ազատվել երիկամի քարերի խնդրից և դառնալ, թերևս, միակ բժիշկը, որին հայրս հավաըում և վստահում է:

Վարիկոցելե
կարդալ ավելին
Օլգա Կ.

Կարծիք՝  prodoctorov.ru կայքից

Բժի՛շկ Դիլանյանին իմ ընտանիքը ճանաչում է արդեն գրեթե 6 տարի: Ասում եմ "ընտանիք", որովհետև այդ բառով ես հենց նրան եմ պարտական: Դատե՛ք ինքներդ: Հայտնվեցի նրա մոտ մի շատ գրագետ բժիշկ-գինեկոլոգի՝ Ե.Վ. Գևորկովայի խորհրդով, երբ մեզիս մեջ լեյկոցիտների քանակը մշտապես 17.000 էր կամ ավելին, իսկ ցիստիտն ինձ մոտ սկսվում էր արդեն ոչ թե յուրաքանչյուր հնգամյակ՝ ամուսնուս հետ սեռական հարաբերությունից հետո, այլ ուղղակի այն չէր դադարում ընդհանրապես, իսկ սեռական հարաբերությունից հետո սրվում էր: 2010 թվականն էր, ես 33 տարեկան էի: Հղիանալու ջանքերն ապարդյուն էին, գինեկոլոգները չէին կարողանում ոչնչով օգնել մեզի անալիզի նմանատիպ արդյունքների և անդադար բորբոքումների պարագայում: Մինչ այդ ժամանակահատվածը, 3 ուրոլոգ տխուր հայացքով (նստած կաղնու փայտից պատրաստված աշխատասեղանների առջև՝ կաշվե բազկաթոռներին, իրենց՝ արմավենիներով աշխատասենյակներում, իսկ սպասասրահներում, անպայման,  առկա էր "Միզող տղան" կոչվող մի շատրվան) նայում էին ինձ, հոգոցով գրում էին արդեն ծեծված, սովորական ախտորոշում՝ "այլ քրոնիկ ցիստիտ" անվանմամբ, դուրս էին գրում "Ֆիտոլիզին", խոտաբույսեր և անտիբիոտիկներ և, չառաջարկելով անգամ տեսնվել երկրորդ անգամ, ազատվում էին ինձանից: Նրանցից և ոչ ոք նույնիսկ չզննեց ինձ: Զննումից հետո գինեկոլոգը խորհուրդ տվեց ինձ դիմել բժիշկ Դիլանյանին, ինչի համար մինչ օրս խոնարհվում եմ նրա առջև: Զանգահարեցի: Այն ժամանակ նա հիվանդներին ընդունում էր Սոկոլնիկիի 7-րդ ավիացիոն հոսպիտալում (մետրոյից շատ հեռու)՝ մի հասարակ հին աշխատասենյակում: Զննեց ինձ, կատարեց ուլտրաձայնային հետազոտություն, շատ մանրամասն բացատրեց, մինչև իսկ նկարեց, թե ինչ է կատարվում ինձ հետ: Նա ինձ ուղարկեց ՀՏ-ի՝ կոնկրետ անձնավորության մոտ, ասաց, թե ինչ, երբ և ինչպես է անհրաժեշտ անել: Արդյունքում շատ արագ, առանց ավելորդ գլխացավանքների հավաքեցի բոլոր անալիզների արդյունքները, արագ բացառվեց պոտենցիալ ամենամեծ խնդիրը: Ախտորոշումը՝ լայնացած և ներիջած միզուկ՝ բարձիթողի վիճակում: Մինչ կպատրաստվեի վիրահատության, ամուսինս շարունակում էր հետազոտվել անդրոլոգների և ուրոլոգների մոտ՝ անպտղության հարցերով: Սպերմոգրամմա, ուլտրաձայնային հետազոտություն, անալիզներ: Սպերմոգրամմաների արդյունքները մեկը մյուսից թույլ էին: Անալիզները և ուլտրաձայնային հետազոտությունը ոչինչ չբացահայտեցին: Այդ մասին նշեցի բժիշկ Դիլանյանի հետ հերթական կոնսուլտացիայի ժամանակ: Ինձ դուրս հրավիրեց, իսկ ամուսնուս հրավիրեց ներս: 10 րոպե անց դռան ետևից լսեցի. "Բի՜նգո": Ախտորոշումը՝ վարիկոցելե: Արդյունքում ամուսնուս վիրահատեցին ավելի շուտ, քան ինձ: Ամուսինս 31 տարեկան է: Մարմարի վիրահատություն՝ սպինալ անզգայացմամբ: Վիրահատությունից հետո անմիջապես զանգ կնոջը՝ հաշվետվություն: 1 գիշեր ստացիոնարում, մաքուր հիվանդասենյակ, շատ բարեհամբույր անձնակազմ: Վիրահատությունից հետո ամուսինս ուշքի եկավ 1,5 օրվա ընթացքում: Լիարժեք վերականգնվեց մոտ կես տարվա ընթացքում: Սպերմատոգենեզն աստիճանաբար բարելավվեց և վերականգնվեց կես տարվա ընթացքում: Իմ վիրահատությունը՝ միզուկի տրանսպոզիցիան, որը ևս իրականացվեց ողնուղեղային անզգայացմամբ, նույնպես պահանջեց 1 օր հոսպիտալացում ստացիոնարում: Շատ ուշադիր անձնակազմ էր: Ի միջիայլոց, համեղ էին կերակրում: Պրոֆեսիոնալ աշխատանք, որը դյուրին չէր, քանի որ իմ դեպքը ծանր էր: Շատ հեշտությամբ՝ առանց ցավի որևէ զգացողության դուրս եկա այդ վիճակից: Լորձաթաղանթի և ֆլորայի վերականգնմանը հետևում է բժիշկ Դիլանյանը, որը զուգահեռաբար զանգահարում է իմ բուժող գինեկոլոգին և նույնիսկ գաստրոէնտերոլոգին, քանի որ ես ունեմ նաև ստամոքսի խոց: Լիակատար ապաքինվեցի 7 ամիս անց: Այդ ժամանակից ի վեր չեմ ունեցել որևէ ռեցիդիվ, սեռական կյանքում ամեն ինչ կարգին է: Ընտանիքի պահպանում և, վերջապես, երեխայի ծնունդ: Այդ ժամանակից ի վեր բժիշկ Դիլանյանին եմ զանգահարում ցանկացած հարցով: Ես ինձ մո՛տ անգամ չեմ թողնի որևէ այլ ուրոլոգի: Վերջին 6 տարիների ընթացքում ես 5 անգամ խորհուրդ եմ տվել այդ բժշկին իմ ընկերներին և ծանոթներին: Նրանք բոլորն էլ անչափ շնորհակալ են այդ բժշկի հետ ծանոթանալու համար: Շնորհակալությու՛ն եմ հայտնում մեր ընտանիքի համար, բժիշկ Դիլանյան: Շատ բանիմաց և ուշադիր մասնագետ է: Ընտիր աշխատանք, գրագետ և արագ ախտորոշում, ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի ավելորդ անալիզ: Նա չի տանջում, հիվանդին: Բազմաթիվ խնդիրներ լուծում է հեռահար տարբերակով, հեռախոսով: Ամեն բան անում է ծայրահեղ բարեհամբույր: Բացատրում է պարզ և մատչելի կերպով: Շատ ուշադիր բժիշկ է. վիրահատությունից հետո չի մոռանում հիվանդին, հակառակը՝ զանգահարում է, հետաքրքրվում:

Վարիկոցելե
կարդալ ավելին