(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Միզապարկի քարեր

Հոդվածում

Միզապարկի քարերը միզաքարային հիվանդության դրսևորումներից են. ամենաբազմազան պատճառներով միզապարկում հայտնվում են քարեր: Դրանք կարող են այնտեղ ընկնել երիկամից և միզածորանից, ինչպես նաև՝ ձևավորվել հենց միզապարկում:

Միզապարկի քարեր

«Մեզի շիթն ընդհատվող է, մեծ ցանկության դեպքում հանկարծակի այն դադարում է», «Գիշերվա ընթացքում անընդհատ զուգարան եմ գնում, սակայն ամեն անգամ մեզը շատ քիչ է», «Արդեն խելագարվում եմ միզելու անդադար ցանկությունից», «Միզապարկս մշտապես բորբոքվում է»… Այս ամենը հատված է իմ հիվանդների գանգատներից, որոնց միզապարկում այս կամ այն պատճառով քարեր են ձևավորվել: Նրանցից մեկի մոտ դրանք ավազի տեսքով թափվել են երիկամներից և այնուհետև խոշորացել, մյուսի մոտ դրանք ձևավորվել են հենց միզապարկում՝ մեզի շիթի խանգարման արդյունքում:

Միզապարկի քարերի հեռացում

image/svg+xml

Բոլոր դեպքերում առաջանում է քարերի հեռացման հարցը. դրանք ինքնին բորբոքում են առաջացնում, վնասում միզապարկի լորձաթաղանթը, իսկ տղամարդկանց մոտ առաջացնում շագանակագեղձի բորբոքում:
Նման իրավիճակում ուրոլոգի հիմնական խնդիրն է ոչ միայն քարերի հեռացումը, այլև դրանց առաջացման պատճառի վերացումը՝ լինի դա շագանակագեղձի ադենոմա, միզուկի ստրիկտուրա, թե միզաքարային հիվանդություն: Հակառակ դեպքում առաջանում է հիվանդության կրկնության մեծ հավանականություն:

Միզապարկում քարերի առկայության ախտանիշերը

Արդեն ավելի քան 14 տարի է, ինչ զբաղվում եմ միզաքարային հիվանդության բուժմամբ և ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ միզապարկի քարերի բազմաբնույթ ախտանիշերի: Երբեմն քարն անշարժ է և չկա վարակ, համապատասխանաբար, չկա որևէ ախտանիշ: Որպես կանոն՝ քարերը հայտնաբերվում են պատահաբար՝ ուլտրաձայնային հետազոտությն արդյունքում:

Այլ դեպքերում քարերի առկայությունը առաջացնում է մշտական տանջալի ցավեր որովայնի ստորին հատվածում, մեզի մեջ՝ մշտապես արյուն և թարախ, միզելու ցանկության կեղծ տագնապ և մեզի ընդհատվող շիթ: Քարը պարզապես փակում է միզուկը՝ խցանի պես: Վատթարագույն դեպքն է՝ սուր միզականգը. այն միշտ պատճառ է հանդիսանում Շտապ օգնության կանչի և շտապ վիրահատության համար:

Միզապարկում քարերի առաջացման պատճառները

Գոյություն ունի միզապարկում քարերի ձևավորման մի քանի պատճառ

«
»
Միզաքարային հիվանդության հետևանք. երիկամներից կամ միզածորաններից քարն ընկնում է միզապարկ և այնուհետև սկսում խոշորանալ:
Միզաքարային հիվանդության հետևանք. երիկամներից կամ միզածորաններից քարն ընկնում է միզապարկ և այնուհետև սկսում խոշորանալ:
Հիմնական պատճառը. անմիջապես միզապարկում քարի առաջացում, օրինակ, շագանակագեղձի ադենոմայի կամ միզուկի ստրիկտուրայի արդյունքում առաջացած մեզի շիթի խանգարման հետևանքով:
Հիմնական պատճառը. անմիջապես միզապարկում քարի առաջացում, օրինակ, շագանակագեղձի ադենոմայի կամ միզուկի ստրիկտուրայի արդյունքում առաջացած մեզի շիթի խանգարման հետևանքով:
Քարերի գոյացում միզապարկի դիվերտիկուլներում:
Քարերի գոյացում միզապարկի դիվերտիկուլներում:

Միզապարկի քարերի ախտորոշումը և բուժումը

Թվում է՝ ախտորոշման էությունը պարզ է. անհրաժեշտ է հայտնաբերել քարերը: Սակայն ոչ պակաս կարևոր է բացահայտել դրանց ձևավորման պատճառը և հիվանդին լիարժեք բուժում առաջարկել. օրինակ, եթե վերջինիս մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ադենոմա, ապա մենք հեռացնում ենք ինչպես քարերը, այնպես էլ ադենոման՝ այդպիսով բացառելով քարերի կրկնակի առաջացման հավանականությունը:

Միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն

Քարերն առավել հաճախ հայտնաբերվում են հենց ուլտրաձայնային հետազոտության արդյունքում: Մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել կոնկրեմենտները և տեսնել դրանց չափերը:
Մեր կողմից պարտադիր կերպով իրականացվում է նաև երիկամների և շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն՝ քարագոյացման պատճառները բացահայտելու նպատակով:

Ուրոֆլոումետրիա

Մեթոդի էությունը հետևյալն է. հիվանդը միզում է հատուկ տարայի մեջ, իսկ համակարգիչը գնահատում է մեզի հոսքի արագությունը, ինչպես նաև ծավալը, ինչը հնարավորություն է տալիս նկարագրել միզման խանգարման բնույթը:

Ուրոգրաֆիա

Հետազոտության ռենտգենյան մեթոդ, որն առավել ճշգրիտ կերպով է նկարագրում ինչպես քարերի քանակությունը, այնպես էլ դրանց չափերը: Համաձայն վերջին ուղեցույցերի՝ սովորական ուրոգրաֆիան փոխարինվում է փոքր կոնքի օրգանների համակարգչային տոմոգրաֆիայով:

Մեզի անալիզ

Մեզի պարզ անալիզը թույլ է տալիս գնահատել լեյկոցիտների, այսինքն՝ բորբոքային տարրերի առկայությունը, ինչպես նաև՝ միզային համակարգում առկա թաքնված խանգարումները:

Արյան անալիզ

Ստանդարտ անալիզ, որը հնարավորություն է ընձեռում բացառել հիվանդությունների մի ողջ շարք: Դրանց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում բորբոքային ռեակցիան:

Մեզի ցանքս

Հնարավորություն է ընձեռում հայտնաբերել մանրէների տեսակը և դրանց զգայունությունը անտիբիոտիկների հանդեպ՝ ճիշտ դեղամիջոցներ նշանակելու նպատակով:

Ես ոչ մի դեպքում կտրվածք չեմ իրականացնի քարային հիվանդությամբ տառապող հիվանդի մոտ՝ այդ գործն իրականացնելու հնարավորությունն ընձեռելով այն մարդկանց, ովքեր զբաղվում են դրանով:
Հատված Հիպոկրատի երդումից

Միզապարկից քարերի հեռացման վիրահատություն

Վաղուց ի վեր անցյալ են դարձել «կտրվածքները, որոնք իրականացվում էին միզաքարային հիվանդությամբ տառապողների մոտ»: Ներկայումս մեր արսենալում արդեն ունենք վիրահատության առնվազն երեք տեսակ.

1. Միզապարկի բազմաթիվ քարերի հեռացում՝ մինի կտրվածից

Միզապարկի քարերի հեռացումն իրականացվում է 1,5-2 սանտիմետրանոց փոքր անցքի միջով: Սույն վիրահատությունը նշանակվում է մեծ կամ բազմաթիվ քարերի առկայության դեպքում: Եթե քարը չափազանց մեծ է, ապա հատուկ գործիքի միջոցով մենք այն փշրում ենք՝ վերածելով 1-1,5 սանտիմետրանոց բեկորների:

2. Քարերի փշրում միզուկի միջով

Այս վիրահատությունն իրականացվում է առանց կտրվածքի՝ միզուկի միջով՝ էնդոսկոպի օգնությամբ: Քարերը լազերի կամ ուլտրաձայնի միջոցով հասցվում են «փոշիացման աստիճան» և հատուկ գործիքի միջոցով հեռացվում միզապարկից:

3. Քարերի միջմաշկային հեռացում պունկցիայի միջոցով

Մի շարք դեպքերում միզուկի միջով միզապարկ թափանցելու հնարավորությունը լինում է հակացուցված կամ անհնարին, ասենք, օրինակ, միզուկի ստրիկտուրայի դեպքում: Նման իրավիճակում իրականացվում է միզապարկի պունկցիա՝ ցայլքի վերևի մասում, այնուհետև 5 միլիմետրանոց անցքի միջով ներս է մտցվում էնդոսկոպը, և քարերը փշրվում են լազերի միջոցով:

Մեր առավելությունները

Պրոֆեսիոնալ մոտեցում. միզապարկի քարերի առաջացման պատճառների և դրանցից բխող բարդությունների ժամանակակից ախտորոշում:

Թիմ. էնդոուրոլոգիական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. ուրոլոգ, սրտաբան և անեսթեզիոլոգ՝ Ձեր իսկ անվտանգության համար:

Սարքավորումներ. «Karl Storz» մակնիշի ժամանակակից սարքավորումներով հագեցած Էնդոուրոլոգիական վիրահատարան

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն և պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:

Անվտանգություն. ՈՒԵԱ և ՈՒԱԱ պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից խորհուրդ տրվող մեթոդների կիրառում:

Արդյունք. միզապարկի քարերի և դրանց առաջացման պատճառների վերացում:

Նաև՝ ախտորոշման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Մեր երաշխիքները

- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- «Karl Storz» մակնիշի ժամանակակից էնդոսկոպի կիրառումն իմ հիվանդների համար երաշխավորում է լազերային միջամտության հաջող արդյունք
- Էնդոուրոլոգիայի ոլորտում Ավստրիայում և Իտալիայում անցած  վերապատրաստումները, ինչպես նաև միզաքարային հիվանդության բուժման հարցում ունեցած մեծ փորձը երաշխավորում  են բարդությունների բացակայությունը:
- Մենք չենք ուղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:

Յուրաքանչյուր հիվանդի տրամադրվում է էպիկրիզ՝ մանրամասն խորհուրդներով, ինպես նաև պաշտոնական հիվանդության թերթիկ
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է միզապարի քարերի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը Ձեր ժամանման հաջորդ օրը: Իսկ 2 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

Ближайшее свободное время для приема:
Կարծիքներ
Սերգեյ

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Շնորհակալ եմ, բժի՛շկ Դիլանյան: Բժշկի մոտ հայտնվեցի նրա գիրքը կարդալուց հետո: Երբ ուրոլոգիական գծով խնդիրներ առաջացան, երկար մտածում էինք՝ ում դիմել: Հիանալի բժիշկ և մարդ, որը համապատասխան հետազոտություններից հետո բացառեց բոլոր այն ախտորոշումները, որ կայացրել էին նախկինում: Խոհամիտ մասնագետ է, ավելորդ գումարներ չի վերցնում, միշտ պատասխանում է հարցերին ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առերես: Վստահաբար երաշխավորում եմ մասնագետ բժիշկ Դիլանյանին: Խորհուրդ կտայի կարդալ նաև նրա գիրքը. վստահ եմ՝ բավականություն կստանաք (գրքից):

Միզապարկի քարեր
կարդալ ավելին