(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

ԲԼՈԳ

Գոնոկոկ

Հեռու՜-հեռավո՜ր ժամանակներում՝ մանուկ ժամանակ, Դիլանյան իշխանն ասես մեր աշխարհից չլիներ: Այժմ ևս առանձնապես ոչինչ չի փոխվել... այժմ նա ուրոլոգ է, սակայն, ինչևէ, դա այս պատմության հետ որևէ կապ չունի: Եվ ահա, փոքր ժամանակ նա երբեմն տարվում էր մտքերով: Եվ ահա թե ինչ էր նա մտածում. մենք՝ մարդ արարածներս, ապրում ենք Մայր Երկրի վրա, և այդ մայրիկի կողքին, ամենայն հավանականությամբ, պետք է որ գոյություն ունենար նաև հայրիկ: Բայց մենք կրկին շեղվեցինք: Մի խոսքով, այդ փոքրիկ տղան՝ նույն ինքը՝ Դիլանյանը, մտածում էր, որ այդ Երկիր մոլորակը պետք է որ շա՜տ, շա՜տ աղտոտված արարած լիներ, քանի որ դրա վրա ապրում են շատ ու շատ փոքրիկ արարածներ: Օրինակ՝ մարդիկ: Եվ մտածում էր տղան, այդ մարդուկները ստեղծվել են հենց կեղտից: Իսկ կեղտն առաջացել էր փղերից, կետերից ու կրիաներից: Ահա թե ժամանակին ինչ ազդեցություն է ունեցել խորհրդային կեղտոտ կենդանաբանական այգին փոքրիկների հոգեկան աշխարհի վրա...
Մեր հերոսին տանջում էր ևս մեկ միտք. “Իսկ չէ՞ որ առավոտյան ձեռքերը չլվանալու դեպքում, հնարավոր է, որ մեր մարմնի վրա ևս ապրեն նմանատիպ արարածներ”: Եվ տղան իր երևակայության մեջ պատկերացնում էր Աստծո կողմից ստեղծված զանզան արարածներով լի բազմաթիվ քաղաքներ ու կայսրություններ, պատերազմներ դրանց միջև, խելացի զրույցներ ու հիմար վիճաբանություններ...
Եվ ահա մի անգամ, տատիկի անուշադրության պատճառով, նրա ձեռքն ընկավ մի զվարճալի գրքույկ՝ “Վեներոլոգի պատկերազարդ տեղեկատու”: Թարգմանված և հիանալի կերպով նկարազարդ այդ ձեռնարկը Կենտրոնական գրադարանում ստորագրությամբ տրամադրվել էր տղայի մորաքրոջը… Չտարվելով Խորհրդային Միության դեֆիցիտի և մյուս «հրաշալի երևույթների» քննարկմամբ՝ պարզապես ասենք, որ այդ գրքույկի ընթերցանությունից հետո տղայի հիպոթեզները հաստատվեցին: Չհաստատվեց միայն մարդու մարմնում ապրող այդ բզեզների մոտ խելքի առկայությունը. սակայն այն նաև չհերքվե՛ց: Ե՞վ, ասացե՛ք ինձ խնդրեմ, մի՞ թե գոնոկոկների բանակը կարող է վարել կայծակնային պատերազմ՝ դիակները դուրս նետելով մարդու մարմնի արտաքին խոռոչների միջոցով և այդ ամենը՝ առանց ծայրահեղ գիտակից ղեկավարի: Ո՛չ մի կերպ:
Մեր հերոսը երազում էր առիթ ունենալ հանդիպելու և զրուցելու այդ անվանի “զորավարի” հետ, որը մարդկանց պատճառում էր սարսափելի ցավեր, պատճառ դառնում անպտղության, վարակում էր նրանց աչքերը, ուղեղի թաղանթները և նույնիսկ որովայնամիզ կոչվող այս զարմանալի օրգանը...
Նրա երազանքն իրականացավ մասնակի. նա մեծացավ, դարձավ ուրոլոգ և հասկացավ, որ մեր օրգանիզմում իրականում գոյություն ունեն շա՜տ ու շա՜տ փոքրիկ արարածներ... Մեկ մարդու օրգանիզմում դրանց քանակը մեծապես գերազանցում է ողջ Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց թվին...
Դրանց մեծ մասն աշխատավորի պես լավ ու բարի առաքելությունն են իրականացնում: Ոմանք իրենց մեջ չար մտքեր ունեն ու թաքցնում են դրանք այն ընթացքում, մինչ Երկիրը ցույց է տալիս իր ողջ հզորությունը: Իսկ դրանցից ոմանց այնքան զզվանք է պատճառում մարդկային էությունը, որ դրանք ցանկանում են կործանել երկնագույն այդ գունդը՝ նույնիսկ սեփական կյանքի հաշվին... Կամ ցանկանում են, նվազագույնը, մի լավ վնաս հասցնել դրան:
Վերջիններիս շատ բազմազան են՝ մանրէներ, վարակներ, սնկեր, շատ պարզ էակներ... Այսօր արդեն վաղուց տղայական տարիքից դուրս եկած Դիլանյանը Ձեզ կպատմի դրանցից մեկի մասին՝ բացարձակապես չհավակնելով այդքանով եզրափակել թեման: Ընդամենը որոշակի պահեր պարզաբանելու նպատակով:
Գոնոկոկ
Փոքր պատճառ, մեծ մեղք:
Դե լավ, լավ: Սկսենք, ինչպես կարգն է, վերջից: Ավելի ստույգ ասած՝ սկսենք կես մետր վերև գտնվող մի հատվածից, որտեղ սիրում է ապրել առաջին գործողության մեր հերոսը: Լսե՞լ եք մենինգիտի մասին: Դե, դա երբ գլխացավ է, ջերմություն, այնուհետև... Չխոսե՛նք վատ բաների մասին: Իսկ Ձեր կարծիքով՝ ու՞մ հարազատ, այսպես կոչված՝ զույգ եղբայրն է հանդիսանում մենինգոկոկը: Դուք միանգամայն իրավացի՛ եք, գոնոկոկի՛: Դրանցից մեկը վերևից է սկսում գործել, մյուսը ներքևից օգնում է նրան: 90 տոկոսանոց գենետիկական ազգակցությունը հանաք բան չէ, եղբա՛յր: Նրանք գրեթե զույգ եղբայրնե՜ր են: Ինչու՞ էինք փոքր ժամանակ մենք վախենում հարևանի տղայից: Որովհետև նրա եղբայրը վերադարձել էր բանակից: Իսկ եղբայրը՝ ուժեզ, հզոր, այնպե՜ս կտար, որ...
Եվ այդ ամենի հետ մեկտեղ՝ նաև փոքրիկ է... Թաքնվում է դարաբաստակի անցքում և մանր-մունր դավեր նյութում: Արդյունքում՝ ուռած աչքեր, փորացավ, նույնիսկ խոնավանում է վարտիքը՝ ոչ մի լավ բան: Հենց գոնոկոկն է այդ ամենի հեղինակը:
Եվ ահա թափանցելով տղամարդու ամենանուրբ օրգաններից մեկը՝ այս սուրճանման բակտերիան սկսում է բազմանալ: Օրգանն օգնություն է աղերսում, և օգնության են հասնում նեյտրոֆիլները. դրանք ցանկացած օտար մարմին կրծող բջիջներ են: Դրանք խժռում են գրեթե բոլոր գոնոկոկներին... Եվ ահա այդ ժամանակ պատահում է մի զարմանահրաշ երևույթ. անցնելով նեյտրոֆիլների մարսողական համակարգով՝ այդ հատիկների մի մասն է՛լ ավելի է հզորանում: Էվոլյուցիա... Ի՞նչ է, անհասկանալի՞ է: Դե տեսե՛ք: Տղամարդու օրգանիզմ՝ “միզուկ” կոչվող նրբագույն օրգան է ընկնում, ասենք, 100000 գոնոկոկ: Դրանց ճնշող մեծամասնությունը, ուշադրությու՛ն, ճնշո՛ղ մեծամասնությունը, թուլամորթեր են, որոնք իրականում ընդունակ են ընդամենը միայն նրան, որ դեպի իրենց կանչեն-բերեն նեյտրոֆիլներին և, այդպիսով, արագ բազմանան: Դե... դրանց շարքերում կարող են հանդիպել 1-2 այնպիսի կադր, որոնց կհաջողվի հաղթահարել նեյտրոֆիլի ներսում այդ ծանր պայմանները: Դրանից բացի, մինչ այն 100000-ն առանց այդ երկուսի բազմանում են, դրանք ևս, իրենց հերթին, ենթարկվելով որոշակի մուտացիայի, ստեղծում են իրենց նման ևս մեկ-երկու ուժեղ “կադր”: Մինչ այդ դեպի միզուկ են հասնում նեյտրոֆիլները, անհագուրդ լափում են գոնոկոկերը, մարսում դրանք և վախճանվում: Չգիտես ինչու այդ պահը զուգադիպում է առավոտյան առաջին անգամ միզելու հետ, երբ տղամարդը մի հաստլիկ կանաչավուն կաթիլ է հայտնաբերում այնտեղ, որտեղ այն ամենևին չպետք է լիներ. ստեղծվում է այնպիսի տպավորություն, ասես ողջ գիշերվա ընթացքում ինչ-որ մեկը նրա միզապարկը լցրել է ապակու մանր կտորտանքներ, և ահա հենց այդ ապակին այժմ դուրս է գալիս և... Աղոտ կերպով բանաստեղծուհի, կամ ռադիոհաղորդավարի հիշեցնող ինչ-որ տիկնոջ մասին մութ հիշողություններ. նա, ասես, ասում էր. “Պահպանակ չկա՞: Դե լավ, ոչինչ, մի կերպ կհարմարվենք… Չէ՞ որ մենք հասուն մարդիկ ենք… Չէ՞ որ վստահում ենք միմյանց: Սեքսը բնավ էլ սարսափելի բան չէ”:
Բայց, գիտե՞ք, բնավ դա չէ ամենասարսափելին: Դե հա, տհաճ է, ցավում է... Իսկ ահա այդ նույն պահին նեյտրոֆիլներն ուտում-վերջացնում են վերջին գոնոկոկներին և խիզախաբար զոհվում իրենց իսկ շատակերության արդյունքում... Կենդանի է մնում այդ կենդանակերպ արարածների մի չնչին քանակություն՝ հենց նույն այն խելացի և ամենակարող առաջնորդները, որոնք ընդունակ էին կենդանի մնալ: Եվ ահա այդ պահին, ինչպես կգրեին չհաջողված վեպերում, դրանք սկսում են բազմանալ՝ անվերահսկելի կերպով: Նոր առաջացած նեյտրոֆիլները կրկին դրանց ուտում են, սակայն այս անգամ արդեն չեն մարսում, քանի որ համարձակ մանրէներն իրենց սերունդներին են փոխանցել «գերության մեջ հայտնված» իրենց հակառակորդի մարսողական հյութերին դիմադրելու հատկությունը: Բացվում է հաջորդ առավոտը, բայց ցավերը դեռևս շարունակվում են, բայց դրանք այժմ արդեն ավելի սաստիկ են... Եվ մեր խեղճ հիվանդ ընկերը գնում է բժշկի... Բժիշկը կշտամբանքով գլուխն է տարուբերում, փայտիկով թափանցում է այն “հետաքրքիր” վայրեր՝ ցավ ու անհարմարավետության զգացում պատճառելով, և ուսումնասիրում է “այդ ամենը” մանրադիտակով… Մեկ ներարկում, և դեպքերի երրորդ օրը տղամարդն արթնանում է արդեն բոլորովին առողջ: Լավ, հզոր անտիբիոտիկը սպանել է բոլոր գոնոկոկներին, պատերազմում հաղթել ենք և, եթե իհարկե նրա բախտը բերել է, ապա միզուկում չեն մնա սպիներ, որոնք կարող են հանգեցնել նույն այդ անցքի ստրիկտուրաների, այսինքն՝ նեղացման:
Իսկ ահա եթե նա այդքան էլ հաջողակ աստղի տակ չի ծնվել, ապա…
Ապա գոնոկոկների նախնական 100000-անոց բանակի շարքերում հզոր ղեկավար չի լինի, կլինեն 1-2 թուլամորթները, որոնք նախորդ մուտացիաների արդյունքում կորցրած կլինեն հակառակորդին դեպի իրենց «կանչելու» հատկությունը: Դրանք ոչ թե կզոհվեն նեյտրոֆիլների հարձակման արդյունքում, այլ արագ կփախչեն դեպի միզուկի ետին մաս և դեպի շագանակագեղձ, որտեղ դրանց կհաջողվի թաքնվել: Որոշակի ժամանակ անց տղամարդը՝ իր “մաչո”-ի բնավորության համաձայն, մի հարմար իրավիճակում սեքսով կզբաղվի մի գրավիչ, խելացի ու լեռնային հախճապակու պես մաքրամաքուր մի կնոջ հետ: Եվ, ինչպես հաճախ է պատահում, առանց պահպանակի՝ չէ՞ որ հասուն մարդիկ ենք, ի վերջո: Չէ՞ որ վստահում ենք միմյանց: Ավելին՝ հենց սեքսից առաջ երկուսս էլ հետազոտվել ենք, և որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել...
Եվ ահա նա մեկ ամիս բարեպաշտ կյանք է վարում հոգեպես կայուն և բոլոր առումներով հաճելի երիտասարդ կնոջ հետ: Կին, որի համար պատրաստ էր երդվել, որ իրեն երբեք չէր դավաճանի: Եվ ահա, մի գեղեցիկ օր, նա նկատում է հաստլիկ ու նողկալի դեղնականաչավուն այդ կաթիլը...
Ինչու՞: Ո՞ր մեղքի համար: Մի՞ թե նա հասցրել էր անել դա այն կես ժամվա ընթացքում, երբ գնացել էր, իր ասելով, ընկերուհուն տեսակցելու... Իսկ գու՞ցե դա պատահել էր այն անգամ, երբ նա ասում էր, թե իբր մեքենան էր փչացել...
Դե իհարկե ոչ, մեր սիրելի և հարգելի ընկե՛ր, հանգստացե՛ք: Չի՛ արել նա երբեք նման բան:
Դրանք հենց նույն Ձեր թույլիկ մանրէներն են, որոնք ընկնելով Ձեր կողակցի օրգանիզմ՝ սկսել էին բազմանալ: Բազմանալով հանգիստ ու դանդաղ՝ մեկ ամիս շարունակ մուտացիայի ենթարկվելու արդյունքում դրանց այնուամենայնիվ հաջողվեց ստեղծել մի ուժեղ առաջնորդի, որը և առաջացրեց Ձեզ մոտ առավոտյան այդ խնդիրները... Գնացե՛ք բժշկի, Ձեզ հետ տարե՛ք Ձեր ընկերուհուն: Ընդամենը երկու ներարկում, և ամեն բան կկարգավորվի:
Բայց այդ ամենն այն դեպքում, եթե Ձեր բախտն այնքան էլ չի բերել: Իսկ ահա այն դեպքում, երբ Ձեր բախտն ամենևին չի բերել, և այդ նողկալի երևույթը Ձեզանից ոչ ոքի մոտ որևէ խնդիր չի առաջացրել, արդեն անհանգստանալու կարիք կա…
Օրինակ՝ անպտղությունը: Տղամարդկանց մոտ, կանանց մոտ… Ինչպես հայտնի է, ցանկացած քրոնիկ բորբոքում ուղեկցվում է կպումային պրոցեսով: Եվ ահա՝ կնոջ արգանդափողերում առաջացած կպումային պրոցեսի արդյունքում ձվաբջջին չի հաջողվում տեղաշարժվել, չնայած՝ այն չի էլ ցանկանում տեղաշարժվել…
Տղամարդկանց մոտ ունենում ենք քրոնիկական, թվում է թե՝ ոչ մանրէային պրոստատիտ, վեզիկուլիտ և, այս դեպքում ևս՝ սերմնահեղուկը դուրս հանող ծորաններ…
Դե, հասկանում եք:
Կարող է բախտը չբերել այլ՝ մի ավելի տգեղ մեխանիզմի առումով: Ինչ վերաբերում է ծննդաբերությանը, կինը կկարղանա դա անել… եվ այդպիսով նա իր բալիկին կփոխանցի իր թուլակազմ գոնոկոկները: Եվ ամենասարսափելին այն է, որ դա կարտահայտվի հենց երեխայի աչքի վրա, այո՛, հենց աչքի: Փու՛, նույնիսկ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ինքներդ համացանցում փնտրե՛ք «բլենոռեա» հիվանդությունը, սեղմեք «նկարներ» բաժնի վրա: Պարզապես խորհուրդ կտայի դա անել դատարկ ստամոքսով...
Ժամանակին չհայտնաբերելու և այն ճիշտ չվնասազերծելու դեպքում բազմաթիվ այլ նմանատիպ դժբախտություններ կարող է բերել այդ չար գոնոկոկը:
Իսկ այն ճիշտ ձևով վնասազերծել կարող է միմիայն բժիշկը: Չե՞ք հավատում: Հետևեք մտքիս:
Ահա, ենթադրենք, թե արթնանալով՝ տղամարդը հայտնաբերում է, որ իր այդ զզվելի վիճակն է՛լ ավելի է վատթարացել: Նա նստում է համակարգչի առջև և սկսում տեղեկատվություն փնտրել այդ ախտանիշների մասին: Գտնում է դեղի անունը և ուրախանում: Բազմազան կայքերի առավել խորը ուսումնասիրությունը նրան հուշում է այն մասին, թե ո՛ր անտիբիոտիկն է անհրաժեշտ խմել՝ ձերբազատվելու համար այս ամենից: Դեղատուն – անտիբիոտիկ – և բի՜նգո: Ամեն բան ավարտված է: Սակայն ցավո՜ք, մեր խեղճ հերոսը չի գիտակցում, որ չէ՞ որ զուր չէ, որ մարդիկ բժշկությունը, որպես գիտություն, ուսումնասիրում են առնվազն 6 տարի:
Նա չի գնացել բժշկի, կամ ոչ այն անտիբիոտիկն է գնել, կամ չափաբաժինները չի պահպանել կամ էլ՝ բացի գոնոկոկներից նրա մոտ առկա է նաև որևէ այլ վարակ ևս, որը մեկ ներարկումից հաստատ չի մեռնի՝ գուցե որոշ ժամանակով թաքնվի... Օրինակ, նույն ինքը քլամիդիան, որի մասին մենք կզրուցենք հաջորդիվ...
Եզրակացություն: Այսպես ասած՝ Էպիլոգ:
Նախկինում, հարգելի պարոնա՛յք, հոնորեան բուժում էին միզուկի մեջ շիկացած բուժ մտցնելով: Ի՞նչ ցավզրկում, ինչի՞ մասին է խոսքը: Առաջին հերթին՝ գոյություն չուներ, երկրորդ հերթին՝ այդ գործողությունը ցավազրկմամբ անելու դեպքում չէր ապահովվի նույն բարոյահոգեբանական էֆեկտը:
Այժմ այդպես չեն վարվում: Այժմ գոնոկոկը ոչնչացնում են նույնքան անողոք, սակայն հարաբերականորեն պարզ եղանակով: Եվ հիմնովին, քանի որ այն այնուամենայնիվ ամենադավադիր վարակը չի... Այն կարելի է ամենաքաջը համարել. իր գալստյան մասին հայտարարում է “բարձրաձայն”, պայքարում ցուցաբերում է ազնվականություն, ընդունում է պարտությունը և նահանջում է հիմնովին... Իսկ գոյություն ունեն այնպիսի արարածներ, որոնց հաջողվում է թաքնվել և հարվածում թիկունքից…
Առո՛ղջ եղեք, տիկնա՛յք և պարոնա՛յք, և Աստված Ձեզ պահպա՛ն:
Հարգանքով,
Բժիշկ ուրոլոգ  Հ.Է. Դիլանյան

ԲԼՈԳ


- Աստվա՛ծ իմ, մի՞թե պատժում ես ինձ գործածս մեղքերի, հորս, պապուս ու ապուպապերիս մեղքերի համար, - բարկացավ նորին մեծություն, Գորիսի Իշխան Դիլանյանը, որը համատեղությամբ նաև բժիշկ-ուրոլոգ էր, - Քանի որ չափազանց անարդարացի կլիներ նման դաժանությամբ պատժել մարդուն միմիայն սեփական մեղքերի համար:
- Հովհաննե՛ս, ես էլ անգրագետ չեմ. ասեմ ավելին՝ նույնիսկ կարդացել եմ Խոջա Նասրեդին, - պատասխանեց ժամանակակից հրատարակություններից մեկի գլխավոր խմբագիրը՝ եղունգներով նյարդային ձևով կտկտացնելով սեղանին, - սակայն քո այս հոդվածն ուղղակի չեմ կարող հրապարակել: