+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց մոտ

Ընթերցանության ժամանակը: 4 րոպե
Հոդվածում

Տղամարդկանց մոտ միզապարկի քաղցկեղը հանդիպում է 3-5 անգամ ավելի հազվադեք, քան կանանց մոտ: Տղամարդկանց մոտ միզապարկի քաղցկեղի պատճառները, կանխատեսումը, հետևանքները և նույնիսկ բուժումն ունեն մի շարք տարբերություններ, որոնք ես մանրամասն կներկայացնեմ այս հոդվածում:

Միզապարկի քաղցկեղի առաջացումը

Այս հիվանդության առաջացումը աննկատ գործընթաց է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Չկա ո՛չ ցավ, ո՛չ այրոց, ո՛չ անհանգստացնող որևէ բան. ընդամենը արյուն է հայտնվում մեզի մեջ, այն էլ՝ լիակատար առողջ վիճակում: «Ոչ մի բան չէր անհանգստացնում. գնացի զուգարան, նկատեցի, որ արյուն եմ միզում», «Ընդհանուր բուժզննման շրջանակներում անալիզներ հանձնեցի: Եվ ահա՝ մեզում էրիթրոցիտներ հայտնաբերվեցին, ուղարկեցին Ձեզ մոտ», «Որոշեցի ստուգվել. ուլտրաձայնային հետազոտության ժամանակ միզապարկում ուռուցք հայտնաբերեցին»: Ահա այսպիսիք են այս ախտորոշմամբ ինձ մոտ եկած հիվանդների գանգատները:

Ինչու՞ է տղամարդկանց մոտ այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում: Տարբերվու՞մ են արդյոք այս հիվանդության ստադիաները տղամարդկանց և կանանց մոտ: Ինչպիսի՞ք են միզապարկի օնկոլոգիական հիվանդությունների պատճառները: Գոյություն ունի՞ արդյոք միզապարկի քաղցկեղի յուրահատուկ ախտանիշեր մասնավորապես տղամարդկանց մոտ: Վերոհիշյալ հարցերի պատասխանի բանալին է միզապարկի քաղցկեղի առաջացման մեխանիզմների մասին պատկերացումը, ինչը ներկայացված է ստորև՝ տեսանյութում:

Միզապարկի քաղցկեղի առաջացումը. տեսանյութ

Միզապարկի քաղցկեղի ախտանիշերը տղամարդկանց մոտ

…- Չկար ոչ մի ախտանիշ: Ծխելը թարգելուց հետո ամեն օր վազում էի, մոտ 20կգ քաշ կորցրեցի… Նույնիսկ էրեկցիայի առումով որևէ խնդիր չկար: Ինչպե՞ս ստացվեց:
Իմ առջև նստած հիվանը 56 տարեկան է: Արտաքինից 40-ից ավելին չէի տա: Նրա հարցերը բավականին կանխատեսելի են, սակայն ինչպես օնկոլոգիական ախտորոշմամբ ցանկացած հիվանդի, նրան ևս իրականում հետաքրքրում էր ընդամենը մեկ հարց. «Որքա՞ն են ապրում միզապարկի քաղցկեղի դեպում»:
- Միխայիլ Ալեքսեևիչ, տեսե՛ք, - նկարում եմ ուռուցքի առաջացման սխեման և մետաստազների տարածման հնարավոր ուղիները, - Մենք պետք է Ձեզ հետ միասին հասկանանք ստադիան, Դուք պետք է հետազոտվեք: Դատելով ուլտրաձայնային հետազոտության արդյունքներից՝ Ձեր միզապարկում՝ կողային պատի վրա, առկա է 3-4 սանտիմետրանոց ուռուցք: Այն չի փակել միզածորանը, ինչով բացատրվում է երիկամային ցավերի բացակայությունը: Մեզի մեջ արյուն չկա, քանի որ ուռուցքը դեռևս չի սկսել քայքայվել: 
- Իսկ ինչու՞ միզապարկը չի ցավում: 
- Ուռուցքները երբեք չեն ցավում, Միխայիլ Ալեքսեևիչ: Գրեթե բոլոր օրգանների դեպքում քաղցկեղի ախտանիշերի շարքում ցավերը զբաղեցնում են վերջին հորիզոնականը:
- Բժի՛շկ... Ինչքա՞ն:
Հանում եմ ակնոցս, մի պահ փակում եմ աչքերս: Որքա՞ն են ապրում միզապարկի քաղցկեղի դեպքում: Ես կարող եմ նրան ներկայացնել վիճակագրական տվյալներ, կարող եմ մի փոքր հեռանալ թեմայից և խոսել տերմիններով. «5 տարվա կյանք» և «Քաղցկեղին բնորոշ մահացություն»... Սակայն արդյո՞ք դրան է նա սպասում: Չէ՞ որ դա չէր, որ ես ցանկանում էի լսել, երբ հիվանդ էին իմ բարեկամները: Չգիտես ինչու, նախապես գիտեմ, որ նրան ևս բացարձակապես այդ պատասխանը չէ, որ հետաքրքրում է: Նորից հագնում եմ ակնոցներս, նայում եմ ուղիղ նրա աչքերին:
- Լսե՛ք... Ես երբեք չեմ կարողացել հիվանդի հետ խոսելիս ընտրել այն բառերը, որոնք անհրաժեշտ են, բայց խնդրում եմ՝ իմ կեղմից եղե՛ք, լա՞վ: Պետք չէ՛ պլանավորել Ձեր մահվան ամսաթիվը: Հիվանդության դեմ այս պայքարում եթե լինեք իմ կողմից, կհաղթենք մենք: Եթե անցնեք Ձեր հիվանդության կողմը, կհաղթի այն:
- Լավ... Ինձ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ: 
- Ձեզ անհրաժեշտ է իմանալ, որ Ձեզ նշանակում եմ ՄՌՏ՝ ավշային հանգույցների վիճակը հասկանալու համար, ինչպես նաև՝ ՏՈՒՌ՝ ուռուցքի տրանսուրետրալ ռեզեկցիա: Դա մեզ թույլ կտա պարզել՝ քաղցկե՞ղ է սա, թե ոչ, եթե այո, ապա ստադիան և, համապատասխանաբար, դրա կանխատեսումը:

Միզապարկի օնկոլոգիական հիվանդության ախտորոշումը

Կլինիկայում մենք աշխատում ենք՝ միզապարկի ուռուցքի ախտորոշման ամենաժամանակակից եվրոպական ուղեցույցներին համապատասխան: Քանի որ առավել անհատականացված բուժման ապահովման համար կարևորագույն գործոնն է միզապարկի քաղցկեղի ստադիայի որոշումը, ապա հիվանդի՝ կլինիկա ընդունվելու իսկ օրից՝ մեր կողմից իրականացվում են մի շարք գործիքային-լաբորատոր հետազոտություններ:

Ախտորոշում

Միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն

Սկրինինգային հետազոտություն է, որը հնարավորություն է ընձեռում պարզելու՝ արդյո՞ք միզապարկում կան ուռուցքներ, թե ոչ: Որպես կանոն՝ հիվանդների մեծ մասն արդեն մեզ մոտ են գալիս ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով, որոնք, սակայն, մեր կողմից ենթարկվում են կրկնակի ճշգրտման՝ էքսպերտ դասի սարքավորման միջոցով:

Մեզի ընդհանուր անալիզ

Թվում է՝ ստանդարտ հետազոտություն է: Սակայն այն թույլ է տալիս բացահայտել թաքնված արյունը մեզում: Անհրաժեշտության դեպքում կարելի է իրականացնել նաև մեզի ցիտոլոգիական անալիզ՝ չարորակ բջիջների առկայությունը բացահայտելու նպատակով:

Կոնքային օրգանների ՄՌՏ

Կարևորագույն հետազոտություններից է, որը թույլ է տալիս պարզել ինչպես ուռուցքի ներթափանցման աստիճանն օրգանում, այնպես էլ մետաստազների տարածվածությունը ավշային հանգույցներում: Մեր կողմից պարտադիր հետազոտվում է կոնքային բոլոր ավշային հանգույցների վիճակը, քանի որ հենց այդ ցուցանիշից է որոշ չափով կախված կանխատեսումը:

Թոքերի ՀՏ

Ցավոք, ուռուցքի չափը որևէ կապ չունի նրա՝ թոքերում տարածվածության աստիճանի վրա: Թոքերում միզապարկի քաղցկեղի մետաստազների առկայությունը բացառելու նպատակով մեր կողմից իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ գերժամանակակից տոմոգրաֆի միջոցով:

ՏՈՒՌ-բիոպսիա

Սա կարևորագույն հետազոտությունն է: Ուռուցքի և հարակից հյուսվածքների հեռացում էնդոսկոպիկ եղանակով և դրանց հիստոլոգիական հետազոտություն: Միզապարկի քաղցկեղի առաջին ստադիայի դեպքում ՏՈՒՌ-ը հանդիսանում է բուժման մեթոդ, իսկ մյուս բոլոր ստադիաների դեպքում՝ պարտադիր ախտորոշման մեթոդ: Ստորև ներկայացված է տեսանյութ:

Օնկոմորֆոլոգիա

Հեռացված ուռուցքի հիստոլոգիական հետազոտությունը թերևս հանդիսանում է ուռուցքի ստադիայի որոշման և բուժման կարևորագույն փուլ: Մենք պարտադիր կերպով իրականացնում ենք օնկոմորֆոլոգիական հետազոտության կրկնակի ստուգում և, արդյունքները չհամընկնելու դեպքում, ախտորոշմանը մասնակից ենք դարձնում նաև գերմանացի մասնագետների:

Միզապարկի ՏՈՒՌ-բիոպսիա. տեսանյութ

Միզապարկի ուռուցքի տրանսուրետրալ ռեզեկցիան որոշիչ նշանակություն ունի միզապարկի չարորակ ուռուցքների ախտորոշման և դրանց ստադիայի որոշման գործընթացում: Ավելին, առաջին ստադիայի միզապարկի քաղցկեղի դեպքում վերոհիշյալ վիրահատությունը հանդիսանում է բուժական. չէ՞ որ եթե ուռուցքը չի ներաճել լորձաթաղանթի մեջ, ապա կարելի է պահպանել միզապարկը: Տղամարդկանց մոտ կարևոր է նաև այսպես կոչված պրոստատիկ միզուկի ՏՈՒՌ-բիոպսիան: Այստեղ կարևոր է հասկանալ հետևյալը. Միզապարկի քաղցկեղի բոլոր ստադիաների դեպքում (բացի առաջին ստադիայից) բուժման հիմնական մեթոդն է այդ օրգանի հեռացումը: Եվ այստեղ առաջ կգա հետևյալ հարցը. անհրաժե՞շտ է արդյոք հեռացնել շագանակագեղձը: Պրոստատիկ միզուկի ՏՈՒՌ-բիոպսիան հնարավորություն կտա պատասխանել այդ հարցին:

ՄԻԶԱՊԱՐԿԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿՅԱՆՔԻ ԼԱՎ ՈՐԱԿ

Միզապարկի քաղցկեղի բուժումը տղամարդկանց մոտ

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ միզապարկի քաղցկեղի բուժումը կախված է ուռուցքի ստադիայից: Սակայն, այնուամենայնիվ,տղամարդկանց մոտ գոյություն ունեն մի շարք առանձնահատկություններ թե՛ ախտորոշման, և թե՛ բուժման մեջ:

Միզապարկի քաղցկեղի առաջին ստադիան տղամարդկանց մոտ

Միզապարկի քաղցկեղի առաջին ստադիան ենթադրում է ուռուցքի ներթափանցում միայն լորձաթաղանթ: Ընդ որում, տղամարդկանց դեպքում ախտորոշման համար կարևոր է միզուկի և միզապարկի ողջ լորձաթաղանթի զննում, քանի որ լրացուցիչ ուռուցքների հայտնաբերումը կտրուկ փոխում է բուժման ռազմավարությունը:

Միզապարկի քաղցկեղի երկրորդ ստադիան տղամարդկանցմոտ

Երկրորդ ստադիայի դեպքում, այսինքն այն դեպքում, երբ ուռուցքը ներթափանցել է մկանային շերտ, բուժման ռադիկալ տարբերակ է համարվում միայն միզապարկի և կոնքային ավշային հանգույցների հեռացումը: Տղամարդկանց մոտ այս ստադիայի դեպքում առաջ է գալիս շագանակագեղձի պահպանման հնարավորության և աղիքի մի հատվածից միզապարկի վերականգնման խնդիրները:

Միզապարկի քաղցկեղի 3-րդ և 4-րդ ստադիաները տղամարդկանց մոտ

Քանի որ այս ստադիաների դեպքում ուռուցքն արդեն դուրս է գալիս միզապարկի սահմաններից, ապա պահանջվում է կոմբինացված բուժում՝ նախ քիմիաթերապիա, այնուհետև որոշվում է միզապարկի հեռացման հարցը:

Միզապարկի հեռացման հարցը տղամարդկանց մոտ միզապարկի քաղցկեղի դեպքում

…- Այնուամենայնիվ, 2-րդ ստադիա է, հա՞: Իկս չե՞նք կարող չհեռացնել միզապարկը:
- Ո՛չ, Միխայիլ Ալեքսեևիչ: Ճիշտ է՝ ավշային հանգույցներ չկան, թոքերում և ոսկորներում ևս մետաստազներ չկան, սակայն երկրորդ ստադիայի դեպքում միզապարկի հեռացումը պարտադիր է: Այնուամենայնիվ, ունենք նաև լավ նորություն. ուռուցքը չի ախտահարել պրոստատիկ միզուկը և, հետևաբար, շագանակագեղձը կկարողանանք պահպանել:
- Ես տղամարդ կմնա՞մ: 
- Ասեմ ավելին՝ կկարողանաք նաև պահել մեզը:
- Որտե՞ղ: Ախր չէ՞ որ այլևս միզապարկ չեմ ունենա: Կարդացել եմ, որ միզապարկի հեռացման դեպքում միզուղիները դուրս են բերվում որովայնի մաշկի վրա, և մարդը ստիպված է լինում ապրել այդ խողովակներով:
- Դե այո, և մեկ տարի անց վախճանվում է մեզի վարակումից, - մռայլ հավելում եմ ես, - Ո՛չ, ես չեմ պատրաստվում միզածորանները դուրս բերել մաշկի վրա: Մենք նոր միզապարկ կստանանք աղիքից վերցված մի հատվածի միջոցով:
- Իսկ ինչպե՞ս է դա արվում:
- Դե, ըստ էության, մենք վերցնում ենք աղիքի մի հատված և այդ սեգմենտից կարում ենք մի գունդ: Միզածորանները միացնում ենք այդ գնդին, և մեզը սկսում է հոսել դեպի այնտեղ: Այդ գունդը ներքևի հատվածում կարում ենք միզուկին: Իսկ եթե մենք պահպանում ենք Ձեր շագանակագեղձը, ապա արդյունքում Դուք շարունակելու եք միզել գրեթե սովորականի պես:
- Գրե՞թե: 
- Այո: Միզապարկի քաղցկեղը տղամարդկանց մոտ անհետևանք չի մնում, Միխայիլ Ալեքսեևիչ: Միզելիս Դուք ստիպված եք լինելու սեղմել Ձեր փորը և սովորել կրկին զգալ՝ երբ է Ձեր միզապարկը լցվում:

Միզապարկի վերականգնում

Միզապարկի հեռացման հետևանքները երբեմն այնքան լուրջ են, որ հիվանդները գերադասում են ուղղակի չպայքարել հիվանդության դեմ: Դատեք ինքներդ. կյանք՝ մարմնից դուրս եկող խողովակներով, մեզի մշտական արտահոսք, կրկնվող վարակ... այս ամենը միզապարկի հեռացումից հետո ի հայտ եկող խնդիրների դեռևս մի փոքր մասն է:
Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք բոլոր դեպքերում վերականգնել միզապարկը՝ աղիքի այս կամ այն հատվածի միջոցով: Այո՛, անհրաժեշտ կլինի հարմարվել այդ վերականգնված միզապարկին, այե՛, առաջին կես տարվա ընթացքում չեք ունենա միզապարկը լի լինելու զգացում և ստիպված կլինեք միզել՝ սեղմելով որովայնը և միզելու համար հարմար դիրք ընտրելով: Սակայն այս ամենն անցողիկ է: Մեզը հավաքելու համար նախատեսված տարաների ու պարկերի, ինչպես նաև խողովակների բացակայությունը հեշտությամբ փոխհատուցում է բոլոր այդ անհարմար պահերը:

«
»
Երիկամներ, միզածորաններ, միզապարկ, միզապարկի ուռուցք
Միզային համակարգ: Միզապարկն ախտահարված է ուռուցքով:
Միզապարկի հեռացում
Միզապարկը հեռացված է:
Բարակ աղիքից վերցվում է սեգմենտ
Բարակ աղիքից վերցվում է սեգմենտ
Բարակ աղիքի ամբողջականության վերականգնում
Բարակ աղիքի ամբողջականության վերականգնում
Աղիքից միզապարկի ստեղծման առաջին մասը
Աղիքից միզապարկի ստեղծման առաջին մասը
Vesica Ileale Padovana
“Պադովա” տիպի վերականգնված միզապարկ
Միզային համակարգը նոր միզապարկով
Միզային համակարգը նոր միզապարկով
Պատմության ավարտը

...- Միխայի՜լ Ալեքսեևիչ, նե՛րս եկեք: Եվ միանգամից մի լավ նորություն հայտնե՛ք ինձ: Միզելու հարցն ինչպե՞ս է:
- Դե... Չգիտեմ՝ ինչպես ասել: Ստիպված եմ լինում մի փոքր առաջ թեքվել և սեղմել որովայնս, ինչպես ասում էիք: Մնացած ամեն բան կարգին է. խնդիր չկա:
- Գերազանց է: Մնացորդային մեզի քանակի համար արդեն անցե՞լ եք ուլտրաձայնային հետազոտություն: Ապա, տեսնեմ:
Հիվանդն ինձ է մեկնում հետվիրահատական անալիզների և հետազոտությունների փաթեթը: Այտեղ չկար որևէ զգացմունք. ընդամենը չոր թվեր և փաստեր. Մնացորդային մեզ գրեթե չկար, կրեատինինը նորմայի սահմաններում է, միզապարկում քարեր չկան...
ՄՌՏ-ի արդյունքում ուռուցքի ռեցիդիվ չի հայտնաբերվել:
Երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ մեծ հաղթանակներն ասես դատարկում են մարդուն: Մենք շրջանցեցինք բարդությունների ռիսկի 27%-ը, մենք բարդ վիրահատություն անցկացրեցինք՝ միզապարկի լապարոսկոպիկ հեռացում և նեոցիստոպլաստիկա, մենք ոտքի կանգնեցրեցինք հիվանդին, որն առողջ է և որի միակ գանգատն է այն, որ միզելիս ստիպված է լինում փոքր-ինչ առաջ թեքվել:
Ժպտում եմ՝ նայելով հիվանդիս: Նրանցից գրեթե բոլորը դառնում են իմ լավ ծանոթները, երբեմն նաև՝ ընկերները: Չէ՞ որ բարդ է անցնել մահվան եզրով և պահպանել դիստանցիան բժշկի և հիվանդի միջև:
- Ձեզ հաշմանդամ չե՞ք զգում, այնպես չէ՞: - Տալիս եմ ստանդարտ հարցը: Պարտավոր եմ այն տալ՝ չնայած կարող եմ նաև գուշակել դրա պատասխանը:
- Ի՞նչ եք ասում, - խպտում է հիվանդը, - Նույնիսկ սեռական կյանքումս է ամեն բան լավ:
- Ուրախ եմ, Միխայիլ Ալեքսեևիչ – հրաժեշտ տալով՝ ձեռքն եմ սեղմում, - Ձեզ մոտ ամեն բան կարգին կլինի: Ես գիտեմ դա:

Մեր առավելությունները միզապարկի քաղցկեղի բուժման հարցում

Պրոֆեսիոնալ մոտեցում. օնկոլոգիական հիվանդությունների ժամանակակից բուժում՝ համաձայն եվրոպական առաջատար ասոցիացիաների ուղեցույցների:

Թիմ. օնկոուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիաթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն մշակելու նպատակով:

Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների էքսպերտ դասի սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:

Անվտանգություն. ախտորոշման և բուժման՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:

Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է միզապարկի քաղցկեղի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կկայացնենք ճշգրիտ ախտորոշում: Մենք կկազմակերպենք Ձեր բուժումը հնարավորինս սեղմ ժամկետներում և, անհրաժեշտության դեպքում, կպլանավորենք համապատասխան վիրահատությունը:.

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Աննա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Ամուսինս բուժվում էր Հովհաննես Էդուարդովիչի մոտ: Հիանալի բժիշկ է: Իսկական պրոֆեսիոնալ և խոսքի տեր մարդ է: Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց ամուսնուս միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ: Շնորհակալ ենք բժշկին ջերմ ընդունելության և իրականացված բուժման համար: Աստվածատուր բժիշկ է: Բոլորին խորհուրդ եմ տալու դիմել Հովհաննես Էդուարդովիչին: Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր թիմին՝ Ձեր աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար:
Աննա, ք.Եկատերինբուրգ

Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց մոտ
կարդալ ավելին
Ալեքսանդր

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել ուրոլոգ Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին և նրա թիմին: 2016 թվականին նա իրականացրել է ցիստոէկտոմիա՝ միզապարկի հեռացում, և ցիստոպլաստիկա՝ միզապարկի վերականգնում աղիքի հատվածի օգնությամբ: Վիրահատությունից անցել է մեկ տարի. աշխատում եմ, հանգստանում եմ, ապրում առօրյա, այդ թվում նաև՝ սեռական կյանքով, ինչի համար հայտնում եմ առանձնակի խորին շնորհակալությունս: Երկու շաբաթ անց մեկնելու եմ հերթական ստուգման:
Հարգանքով, Ալեքսանդր, ք. Վլադիվոստոկ
 

Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց մոտ
կարդալ ավելին
Ելենա Պ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Մեր ողջ ընտանիքի կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին, Նիկիտա Միխաիլովիչ Բլոխինին և նրանց բոլոր գործընկերներին՝ ցուցաբերված օգնության և մեր հայրիկի բուժման համար: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության և բարյացկամ վերաբերմունքի համար: Սրտանց ցանկանում ենք Ձեզանից յուրաքանչյուրին և Ձեր բոլորի ընտանիքներին առողջություն, անսահման երջանկություն, աշխատանքային հաջողություններ: Ցանկանում ենք, որպեսզի Ձեզ հեշտությամբ հաջողվի հաղթահարել կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտները: Անչափ շնորհակալ ենք:

Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց մոտ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց մոտ
կարդալ ավելին
Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց մոտ
կարդալ ավելին