Մարմարի վիրահատություն
Մարմարի վիրահատությունը վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է վարիկոցելեի բուժման նպատակով: Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան ասոցիացիաների կողմից այն խորհուրդ է տրվում՝ որպես վարիկոցելեի դեպքում առավել անվտանգ և արդյունավետ վիրահատություն: Հոդվածում մանրամասն նկարագրված են վիրահատության առանձնահակությունները հիվանդների համար, ինչպես նաև՝ լուսաբանված են առավել հաճախ տրվող շատ հարցեր:
Վարիկոցելե և անպտղություն
Ի՞նչ են պարունակում իրենց մեջ այս չոր ձևակերպումը և այս թվերը: Հաճախ, դա երիտասարդ մի ամուսնական զույգ է, որը շատ է ուզում երեխա ունենալ, սակայն՝ ջանքերն ապարդյուն են: Մեծ մասամբ, նման դեպքերում ամուսնուն առաջարկվում է սովորական սպերմոգրամմա հանձնել կնոջը մանրակրկիտ հետազոտությունների ենթարկելուց հետո միայն՝ բազմաթիվ հորմոնային անալիզներից մինչև հետազոտական լապարոսկոպիա: Ավելին, եթե ամուսինն արդեն երեխաներ ունի առաջին ամուսնությունից, ապա անպտղության ամբողջ “մեղքը”, իր ողջ ծանրությամբ, ընկնում է կնոջ վրա: Մինչդեռ... “Երկրորդային անպտղության 80%-ը պայմանավորված է վարիկոցելեով”: Առաջին ամուսնությունից երեխաների առկայությունը չի կարող ապահովագրել հետագա անպտղությունից:
Արդեն տասնամյակներ ի վեր բժիշկները պնդում են, որ անպտղության ժամանակ անհրաժեշտ է հետազոտել թե՛ ամուսնուն, թե՛ կնոջը: Վարիկոցելեի վիրահատության համար արդեն իսկ մշակված են հստակ ցուցումներ, և արդեն պարզ է, որ լավագույն, ամենաանվտանգ և ամենաարդյունավետ մեթոդն է Մարմարի վիրահատությունը: Սակայն իրերի դրությունը նույնն է, ինչպես նախկինում: Միևնույն է, զույգի անպտղության մեջ շարունակում է «մեղադրվել» կինը՝ ըստ արդեն իսկ ձևավորված ավանդության: Հենց կի՛նն է ապրում թերարժեքության զգացումով, հենց նա է անցնում բազմաթիվ, երբեմն անիմաստ և թանկարժեք հետազոտություններ…
Ու՞մ է անհրաժեշտ վարիկոցելեի վիրահատությունը
Երբ ասում ենք, որ աշխատանքի ընթացքում հիմնվում ենք Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների վրա, դրանք լոկ խոսքեր չեն: Առաջին հերթին, դա հիվանդի անվտանգությունն է: Խնդիրը նրանում է, որ վերոհիշյալ ուղեցույցները հիմնված են բազմամյա հետազոտություններիվրա և ունեն հստակ ապացույցներ: Արդյո՞ք կարիք կա ամորձիների երակների լայնացում ունեցող ցանկացած տղամարդու «քարշ տալ» վիրահատարան: Ոչ՝ ոչ բոլորին: Գոյություն ունեն տվյալ վիրահատության հստակ ցուցումներ, ինչպես նաև ռիսկի և հավանական օգտակարության գնահատում:
ՍՊԵՐՄԱՏՈԳՐԱՄՄԱՅԻ ՆՈՐՄԱԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ
Վարիկոցելեի վիրահատության ո՞ր տեսակն ընտրել
Իմ առջև նստած է երիտասարդ հիվանդ՝ ձեռքին՝ թղթապանակ՝ համակարգված տվյալներով և դուրս գրված հարցերով: Հաստատ ես առաջին բժիշկը չեմ, ում նա դիմում էր:
- Բժի՛շկ Դիլանյան, ես ամեն ինչ հասկանում եմ: Թե՛ Դուք, թե՛ մյուս բժիշկները, հիմնվելով բազմաթիվ տվյալների վրա, համոզել եք ինձ, որ ինձ անհրաժեշտ է վարիկոցելեի վիրահատություն: Սակայն ես հանդիպել եմ յոթ բժշկի, որոնցից յուրաքանչյուրը գովաբանում է իր իսկ մեթոդը: Ճիշտ հասկացեք ինձ, ես կրթությամբ բժիշկ չեմ, պարզապես ցանկանում եմ հասկանալ՝ ինչու հենց Մարմարի մեթոդով: Ահա, օրինակ, ինձ առաջարկել են երակի սկլերոզացում, երկու բժիշկ առաջարկել է վարիկոցելեի լապարոսկոպիկ վիրահատություն... Միգուցե Դուք առաջարկում եք միկրովիրաբուժական մեթոդը, քանի որ չե՞ք կարողանում կատարել լապարոսկոպիկ վիրահատություն:
- Եկեք, իսկապես, փորձենք ճիշտ հասկանալ, - իրականում ես նրա հարցին ունեմ երկու պատասխան. առաջին հերթին, Մարմարի միկրովիրաբուժական վիրահատությունը խորհուրդ է տրվում Ուրոլոգիայի եվրոպական ասոցիցացիայի կողմից՝ որպես հիվանդի համար առավել արդյունավետ և առավել անվտանգ վիրահատություն: Երկրորդ հերթին, չնայած այն հանգամանքին, որ ես հիմնականում զբաղվում եմ լապարոսկոպիկ վիրաբուժությամբ, վարիկոցելեի դեպքում ես սկզբունքորեն չեմ իրականացնում լապարոսկոպիկ որևէ վիրահատություն:
- Բայց ինչու՞: Չէ՞ որ դա առաջընթաց է, նոր մեթոդ:
- Շատ պարզ պատճառով. Ձեր անվտանգությունը և միջամտության արդյունավետությունը: Լսեք. վարիկոցելեի դեպքում լապարոսկոպիկ վիրահատությունը ենթադրում է պարտադիր անզգայացում, որովայնի օրգանների վնասման պոտենցիալ ռիսկ, հոսպիտալացում՝ 2-3 օր, ինչպես նաև՝ վարիկոցելեի կրկնություն՝ 17-ից 30% հավանականությամբ՝ ըստ տարբեր տվյալների:
- Լաաաավ: Պարզ է...
- Վարիկոցելեի վիրահատությունը լապարոսկոպիկ մեթոդով իմաստ ունի իրականացնել միայն միաժամանակ վիրահատական միջամտության դեպքում: Օրինակ, այն դեպքում, երբ հիվանդի մոտ հայտնաբերված է աճուկային ճողվածք կամ լեղապարկի քարեր, որոնց զուգահեռ առկա է նաև վարիկոցելե: Ահա այդ դեպքում ռիսկերն արդարացված են:
Մարմարի վիրահատությունը վարիկոցելեի դեպքում
Իրականում Մարմարի վիրահատության էությունն է ամորձու՝ պաթոլոգիապես լայնացած երակների վիրակապումը: Դրա անհրաժեշտության պատճառները մանրամասն շարադրված են “Վարիկոցելե” հոդվածում:
Վարիկոցելեի դեպքում Մարմարի մեթոդը վիրաբույժից տեխնիկապես պահանջում է միկրովիրաբուժական վիրահատությունների մեծ հմտություն, ինչպես նաև 4-անգամյա կամ 5-անգամյա խոշորացում ապահովող ակնոց-խոշորացույց:
Որպես կանոն՝ վիրահատությունն իրականացվում է ողնուղեղային անզգայացմամբ, սակայն ելնելով հիվանդի որոշումից՝ կարող է կիրառվել նաև ընդհանուր անզգայացում: Բոլոր դեպքերում, հիվանդը կարող է դուրս գրվել վիրահատության հաջորդ օրը, իսկ ևս մեկ օր անց նա կարող է գնալ աշխատանքի: 0,1 – 1,5սմ նվազագույն չափսի կտրվածքը երաշխավորում է վիրահատությունից հետո ցավի բացակայությունը: Սակայն Մարմարի մեթոդով իրականացված վիրահատության առաջնահերթ առավելությունն է միջամտությանը հաջորդող հղիությունների առավելագույն քանակը՝ վիրահատության մյուս տեսակների համեմատությամբ:
ՄԱՐՄԱՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
չեն լինում, ապա փնտրեք մեկ այլ բժշկի»
Բժշկության հերետիկոսի խոստովանություն
Մարմարի վիրահատության բարդությունները
… – Իսկ որո՞նք են հավանական բարդությունները, բժիշկ Դիլանյան: - Հիվանդը նայում է նոթատետրին. հաստատ շատ լավ էր նախապատրաստվել մեր խոսակցությանը, - Գիտեմ, որ Մարմարի վիրահատությունից հետո հնարավոր են ցավեր, ամորձու թաղանթի ջրակալում, ամորձու ատրոֆիա...
- Ոչ: Մարմարի վիրահատությունից հետո ատրոֆիա չի լինում: Հենց դա է պատճառը, որ դա համարվում է լավ մեթոդ, - ասում եմ ես, - Իսկ ինչ վերաբերում է ցավերին, ապա դեռևս որևէ հիվանդ վիրահատությունից հետո չի համաձայնել զավազրկող սրսկման, իսկ ընդամենը 22%-ն ընդունել են որևէ ցավազրկող հաբ: Երկարատև ցավեր չի ունեցել ոչ ոք: Հնարավոր բարդություններից արժե խոսել բորբոքման, ամորձու ջրակալման և հիվանդության կրկնության՝ ռեցիդիվների մասին:
Բարդություններ Մարմարի վիրահատությունից հետո
Փոքր՝ 1,5 սանտիմետրը չգերազանցող կտրվածքը, մկանների վնասվածքի բացակայությունը և վիրահատությունից առաջ հակաբորբոքային դեղի ներարկումը հնարավորություն են ընձեռում նվազագույնի հասցնել բորբոքման ռիսկը:
Մեր պրակտիկայում սույն բարդության հաճախականությունը չի գերազանցում 0,1%-ը:
Սա լիմֆայի կուտակումն է ամորձու թաղանթի և հենց իր՝ ամորձու միջև, որը կոչում են հիդրոցելե: Դրա պատճառ է հանդիսանում լիմֆատիկ անոթների վնասումը:
5-անգամյա խոշորացում ապահովող միկրովիրահատական ակնոցների կիրառումը մեզ թույլ է տալիս պահպանել avshayin ուղիները՝ կանխելով ջրակալումը:
Սա լիմֆայի կուտակումն է ամորձու թաղանթի և հենց իր՝ ամորձու միջև, որը կոչում են հիդրոցելե: Դրա պատճառ է հանդիսանում լիմֆատիկ անոթների վնասումը:
5-անգամյա խոշորացում ապահովող միկրովիրահատական ակնոցների կիրառումը մեզ թույլ է տալիս պահպանել avshayin ուղիները՝ կանխելով ջրակալումը:
ՄԱՐՄԱՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՑԱՎԵՐ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ
Մարմարի վիրահատությունից հետո վերականգնումն ընթանում է գրեթե աննկատ: Հիվանդը հոսպիտալացվում է առավելագույնը 24 ժամով: Վիրահատության հաջորդ օրը նա կարող է դուրս գրվել, իսկ դրանից մեկ օր անց՝ գնալ աշխատանքի: Առօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությանը կարելի է վերադառնալ 7-10 օր անց՝ անտեսանելի կոսմետիկ կարերը հանելուց հետո: Վիրահատությունից կես տարի անց անհրաժեշտ է իրականացնել ևս մեկ կոնսուլտացիա՝ սպերմատոգրամմայով՝ վիրահատության արդյունավետությունը ստուգելու նպատակով:
- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- «Karl Storz» վիրաբուժական մանրադիտակի կիրառումն իմ բոլոր հիվանդների համար երաշխավորում է ամորձային զարկերակի պահպանում:
- Անդրովիրաբուժության մասնագիտական պրակտիկան Ավստրիայում և Իտալիայում, ինչպես նաև Մարմարի մեթոդով իրականացված ավելի քան 500 վիրահատություններն ապահովում են բարդությունների բացակայություն:
- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:
Պրոֆեսիոնալ մոտեցում. տղամարդկանց անպտղության պատճառների ժամանակակից հետազոտություն:
Թիմ. անդրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:
Մասնագետների կոնսիլիում. ուրոլոգ-անդրոլոգ, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ:
Սարքավորումներ. «Karl Storz» վիրաբուժական մանրադիտակ և «KLS Martin» միկրովիրաբուժական գործիքների հավաքածուներ:
Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն և պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:
Անվտանգություն. ՈՒրոլոգիայի եվրոպական և Ուրոլոգիայի ամերիկյան մասնագիտացված ասոցիացիաների կողմից առաջարկվող մեթոդների կիրառում:
Արդյունք. ամորձու երակների վարիկոզային լայնացման և դրա բարդացումների բուժում:
Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:
Եթե Ձեզ անհրաժեշտ է Մարմարի վիրահատություն Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և հաջորդ օրը կիրականացնենք Մարմարի վիրահատությունը: Եվս մեկ օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն: