Միզապարկի քաղցկեղ
Միզապարկի քաղցկեղ տղամարդկանց և կանանց մոտ
Միզապարկի չարորակ ուռուցքը հիվանդություն է, որը հանդիպում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ, և որի դեպքում օրգանի ներսում առաջանում են չարորակ նորագոյացություններ: Այս հոդվածում ես ներկայացնում եմ տվյալ հիվանդության ախտորոշման հնարավորությունները և բուժման ժամանակակից մեթոդները:
Միզապարկի օնկոլոգիա
Սարսափելի է: Թվում է՝ բժշկի մոտ այցելության է եկել միանգամայն առողջ մի անձնավորություն: Եկել է, որովհետև մեզում արյուն է հայտնվել կամ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հայտնաբերվել է ուռուցք... Իսկ այստեղ, ահա նորություն. Ձեզ անհրաժեշտ է իրականացնել ցիստոսկոպիա և բիոպսիա. միզապարկի քաղցկեղ ենք կասկածում: Ասեկոսեներ կան՝ քաղցկեղն անբուժելի է: Սակայն, ըստ իս, հուսահատվել չի կարելի: Ներկայումս գոյություն ունի գերճշգրիտ ախտորոշում, որը հնարավորություն է տալիս որոշել ուռուցքի ստադիան, համապատասխան արդյունավետ բուժումը, ռադիկալ վիրահատությունը, ճառագայթումը, քիմիաթերապիան:Շատ կարևոր մի հանգամանք. թե՛տղամարդկանց, թե՛ կանանց մոտ միզապարկի քաղցկեղի ժամանակակից բուժումն այլևս չի ենթադրում խեղող վիրահատություններ: Նույնիսկ օրգանը հեռացնելու դեպքում մենք կարող ենք վերստին ստեղծել այն՝ օգտագործելով աղիքից վերցված մի հատված, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել որովայնից դուրս եկող խողովակներ և մեզով պարկեր կրելու հեռանկարից: Մեծ մասամբ հնարավոր է լինում հեռացնել միայն ուռուցքը՝ պահպանելով օրգանը:
Միզապարկի քաղցկեղի բուժումը
Միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ. միզուկի միջով ուռուցքը հեռացնելու մեթոդ: Հանդիսանում է առաջին ստադիայի միզապարկի քաղցկեղի դեպքում առաջնային, իսկ առվելի բարձր ստադիաների ուռուցքների դեպքում՝ ախտորոշման (ստադիայի որոշման) պարտադիր մեթոդ:
Միզապարկի հեռացում. ռադիկալ վիրահատություն, որն ուղղված է քաղցկեղի բուժմանը նույնիսկ բարձր ստադիաներում: Մենք իրականացնում ենք այդ վիրահատությունն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակներով:
Միզապարկի վերականգնում. որպես կանոն՝ իրականացվում է օրգանի հեռացմանը զուգընթաց, քանի որ հակառակ դեպքում հիվանդն ուղղակի չի ունենա մեզի համար ռեզերվուար, և ցմահ դատապարտված կլինի կրել որովայնից դուրս եկող երկու պարկ:
Միզապարկի քաղցկեղի ախտանիշերը տղամարդկանց և կանանց մոտ
«Օրը ցերեկով գնացի զուգարան՝ ոչինչ չէր ցավում, ինձ գերազանց էի զգում: Նայում եմ՝ արյուն եմ միզում», «Աշխատանքի վայրից ուղարկեցին ընդհանուր բուժզննման: Միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն արեցին և հայտնեցին՝ ուռուցք ունեմ: Հատկանշականն այն է, որ ոչ մի ցավ չունեի», «Արդեն ամեն ինչ արել ենք՝ ուլտրաձայնային հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ, բիոպսիա... Ասացին՝ միզապարկը հեռացնելու են, ստիպված եմ լինելու ապրել պարկերով...»: Այս ամենը հատվածներ են այս սարսափելի ախտորոշման հետ առնչված հիվանդներիս ստանդարտ գանգատներից:
Շատ հաճախ միզապարկի միզապարկի քաղցկեղի ախտանիշերը կամ արտահայտված չեն, կամ թույլ են արտահայտված: Դեռևս երեկ ամեն բան լավ էր: Իսկ այժմ կյանքը բաժանվել է «առաջ» և «հետո»-ի: Մինչև «միզապարկի քաղցկեղ» ախտորոշումը և հարց՝ «Ի՞նչ անել հետո»: Օնկոլոգիական ախտորոշումը միանգամայն ընդունակ է հոգեբանորեն կոտրել մարդուն՝ թեկուզ միայն այն պատճառով, որ այն իրենից ներկայացնում է կյանքի իրական սպառնալիք, ինչպես նաև՝ ծանր ցավերի և տառապանքների սպառնալիք: Ամենից վատն անհայտությունն ու անորոշությունն են. ի՞նչ, ինչպե՞ս և ինչպիսի՞ հաջորդականությամբ անել: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ բուժումն առավել արդյունավետ է լինում լավ տեղեկացված հիվանդների մոտ, քանի որ շատ հաճախ այդ արդյունքը պայմանավորված է լինում բժիշկ և հիվանդ համագործակցությամբ:
Հիպոկրատ
Միզապարկի քաղցկեղը միզապարկի լորձաթաղանթի չարորակ գոյացություն է: Ինչպես ցանկացած չարորակ ուռուցք, այն ևս բնութագրվում է բջիջների անվերահսկելի աճով և մետաստազներ առաջացնելու՝ դեպի այլ օրգաններ տարածվելու ընդունակությամբ:
Միզապարկի քաղցկեղի ստադիաները կանանց և տղամարդկանց մոտ
Դուրս բերվելով մեզի միջոցով՝ բոլոր կանցերոգեններն իրենց ազդեցությունն են թողնում միզապարկի լորձաթաղանթի վրա: Դրանց թվում առաջին հորիզոնականն է զբաղեցնում… այո՛, ծխախոտը:
- Փոխակերպվելով՝ միզապարկի լորձաթաղանթի բջիջը սկսում է անվերահսկելի կերպով բազմանալ. նախ առաջանում է առաջին ստադիայի քաղցկեղ:
- Երբ այն թափանցում է օրգանի մկանային շերտի մեջ, արդեն գործ ունենք երկրորդ ստադիայի հետ:
- Երբ այն դուրս է գալիս միզապարկի սահմաններից, ունենք երրորդ ստադիայի օնկոլոգիա:
- Երբ ախտահարված են մյուս օրգանները, ունենք քաղցկեղի չորրորդ ստադիա:
Բոլորովին պատահական չէ, որ ես խոսում եմ ստադիաներից. այս իրավիճակում ամենասարսափելին այն է, որ արդեն իսկ երկրորդ ստադիայում մարդուն կարելի է բուժել՝ միայն հեռացնելով ԱՄԲՈՂՋ միզապարկը:
…Միզապարկի քաղցկեղի երկրորդ և ավելի բարձր ստադիաները բուժվում են միմիայն միզապարկի հեռացմամբ
Օնկոլոգիայի ախտորոշում
Քաղցկեղի տվյալ տեսակի բարեհաջող բուժումը կախված է մանրակրկիտ և արագ իրականացված ախտորոշումից: Այս մասին անընդհատ խոսվում է բոլոր կոնգրեսների, գիտաժողովների և սիմպոզիումների ընթացքում, սակայն ոչինչ չի փոխվում. մեծ մասամբ կլինիկաներում մեզի մեջ արյուն հայտնվելուն պես հիվանդի կողմից արտահայտված առաջին գանգատից մինչ վիրահատություն ընկած ժամանակահատվածը տևում է մինչև 2 ամիս:
Ես կցանկանայի, որ այս սարսափելի ախտորոշման հետ երբևէ առընչություն ունեցած ցանկացած մարդ հստակ հասկանար. ուռուցքը չի սիրում սպասել: Ժամանակը գործում է ի վնաս հիվանդի:
Արդյո՞ք ուռուցքը չարորակ է: Որքանո՞վ խորն է այն թափանցում օրգանի պատի մեջ: Հասցրե՞լ է այն արդեն ախտահարել հարակից օրգանները: Գոյություն ունե՞ն արդեն մետաստազներ ավշային հանգույցներում և թոքերում: Բուժման ո՞ր մեթոդը կլինի առավել օպտիմալ և հնարավորություն կտա բուժել հիվանդին:
Ահա այն հարցերը, որոնց ջանում է պատասխանել օնկոլոգ-ուրոլոգը՝ նշանակելով հիվանդին բազմաթիվ հետազոտություններ:
Միզապարկի ուլտրաձայնային, ՄՌՏ և ՀՏ հետազոտություններ
Առաջին հետազոտությունը, որը հնարավորություն է ընձեռում գնահատելու ուռուցքի չափը: Հաճախ այս հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել այսպես կոչված՝ «լուռ» ուռուցքները, որոնք դեռևս որևէ դրսևորում չունեն:
Հնարավորություն է տալիս գնահատել ավշային հանգույցներում մետաստազների առկայությունը, բացառել ուռուցքի տարածվածությունը հարակից օրգաններում և գնահատել կոնքային անոթների հնարավոր լայնացումը:
Կրծքավանդակի օրգանների համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր հետազոտություն է, որի միջոցով բացառվում է թոքերում մետաստազների առկայությունը: Ցավոք, դրանց առկայությունը վատթարացնում է կանխատեսումը:
Ուռուցքի չափն էական չէ: Կարևոր է դրա՝ միզապարկի պատի մեջ տարածվածության խորությունը:
Ինչ չբուժվի երկաթով, կբուժվի կրակով...»
Որքան ավելի լավ է հիվանդը հասկանում՝ ինչպես են պատրաստվում բուժել նրան, այնքան ավելի արդյունավետ է լինում բուժումը: Սա բժշկության մեջ ունիվերսալ օրենք է, այդ իսկ պատճառով՝ ընդունելով հիվանդին՝ մենք բացատրում, նկարում և ցուցադրում ենք բուժման մեթոդների անիմացիաները: Գոյություն ունի սովորական և պարզ մի ճշմարտություն. որպեսզի տիրապետենք մասնագիտությանը, մենք սովորում ենք 10-12 տարի: Կկարողանա՞ արդյոք բժշկական կրթություն չունեցող մարդը հասկանալ մեր դժվարիմաց տերմինոլոգիան: Դժվար թե: Կհասկանա՞ արդյոք նա բուժման բոլոր հնարավոր հետևանքները և ռիսկերը: Կասկածելի է: Կկարողանա՞ արդյոք նա լիարժեք կերպով համագործակցել բժշկի հետ: Ո՛չ:
Որքան ավելի լավ է հիվանդը հասկանում՝ ինչպես են պատրաստվում բուժել նրան, այնքան ավելի արդյունավետ է լինում բուժումը:
Միզապարկի քաղցկեղի բուժումը ուռուցքի դեմ բժշկի ու հիվանդի կողմից մղվող ագրեսիվ, կատաղի պատերազմ է: Մտածե՛ք ինքներդ. այստեղ գործում են թե՛ գերժամանակակից վիրաբուժությունը՝ էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ ու լազերային տեխնոլոգիաների կիրառմամբ, թե՛ նախա- և հետվիրահատական քիմիա- ու ճառագայթային թերապիան, թե՛ միզապարկի ռեկոնստրուկցիան՝ հիվանդին կյանքի որակ ապահովելու նպատակով:
Վիրահատություններ միզապարկի քաղցկեղի դեպքում և կոմբինացված բուժում կանանց և տղամարդկանց մոտ
Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ՝ միզապարկի քաղցկեղի բուժման ընթացքում կարևոր բաղադրիչ է հանդիսանում համակարգային քիմիաթերապիան: Քաղցկեղի երրորդ և չորրորդ ստադիաների դեպքում, քիմիա- և ճառագայթային թերապիայի մասնագետների հետ համատեղ, մենք մշակում ենք բուժման պլան, որը ներառում է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատական բուժում և ճառագայթային թերապիա: Այո, չափազանց ուշ ստադիաներում ստիպված ենք լինում վիրահատությունից հետո ևս շարունակել քիմիա- կամ ճառագայթային բուժումը, սակայն հուսահատվել և հանձնվել չի կարելի՝ ոչ մի դեպքում:
Միզապարկի քաղցկեղի վիրահատություններ
Այս մեթոդի դեպքում ուռուցքը հեռացվում է միզուկի միջով՝ «ռեզեկտոսկոպ» կոչվող հատուկ գործիքի միջոցով: Այդ վիրահատությունն ունի երկակի իմաստ. եթե գործ ունենք առաջին ստադիայի ուռուցքի հետ, ապա վիրահատությունը կրում է բուժական բնույթ, իսկ երկրորդ և ավելի բարձր ստադիաների դեպքում վիրահատություն իրականացվում է ախտորոշման նպատակով: Միզապարկի քաղցկեղի ստադիան որոշում է հիստոլոգը՝ հիմնվելով վերոհիշյալ վիրահատության ընթացքում վերցված քաղցկեղային հյուսվածքի նմուշի հետազոտման վրա: Վիրահատության էությունն ավելի հստակ պատկերացնելու նպատակով, խնդրում ենք
Ցիստէկտոմիա: Եթե ախտորոշվում է երկրորդ կամ ավելի բարձր ստադիաներ, ապա համաձայն Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում պահանջվում է միզապարկի հեռացում: Որպես կանոն՝ վերոհիշյալ վիրահատությունն ուղեկցվում է ավշային հանգույցների հեռացմամբ, քանի որ առաջին իսկ մետաստազները տարածվում են հենց ավշային հանգույցներում: Միզապարկի հեռացման դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հավաքվելու և դուրս գալու հիվանդի մեզը:
Ցիստոպլաստիկա: Նախկինում միզապարկի հեռացման դեպքում միզածորանները դուրս էին բերվում որովայնի մաշկի վրա, և հիվանդը ստիպված էր ցմահ իր հետ քարշ տալ մեզով լի պարկեր, որոնք անհրաժեշտ էր պարբերաբար դատարկել: Կյանքի որակի մասին խոսելն անիմաստ էր: Ներկայումս հնարավոր է դարձել աղիքից վերցված մի հատվածի միջոցով ստեղծել նոր միզապարկ: Եթե հիվանդին չի նշանակվել ճառագայթային թերապիա, ապա մենք ստեղծում ենք այդ ռեզերվուարն այնպես, որպեսզի հիվանդը կարողանա միզել բնական ճանապարհով՝ առանց որևէ խողովակի:
Կիրառվում է միզապարկի քաղցկեղի առաջին ստադիայի դեպքում: Պարտադիր կարգով միզապարկ են ներարկվում կամ քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ կամ ԲՑԺ, որոնք ի վիճակի են սպանել քաղցկեղային բջիջները:
Կիրառվում է միզապարկի քաղցկեղի երրորդ և չորրորդ ստադիաների դեպքում: Վիրահատությունից առաջ իրականացված քիմիաթերապիան 3-րդ և 4-րդ ստադիաների դեպքում նպաստում է բուժման արդյունավետության բարձրացմանը: Մի շարք դեպքերում քիմիաթերապիան հանդիսանում է բուժման միակ հնարավոր մեթոդ:
Միզապարկի քաղցկեղի դեպքում այս մեթոդը մեր կողմից կիրառվում է տարբեր իրավիճակներում: Օրինակ, հետվիրահատական ճառագայթային թերապիան նպաստում է բուժման արդյունավետության բարձրացմանը՝ ավշային հանգույցներում մետաստազների առկայության դեպքում: Այս մեթոդը մենք կիրառում ենք նաև այն դեպքում, երբ անհնարին է վիրահատություն իրականացնել:
Պրոֆեսիոնալ մոտեցում. օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման առումով ժամանակակից մոտեցում՝ համաձայն Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցների:
Թիմ. օնկոուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:
Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ ուրոլոգի, օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիաթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն մշակելու նպատակով:
Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:
Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:
Անվտանգություն. ախտորոշման և բուժման՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:
Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:
Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:
Եթե Ձեզ անհրաժեշտ է միզապարկի քաղցկեղի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: