+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ)

Ընթերցանության ժամանակը: 3 րոպե
Հոդվածում

Շագանակագեղձի ՏՈՒՌ-ը կամ շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիան էնդոսկոպիկ վիրահատություն է՝ ուղղված գոյացության հեռացմանը և միզելու նորմավորմանը: Իրականացվում է առանց կտրվածքի՝ միզուկի անցքով: Այս հոդվածում ես ներկայացնում եմ վերոհիշյալ վիրահատության տարբեր ասպեկտներ:

Շագանակագեղձի ադենոմայի բուժումը. ՏՈՒՌ

Ցանկացած ուրոլոգ շագանակագեղձի ադենոմայի բուժման ընթացքում հանդիպում է երեք իրավիճակի.

  1. Դեղամիջոցները երկարատև ընդունելուց, դրանց փոխարինող միջոցները, դոզաներն ավելացնելուց հետո հիվանդը, միևնույն է, գանգատվում է մեզի թույլ և ընդհատվող շիթից, գիշերվա ընթացքում միզելու հաճախակի ցանկությունից, ինչպես նաև միզելիս ուժ գործադրելու անհրաժեշտությունից:
  2. Հիվանդը գալիս է բժշկի արդեն իսկ շագանակագեղձի ադենոմայի զանզան բարդություններով՝ միզապարկի քարեր, մնացորդային մեզի մեծ քանակություն, երիկամների լայնացում, քրոնիկ անմիզություն:
  3. Հիվանդն արդեն ունեցել է սուր անմիզության նոպաներ:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում սովորաբար ուրոլոգը հիվանդին նշանակում է շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա, որը, թվում է, սովորական վիրահատություն է: Եվ ահա այդ ժամանակ առաջ է գալիս մի նրբություն. ուրոլոգի համար դա ընդամենը բուժում է՝ շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ՝ սովորական վիրահատական գործողություն, իսկ ահա տղամարդու համար դա...

Շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ տղամարդկանց մոտ

image/svg+xml

Իսկ ահա տղամարդկանց համար շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ը լուրջ առիթ է դառնում բազմաթիվ տագնապների, վախերի ու հարցերի համար.
Ինչպե՞ս կընթանա վիրահատությունը և կօգնի՞ արդյոք այն: Ինչպիսի՞ բարդություններ կարող են ի հայտ գալ ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո: Կտուժի՞ արդյոք էրեկտիլ ֆունկցիան: Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ անցկացնել հիվանդանոցում և որքա՞ն կտևի վերականգնումը:
Ինձ համար կարևոր է, որպեսզի ինձ դիմող ցանկացած հիվանդ ամբողջական տեղեկատվություն ունենա շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիայի վերաբերյալ, որպեսզի նա կարողանա ուսումնասիրել այդ միջամտության վերաբերյալ բոլոր ժամանակակից տվյալները և կարողանա իրեն անհանգստացնող բոլոր հարցերի պատասխաններն ստանալ տանը՝ հանգիստ մթնոլորտում:
Որքան լավ է տղամարդը տեղեկացված սպասվող միջամտության մասին, այնքան հաջող է լինում փոխգործակցությունը նրա և բժշկի միջև: Չէ՞ որ վաղուց ի վեր հայտնի է՝ եթե հիվանդը լինի բժշկի կողմից, շատ ավելի դյուրին կլինի հաղթել հիվանդությունը:

Մարդը, որը տիրապետում է գիտելիքների, հստակ տեսնում է իր ճանապարհը:

Ինչպե՞ս է իրականացվում շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ը

Հաճախ բժիշկների հետ զրուցելիս կարելի է լսել կարծիք, որ շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիան նույնիսկ ոչ թե վիրահատություն է, այլ «ընդամենը» մանիպուլյացիա: Նման տեսակետ առաջացել է այն ժամանակներում, երբ վիրահատություններն անց էին կացվում բաց եղանակով՝ որովայնի վրա կատարված կտրվածքի միջոցով՝ «հզոր» անզգայացմամբ: Հիվանդը հոսպիտալացված էր լինում մինչև մեկ ամիս, գանգատվում էր ցավերից, «մարմնից դուրս եկող խողովակներից» և մեծ վիրաբուժության այլ «գրավիչ հանգամանքներից»: Ըստ էության, վիրաբուժության պատմության ընթացքում ադենոմայի բուժումը շագանակագեղձի ՏՈՒՌ-ի միջոցով հանդիսանում է ամենաառաջին մինիինվազիվ, առանց կտրվածքի վիրահատությունը: Մտածե՛ք ինքնե՛րդ. միզուկի միջով մտցվում է սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով տեսնել բոլոր հատվածները՝ 10-նանգամյա խոշորացմամբ և նրբորեն, միլիմետրային ճշգրտությամբ կտրել ադենոմատոզ հանգույցները: Վիրահատությունից հետո հիվանդը տուն է վերադառնում 1-3 օր անց՝ առանց որևէ ցավի կամ խնդրի: Մի՞թե դա կախարդանք չէ՞ բաց վիրաբուժության համեմատությամբ: Հենց այդ պատճառով էլ վիրաբույժների «հին գվարդիան» այդ վիրահատությունը համարում է մանիպուլյացիա, քանի որ ընդամենը երկու տասնյակ տարի առաջ լիովին արդարացված էր «Մեծ վիրաբույժ՝ մեծ կտրվածք» արտահայտությունը:

Հիվանդը քմահաճ չէ՝ ցավն է սարսափելի

Անզգայացումը շագանակագեղձի ՏՈՒՌ-ի դեպքում

Տվյալ միջամտության կարևորագույն ասպեկտն է անզգայացումը: Հենց վնասվածքի ցածր հավանականությունն է հնարավորություն ընձեռում  վիրահատությունն իրականացնել ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացմամբ, առանց էնդոտրախեալ ցավազրկման, ինչը բավականին ռիսկային է հատկապես տարեց հիվանդների դեպքում:
Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիայի ընթացքում, հիվանդի ապահովության նկատառումներով, մենք էպիդուրալ անզգայացմանը զուգահեռ ներարկում ենք նաև քնաբեր դեղամիջոց, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վերացնել հիվանդի լարվածությունը, վախի և տագնապի զգացումը:

Մեր անեսթեզիոլոգների բարձր որակավորումը և մեր կլինիկայի՝ ժամանակակից սարքավորումներով համալրվածությունը թույլ են տալիս շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ իրականացնել նույնիսկ սրտամկանի ռիթմի արհեստական վարորդ ունեցող, ինչպես նաև կարդիովիրաբուժական կամ նեյրովիրաբուժական վիրահատություններ տարած հիվանդների դեպքում: 

Շագանակագեղձի ինչպիսի՞ ՏՈՒՌ ընտրել

Տեխնիկական տեսանկյունից՝ տրանսուրետրալ ռեզեկցիայի բոլոր տարբերակները նման են. դրանք ներկայացված են վերևում՝ շագանակագեղձի ՏՈՒՌ-ի վերաբերյալ տեսանյութում: Կարելի է մտածել՝ տարբերությունը փոքր է և կայանում է կիրառվող էլեկտրավիրաբուժության մեթոդի մեջ: Սակայն տվե՛ք ցանկացած ուրոլոգի բիպոլյար սարք և կտեսնեք՝ ինչպիսի փայլ կառաջանա նրա աչքերում: Մի պարզ պատճառով՝ այն բացառում է վիրահատության ամենավատ բարդությունը՝ ՏՈՒՌ-սինդրոմը: Իսկ «պլազման»՝ պլազմակինետիկ էլեկտրավիրաբուժությունը, գործնականում երաշխավորում է բարդությունների բացակայությունը:

Տրանսուրետրալ ռեզեկցիայի ժամանակակից մեթոդները

Մոնոպոլյար տրանսուրետրալ ռեզեկցիա

Շագանակագեղձի ադենոմայի ռեզեկցիայի հարաբերականորեն հին, ամենաառաջին տարբերակն է: Չնայած այն հանգամանքին, որ այն մինչ օրս ունի լայն կիրառում, հենց այդ միջամտությունն է, որ առավել հաճախ է հանգեցնում բարդությունների: Այս միջամտությունը վտանգավոր է սրտի համար, մյուս մեթոդների համեմատ՝ այս դեպքում, որպես բարդություն, առավել հաճախ է հանդիպում արյունահոսությունը, իսկ մարմնով անցած էլեկտրական հոսանքը վնասում է սֆինկտերը և առաջացնում հետվիրահատական անմիզապահություն: Մոնոպոլյար ՏՈՒՌ չի կարելի կիրառել սրտամկանի ռիթմի արհեստական վարորդ ունեցող հիվանդների մոտ:

Բիպոլյար տրանսուրետրալ ռեզեկցիա

Վիրահատության ժամանակակից «Ոսկե ստանդարտ»: Քանի որ որպես հեղուկ է օգտագործվում ֆիզիոլոգիական լուծույթը, հիվանդի մոտ բացառվում է ջրային ինտոքսիկացիայի, այսինքն՝ ՏՈՒՌ-սինդրոմի հավանականությունը:
Եվս մեկ նշանակալի առավելություն է համարվում մինչև 150սմ3 ծավալով ադենոմատոզ հանգույցների հեռացման հնարավորությունն այն դեպքում, երբ մոնոպոլյար տարբերակը հնարավորություն է տալիս հեռացնել մինչև 80-90սմ3 ծավալով ադենոմատոզ հանգույցները: Եվ երրորդ ասպեկտը. բիպոլյար ՏՈՒՌ-ն անվտանգ է սրտի համար, նույնիսկ սրտամկանի ռիթմի արհեստական վարորդ ունեցող հիվանդների համար:
 

Պլազմակինետիկական տրանսուրետրալ ռեզեկցիա

«Ադամանդե ստանդարտ». Նախ, աշխատանքն իրականացվում է ֆիզիոլոգիական լուծույթով և անվտանգ է սրտի համար, երկրորդ հերթին՝ ունենք անոթների գերապահով կոագուլյացիա և արյունահոսության ռիսկի բացակայություն, երրորդ հերթին՝ պլազմայի բարձր հզորությունը թույլ է տալիս չվնասել սֆինկտերը և գործնականորեն վերացնել հետվիրահատական անմիզապահության հավանականությունը: Ժամանակակից հետազոտությունները փաստում են, որ շագանակագեղձի ադենոմայի լազերային վիրահատությունների համեմատ «պլազմայի» առավելություններն ավելի զգալի են:

Շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատության նախապատրաստական աշխատանքներ

Շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիան ոչ մի դեպքում չ կարելի համարել նախապատրաստական աշխատանքներ չպահանջող մանիպուլյացիա: Չնայած կտրվածքի բացակայությանը, բարդությունների նվազագույն քանակությանը և հոսպիտալացման կարճ ժամկետին՝ շագանակագեղձի ՏՈՒՌ-ը, իրականացման ցանկացած մեթոդի դեպքում, իրենից ներկայացնում է վիրահատություն, որին անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել՝ բարդություններից և անցանկալի երևույթներից խուսափելու նպատակով:

Շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ վիրահատությանը նախորդող անալիզների և հետազոտությունների ամբողջ կոմպլեքսն ուղղված է հետևյալ երեք հարցերի պատասխանները ստանալուն.
- Ո՞ր ցավազրկման եղանակն ընտրել,
- Ինչպե՞ս օրգանիզմը կտանի վիրահատությունը,
- Ինչպե՞ս խուսափել բարդություններից: 
 

Անզգայացում, արյունահոսություն, թրոմբոէմբոլիա

Անզգայացում

Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում ողնուղեղի և գլխուղեղի կրած տրավմաներին՝ ողնուղեղային ցավազրկման հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով: Մենք բացառում ենք նաև հնարավոր ալերգիկ ռեակցիաները ներարկվող բոլոր դեղամիջոցների հանդեպ: NB! Անպայման պատմե՛ք բժշկին բոլոր տրավմաների, վիրահատությունների և Ձեր օրգանիզմի՝ որևէ դեղամիջոց վատ տանելու հանգամանքի մասին:

Արյունահոսություն

Ինչպես ցանկացած այլ վիրահատության դեպքում, մեր կողմից հատուկ ուշադրություն է դարձվում արյունահոսությանը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է բժշկին պատմել Ձեր կողմից ընդունվող բոլոր դեղամիջոցների մասին: Մեզ առավել կարևոր է իմանալ արյունը նոսրացնող դեղամիջոցների մասին՝ ասպիրին, կարդիոմագնիլ, վարֆարին, գեպարին: NB! Մենք նախընտրությունը տալիս ենք բիպոլյար և «պլազմային» մեթոդներին, որոնք թույլ են տալիս խուսափել արյունահոսությունից: 

Թրոմբոէմբոլիա

Ցանկացած վիրահատական միջամտությանն ուղեկցող ծանր բարդություն: Էությունը կայանում է հետևյալում. երակային թրոմբը պոկվում է, և դրանով խցանվում է թոքային զարկերակը: Այդ բարդության հավանականությունը բացառելու նպատակով մեր կողմից իրականացվում է ոտքերի երակների գունավոր դոպլերային քարտեզագրում՝ թրոմբեր բացահայտելու նպատակով, ինչպես նաև պարտադիր կերպով կիրառվում է կոմպրեսիոն սպիտակեղեն:

Ադենոմայի ՏՈՒՌ-ի այլ հնարավոր հետևանքների և բարդությունների մասին և ինչպես խուսափել դրանցից:

Վիրահատությունից առաջ մեր հիվանդները մ իշտ հանձնում են նախավիրահատական անալիզների կոմպլեքս՝ սրտի, երիկամների և լյարդի թաքնված հիվանդությունների բացահայտման նպատակով, ինչը գործնականում բացառում է բարդությունների ցանկացած ռիսկ: Մեր հիվանդների հարմարավետության նպատակով մենք նրանց չենք ստիպում անալիզները հանձնել անպայմանորեն մեր կլինիկայում: Անալիզների ցանկ

Մեր առավելությունները շագանակագեղձի ՏՈՒՌ-ի իրականացման հարցում

Պրոֆեսիոնալ մոտեցում. ժամանակակից ախտորոշում և մինի-ինվազիվ միջամտություններ:

Թիմ. էնդոուրոլոգիայի գծով մասնագիտացված թիմ:

Մասնագետների կոնսիլիում. ուղղված նույնիսկ տարեց հիվանդների անվտանգության ապահովմանը:

Սարքավորումներ. «Olympus» և «Karl Storz» մակնիշների բիպոլյար և պլազմակինետիկական ռեզեկտոսկոպներ:

Հարմարավետություն. պրեմիում կլաս ստացիոնարի ընդունարանում հերթերի բացակայություն:

Անվտանգություն. Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից խորհուրդ տրվող մեթոդների կիրառում:

Արդյունք. շագանակագեղձի ադենոմայի և դրա բարդությունների բուժում:

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկատ:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք Ձեր վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: Վիրահատությունից 5-6 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Արտյոմ Ռ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Բարի օր: Մի քանի տարի առաջ դիմեցի բժիշկ Դիլանյանին՝ բավականին տհաճ տղամարդկային խնդրի կապակցությամբ (ճշգրիտ անվանումը դժվարանում եմ հիշել, բայց երիտասարդ կինս երեկոյան և գիշերն արդեն սկսել էր կասկածել իր՝ կյանքի ընկերոջ ճիշտ ընտրության վրա): Ի տարբերություն մյուս բժիշկների՝ բժիշկ Դիլանյանի ախտորոշումը ճշգրիտ էր, և նա մեծ օպերատիվությամբ լուծեց իմ խնդիրը (չնայած, հետազոտության երկրորդ օրը նրա կողմից արտասանված "վիրահատելու ենք" արտահայտությունը նախ ինձ սարսափեցրեց իր վճռականությամբ): Այժմ ես երջանիկ եմ՝ հետևելով, թե ինչպես է մեծանում դուստրս: Հասկանում եմ, որ եթե չլիներ բժիշկ Դիլանյանը, ամեն բան այսքան գեղեցիկ չէր լինի: Որպես վերջաբան՝ կարող եմ ասել, որ բժշկությանը չվստահող հորս բժիշկ Դիլանյանն օգնեց ազատվել երիկամի քարերի խնդրից և դառնալ, թերևս, միակ բժիշկը, որին հայրս հավաըում և վստահում է:

Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ)
կարդալ ավելին
Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ)
կարդալ ավելին
Եվգենի Կ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հորս մոտ ի հայտ էին եկել ծայրահեղ ուրոլոգիական և պրոկտոլոգիական շատ տհաճ ախտանիշեր: Դիմեց բժիշկ Դիլանյանին, որը պնդեց, որ անհրաժեշտ էր իրականացնել շտապ ախտորոշում: Մի շարք հետազոտություններից հետո՝ ռեկտոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, ունեցանք ախտորոշում՝ միզապարկաաղիքային վիրախորշ, նորագոյացություններ աղիքներում և շագանակագեղձի ադենոմա: Չնայած բժիշկ Դիլանյանն անձամբ չէր իրականացնում կոլոնոպրոկտոլոգիական մասը, սակայն մեզ համար ողջ տեղեկատվությունն ապահովվոց բարձր մակարդակով: Մենք գիտեինք այն ամենն ինչ անհրաժեշտ էր և այն ձևաչափով, որն անհրաժեշտ էր: Բժիշկ Դիլանյանն անձամբ մասնակցեց միզապարկի կողմից վիրախորշի հեռացման վիրահատությանը, ինչպես նաև անցկացրեց դրան հաջորդող շագանակագեղձի ադենոմայի հեռացման վիրահատությունը: Վիրահատություններն անցան առավելագույն հաջողությամբ, հայրս սկսեց ապրել միանգամայն այլ կյանքով, վերականգնվեց ֆիզիոլոգիապես: Իմ ողջ ընտանիքն անսահման երախտապարտ է բժիշկ Դիլանյանին: Այդ ժամանակից ի վեր բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել այդ բժշկին: Հիանալի պրոֆեսիոնալ, զգոն, խարիզմատիկ անձնավորություն, ներշնչում է լավատեսություն և վստահություն դրական ելքի առումով, ինչը պակաս կարևոր չէ, որքան նրա՝ որևէ կասկածի չենթարկվող պրոֆեսիոնալիզմը:

Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ)
կարդալ ավելին
Դոկտոր Ամրոյան

Կարծիք՝  doctors.am կայքից

Ցանկանում եմ անսահման երախտագիտությունս հայտնել աստվածատուր այս բժշկին, որի անունն է Հովհաննես Էդուարդի Դիլանյան: Սակայն ամեն բանի մասին կխոսեմ հերթականությամբ: Ես ինքս բժիշկ եմ, սակայն մենք ևս հիվանդանում ենք: Ինձ մոտ բժիշկն ախտորոշեց բավականին բարձիթողի վիճակի հասած՝ շագանակագեղձի ադենոկարցինոմա: Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել ապրումները, որ ունեցա այդ ժամանակահատվածում. այդ ճանապարհով անցած մարդիկ դա լավ կհասկանան: Ինձ խորհուրդ էին տալիս մեկնել Գերմանիա, Իսրայել: Սակայն հանկարծ ուրոլոգ-վիրաբույժ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց դիմել Հովհաննես Դիլանյանին, որն այդ պահին Երևանում էր: Թերևս ճակատագիրն էր: Բժիշկ Դիլանյանը լապարասկոպիկ մեթոդով փայլուն կերպով իրականացրեց ուռուցքի (շեշտեմ՝ բարձիթողի վիճակում գտնվող ուռուցքի) հեռացման վիրահատությունը: Անցավ մեկ տարի և երեք ամիս՝ ինքնազգացողությունս փայլուն է, ապրում եմ լիարժեք կյանքով, բոլոր ֆունկցիաներս վերականգնվել են մոտավորապես մեկ տարվա ընթացքում: Անչափ շնորհակալ եմ, ԴՈԿՏՈՐ ՋԱՆ!

Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ)
կարդալ ավելին