+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Երիկամի կիստա

Ընթերցանության ժամանակը: 4 րոպե
Հոդվածում

Երիկամի կիստան մեծ մասամբ բարորակ գոյացություն է, որն իրենից ներկայացնում է հեղուկային պարունակությամբ, նուրբ պատերով  պարկ: Այն ենթադրում է մի քանի վտանգ՝ կիստայի վերածում քաղցկեղի, երիկամի սեղմում; սնուցման խանգարում, ինչպես նաև կիստայի պայթյուն:

Ախտորոշում. երիկամի կիստա

Յուրահատկություն. երիկամի կիստան այն հիվանդություններից է, որոնք սովորաբար անվանում են «լռակյաց դահիճ»: Եվ իսկապես, գոյություն չունեն կոնկրետ այդ հիվանդությանը բնորոշ ցավեր: Կարող են լինել որոշակի ցավեր գոտկատեղի շրջանում (կարող են նաև չլինել), սակայն մեր օրերում ո՞վ չունի մեջքի ցավ: Բարձրանում է զարկերակային ճնշումը՝ ոչինչ, դեղ կխմենք և վերջ:
Արդյունք. երբ հիվանդի մոտ ախտորոշում են այդ հիվանդությունը, ապա երիկամն ինքն արդեն վաղուց ի վեր գտնվում է սեղմված վիճակում և կորցրած է լինում իր ֆունկցիաները, բարձր ճնշման հետևանքում հիվանդի մոտ առաջացել են երկրորդային բարդություններ, իսկ երիկամի գոյացությունն արդեն հսկայական չափերի է հասնում: Ավելին, հազվագյուտ չեն դեպքերը, երբ երիկամի կիստան, դառնալով չարորակ, վերածվում է քաղցկեղի:
Այդ իսկ պատճառով, մենք գտնում ենք, որ երջանիկ են այն հիվանդները, որոնք ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հանկարծակի կերպով հայտնաբերել են երիկամի կիստա: Նրանք դեռևս չեն տառապում այդ հիվանդության բարդացումներից և ստիպված չեն լինում համառորեն վերականգնել երիկամի ֆունկցիան: Ինչպես միշտ, այստեղ ևս աշխատում է հնուց եկած կանոնը. որքան շուտ է բժշկի դիմում հիվանդը, այնքան ավելի դյուրին է լինում բուժումը:

Երիկամի կիստա. վիրահատություն

image/svg+xml

Մի՞թե անհրաժեշտ է վիրահատել երիկամի վրա առաջացած հեղուկ պարունակող ցանկացած գոյացություն: Ո՛չ, ո՛չ ցանկացած գոյացություն:
Վիրահատությունն անհրաժեշտ է, եթե.
•    Երիկամի կիստայի չափը գերազանցում է 4սմ-ն,
•    Այն փոքր է, սակայն սեղմում է երիկամի ավազանը,
•    Դրանում կան կամ առաջացել են միջնապատեր,
•    Երիկամի կիստան արյունահոսում կամ բորբոքվում է:

Մենք առաջարկում ենք երիկամի կիստաների հետևյալ վիրահատությունները.
Երիկամի կիստայի պունկցիա սկլերոթերապիայով: Պրոցեդուրայի իմաստը կայանում է նրանում, որ գոյացության խոռոչից «դուրս է բերվում» հեղուկը և ներարկվում է հատուկ նյութ, որը ներսից սոսնձում է պատերը: Նույն մեթոդը կիրառվում է երիկամի պարազիտար կիստաների դեպքում:
Երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացում: Ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում ևս լապարոսկոպիկ մեթոդը նախընտրելի է բաց վիրահատությունից: Նույնիսկ միայն այն պատճառով, որ չկա կտրվածք, ցավ, իսկ հիվանդը ձախ կամ աջ երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացումից հետո կարողանում է տուն վերադառնալ վիրահատության հաջորդ օրը:
 

«Անընդհատ ինչ-որ ձգող ցավեր ունեմ ձախ կողմից... Մերսումներ, ֆիզիոթերապիա... ոչինչ չէր օգնում: Գնացի բժշկի, ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվեց ձախ երիկամի մեծ կիստա», «Հղիանալուց առաջ որոշեցի հետազոտվել: Ոչ մի ցավ չունեի, սակայն ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ասացին, որ երիկամում կա 6 սանտիմետրանոց հեղուկային գոյացություն», «Ճնշումս միշտ բարձր է: Մինչև ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելը, մեկ ու կես տարի ինձ բուժեցին հաբերով: Պարզվեց՝ դա սեղմում էր անոթը, ինչի արդյունքում էլ բարձրանում էր ճնշումս», «Ես գիտեի, որ աջ երիկամի կիստա ունեմ: Հերթական անգամ գնացի ստուգման, ասացին, որ գոյացությունը սկսել է ձեռք բերել չարորակ բնույթ»:

Մոտավորապես այսպիսիք են այս ախտորոշմամբ հիվանդների մեծամասնության գանգատները: Կցանկանայի, որպեսզի բոլոր հիվանդներս հասկանային մի պարզ բան. կիստան դասակարգվում է որպես «երիկամի նորագոյացություն»: Այո՛, նման ախտորոշումների կեսից ավելիի դեպքում խոսքը գնում է բարորակ գոյացության մասին: Սակայն յուրաքանչյուր անգամ, երբ ինձ մոտ է գալիս այս ախտորոշմամբ հիվանդ, ես ինքս ինձ երկու հարց եմ տալիս. արդյո՞ք այդ կիստան պարազիտար չէ և արդյո՞ք խոսքը երիկամի չարորակ գոյացության մասին չէ:

«Դու՛ք, այո՛, Դու՛ք: Ինչու՞ եք հիվանդին ասել, թե նրա մոտ միտրալ փականի ռեգուրգիտացիա է: Լավ, ասենք՝ նա Ձեզ չհասկացավ: Բայց չէ՞ որ Դուք նույնիսկ ինքներդ Ձեզ չհասկացաք»

Հայտնի մի պրոֆեսորի խոսքերից

Երիկամի կիստան բարակ պատերով գոյացություն է, որը լցված է հեղուկով: Այն հիշեցնում է ջրով լցված փուչիկ: Անհրաժեշտ է հասկանալ, որ դրա ներքին մակերեսը մշտապես հեղուկ է արտադրում, և որ այդ նորագոյացությունը դանդաղ, սակայն մշտապես մեծանում է: Հասնելով մեծ չափերի՝ այն սկսում է սեղմել երիկամը՝ խանգարելով վերջինիս ֆունկցիաները:

Ինչո՞վ է վտանգավոր երիկամի կիստան

Գոյություն ունի վտանգավոր մոլորություն, որ այդ պաթոլոգիայի դեպքում ոչինչ պետք չէ անել: Եկե՛ք մտածենք՝ ինչի կարող է հանգեցնել երիկամի կիստը:
•    Ցավ: Այո՛, կիստայի պատի մեջ ուղղակի չկան ցավի ռեցեպտորներ: Այո՛, բավականին հաճախ չի լինում ցավի որևէ զգացում: Սակայն հենց երիկամի կապսուլան չափից շատ ձգվի գոյացության կողմից, կառաջանա ցավ: Գոտկատեղի հատվածում ծանրության և անհարմարության մշտական զգացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն երիկամի, այլև գոտկատեղի մկանի՝ սեղմված լինելու պատճառով:
•    Զարկերակային ճնշման բարձրացում: Երիկամը զարմանալի օրգան է: Այդ օրգանով 3-4 րոպեում անցնում է մարդու արյան ողջ ծավալը: Դեպի երիկամ արյան մուտքը կրճատվելուն պես երիկամը սկսում է արտադրել հատուկ նյութ՝ ռենին: Վերջինս էլ բարձրացնում է զարկերակային ճնշումը, որպեսզի երիկամը ստանա արյան նորմալ, սովորական քանակություն: Այդ իսկ պատճառով, երբ նորագոյացությունը ճնշում է գործադրում անոթների վրա, երիկամը կամ նույնիսկ դրա մի մասը մնում է առանց արյան նորմալ քանակության, սկսվում է ռենինի արտազատում, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման «երիկամային» բարձրացման: Դժբախտաբար, երիկամային հիպերտոնիան չափազանց վատ է ենթարկվում դեղորայքային թերապիայի:
•    Չարորակ գոյացությունը երիկամի կիստայի քաղցկեղ: Սա երիկամի կիստաների դեպքում ամենասարսափելի բարդացումն է: Խնդիրը նրանում է, որ չարորակ ուռուցքն իրենից ներկայացնում է անվերահսկելիորեն բազմացող բջիջներ: Երիկամի կիստայի ներքին պատը բաղկացած է էպիթելային բջիջներից, որոնք մշտապես բազմանում են: Գալիս է ինչ-որ պահ, երբ խափանվում են բազմացման վերահսկող մեխանիզմները, և ձևավորվում է ուռուցք: Նման դեպքերում ստիպված ենք լինում հիվանդին բուժել արդեն երիկամի քաղցկեղից:

Երիկամի կիստան վտանգավոր է տրավմատիկ պայթյունի, երիկամի քաղցկեղի առաջացման և զարկերակային հիպերտոնիայի տեսանկյունից

Երիկամի կիստայի պատճառները և ախտանիշերը

  • Երիկամի պարզ կիստա: Անհրաժեշտ է հասկանալ, որ երիկամն իրենից ներկայացնում է խողովակների համակարգ: Այս կամ այն պատճառով այդ խողովակներից մեկը կարող է խցանվել, օրինակ՝ բորբոքման պատճառով: Մի քանի տարվա ընթացքում դանդաղ արտադրվում է հեղուկ, խոռոչն աճում է և, հասնելով զգալի չափերի, սկսում է ճնշել երիկամը՝ խանգարելով դրա ֆունկցիան:
  • Երիկամի պարազիտար կիստա: Գոյություն ունեն պարազիտներ, որոնցով մարդը կարող է վարակվել, օրինակ, շներից: Դրանք են՝ էխինոկոկը և ալվեոկոկը՝ ճիճուների տեսակներ: Էխինոկոկային կիստաներ հանդիպում են լյարդում, թոքերում և երիկամներում: Երիկամի կամ լյարդի պարազիտար գոյացությունների բուժմամբ պետք է զբաղվի փորձառու մասնագետ, քանի որ պարազիտար կիստայի վնասումը կբերի հիվանդության տարածմանը:
     

Երիկամների կիստաների ախտորոշումը

Երիկամի կիստայի ախտորոշումը
Ըստ էության, նման ախտորոշմամբ հիվանդի տեսնելուն պես ուրոլոգը պետք է պատասխանի երեք հարցի. 

  1. Ինչպիսի՞ն է հիվանդության բնույթը:  Ինչպիսի՞ն է գոյացությունը՝ պարզ, պարազիտար կամ էխինոկոկային կիստա, թե՞ երիկամի չարորակ կիստա-քաղցկեղ:
  2. Անհրաժե՞շտ է արդյոք վիրահատել երիկամի կիստան: Եթե դա փոքրիկ, բարորակ, հեղուկային գոյացություն է, որը չի խանգարում երիկամի ֆունկցիան, ապա վիրահատության անհրաժեշտություն չկա: Մյուս բոլոր դեպքերում վիրահատությունն անհրաժեշտ է:
  3. Ինչպե՞ս վիրահատել: Վիրաբույժն ունի վիրահատության նվազագույնը երեք մեթոդ. կիստայի պունկցիա, երիկամի կիստայի հեռացում լապարոսկոպիկ եղանակով և բաց վիրահատություն:

 Հենց այդ հարցերին էլ մենք փորձում ենք պատասխանել՝ նշանակելով հիվանդին մի շարք հետազոտություններ:

Երիկամի կիստայի ախտորոշման մեթոդները

Բիոքիմիական անալիզ

Թույլ է տալիս պատասխանել երկու հարցի՝ արդյո՞ք էխինոկոկը կամ ալվեոկոկը չեն հանդիսանում երիկամի կիստայի պատճառ, և որքանո՞վ է տուժել երիկամի ֆունկցիան: Այդ նպատակով՝ օգտագործվում են մի շարք ցուցանիշներ՝ կրեատինին և միզանյութ, ինչպես նաև պարազիտար կիստաներին բնորոշ ալերգիկ ռեակցիաների առկայության մասին վկայող այլ ցուցանիշներ:

Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն

Հիմնական հետազոտություն, որը թույլ է տալիս ոչ միայն բացահայտել երիկամների գոյացություններ, այլև՝ որոշել՝ արդյո՞ք առկա է միզածորանի սեղմում, պարունակու՞մ է այն արդյոք հյուսվածքային բաղադրիչ, հնարավո՞ր է արդյոք իրականացնել երիկամի կիստայի պունկցիա և սկլերոթերապիա: Բացի այդ, ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս տարբերել երիկամների պարզ գոյացությունները պարազիտար կամ ուռուցքային գոյացություններից:

Համակարգչային տոմոգրաֆիա

Կոնտրաստավորմամբ իրականացվող մուլտիսպիրալ համակարգչային տոմոգրաֆիան հնարավորություն է տալիս ճշգրիտ կերպով գնահատել մի շարք պարամետրեր: Առաջին հերթին՝ երիկամների ֆունկցիան, որը մենք գնահատում ենք՝ դատելով կոնտրաստային նյութի՝ օրգանիզմից դուրս բերումից: Երկրորդ հերթին՝ երիկամների ՀՏ-ն թույլ է տալիս բացառել չարորակ նորագոյացությունները: Երրորդ հերթին՝ սա անհրաժեշտ հետազոտություն է՝ բուժման մեթոդի ճիշտ ընտրության առումով:

Բուժում և վիրահատություններ

Ցավոք, գոյություն չունեն երիկամի կիստայի թերապևտիկ կամ ժողովրդական արդյունավետ մեթոդներ: Չկան այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեին երիկամների գոյացությունների «ներծծվելուն», կամ նույնիսկ՝ դրանց չափերը փոքրացնելուն: Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է իմանալ, թե երիկամի կիստաների բուժման ինչպիսի՞ վիրաբուժական մեթոդներ գոյություն ունեն:

Երիկամի կիստայի վիրահատությունների մեթոդներ

Երիկամի կիստայի պունկցիա

Երիկամի կիստայի բուժման հիմնական մեթոդներից է: Եթե պունկցիայի իրականացումը տեխնիկապես հնարավոր է, ինչը կարելի է պարզել ուլտրաձայնային հետազոտության արդյունքում, ապա այն հանդիսանում է ամենավստահելի մեթոդը: Մենք դա իրականացնում ենք տեղային անզգայացմամբ՝ BK-med մակնիշի ուլտրաձայնային էքսպերտային սարքավորման հսկողությամբ: Կիստայի պունկցիայի դեպքում ոչ միայն հեղուկ է վերցվում, այլև ներարկվում է կիստայի պատերը սոսնձող հատուկ նյութ: Վերոհիշյալ պրոցեդուրան կոչվում է «երիկամի կիստայի սկլերոթերապիա»: Պունկցիան և սկլերոթերապիան կիրառվում են պարզ նորագոյացությունների դեպքում, երբեմն նաև՝ որոշ պարազիտար, էխինոկոկային կիստաների դեպքերում:

Կիստայի հեռացման լապարոսկոպիկ վիրահատություն

Այս մեթոդը մեր կողմից կիրառվում է այն դեպքում, երբ կիստայի չափերը գերազանցում են 7-8սմ-ը կամ գոյություն ունեն կասկածներ դրա՝ չարորակ բնույթ ձեռք բերելու վերաբերյալ: Լապարոսկոպիկ վիրահատությունն իրականացվում է առավելագույնը 8մմ երկարությամբ 3 անցքի միջով, բնութագրվում է ցավերի և բորբոքման բացակայությամբ: Չնայած այն հանգամանքին, որ այն լիարժեք վիրահատություն է, հիվանդները կարող են տուն վերադառնալ վիրահատությունից ընդամենը երկու օր անց: Մենք լապարոսկոպիկ վիրաբուժությանն ենք դիմում նաև երիկամի և լյարդի պարազիտար, էխինոկոկային կիստաների դեպքում:

Կիստայի հեռացման բաց վիրահատություն

Կիստայի հեռացման բաց վիրահատություն իրականացվում է շատ հազվագյուտ: Մենք դիմում ենք ստանդարտ բաց վիրահատությանն այն դեպքերում,  երբ ելնելով զանազան հակացուցումներից՝ չի կարող կիրառվել ո՛չ պունկցիա, ո՛չ լապարոսկոպիկ վիրահատություն: Բաց վիրահատություն կարող է իրականացվել նաև երիկամի կիստայի տրավմատիկ պայթյունի դեպքում: Ցավոք, հաճախ ստիպված ենք լինում դիմել բաց վիրահատության՝ երիկամի և լյարդի՝ ալվեոկոկային կիստայի կասկածի դեպքում:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է բուժել այդ պաթոլոգիան Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը Ձեր ժամանումից 1-2 օր անց: Եվս 2 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն:

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Աննա և Վլադիմիր Մ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչին հայրիկիս բարեհաջող վիրահատելու համար: Երբ դիմեցինք նրան՝ խորհրդատվության նպատակով, երիկամի կիստան ահռելի չափերի էր, և անհրաժեշտ էր շտապ վիրահատական միջամտություն. հետաձգելն անիմաստ էր, քանի որ հետևանքները կարող էին սարսափելի լինել: Վիրահատությունն իրականացվեց պրոֆեսիոնալ կերպով և, ամենակարևորը, ժամանակին:
Անչափ շնորհակալ ենք Ձեզ պրոֆեսիոնալիզմի և մարդկային վերաբերմունքի համար:
 

Երիկամի կիստա
կարդալ ավելին
Ելենա

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Հովհաննես Դիլանյանի մոտ հայտնվեցի 2013 թվականին՝ միզապարկի հատվածում գանգատներով, սակայն բժիշկը մի շատ ավելի լուրջ հիվանդություն հայտնաբերեց, որն անհետաձգելի բուժում էր պահանջում՝ երիկամի կիստա: Նախորդ ուրոլոգն ասում էր, որ անհրաժեշտ որ սպասել, որպեսզի կիստան մեծանար, և այդ ժամանակ միայն դիմել վիրահատական միջամտության: Իսկ ահա Դիլանյանը միանգամայն հակառակ կարծիքին էր. ըստ նրա՝ անհրաժեշտ էր անմիջապես վիրահատել, քանի դեռ հնարավոր էր վիրահատությունն իրականացնել լապարոսկոպիկ եղանակով: Բացի այդ, ինչպես նա բացատրեց, երիկամը այդ կիստայի պատճառով դանդաղ մահանում էր: Ինձ ապշեցրեց՝ որքան մանրամասն էր Հովհաննես Էդուարդովիչն ամեն բան հարցնում. ես նման բան ընդհանրապես երբևէ չէի տեսել: Վիրահատության պառկեցի մի քանի օր անց՝ չնայած, ասեմ, գինն ինձ բավականին զարմացրեց: Ի՞նչ արած՝ առողջությունն ավելի թանկ է: Անզգայացման ընթացքում ինձ գերազանց էի զգում, նույնիսկ անեկդոտներ էի պատմում, իսկ հիվանդանոցից դուրս գրվեցի վիրահատության հենց հաջորդ օրը. ամեն բան կարգին էր: Բժշկի վերաբերմունքը շատ սրտացավ էր. ասես նրա բարեկամուհին լինեի: Այդ ամենն անսահման վստահություն է ներշնչում: Վիրահատությունից հետո անցել է արդեն 5 տարի՝ որևէ պաթոլոգիա կամ ռեցիդիվ չկա: Դիլանյանն այն բժիշկն է, որին հաստատ կարող եմ վստահաբար երաշխավորել:

Երիկամի կիստա
կարդալ ավելին
Անդրեյ

Կարծիք՝  www.prodoctorov.ru կայքից
Երաշխավորում եմ բժշկին: Նա իրականացրեց կիստայի հեռացման վիրահատություն: Հիվանդի հանդեպ վերաբերմունքը բարձրակարգ է: Մեծ հոգի ունեցո մարդ, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից՝ Աստված:

Երիկամի կիստա
կարդալ ավելին
Ջեմմա Բ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Գերզազանց է: Մեր ամբողջ ընտանիքի կողմից շնորհակալություն ենք հայտնում Հովհաննես Էդուարդովիչին՝ երիկամի կիստաների կապակցությամբ իրականացված փայլուն վիրահատության համար: Հովհաննես Էդուարդովիչը ստեղծում է ջերմ և հարմարավետ, նույնիսկ առաջին հայացքից ամենաբարդ թվացող վիրահատության դեպքում՝ հաջող ելքի հարցում վստահությամբ լի մթնոլորտ: Շատ ուշադիր, հոգատար, գրագետ, զգոն բժիշկ է: Սկսած առաջին իսկ ընդունելությունից, ավարտած վերականգնման ժամանակաշրջանի ավարտով՝ նա սատարում է իր հիվանդներին և հետաքրքրվում նրանց վիճակով: Բժիշկը վիրահատությունն իրականացրեց լապարոսկոպիկ մեթոդով, և շնորհիվ այդ մեթոդի, ես ոտքի կանգնեցի վիրահաության հաջորդ օրը, իսկ 4-րդ օրը դուրս գրվեցի հիվանդանոցից: Անցել է արդեն 4 ամիս. ոչինչ չի անհանգստացնում, ինքնազգացողությունս հիանալիէ: Եվս մեկ անգամ հայտնում եմ անկեղծ շնորհակալությունս. ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում և բարօրություն ընտանիքում: Բոլորին երաշխավորում եմ:

Երիկամի կիստա
կարդալ ավելին