+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու

Ի՞նչ կցանկանայի պատմել իմ մասին Ձեզ՝ հիվանդիս: Այն, որ ես դասական ակադեմիական կրթություն և մեծ փորձ ունեցող բարձրորակ մասնագե՞տ եմ: Որ վերապատրաստվել եմ Արևմուտքու՞մ, գրել եմ մի շարք հոդվածնե՞ր կամ հանդիսանում եմ ուրոլոգիական մի քանի ասոցիացիաների անդա՞մ: Այո, իհարկե, դա կարևոր է:
Սակայն, ըստ իս, առավել կարևոր է հետևյալը. վերոհիշյալ այս ամենն ինձ հնարավորություն է տվել «ծանոթ բժիշկ» դառնալ իմ հիվանդներից յուրաքանչյուրի համար: Բժիշկ, որը թե՛ վիրահատական միջամտության, թե՛ դեղերի նշանակման դեպքում իր կողմից արտահայտված ցանկացած խորհրդից առաջ կմտածի՝ «իսկ ինչպե՞ս կվարվեի ես, եթե այս հիվանդի փոխարեն իմ առջև նստած լիներ հարազատներիցս մեկը»:
Գրանցվելով ինձ մոտ ընդունելության՝ կարող եք միանգամայն վստահ լինել, որ Ձեզ կընդունեմ ժամանակին, կտրամադրեմ առավելագույն ուշադրություն և կառաջարկեմ բուժման լավագույն տարբերակը:

Կլինիկա
"Ֆանարջյան Կլինիկ" (հայաստանյան գործընկեր)
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Սարմենի փ.90
Подробнее
Խորհրդատվությունն իրականացվում է ըստ նախնական գրանցման
Կարծիքներ
Արտյոմ Ռ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Բարի օր: Մի քանի տարի առաջ դիմեցի բժիշկ Դիլանյանին՝ բավականին տհաճ տղամարդկային խնդրի կապակցությամբ (ճշգրիտ անվանումը դժվարանում եմ հիշել, բայց երիտասարդ կինս երեկոյան և գիշերն արդեն սկսել էր կասկածել իր՝ կյանքի ընկերոջ ճիշտ ընտրության վրա): Ի տարբերություն մյուս բժիշկների՝ բժիշկ Դիլանյանի ախտորոշումը ճշգրիտ էր, և նա մեծ օպերատիվությամբ լուծեց իմ խնդիրը (չնայած, հետազոտության երկրորդ օրը նրա կողմից արտասանված "վիրահատելու ենք" արտահայտությունը նախ ինձ սարսափեցրեց իր վճռականությամբ): Այժմ ես երջանիկ եմ՝ հետևելով, թե ինչպես է մեծանում դուստրս: Հասկանում եմ, որ եթե չլիներ բժիշկ Դիլանյանը, ամեն բան այսքան գեղեցիկ չէր լինի: Որպես վերջաբան՝ կարող եմ ասել, որ բժշկությանը չվստահող հորս բժիշկ Դիլանյանն օգնեց ազատվել երիկամի քարերի խնդրից և դառնալ, թերևս, միակ բժիշկը, որին հայրս հավաըում և վստահում է:

կարդալ ավելին
Եվգենի Կ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հորս մոտ ի հայտ էին եկել ծայրահեղ ուրոլոգիական և պրոկտոլոգիական շատ տհաճ ախտանիշեր: Դիմեց բժիշկ Դիլանյանին, որը պնդեց, որ անհրաժեշտ էր իրականացնել շտապ ախտորոշում: Մի շարք հետազոտություններից հետո՝ ռեկտոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, ունեցանք ախտորոշում՝ միզապարկաաղիքային վիրախորշ, նորագոյացություններ աղիքներում և շագանակագեղձի ադենոմա: Չնայած բժիշկ Դիլանյանն անձամբ չէր իրականացնում կոլոնոպրոկտոլոգիական մասը, սակայն մեզ համար ողջ տեղեկատվությունն ապահովվոց բարձր մակարդակով: Մենք գիտեինք այն ամենն ինչ անհրաժեշտ էր և այն ձևաչափով, որն անհրաժեշտ էր: Բժիշկ Դիլանյանն անձամբ մասնակցեց միզապարկի կողմից վիրախորշի հեռացման վիրահատությանը, ինչպես նաև անցկացրեց դրան հաջորդող շագանակագեղձի ադենոմայի հեռացման վիրահատությունը: Վիրահատություններն անցան առավելագույն հաջողությամբ, հայրս սկսեց ապրել միանգամայն այլ կյանքով, վերականգնվեց ֆիզիոլոգիապես: Իմ ողջ ընտանիքն անսահման երախտապարտ է բժիշկ Դիլանյանին: Այդ ժամանակից ի վեր բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել այդ բժշկին: Հիանալի պրոֆեսիոնալ, զգոն, խարիզմատիկ անձնավորություն, ներշնչում է լավատեսություն և վստահություն դրական ելքի առումով, ինչը պակաս կարևոր չէ, որքան նրա՝ որևէ կասկածի չենթարկվող պրոֆեսիոնալիզմը:

կարդալ ավելին
Դոկտոր Ամրոյան

Կարծիք՝  doctors.am կայքից

Ցանկանում եմ անսահման երախտագիտությունս հայտնել աստվածատուր այս բժշկին, որի անունն է Հովհաննես Էդուարդի Դիլանյան: Սակայն ամեն բանի մասին կխոսեմ հերթականությամբ: Ես ինքս բժիշկ եմ, սակայն մենք ևս հիվանդանում ենք: Ինձ մոտ բժիշկն ախտորոշեց բավականին բարձիթողի վիճակի հասած՝ շագանակագեղձի ադենոկարցինոմա: Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել ապրումները, որ ունեցա այդ ժամանակահատվածում. այդ ճանապարհով անցած մարդիկ դա լավ կհասկանան: Ինձ խորհուրդ էին տալիս մեկնել Գերմանիա, Իսրայել: Սակայն հանկարծ ուրոլոգ-վիրաբույժ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց դիմել Հովհաննես Դիլանյանին, որն այդ պահին Երևանում էր: Թերևս ճակատագիրն էր: Բժիշկ Դիլանյանը լապարասկոպիկ մեթոդով փայլուն կերպով իրականացրեց ուռուցքի (շեշտեմ՝ բարձիթողի վիճակում գտնվող ուռուցքի) հեռացման վիրահատությունը: Անցավ մեկ տարի և երեք ամիս՝ ինքնազգացողությունս փայլուն է, ապրում եմ լիարժեք կյանքով, բոլոր ֆունկցիաներս վերականգնվել են մոտավորապես մեկ տարվա ընթացքում: Անչափ շնորհակալ եմ, ԴՈԿՏՈՐ ՋԱՆ!

կարդալ ավելին
Օլգա Կ.

Կարծիք՝  prodoctorov.ru կայքից

Բժի՛շկ Դիլանյանին իմ ընտանիքը ճանաչում է արդեն գրեթե 6 տարի: Ասում եմ "ընտանիք", որովհետև այդ բառով ես հենց նրան եմ պարտական: Դատե՛ք ինքներդ: Հայտնվեցի նրա մոտ մի շատ գրագետ բժիշկ-գինեկոլոգի՝ Ե.Վ. Գևորկովայի խորհրդով, երբ մեզիս մեջ լեյկոցիտների քանակը մշտապես 17.000 էր կամ ավելին, իսկ ցիստիտն ինձ մոտ սկսվում էր արդեն ոչ թե յուրաքանչյուր հնգամյակ՝ ամուսնուս հետ սեռական հարաբերությունից հետո, այլ ուղղակի այն չէր դադարում ընդհանրապես, իսկ սեռական հարաբերությունից հետո սրվում էր: 2010 թվականն էր, ես 33 տարեկան էի: Հղիանալու ջանքերն ապարդյուն էին, գինեկոլոգները չէին կարողանում ոչնչով օգնել մեզի անալիզի նմանատիպ արդյունքների և անդադար բորբոքումների պարագայում: Մինչ այդ ժամանակահատվածը, 3 ուրոլոգ տխուր հայացքով (նստած կաղնու փայտից պատրաստված աշխատասեղանների առջև՝ կաշվե բազկաթոռներին, իրենց՝ արմավենիներով աշխատասենյակներում, իսկ սպասասրահներում, անպայման,  առկա էր "Միզող տղան" կոչվող մի շատրվան) նայում էին ինձ, հոգոցով գրում էին արդեն ծեծված, սովորական ախտորոշում՝ "այլ քրոնիկ ցիստիտ" անվանմամբ, դուրս էին գրում "Ֆիտոլիզին", խոտաբույսեր և անտիբիոտիկներ և, չառաջարկելով անգամ տեսնվել երկրորդ անգամ, ազատվում էին ինձանից: Նրանցից և ոչ ոք նույնիսկ չզննեց ինձ: Զննումից հետո գինեկոլոգը խորհուրդ տվեց ինձ դիմել բժիշկ Դիլանյանին, ինչի համար մինչ օրս խոնարհվում եմ նրա առջև: Զանգահարեցի: Այն ժամանակ նա հիվանդներին ընդունում էր Սոկոլնիկիի 7-րդ ավիացիոն հոսպիտալում (մետրոյից շատ հեռու)՝ մի հասարակ հին աշխատասենյակում: Զննեց ինձ, կատարեց ուլտրաձայնային հետազոտություն, շատ մանրամասն բացատրեց, մինչև իսկ նկարեց, թե ինչ է կատարվում ինձ հետ: Նա ինձ ուղարկեց ՀՏ-ի՝ կոնկրետ անձնավորության մոտ, ասաց, թե ինչ, երբ և ինչպես է անհրաժեշտ անել: Արդյունքում շատ արագ, առանց ավելորդ գլխացավանքների հավաքեցի բոլոր անալիզների արդյունքները, արագ բացառվեց պոտենցիալ ամենամեծ խնդիրը: Ախտորոշումը՝ լայնացած և ներիջած միզուկ՝ բարձիթողի վիճակում: Մինչ կպատրաստվեի վիրահատության, ամուսինս շարունակում էր հետազոտվել անդրոլոգների և ուրոլոգների մոտ՝ անպտղության հարցերով: Սպերմոգրամմա, ուլտրաձայնային հետազոտություն, անալիզներ: Սպերմոգրամմաների արդյունքները մեկը մյուսից թույլ էին: Անալիզները և ուլտրաձայնային հետազոտությունը ոչինչ չբացահայտեցին: Այդ մասին նշեցի բժիշկ Դիլանյանի հետ հերթական կոնսուլտացիայի ժամանակ: Ինձ դուրս հրավիրեց, իսկ ամուսնուս հրավիրեց ներս: 10 րոպե անց դռան ետևից լսեցի. "Բի՜նգո": Ախտորոշումը՝ վարիկոցելե: Արդյունքում ամուսնուս վիրահատեցին ավելի շուտ, քան ինձ: Ամուսինս 31 տարեկան է: Մարմարի վիրահատություն՝ սպինալ անզգայացմամբ: Վիրահատությունից հետո անմիջապես զանգ կնոջը՝ հաշվետվություն: 1 գիշեր ստացիոնարում, մաքուր հիվանդասենյակ, շատ բարեհամբույր անձնակազմ: Վիրահատությունից հետո ամուսինս ուշքի եկավ 1,5 օրվա ընթացքում: Լիարժեք վերականգնվեց մոտ կես տարվա ընթացքում: Սպերմատոգենեզն աստիճանաբար բարելավվեց և վերականգնվեց կես տարվա ընթացքում: Իմ վիրահատությունը՝ միզուկի տրանսպոզիցիան, որը ևս իրականացվեց ողնուղեղային անզգայացմամբ, նույնպես պահանջեց 1 օր հոսպիտալացում ստացիոնարում: Շատ ուշադիր անձնակազմ էր: Ի միջիայլոց, համեղ էին կերակրում: Պրոֆեսիոնալ աշխատանք, որը դյուրին չէր, քանի որ իմ դեպքը ծանր էր: Շատ հեշտությամբ՝ առանց ցավի որևէ զգացողության դուրս եկա այդ վիճակից: Լորձաթաղանթի և ֆլորայի վերականգնմանը հետևում է բժիշկ Դիլանյանը, որը զուգահեռաբար զանգահարում է իմ բուժող գինեկոլոգին և նույնիսկ գաստրոէնտերոլոգին, քանի որ ես ունեմ նաև ստամոքսի խոց: Լիակատար ապաքինվեցի 7 ամիս անց: Այդ ժամանակից ի վեր չեմ ունեցել որևէ ռեցիդիվ, սեռական կյանքում ամեն ինչ կարգին է: Ընտանիքի պահպանում և, վերջապես, երեխայի ծնունդ: Այդ ժամանակից ի վեր բժիշկ Դիլանյանին եմ զանգահարում ցանկացած հարցով: Ես ինձ մո՛տ անգամ չեմ թողնի որևէ այլ ուրոլոգի: Վերջին 6 տարիների ընթացքում ես 5 անգամ խորհուրդ եմ տվել այդ բժշկին իմ ընկերներին և ծանոթներին: Նրանք բոլորն էլ անչափ շնորհակալ են այդ բժշկի հետ ծանոթանալու համար: Շնորհակալությու՛ն եմ հայտնում մեր ընտանիքի համար, բժիշկ Դիլանյան: Շատ բանիմաց և ուշադիր մասնագետ է: Ընտիր աշխատանք, գրագետ և արագ ախտորոշում, ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի ավելորդ անալիզ: Նա չի տանջում, հիվանդին: Բազմաթիվ խնդիրներ լուծում է հեռահար տարբերակով, հեռախոսով: Ամեն բան անում է ծայրահեղ բարեհամբույր: Բացատրում է պարզ և մատչելի կերպով: Շատ ուշադիր բժիշկ է. վիրահատությունից հետո չի մոռանում հիվանդին, հակառակը՝ զանգահարում է, հետաքրքրվում:

կարդալ ավելին
Записаться на прием
ՏԵՍԱՆՅՈՒԹ
image/svg+xml
image/svg+xml
Записаться на прием