Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Շնորհակալ եմ, բժի՛շկ Դիլանյան: Բժշկի մոտ հայտնվեցի նրա գիրքը կարդալուց հետո: Երբ ուրոլոգիական գծով խնդիրներ առաջացան, երկար մտածում էինք՝ ում դիմել: Հիանալի բժիշկ և մարդ, որը համապատասխան հետազոտություններից հետո բացառեց բոլոր այն ախտորոշումները, որ կայացրել էին նախկինում: Խոհամիտ մասնագետ է, ավելորդ գումարներ չի վերցնում, միշտ պատասխանում է հարցերին ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առերես: Վստահաբար երաշխավորում եմ մասնագետ բժիշկ Դիլանյանին: Խորհուրդ կտայի կարդալ նաև նրա գիրքը. վստահ եմ՝ բավականություն կստանաք (գրքից):
Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Ես լիովին վստահ էի նրա հարցում՝ որպես վիրաբույժի: Վստահ էի նաև այն պատճառով, որ նրա հետ աշխատում էր բարձրակարգ բժիշկներից բաղկացած թիմ: Շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել նրան: Առանց տատանվելու կարող եմ երաշխավորել նրան վիրահատության կարիք ունեցող բոլոր հիվանդներին և մեծ հաճույքով կքննարկեմ իմ փորձը նրա մյուս հիվանդների հետ: Նա օժտված է հենց այն հատկություններով, որոնք մեզանից յուրաքանչյուրը սովորաբար ցանկանում է տեսնել վիրաբույժի մեջ՝ պրոֆեսիոնալիզմ, գիտելիքներ և հիվանդի հանդեպ ուշադրության ցուցաբերում: Միշտ շնորհակալ կլինեմ բժիշկ Դիլանյանին՝ առողջությունս ինձ վերադարձնելու համար:
Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչին հայրիկիս բարեհաջող վիրահատելու համար: Երբ դիմեցինք նրան՝ խորհրդատվության նպատակով, երիկամի կիստան ահռելի չափերի էր, և անհրաժեշտ էր շտապ վիրահատական միջամտություն. հետաձգելն անիմաստ էր, քանի որ հետևանքները կարող էին սարսափելի լինել: Վիրահատությունն իրականացվեց պրոֆեսիոնալ կերպով և, ամենակարևորը, ժամանակին:
Անչափ շնորհակալ ենք Ձեզ պրոֆեսիոնալիզմի և մարդկային վերաբերմունքի համար:
Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Բարև Ձեզ: Արդեն մոտ 7 տարի է, ինչ մեր ընտանիքը գտնվում է Հովհաննես Էդուարդովիչի հսկողության տակ: Հայրիկիս մոտ՝ միզապարկի դիվերտիկուլիտ, ՏՈՒՌ և բարձր ճնշման ֆոնի վրա երիկամի ուռուցքի, սրտի իշեմիկ հիվանդության և ուղեղի հեմոռագիկ կաթվածից հետո առաջացած բարդությունների հետ կապված կոնսուլտացիաներ: Որդուս մոտ վարիկոցելեի կապակցությամբ Մարմարի մեթոդով վիրահատական բուժում: Հովհաննես Էդուարդովիչը հիանալի բժիշկ է: Նա պատրաստ է անվերջ բացատրել հիվանդության և դրա բուժման յուրահատկությունները թե՛ հիվանդներին, թե՛ նրանց հարազատներին: Անհավանականության աստիճանի անձնական ներգրավվածություն, հիվանդների հանդեպ ուշադրություն, նվիրվածություն գործին, մշտապես օգնելու պատրաստակամություն: Բժիշկը մշտապես կապի մեջ է: Մենք միշտ գիտեինք, որ միշտ կարող էինք դիմել նրան՝ գիշեր, թե ցերեկ ու ընդհանրապես՝ միշտ (!) Հովհաննես Էդուարդովիչը օգնության էր գալիս բաոի բուն իմաստով. մի քանի անգամ նույնիսկ մեր տուն է եկել: Նա այնպիսի մարդ է ու բժիշկ, որին կարելի է ամբողջությամբ վստահել:
Աղբյուր
Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Բարի օր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչին իր ոսկե ձեռքերի, փայլուն խելքի և մասնագիտական վճռականության համար: Վերջերս նա շատ օպերատիվ կերպով օգնեց ամուսնուս մի այնպիսի իրավիճակում, որի ավարտը կարող էր շատ ավելի ողբերգական լիներ, քան այս դեպքում, երբ մեր կողքին էր բժիշկը: Ամուսինս բավականին առողջ մարդ էր, սակայն հանկարծակի նրա մոտ երիկամային խիթի նոպա առաջացավ: Ստիպված էինք շտապ օգնություն կանչել. նախնական օգնություն ցուցաբերելուց հետո մեզ ուղարկեցին պոլիկլինիկա: Այնուհետև պատահեց ամենահետաքրքիրը՝ միմիայն մեզի անալիզի հիման վրա ամուսնուս անտիբիոտիկ, ցավազրկող և հակասնկային նշանակեցին՝ ասելով. «Կվերադառնաք ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով և 10 օր անց դուրս կգրվեք»: Փառք Աստծո, ամուսինս խելացի է. որոշեց անորոշության մեջ չսպասել ճակատագրին և դիմեց Հովհաննես Էդուարդովիչին՝ ախտորոշումը ճշտելու նպատակով: Ինչպես պարզվեց, քարը երիկամից ընկել էր միզածորան և ամբողջությամբ խցանել այն, և բժշկի դիմելու պահին նրա երիկամն արդեն «չէր աշխատում»: Հովհաննես Էդուարդովիչն ամուսնուս հոսպիտալացրեց և վիրահատեց՝ հեռացրեց քարը, ժամանակավոր ստենտ տեղադրեց, և հիմա ամուսինս իրեն պարզապես հիանալի է զգում և նորից մեր ողջ ընտանիքն ուրախացնում է իր կենսուրախությամբ: Այնպես որ հերթական անգամ շնորհակալություն եմ հայտնում Հովհաննես Էդուարդովիչին իր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև այն բանի համար, որ նա շատ խղճով էր «վարում հիվանդի բուժման ընթացքը», ամեն փուլում մանրակրկիտ բացատրում էր ամեն բան՝ չթողնելով անհանգստության որևէ առիթ:
Աղբյուր
Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Գրագետ բժիշկ: Ինձ անմիջապես զարմացրեց անգլերեն լեզվով հրապարակումների քանակությունը, որ տեսա նրա գրասեղանին (նշանակում է՝ ակտիվ կարդում է, եթե այդ ամենը սեղանին է): Հարցրեցի ու իմացա, որ նա մասնակցում է միջազգային գիտաժողովների: Նրա մոտ անցա ցիստոսկոպիա. շատ-շատ գոհ եմ: Հետաքրքիր թե՛ որպես մարդ, և թե՛ շփման մեջ:
Արթուր, ք. Մոսկվա
Աղբյուր