+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

6 Դեկտեմբեր, 2016

Կարծիք՝  prodoctorov.ru կայքից
Բարի օր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչին իր ոսկե ձեռքերի, փայլուն խելքի և մասնագիտական վճռականության համար: Վերջերս նա շատ օպերատիվ կերպով օգնեց ամուսնուս մի այնպիսի իրավիճակում, որի ավարտը կարող էր շատ ավելի ողբերգական լիներ, քան այս դեպքում, երբ մեր կողքին էր բժիշկը: Ամուսինս բավականին առողջ մարդ էր, սակայն հանկարծակի նրա մոտ երիկամային խիթի նոպա առաջացավ: Ստիպված էինք շտապ օգնություն կանչել. նախնական օգնություն ցուցաբերելուց հետո մեզ ուղարկեցին պոլիկլինիկա: Այնուհետև պատահեց ամենահետաքրքիրը՝ միմիայն մեզի անալիզի հիման վրա ամուսնուս անտիբիոտիկ, ցավազրկող և հակասնկային նշանակեցին՝ ասելով. «Կվերադառնաք ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով և 10 օր անց դուրս կգրվեք»: Փառք Աստծո, ամուսինս խելացի է. որոշեց անորոշության մեջ չսպասել ճակատագրին և դիմեց Հովհաննես Էդուարդովիչին՝ ախտորոշումը ճշտելու նպատակով: Ինչպես պարզվեց, քարը երիկամից ընկել էր միզածորան և ամբողջությամբ խցանել այն, և բժշկի դիմելու պահին նրա երիկամն արդեն «չէր աշխատում»: Հովհաննես Էդուարդովիչն ամուսնուս հոսպիտալացրեց և վիրահատեց՝ հեռացրեց քարը, ժամանակավոր ստենտ տեղադրեց, և հիմա ամուսինս իրեն պարզապես հիանալի է զգում և նորից մեր ողջ ընտանիքն ուրախացնում է իր կենսուրախությամբ: Այնպես որ հերթական անգամ շնորհակալություն եմ հայտնում Հովհաննես Էդուարդովիչին իր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև այն բանի համար, որ նա շատ խղճով էր «վարում հիվանդի բուժման ընթացքը», ամեն փուլում մանրակրկիտ բացատրում էր ամեն բան՝ չթողնելով անհանգստության որևէ առիթ:

Աղբյուր
25 Մայիս, 2016

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Երբեմն պատահում է, որ այս կյանքում փակվում են բոլոր դռները, և մարդն ապրում է իր դժբախտությամբ, ցավով ու դեպրեսիայով՝ առանց ապաքինման հրաշքի հավատի: Հենց այդպես էլ պատահեց ամուսնուս՝ Վարդանի հետ: 5 տարի կապտաթարախային վարակով “համեմված” միզաքարային հիվանդության դեմ մղվող ամենօրյա պայքարը մեր ընտանիքն ի սպառ քայքայեց, մինչ այն պահը, երբ հայտնվեցինք բժիշկ Դիլանյանի աշխատասենյակում: Ես շատ եմ աշխատում տարբեր մարդկանց հետ, և շատ նրբություններ կարող եմ զգալ շփման առաջին իսկ րոպեների ընթացքում: Չնայած տպավորությունն այնպիսին է, թե բժիշկը հենց հիվանդի ներկայությամբ է ընդունում հստակ և արագ որոշումներ, սակայն իրականում այդ ամենի ետևում կա բազմաթիվ տարիների աշխատանքային փորձ, ուսում և անծայրածիր գիտելիքներ, ինչպես նաև համախոհներ: Ութժամյա ծանր վիրահատություն: Գերմանյայից կապի մեջ են երկու պրոֆեսոր, որոնք խորհուրդ են տալիս հեռացնել ախտահարված երիկամը: Սակայն Դիլանյանը որոշեց պահպանել երիկամը՝ հաշմանդամ չդարձնելով և ապաքինման հնարավորություն տալով երիտասարդ տղամարդուն: Հետվիրահատական շրջանը բավականին բարդ էր. վիրաբույժների մի ողջ թիմ շուրջօրյա կապի մեջ էր մեզ հետ, որպեսզի վերացվեր ցանկացած շեղում: Այնուհետև՝ ռեաբիլիտացիա և երկար սպասված ապաքինում: Մենք օգտագործեցինք մեր շանսը 100%-ով: Բժիշկ Դիլանյանը և նրա թիմը՝ Միխաիլ Ռոդոմանը, Ալեքսանդր Լևիտանը, Մաքսիմ Ռյաբովն ամուսնուս ետ բերեցին «այն աշխարհից»: Անչափ շնորհակալ ենք: Խոնարհվում ենք Ձեր առջև: Անսահման հարգանքով՝ Վարդան և Ալինա Մինասյաններ:

Աղբյուր