Ցիստոսկոպիա
Ցիստոկոպիա. միզապարկի զննում
Զբաղվելով միզապարկի տարբեր հիվանդությունների բուժմամբ՝ ես հաճախ եմ նշանակում մի հետազոտություն, որի անունն է «ցիստոսկոպիա»: Դա նշանակում եմ այն պատճառով, որ միզապարկի լորձաթաղանթի վիզուալ զննումը հնարավորություն կտա իրականացնել ճշգրիտ ախտորոշում, ինչպես նաև մշակել բուժման գրագետ և ճիշտ ստրատեգիա: Քրոնիկ ցիստիտի, ինտերստիցիալ ցիստիտի, միզապարկի պոլիպների ու քաղցկեղի, միզապարկի դիվերտիկուլների ու քարերի, անմիզապահության և նմանատիպ այլ հիվանդությունների հաջող բուժումը պարզապես անիմաստ կլիներ առանց այս հետազոտության:
Անզգայացմամբ իրականացվող առանց ցավի հետազոտություն
Ցիստոսկոպիա – մենք այս հետազոտությունն իրականացնում ենք շվեյցարական “Karl Storz” ցիստոսկոպով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն:
Ֆիբրոցիստոսկոպիա – դիագնոստիկ բարդ իրավիճակներում մենք կիրառում ենք «Olympus» մակնիշի կառավարվող «փափուկ» ֆիբրոցիստոսկոպը:
Միզապարկի բիոպսիա – այս հետազոտության էությունը հետևյալն է. վերցվում է լորձաթաղանթից մի փոքր հատված՝ առավելագույնը 1մմ, իրականացվում է հիստոլոգիական հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս կայացնել ճշգրիտ ախտորոշում:
Ցիստոսկոպիան իրականացվում է հատուկ գործիքով՝ ցիստոսկոպով: Ըստ էության, ցիստոսկոպը բարակ խողովակ է, որին ամրացված է պատկերն էկրանին տեղափոխելու համար նախատեսված օպտիկական համակարգ: Սարքը մտցվում է միզապարկ միզուկի միջոցով, և իրականացվում է միզապարկի բոլոր հատվածների հաջորդական զննում:
Աշխատանքիս ընթացքում ես օգտագործում եմ “Karl Storz” և “Olympus”մակնիշի փափուկ ցիստոսկոպեր, որոնք թույլ են տալիս ստանալ բարձր որակի պատկեր: Ախտորոշման օբյեկտիվացման նպատակով մենք անպայմանորեն կատարում ենք լուսանկարում:
Հիվանդի հիշողություններից
Միզապարկի ցիստոսկոպիա տղամարդկանց և կանանց մոտ. արդյո՞ք ցավոտ է
Միզուկի մեջ նույնիսկ ճկուն ցիստոսկոպ մտցնելը բավականին ցավոտ գործողություն է: Այդ իսկ պատճառով, խորհուրդ եմ տալիս ցիստոսկոպիան իրականացնել սեդացիայով: Սեդացիան դեղորայքային քուն է, որը հնարավորություն է տալիս վերացնել պրոցեդուրայի ընթացքում ցավային հնարավոր բոլոր զգացումները: Բացի գործողության անցավ և հարմարավետ ընթացքից, սեդացիան միևնույն ժամանակ նաև անվտանգ է:
Մեր կլինիկայում սեդացիայի անվտանգության երաշխիք են հանդիսանում բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված, լիցենզավորված անեսթեզիոլագիական ծառայությունը, ինչպես նաև արտասահմանյան արտադրության ստուգված դեղամիջոցների և եվրոպական սարքավորումների կիրառումը:
Միզապարկի բիոպսիա
Շատ տարածված է այն մոլորեցնող կարծիքը, որ բիոպսիայի անհրաժեշտություն է առաջանում միայն չարորակ ուռուցք կասկածելու դեպքում: Միզապարկի բիոպսիան ենթադրում է միզապարկի լորձաթաղանթի շերտից նմուշի ստացում՝ այն միկրոսկոպիկ հետազոտության ենթարկելու նպատակով: Այո՛, չարորակ ուռուցքների դեպքում դա անփոխարինելի մեթոդ է: Սակայն բորբոքման բնույթը հասկանալու անհրաժեշտությունը չափազանց կարևոր գործոն է, օրինակ, ցիստիտի, միզապարկի պոլիպների, լեյկոպլակիայի և մետապլազիայի բուժման առումով:
Անցկացված հիստոլոգիական հետազոտության որակի երաշխիք է հանդիսանում լուսանկարումը: Միկրոպրեպարատների լուսանկարներն անհրաժեշտության դեպքում քննարկվում են գերմանացի և ավստրիացի հիստոլոգների հետ:
Եթե Ձեզ անհրաժեշտ է ցիստոսկոպիա Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կիրականացնենք հետազոտությունը հենց նույն օրը: Արդեն երեկոյան Դուք կկարողանաք վերադառնալ տուն: