Մի՞թե անհրաժեշտ է վիրահատել երիկամի վրա առաջացած հեղուկ պարունակող ցանկացած գոյացություն: Ո՛չ, ո՛չ ցանկացած գոյացություն:
Վիրահատությունն անհրաժեշտ է, եթե.
• Երիկամի կիստայի չափը գերազանցում է 4սմ-ն,
• Այն փոքր է, սակայն սեղմում է երիկամի ավազանը,
• Դրանում կան կամ առաջացել են միջնապատեր,
• Երիկամի կիստան արյունահոսում կամ բորբոքվում է:
Մենք առաջարկում ենք երիկամի կիստաների հետևյալ վիրահատությունները.
Երիկամի կիստայի պունկցիա սկլերոթերապիայով: Պրոցեդուրայի իմաստը կայանում է նրանում, որ գոյացության խոռոչից «դուրս է բերվում» հեղուկը և ներարկվում է հատուկ նյութ, որը ներսից սոսնձում է պատերը: Նույն մեթոդը կիրառվում է երիկամի պարազիտար կիստաների դեպքում:
Երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացում: Ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում ևս լապարոսկոպիկ մեթոդը նախընտրելի է բաց վիրահատությունից: Նույնիսկ միայն այն պատճառով, որ չկա կտրվածք, ցավ, իսկ հիվանդը ձախ կամ աջ երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացումից հետո կարողանում է տուն վերադառնալ վիրահատության հաջորդ օրը: