Երկխոսություն Outlook-ի հետ
- Պարո՛ն Դիլանյան, դուք ստացել եք Spam-հաղորդագրություն: Խորհուրդ ենք տալիս ջնջել այն:
- Ո՞ր հասցեից եմ ստացել Spam-հաղորդագրությունը:
- «Վիրահատական նոր տեխնոլոգիաներ» հասցեից:
- Ապա արագ տու՛ր ինձ այդ նամակը. դա Spam-հաղորդագրություն չէ:
- Վստա՞հ եք:
- Այո՛:
- Բայց նամակի մեջ կա "enlarge penis" բառակապակցությունը:
- Տու՛ր, ասացի:
- Բայց չէ՞ որ Դուք ինքներդ էիք նշել, որ առնանդամի երկարացումը Ձեզ չի հետաքրքրում:
- Հիմա՛ր աղջիկ, ինձ չի հետաքրքրում ԻՄ առնանդամի երկարացումը:
- Սակայն ի՞նչ տարբերություն:
- Հիմա՛ր, մոռանու՞մ ես, որ ես ուրոլոգ եմ: Նամակում վիրահատության նկարագրությունն է: Արագ տու՛ր այստեղ նամակը:
- Հաաա... Միանգամից չէի՞ք կարող ասել...