+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Առնանդամի պրոթեզ

Արդեն ձեռքերը լվանալուց հետո պրոֆեսորը մոտենում է հիվանդին: Ցանկանալով կրկին անգամ նայել վիրահատված հատվածը՝ դիմում է բուժքրոջը.
- Հարգելի՛ս, ուղղեք, խնդրում եմ, առնանդամը: Հըըըմ: Շնորհակալություն: - Իսկ հիմա հիվանդին.

- Չէ, չի աշխատում: Բացարձակ չի աշխատում: Ոչ գիշերները, ոչ ձեռնաշարժության ժամանակ, արդեն չեմ ասում սեռական հարաբերության մասին, - Բավականին հարգարժան տեսքով տարիքով տղամարդը տխուր հայացքով նայում է Դիլանյանի աչքերին: 
- Դե այո, անոթային էրեկտիլ դիսֆունկցիան այդպիսին է... – մտահոգ ասաց Դիլանյանը, - Ձեզ նշանակվել է խոռոչավոր մարմինների պրոթեզավորում:
- Իսկ դա կօգնի՞: Դա, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում:
- Դե, ըստ էության, խոռոչավոր մարմինները, այսինքն, հենց էրեկցիայի ենթարկվող բուն հյուսվածքը փոխարինել սիլիկոնային հատուկ գլաններով, որոնք պոմպի օգնությամբ լցվում են ջրով: Առաջանում է էրեկցիա: 

- Այսի՞նքն: Ի՞նչ պոմպ, – Զարմանում է հիվանդը:
- Դե... Ահա, նայե՛ք նկարը:

протезпротез полового члена

- Ահա այս վերին գնդակը ռեզերվուարն է. հենց այստեղ է ջուրը: Ահա պոմպը՝ ներքևում՝ ամորձապարկում: Դուք պարզապես պոմպով պետք է լցնեք գլանները:

- Եվ կառաջանա էրեկցիա՞:
- Այո:
 

Վիրահատություն
Վիրահատարանը փայլում է: Ստերիլության աստիճանը գերազանցում է նույնիսկ փոխպատվաստպման վիրահատարանների ստերիլությունը:
- Մշակե՛լ ևս մեկ անգամ: 
- Հովհաննես Էդուարդովիչ... Արդեն յոթ անգամ մշակել ենք...
- Հասկանու՞մ ես, Լյուդ, եթե հանկարծ որևէ վարակ թափանցի պրոթեզի մեջ, ապա վերջ: Կորած ենք:

- Հաաա...
- Սկոտի ռետրակտո՛րը... Նշտա՛րը... Էլեկտրական դանա՛կը... Չի կտրում: Լավ, լավ, ամեն բան նորմալ է: Տամպո՛նը, տուպֆե՛րը, պինցե՛տը: Չորացրե՛ք: Կտրե՛լ-կարե՛լ:
- Հովհաննե՛ս Էդուարդովիչ, կարելի՞ է մի հարց տալ: - Բազմամյա փորձ ունեցող բուժքույրը դպրոցական աղջնակի պես կարմրում է:
- Այո, իհարկե, Լյուդ: Ի՞նչ է պատահել: Քաշե՛լ:
- Ասացեք, խնդրեմ... Իսկ ահա այս բանը... Այն ինչ է՝ իրականում դառնալու է նորմալ առնանդա՞մ:

- Լյու՛դ, ես քեզ խոստանում եմ: Դու չորանալու ես այս առնանդամի համար: Մոտավորապես երկու ամսից, - դեպմքի լուրջ արտահայտությամբ պատասխանում է Դիլանյանը և սկսում է շերտ առ շերտ բացել վերքը՝ հատուկ գործիքով մտնելով առնանդամի մեջ:
Երկու ամիս անց
- Շնորհակալ եմ Ձեզ, բժի՛շկ:
- Ամեն բան լա՞վ է:
- Այո:
- Նորմա՞լ եք միզում:
- Իհարկե:
- Իսկ սեռական կյա՞նքը:
- Երկու սիրուհի ունեմ: Իսկ կինս ամեն ինչի վրա աչք է փակում:
- Թու՜, - ծամածռվեց Դիլանյանը, - Կներե՛ս ինձ, Աստված իմ, իմ նպատակները միայն բարի են…
- Բարի նպատակնե՜րով, - քթի տակ խորամանկ ծիծաղում է հիվանդը, - բացված է ճանապարհը դեպի…դե, ինքներդ գիտեք դեպի ուր:
- Գիտեմ: Ինձ հանդերձյալ աշխարհում այրելու են երկա՜ր և ինքնամոռաց կերպով,  - փոքր-ինչ ընկճված՝ ասում է Դիլանյանը, - իսկ Դուք, հայրի՛կ ջան, շատ մի տարվեք դրանով: Չափը հանկարծ չանցնեք: Չէ՞ որ ես սիրտը հետո չեմ կարողանա փոխել...
Եվս երկու ամիս անց
- Բժի՛շկ, կարելի՞ է:
- Ամվրոսի Ապոլինարիևի՜չ: Ի՞նչ է պատահել: 
- Գիտե՞ք, մի հարցով եմ եկել... 
- Ի՞նչ է պատահել:
- Դե, մի խոսքով... Ճիշտն ասած... Անալ սեքսով եմ զբաղվել...
- Ի՞նչ: Չհասկացա... – Դիլանյանը քիչ էր մնում կաթվածահար լիներ: Նրա դեմքը կատաղությունից ու հուսահատությունից ծռմռվեց:
- Մի խոսքով, այնտեղ թարախապալար է առաջացել... – տխուր խոսքն ավարտեց Ամվրոսի Ապոլինարիևիչը:
- Բուժքու՛յր, անհապա՛ղ ազատեք պրոցեդուրաների սենյակը: - Բղավեց Դիլանյանը՝ գիտակցելով, որ եթե թարախը թափանցեր պրոթեզի մեջ՝ ամեն բան վատ վախճան կունենար:
Պրոցեդուրաների սենյակ
- Վա՜յ, ես քո ի՜նչն եմ ասել, - հայերենով հայհոյեց Դիլանյանը՝ ուսումնասիրելով առնանդամի վերևի մասում՝ ցայլքի հատվածում գտնվող աբսցեսը, - պարոն, ի՜նչ է՝ չե՞ք լվացվել սեքսից հետո:
- Դե գիտե՞ք ինչ… - Ամվրոսի Ապոլինարիևիչը չափազանց վրդովվեց, - ախր ամեն բան այնքան արագ պատահեց…
- Նովոկայի՛ն, նշտա՛րը… Նրբունելի՛ն, տամպոննե՛րը, - Մրթմռթաց Դիլանյանը և բացեց աբսցեսը, - Մշակե՛լ: Չորացնե՛լ: Փու՜ու… Նորմալ է: Ենթամաշկային ցանցաշերտից այն կողմ չի անցել…
- Բժի՛շկ… - նույն փորձառու բուժքույրը խղճալի ու խնդրող հայացքով նայում էր Դիլանյանին, - Իսկ կարելի՞ է տեսնել՝ ինչպես է իրականում աշխատում այս պրոթեզը:
- Այո՛, իհարկե կարելի է: - Առանց երկար մտածելու՝ պատասխանեց Դիլանյանը և անմիջապես սկսեց աշխատացնել պոմպը: Հիվանդը կարմրեց, - Ամեն ինչ նորմալ է, թարախը դեռևս չի հասել պրոթեզին:
- Բժի՛շկ, կարո՞ղ եմ դուրս գալ: Ըստ էության, Դուք այս պահին իմ կարիքը չունեք, այնպես չէ՞, - բուժքրոջ աչքերում այնքան թախիծ կար, որ Դիլանյանն առանց խոսքի թույլ տվեց նրան դուրս գալ: Ինչպես բժիշկն էր մտածում՝ նա գնում էր զուգարան: Դե, մեծ հաշվով, նա այնքան էլ չէր սխալվում…
Աշխատասենյակ
- Եթե Դուք ևս մեկ անգամ համարձակվեք զբաղվել անալ սեքսով, ես… ես… Ես կծակեմ Ձեր պրոթեզը, - ֆշշացրեց Դիլանյանը հիվանդի երեսին, նշանակեց տարբեր քսուքներ ու վիրակապումներ և գնաց բժիշկների սենյակ:
Բժիշկների սենյակ. Վերջաբան (այսինքն՝ այն, ինչ գրվում է վերջում)
Բժիշկների սենյակ Դիլանյանի մտնելուն պես վրա հասավ քար լռություն:
- Ա՜յ քեզ բան, ինչու՞ բոլորը լռեցին: Ե՞վ: Լյու՛դ, իսկ ինչու՞ դու այդքան արագ փախար: Ի՞նչ է, չէ՞իր կարող մի րոպե համբերել, - Դիլանյանի զայրույթը թափվեց բուժքրոջ վրա:
- Հովհաննե՛ս Էդուարդովիչ… - Մինչև մազերի ծայրերը կարմրած բուժքույրը չէր կարողանում բառ անգամ արտասանել: Մյուս բուժքույրերը մի կերպ էին զսպում ծիծաղը:
- Ի՞նչ է պատահել:
- Հիշու՞մ եք՝ ինձ ասել էիք, որ երկու ամիս անց այս առնանդամի համար չորանալու եմ:
- Հըմ… Դե, ասենք թե հիշում եմ…
- Դե ուրեմն ասեմ: Ես դրա համար ոչ թե չորանում եմ, այլ խոնավանում, - ծիծաղի համընդհանուր պոռթկման պայմաններում խոստովանեց փորձառու օպերացիոն քույրը…