+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Պատմվածք դիմածնոտային վիրաբույժի մասին

Դեպք աշխատանքային պրակտիկայից
Գրիգորի Կարապետովիչն արդեն երկրորդ օրն էր, ինչ անընդմեջ աշխատում էր: Միմյանց հաջորդում էին հիվանդներ՝ փշրված ծնոտներով, կոտրված ակնակապիճներով, ծռված քթերով…
Քաղաքային հիվանդանոց: Այսինքն՝ վայր, որտեղ ցուցաբերվում է բժշկական անհետաձգելի օգնություն՝ բոլորին անխտիր:
- Ռուսերեն հասկանու՞մ եք, - Գրիգորի Կարապետովիչը չուներ որևէ ազգային նախապաշարմունք, սակայն դեպի վիրահատարան ձգտող տաջիկը նրան նյարդայնացնում էր, - հիմա այնտեղ կմաքրեն, և ես Ձեզ կկանչեմ, լա՞վ:
- Այո, այո, - Ֆուզմիյատը չէր ցանկանում բարկացնել բժշկին. նա պարզապես չգիտեր՝ ինչպես ասել բժշկին, որ քիթը ցավում էր, - Ինձ խփել քիթ: Ոտք խփել:
- Այո, տեսնում եմ, տեսնում եմ, - Գրիգորի Կարապետովիչը հազիվ զսպեց իրեն, որպեսզի չհայհոյի, - կու՛յր չեմ, տեսա:
Ֆուզմիյատի ջարդրտված քիթն աչք էր ծակում նույնիսկ անվարժ դրված վիրակապի ետևից, իսկ ռենտգենյան նկարն արդեն իսկ կախված էր վիրահատարանում:
Ահա և գալիս է վաղուց սպասված պահը: Վիրահատարանը պատրաստ է, հանդիսավոր կերպով ուղղում են Ֆուզմիյատի քիթը... Որևէ արտասովոր բան չկա, երկու ներքին վիրակապ-տուրունդա, շրխկոց և ամեն ինչ պատրաստ է... Մաշկը վնասված չէ, վիրակապի անհրաժեշտություն չկա...
- Սառույց ավելացրե՛ք: Մեկ ժամ սառույց, 15 րոպե առանց սառույցի, - Գրիգորի Կարապետովիչը երազում էր մեկ բաժակ սուրճի մասին: Երբ այդ գարշահոտից խոժոռվելով նա հերթական անգամ մտավ նախավիրահատարան, քիչ էր մնում կաթվածահար լիներ:
- Այ քեզ բա՜ն, չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում այս ամենը, - ֆշշացնելով ասաց նա նախավիրահատարանում նստած տաջիկին, - չէ՞ որ ես ասացի, որ գնաք հիվանդասենյակ և սառու՛յց դնեք: Ի՞նչ եք կեղտոտում այստեղ: Էս ի՞նչ մարդիկ են սրանք…
- Գրիգորի Կարապետովիչ, - ասաց օրդինատորներից մեկը՝ բռնելով բժշկի ձեռքից, - հանգստացե՛ք… Սա արդեն ուրիշ տաջիկ է…