Միզապարկի քարը
Մի դատախազի էի վիրահատել: Միզապարկից հեռացրել էի մոտ 5 սանտիմետրանոց մի քար: Իսկ քարերը երբեմն լինում են շերտավոր: Եվ եթե կտրենք քարը, ապա կարող ենք տեսնել բավականին կոնցենտրիկ պատկեր:
… Եվ տալիս եմ ես այդ քարը դատախազին:
- Ահա՛, վերցրե՛ք:
- Իսկ ի՞նչ կարող եմ ես անել սրա հետ:
- Դե… Սա կիսաթանկարժեք քար է:
- Իսկապե՞ս:
- Այո: Շատ գեղեցիկ է նայվում կտրվածքի հատվածում:
- Շնորհակալ եմ:
- Եկե՛ք ինձ մոտ երկու շաբաթից, կարերը կհանենք:
Երկու շաբաթ անց:
- Բարի օր, բժի՛շկ:
- Բարև Ձեզ: Եկել եք կարերը հանելու՞:
- Ճիշտ այդպես: Բժի՛շկ, տեսե՛ք, - ցույց է տալիս matanin, որի վրա փակցված է մի հսկայական քար:
- Մի՞ թե սա…
- Այո, այո: Ոսկերիչն ասաց, որ երբևէ նման գեղեցկություն չէր տեսել:
Քարն իսկապես որ գեղեցիկ էր: Դեղնավուն՝ կարմրաշագանակագույն բծերով…