Register for reception
The whole site
Register for reception

Շագանակագեղձի քաղցկեղի բուժումը

Հոդվածում

Շագանակագեղձի քաղցկեղի բուժումը մասնագետների մի ողջ խմբի խնդիր է՝ վիրաբույժ, ուռուցքաբան, քիմիաթերապևտ և ռադիոլոգ: Գոյություն ունեն շագանակագեղձի քաղցկեղի բուժման բազմաթիվ միջոցներ՝ վիրահատություն, բրախիթերապիա, հորմոնալ, տարգետային թերապիա, քիմիա- և ճառագայթային թերապիա: Դեպքերից յուրաքանչյուրի համար մենք ընտրում ենք բուժման վերոհիշյալ մեթոդներից մեկը կամ դրանց համադրությունը՝ հաշվի առնելով տվյալ հիվանդին վերաբերող մի շարք գործոններ:

Շագանակագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է օնկոուրոլոգիական գիտակլինիկական կենտրոնի հիմնադիր, վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Էդուարդի Դիլանյանի ղեկավարությամբ: Մեր հիվանդներից յուրաքանչյուրի համար մշակվում է բուժման անհատական պլան՝ հաշվի առնելով հիվանդության փուլը, հիվանդի նախընտրությունները և նրա առողջությանը վերաբերող բոլոր գործոնները:

Օր 1-ին. բժշկի կոնսուլտացիա

Նախնական ընդունելության ընթացքում տեղի է ունենում զրույց հիվանդի հետ, ինչպես նաև վերջինիս՝ նախկինում անցած հետազոտությունների փորձագիտական գնահատում: Նշանակվում են անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ և նախապատրաստվում են փաստաթղթեր, որոնք ներկայացվելու են ուռուցքաբանական կոնսիլիումի քննարկմանը:

Շաբաթվա ընթացքում. ամբողջական ախտորոշում

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենի (ПСА) բարձր մակարդակի դեպքում անհրաժեշտ է իրականացնել բիոպսիա: Հիվանդը բիոպսիայի իրականացմանը նախապատրաստվում է մեկ օր առաջ: Եթե հիստոլոգիական հետազոտությունը բացահայտում է քաղցկեղ, ապա 2-3 օր անց իրականացվում է կոնքի օրգանների մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ) և համակարգչային տոմոգրաֆիա (КТ)՝ մետաստազները բացառելու նպատակով:

Ուշադրությու՛ն. եթե արդեն իրականացվել է բիոպսիա, ՀՏ և ՄՌՏ, ապա կոնսիլիումը հրավիրվում է հոսպիտալացման անմիջապես 2-րդ օրը:

5-ից 7-րդ օր. ուռուցքաբանների խմբի կոնսիլիում

Հիվանդի վերաբերյալ բոլոր տվյալները ներկայացվում են կոնսիլիումին, որտեղ քննարկվում են շագանակագեղձի քաղցկեղի փուլը՝ ստադիան, հիվանդի տարիքը և նրա ցանկությունները, ինչպես նաև առկա մյուս հիվանդությունները: Իրականացվում է ռիսկերի և անմիջապես տվյալ հիվանդի դեպքում շագանակագեղձի քաղցկեղի բուժման հնարավոր բոլոր մեթոդների արդյունավետության գնահատում:

Օր 7-րդ. բուժման անհատական պլան

Մշակվում է բուժման անհատական պլան, որտեղ ներառվում են կոնսիլիումի կողմից տրված բոլոր կարծիքները, նկարագրվում են շագանակագեղձի քաղցկեղի վիրահատությանը նախորդող բոլոր միջոցառումները, բրախիթերապիայի, քիմիա- և ճառագայթային թերապիային առնչվող բոլոր մանրամասները:
Ուշադրությու՛ն. եթե բոլոր հետազոտություններն իրականացվել են նախապես, ապա բուժման անհատական պլանը մշակվում է հոսպիտալացման անմիջապես 2-րդ օրը:
 

1-ից 24-րդ շաբաթներ. բուժման սկիզբ՝ անմիջապես առաջին շաբաթվա ընթացքում

Բուժման տևողությունն ուղղակիորեն կախված է ընտրված մեթոդից: Օրինակ, եթե հիվանդին նշանակվել է վիրահատություն, ապա մեր կողմից կիրառվող վիրաբուժական «fast-track» սկզբունքները թույլ են տալիս հիվանդին դուրս գրել 7-րդ օրը: Հորմոնալ, քիմիա- և ճառագայթային թերապիաները պահանջում են ամբուլատոր բուժում՝ 6-24 շաբաթ տևողությամբ:
Բուժման բոլոր տեսակներն անց են կացվում ուռուցքաբանների թիմի հսկողության ներքո:
 

1-ից 5-րդ տարիներ. հսկողություն և բուժման շտկում/կորեկցիա

Շագանակագեղձի ուռուցքի բուժման հաջող արդյունքը և հիվանդի կյանքի տևողությունն ուղղակիորեն կախված են ճիշտ հսկողությունից: Բուժման բոլոր մեթոդների դեպքում մեր կողմից իրականացվում է հիվանդի ընդհանուր վիճակի և անալիզների հսկողություն: Բժիշկ-ուռուցքաբանների թիմային աշխատանքը հնարավորություն է ընձեռում վերահսկել հիվանդությունը նույնիսկ դրա կրկնվելու՝ ռեցիդիվի դեպքում:

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը

Ճշգրիտ ախտորոշումը ճիշտ բուժման առաջին նախապայմանն է: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում խիստ անհրաժեշտ է որոշել հիվանդության փուլը՝ ստադիան, հասկանալ՝ սահմանափակվում է արդյոք ուռուցքը շագանակագեղձով, թե գոյություն ունեն մետաստազներ, բուժման որ մեթոդը կտա առավելագույն արդյունք՝ նվազագույն կողմնակի ազդեցությամբ և բարդություններով: Ինովացիոն ուրոլոգիայի մոսկովյան կենտրոնում դրա համար ստեղծված են բոլոր պայմանները:

Մեր խնդիրն է՝ որոշել տվյալ հիվանդի համար բուժման հնարավոր լավագույն մեթոդը

ՊՍԱ-ի բարձր մակարդակի դեպքում

  • Եթե մեզ դիմելու պահին հիվանդի մոտ առկա է ՊՍԱ-ի բարձր մակարդակ, ապա մենք անպայման որոշում ենք շագանակագեղձի առողջության ինդեքսը՝ արյան մի շարք ցուցանիշների համադրությամբ:
  • Վերոհիշյալ թեստը թույլ է տալիս խուսափել շագանակագեղձի ավելորդ բիոպսիայից: Իսկ եթե ինդեքսը ցույց է տալիս շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկայնություն, ապա առաջարկվում է շագանակագեղձի՝ բարձր ճշգրտության բիոպսիա: Մեր մորֆոլոգիական ծառայությունն իրականացնում է կրկնակի վերահսկվող հետազոտություն եռօրյա ժամկետում:
  • Չարորակ բջիջների առկայության դեպքում մենք սկսում ենք իրականացնել անհապաղ ախտորոշում՝ ուղղված ուռուցքի բաշխվածության որոշմանը, ինչից հետո հրավիրվում է կոնսիլիում՝ բուժման անհատական պլան մշակելու նպատակով: 

Բիոպսիայով հաստատված քաղցկեղ

image/svg+xml
  • Եթե մեզ դիմում է հիվանդ, որի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի հիմնավորված քաղցկեղ, ապա մեր կողմից իրականացվում է շագանակագեղձի և կոնքային ավշային գեղձերի ՄՌՏ և թոքերի ԿՏ՝ մետաստազերը բացառելու նպատակով: Որոշ դեպքերում իրականացվում է նաև օստեոսցինտիգրաֆիա, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատել քաղցկեղի տարածվածությունը ոսկորներում:
  • Բուժման հետագա ընթացքի արդյունավետության գնահատման նպատակով մեր կողմից իրականացվում է սրտանոթային համակարգի, արյան մակարդելիության ախտորոշում, գնահատվում են հավանական վիրահատության, հորմոնալ, քիմիա- և ճառագայթային թերապիայի հետ կապված ռիսկերը:
  • Բոլոր հետազոտությունների տվյալները ստանալուց հետո կոնսիլիումի ընթացքում քննարկվում է հիվանդի ախտորոշումը, գնահատվում են բուժման՝ գոյություն ունեցող բոլոր մեթոդներին առնչվող ռիսկերը: 
Բուժման անհատական պլան

Անհատականացված բժշկությունը ուռուցքային ծանր հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակն է: Հանդիսանալով շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ռեֆերենց-կլինիկա և հետևելով ախտորոշման ու բուժման շվեյցարական ստանդարտներին՝ Ինովացիոն ուրոլոգիայի մոսկովյան կենտրոնում metsatar անհատականացված բժշկության սկզբունքները կիրառվում են ցանկացած հիվանդի դեպքում:
Պատշաճ հետազոտություններ անցկացնելուց հետո ուռուցքաբանների նեղ բազմադիսցիպլինար մասնագետների կոնսիլիումի քննարկմանն են ներկայացվում տվյալներ յուրաքանչյուր հիվանդի վերաբերյալ. իրենց կարծիքն են արտահայտում վիրաբույժ-ուռուցքաբանը, ճառագայթային թերապևտը, ուռուցքաբան-քիմիաթերապևտը: Բուժման յուրաքանչյուր մեթոդ գնահատվում է ինչպես անվտանգության, այնպես և առավելագույն արդյունավետության տեսանկյունից. այդ նպատակով՝ հաշվի են առնվում հիվանդության փուլը՝ ստադիան, հիվանդի տարիքը և ուղեկցող մյուս հիվանդությունները, ինչպես նաև, պարտադիր կերպով, վերջինիս ցանկությունները:
 

Մեր կլինիկայում շագանակագեղձի բուժման որևէ մեթոդի նշանակման համար հիմք են հանդիսանում Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի և Ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիայի միջազգային կլինիկական ուղեցույցները:

Հիվանդի բուժման անհատական պլանը կախված է մի շարք գործոններից: Եվ այստեղ առաջնային կարևորություն ունի, թե ուռուցքի տեղակայումը սահմանափակվու՞մ է արդյոք շագանակագեղձի սահմաններով, թե գործընթացը հասել է ավշային հանգույցներին, ոսկորներին կամ թոքերին: Երկրորդ, ոչ պակաս կարևոր հարցն է հիվանդի՝ բուժման այս կամ այն մեթոդին դիմանալու կարողությունը: Հետազոտելով հիվանդին՝ աշխատում ենք անպայման պատասխանել այդ հարցերին և կոնսիլիումի ընթացքում գալիս ենք ընդհանուր որոշման՝ բուժման առավել անվտանգ և արդյունավետ մեթոդի ընտրության հարցում:

Շագանակագեղձի տեղայնացված քաղցկեղ

  • Եթե ուռուցքը դեռևս չի անցել շագանակագեղձի սահմանները, բուժման «ոսկե ստանդարտ» է համարվում վիրահատությունը:

  • Մենք կիրառում ենք լապարասկոպիկ պրոստատէկտոմիա, ինչը հնարավորություն է ընձեռում վիրահատությունն իրականացնել առանց մեծ կտրվածքի, առանց հետվիրահատական ծանր ցավերի և բորբոքումների:

  • Մեծ մասամբ մենք պահպանում ենք նյարդանոթային խրձերը՝ այդպիսով կանխարգելելով վիրահատությունից հետո սովորաբար առաջացող անմիզապահությունը և էրեկտիլ դիսֆունկցիան:

  • Ուղեկցող հիվանդություններից կամ հիվանդի ցանկությունից ելնելով՝ վիրահատությունն անհնարին լինելու դեպքում ընտրվում է բուժման այլ մեթոդ:

Շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ

image/svg+xml
  • 3-րդ և նույնիսկ 4-րդ ստադիայի շագանակագեղձի տարածված քաղցկեղի դեպքում մենք կիրառում ենք արտաքին ֆոկուսացված ճառագայթում, ինչպես նաև քիմիա- և հորմոնալ թերապիա: Մեթոդների համադրությունը և հաջորդականությունը որոշվում է կոնսիլիումի ընթացքում:
  • Ոսկորներում մետաստազների առկայության դեպքում կիրառվում է քիմիաթերապիա, որը «տանում» է կալցիումը դեպի մետաստազների գտնվելու հատվածներ:
  • Հորմոնալ թերապիան կիրառվում է տարբեր ռեժիմներում՝ կախված հիվանդի ընդհանուր վիճակից:
  • Ժամանակակից տարգետային թերապիան և քիմիաթերապիան (որոնք իրականացվում են մեծ մասամբ ցերեկային ամբուլատոր պայմաններում) հնարավորություն են ընձեռում պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ համակարգային ձևով
     

Մեր հիմնական առավելությունն է միջդիսցիպլինար մոտեցումը: Մենք չենք ասում՝ միայն վիրահատություն, միայն քիմիաթերապիա կամ միայն ճառագայթում: Բնական է, որ հիվանդին, որն, ասենք, ունի ծանր ճարպակալում կամ բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, չի կարող նշանակվել ոչ լապարոսկոպիկ, ոչ որովայնային վիրահատություն: Տվյալ հիվանդի համար լավագույն ելք կարող է համարվել շեքային պրոստատէկտոմիան, արտաքին ճառագայթմամբ համադրված բարձր չափաբաժնով բրախիտերապիան կամ հորմոնալ թերապիան:

ԲՈՒԺՄԱՆ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԻՎԱՆԴԻ ԿԱՐԾԻՔՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ

Մեր կոնսիլիումի ուղեցույցները ձևակերպվում են այնպես, որ հիվանդին տրամադրվի ընտրության հնարավորություն: Մեր կողմից բացատրվում են բուժման բոլոր հնարավոր մեթոդների բոլոր ռիսկերն ու կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև տալիս ենք մեր ուղեցույցները: Վերջնական որոշման իրավունքը միշտ պատկանում է հիվանդին:

Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատություն

Շագանակագեղձի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատությունը բուժման «ոսկե ստանդարտն» է: Շագանակագեղձի տեղայնացված ուռուցքի դեպքում մեր կողմից առաջարկվում է հենց այդ մեթողը, քանի որ, բացի շագանակագեղձի հեռացման հիանալի հնարավորությունը, այն մեզ թույլ է տալիս պահպանել նյարդանոթային խրձերը, ինչպես նաև շագանակագեղձի վիրահատությունից հետո հիվանդին ապահովագրել անմիզապահությունից և էրեկտիլ դիսֆունկցիայից:

Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիայի առավելությունները

«Ոսկե ստանդարտ»

Ի տարբերություն ստանդարտ որովայնային վիրահատության՝ շագանակագեղձի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատությունն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ուռուցքաբանական տեսանկյունից արդյունավետության, նվազագույն արյունահոսության և անոթանյարդային խրձերի պահպանման առումով: Վերջին տարիներին Եվրոպայի առաջատար կլինիկաներում ոսկե ստանդարտ է համարվում հենց այս մեթոդը: 

3D ճշգրիտ պատկեր

Մեր կլինիկայում ժամանակակից լապարոսկոպիան ենթադրում է եռաչափ տեսապատկեր, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավշային հանգույցների և շագանակագեղձի հեռացում՝ ճշգրիտ կերպով: Իսկ վիրահատական դաշտի տասնապատիկ խոշորացումը ուլտրաձայնային հերձադանակի համադրությամբ թույլ են տալիս բացառել նույնիսկ ամենաաննշան կարևորություն ունեցող արյունահոսությունը:

Կյանքի որակ

Լապարոսկոպիկ վիրահատության գլխավոր առավելություններից է շագանակագեղձի նյարդանոթային խրձի պահպանումը: Իր հերթին դա ապահովագրում է հիվանդին անմիզապահությունից և էրեկտիլ դիսֆունկցիայից: Մենք կիրառում ենք կարերի նորագույն մեթոդներ, ինչը թույլ է տալիս կտրուկ նվազեցնել միզուկի ստրիկտուրաների հավանականությունը:

Ցավի բացակայություն

Կտրվածքի բացակայություն՝ նշանակում է ցավի, բորբոքման և տգեղ սպիի բացակայություն: Հենց այդ դրանով էլ բացատրվում է լապարասկոպիկ մեթոդի նման տարածվածությունը. մեր հիվանդներից ոչ ոքի ստիպված չենք լինում վիրահատությունից հետո ցավազրկել զանազան թմրեցուցիչ դեղերով:

Նվազագույն ռիսկեր

Ցանկացած ժամանակակից կենտրոնի հիմնական խնդիրն է վիրահատության ռիսկերի նվազագույն աստիճանի ապահովումը: Լապարոսկոպիկ վիրահատությունը հնարավորություն է ընձեռում ապահովել նվազագույն արյունահոսություն, ինչպես նաև բորբոքման, կոպիտ սպիի և հետվիրահատական ճողվածքի բացակայություն: 

Արագ վերականգնում

Խոռոչային վիրահատության դեպքում հիվանդը հիվանդանոցում անց է կացնում 2 շաբաթ, այնուհետև ստիպված է լինում ապրել ոչ լիարժեք կյանքով մեկ տարի՝ զերծ մնալով այնպիսի գործողություններից, ինչպիսիք են ծանրություն բարձրացնելը կամ սպորտով զբաղվելը:
Իսկ լապարոսկոպիկ վիրահատության դեպքում հիվանդը դուրս է գրվում 5-7 օր անց և շարունակում ապրել իր առօրյա կյանքով, ինչպես նախկինում:  
 

Մեր առավելությունները շագանակագեղձի քաղցկեղի բուժման հարցում

Պրոֆեսիոնալ մոտեցում. օնկոլոգիական հիվանդությունների բուժում ժամանակակից մեթոդներով՝ համաձայն Ուրոլոգիայի և Ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիաների ուղեցույցների:

Թիմ. ուռուցքաբանների և ուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ: Բոլոր բժիշկները սերտիֆիկացված են ուռուցքաբանության ոլորտում: 

Կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում ուռուցքաբանի, ճառագայթաբանի և քիմիաթերապևտի հետ՝ բուժման ճիշտ տակտիկա ընտրելու նպատակով:

Սարքավորումներ. Շվեյցարական, գերմանական և ճապոնական արտադրության վերջին սերնդի էքսպերտ կարգի սարքավորումներ:

Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կարգի ստացիոնար և պրոֆեսիոնալ խնամք:

Անվտանգություն. Ուրոլոգիայի եվրոպական և Ուրոլոգիայի ամերիկյան մասնագիտացված ասոցիացիաների կողմից հաստատված մեթոդների կիրառում:

Արդյունք. ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում և դինամիկ վերահսկողություն:

Նաև՝ ախտորոշման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող Good Clinical Practice սերտիֆիկացում:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.