+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Կարծիք՝  prodoctorov.ru կայքից

Բժի՛շկ Դիլանյանին իմ ընտանիքը ճանաչում է արդեն գրեթե 6 տարի: Ասում եմ "ընտանիք", որովհետև այդ բառով ես հենց նրան եմ պարտական: Դատե՛ք ինքներդ: Հայտնվեցի նրա մոտ մի շատ գրագետ բժիշկ-գինեկոլոգի՝ Ե.Վ. Գևորկովայի խորհրդով, երբ մեզիս մեջ լեյկոցիտների քանակը մշտապես 17.000 էր կամ ավելին, իսկ ցիստիտն ինձ մոտ սկսվում էր արդեն ոչ թե յուրաքանչյուր հնգամյակ՝ ամուսնուս հետ սեռական հարաբերությունից հետո, այլ ուղղակի այն չէր դադարում ընդհանրապես, իսկ սեռական հարաբերությունից հետո սրվում էր: 2010 թվականն էր, ես 33 տարեկան էի: Հղիանալու ջանքերն ապարդյուն էին, գինեկոլոգները չէին կարողանում ոչնչով օգնել մեզի անալիզի նմանատիպ արդյունքների և անդադար բորբոքումների պարագայում: Մինչ այդ ժամանակահատվածը, 3 ուրոլոգ տխուր հայացքով (նստած կաղնու փայտից պատրաստված աշխատասեղանների առջև՝ կաշվե բազկաթոռներին, իրենց՝ արմավենիներով աշխատասենյակներում, իսկ սպասասրահներում, անպայման,  առկա էր "Միզող տղան" կոչվող մի շատրվան) նայում էին ինձ, հոգոցով գրում էին արդեն ծեծված, սովորական ախտորոշում՝ "այլ քրոնիկ ցիստիտ" անվանմամբ, դուրս էին գրում "Ֆիտոլիզին", խոտաբույսեր և անտիբիոտիկներ և, չառաջարկելով անգամ տեսնվել երկրորդ անգամ, ազատվում էին ինձանից: Նրանցից և ոչ ոք նույնիսկ չզննեց ինձ: Զննումից հետո գինեկոլոգը խորհուրդ տվեց ինձ դիմել բժիշկ Դիլանյանին, ինչի համար մինչ օրս խոնարհվում եմ նրա առջև: Զանգահարեցի: Այն ժամանակ նա հիվանդներին ընդունում էր Սոկոլնիկիի 7-րդ ավիացիոն հոսպիտալում (մետրոյից շատ հեռու)՝ մի հասարակ հին աշխատասենյակում: Զննեց ինձ, կատարեց ուլտրաձայնային հետազոտություն, շատ մանրամասն բացատրեց, մինչև իսկ նկարեց, թե ինչ է կատարվում ինձ հետ: Նա ինձ ուղարկեց ՀՏ-ի՝ կոնկրետ անձնավորության մոտ, ասաց, թե ինչ, երբ և ինչպես է անհրաժեշտ անել: Արդյունքում շատ արագ, առանց ավելորդ գլխացավանքների հավաքեցի բոլոր անալիզների արդյունքները, արագ բացառվեց պոտենցիալ ամենամեծ խնդիրը: Ախտորոշումը՝ լայնացած և ներիջած միզուկ՝ բարձիթողի վիճակում: Մինչ կպատրաստվեի վիրահատության, ամուսինս շարունակում էր հետազոտվել անդրոլոգների և ուրոլոգների մոտ՝ անպտղության հարցերով: Սպերմոգրամմա, ուլտրաձայնային հետազոտություն, անալիզներ: Սպերմոգրամմաների արդյունքները մեկը մյուսից թույլ էին: Անալիզները և ուլտրաձայնային հետազոտությունը ոչինչ չբացահայտեցին: Այդ մասին նշեցի բժիշկ Դիլանյանի հետ հերթական կոնսուլտացիայի ժամանակ: Ինձ դուրս հրավիրեց, իսկ ամուսնուս հրավիրեց ներս: 10 րոպե անց դռան ետևից լսեցի. "Բի՜նգո": Ախտորոշումը՝ վարիկոցելե: Արդյունքում ամուսնուս վիրահատեցին ավելի շուտ, քան ինձ: Ամուսինս 31 տարեկան է: Մարմարի վիրահատություն՝ սպինալ անզգայացմամբ: Վիրահատությունից հետո անմիջապես զանգ կնոջը՝ հաշվետվություն: 1 գիշեր ստացիոնարում, մաքուր հիվանդասենյակ, շատ բարեհամբույր անձնակազմ: Վիրահատությունից հետո ամուսինս ուշքի եկավ 1,5 օրվա ընթացքում: Լիարժեք վերականգնվեց մոտ կես տարվա ընթացքում: Սպերմատոգենեզն աստիճանաբար բարելավվեց և վերականգնվեց կես տարվա ընթացքում: Իմ վիրահատությունը՝ միզուկի տրանսպոզիցիան, որը ևս իրականացվեց ողնուղեղային անզգայացմամբ, նույնպես պահանջեց 1 օր հոսպիտալացում ստացիոնարում: Շատ ուշադիր անձնակազմ էր: Ի միջիայլոց, համեղ էին կերակրում: Պրոֆեսիոնալ աշխատանք, որը դյուրին չէր, քանի որ իմ դեպքը ծանր էր: Շատ հեշտությամբ՝ առանց ցավի որևէ զգացողության դուրս եկա այդ վիճակից: Լորձաթաղանթի և ֆլորայի վերականգնմանը հետևում է բժիշկ Դիլանյանը, որը զուգահեռաբար զանգահարում է իմ բուժող գինեկոլոգին և նույնիսկ գաստրոէնտերոլոգին, քանի որ ես ունեմ նաև ստամոքսի խոց: Լիակատար ապաքինվեցի 7 ամիս անց: Այդ ժամանակից ի վեր չեմ ունեցել որևէ ռեցիդիվ, սեռական կյանքում ամեն ինչ կարգին է: Ընտանիքի պահպանում և, վերջապես, երեխայի ծնունդ: Այդ ժամանակից ի վեր բժիշկ Դիլանյանին եմ զանգահարում ցանկացած հարցով: Ես ինձ մո՛տ անգամ չեմ թողնի որևէ այլ ուրոլոգի: Վերջին 6 տարիների ընթացքում ես 5 անգամ խորհուրդ եմ տվել այդ բժշկին իմ ընկերներին և ծանոթներին: Նրանք բոլորն էլ անչափ շնորհակալ են այդ բժշկի հետ ծանոթանալու համար: Շնորհակալությու՛ն եմ հայտնում մեր ընտանիքի համար, բժիշկ Դիլանյան: Շատ բանիմաց և ուշադիր մասնագետ է: Ընտիր աշխատանք, գրագետ և արագ ախտորոշում, ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի ավելորդ անալիզ: Նա չի տանջում, հիվանդին: Բազմաթիվ խնդիրներ լուծում է հեռահար տարբերակով, հեռախոսով: Ամեն բան անում է ծայրահեղ բարեհամբույր: Բացատրում է պարզ և մատչելի կերպով: Շատ ուշադիր բժիշկ է. վիրահատությունից հետո չի մոռանում հիվանդին, հակառակը՝ զանգահարում է, հետաքրքրվում:

գտնվելու վայրը

Միացյալ Նահանգներ
US
Картинка: 
Date: 
Կիրակի, Հունվար 20, 2019
Connected disease: 
Մարմարի վիրահատություն
Лечение варикоцеле
Отображать на главной: