Register for reception
The whole site
Register for reception

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Reviews
Եվգենի Կ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հորս մոտ առաջացել էին ծայրահեղ ուրոլոգիական և պրոկտոլոգիական շատ տհաճ ախտանիշեր: Դիմեց բժիշկ Դիլանյանին, որը պնդեց, որ անհրաժեշտ էր իրականացնել շտապ ախտորոշում: Մի շարք հետազոտություններից հետո՝ ռեկտոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, ունեցանք ախտորոշում՝ միզապարկաաղիքային վիրախորշ, նորագոյացություններ աղիքներում և շագանակագեղձի ադենոմա: Չնայած բժիշկ Դիլանյանն անձամբ չէր իրականացնում կոլոնոպրոկտոլոգիական մասը, սակայն մեզ համար ողջ տեղեկատվությունն ապահովվոց բարձր մակարդակով: Մենք գիտեինք այն ամենն ինչ անհրաժեշտ էր և այն ձևաչափով, որն անհրաժեշտ էր: Բժիշկ Դիլանյանն անձամբ մասնակցեց միզապարկի կողմից վիրախորշի հեռացման վիրահատությանը, ինչպես նաև անցկացրեց դրան հաջորդող շագանակագեղձի ադենոմայի հեռացման վիրահատությունը: Վիրահատություններն անցան առավելագույն հաջողությամբ, հայրս սկսեց ապրել միանգամայն այլ կյանքով, վերականգնվեց ֆիզիոլոգիապես: Իմ ողջ ընտանիքն անսահման երախտապարտ է բժիշկ Դիլանյանին: Այդ ժամանակից ի վեր բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել այդ բժշկին: Հիանալի պրոֆեսիոնալ, զգոն, խարիզմատիկ անձնավորություն, ներշնչում է լավատեսություն և վստահություն դրական ելքի առումով, ինչը պակաս կարևոր չէ, որքան նրա՝ որևէ կասկածի չենթարկվող պրոֆեսիոնալիզմը:

կարդալ ավելին
Դոկտոր Ամրոյան

Կարծիք՝  doctors.am կայքից

Ցանկանում եմ անսահման երախտագիտությունս հայտնել Աստտծո կողմից պարգևվված բժշկին, որի անունն է Հովհաննես Էդուարդի Դիլանյան: Սակայն ամեն բանի մասին կխոսեմ հերթականությամբ: Ես ինքս բժիշկ եմ, սակայն մենք ևս հիվանդանում ենք: Ինձ մոտ բժիշկն ախտորոշեց բավականին բարձիթողի վիճակի հասած՝ շագանակագեղձի ադենոկարցինոմա: Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել ապրումները, որ ունեցա այդ ժամանակահատվածում. այդ ճանապարհով անցած մարդիկ դա լավ կհասկանան: Ինձ խորհուրդ էին տալիս մեկնել Գերմանիա, Իսրայել: Սակայն հանկարծ ուրոլոգ-վիրաբույժ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց դիմել Հովհաննես Դիլանյանին, որն այդ պահին Երևանում էր: Թերևս ճակատագիրն էր: Բժիշկ Դիլանյանը լապարասկոպիկ մեթոդով փայլուն կերպով իրականացրեց ուռուցքի (շեշտեմ՝ բարձիթողի վիճակում գտնվող ուռուցքի) հեռացման վիրահատությունը: Անցավ մեկ տարի և երեք ամիս՝ ինքնազգացողությունս փայլուն է, ապրում եմ լիարժեք կյանքով, բոլոր ֆունկցիաներս վերականգնվել են մոտավորապես մեկ տարվա ընթացքում: Անչափ շնորհակալ եմ, ԴՈԿՏՈՐ ՋԱՆ!

կարդալ ավելին