+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

21 Մարտ, 2018

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Ամուսինս բուժվում էր Հովհաննես Էդուարդովիչի մոտ: Հիանալի բժիշկ է: Իսկական պրոֆեսիոնալ և խոսքի տեր մարդ է: Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց ամուսնուս միզապարկի ուռուցքի ՏՈՒՌ: Շնորհակալ ենք բժշկին ջերմ ընդունելության և իրականացված բուժման համար: Աստվածատուր բժիշկ է: Բոլորին խորհուրդ եմ տալու դիմել Հովհաննես Էդուարդովիչին: Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր թիմին՝ Ձեր աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար:
Աննա, ք.Եկատերինբուրգ

27 Մարտ, 2018
1 Դեկտեմբեր, 2017

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել ուրոլոգ Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին և նրա թիմին: 2016 թվականին նա իրականացրել է ցիստոէկտոմիա՝ միզապարկի հեռացում, և ցիստոպլաստիկա՝ միզապարկի վերականգնում աղիքի հատվածի օգնությամբ: Վիրահատությունից անցել է մեկ տարի. աշխատում եմ, հանգստանում եմ, ապրում առօրյա, այդ թվում նաև՝ սեռական կյանքով, ինչի համար հայտնում եմ առանձնակի խորին շնորհակալությունս: Երկու շաբաթ անց մեկնելու եմ հերթական ստուգման:
Հարգանքով, Ալեքսանդր, ք. Վլադիվոստոկ
 

Աղբյուր
29 Հունվար, 2017

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Անցյալ տարի՝ դեկտեմբեր ամսին, բժիշկ Դիլանյանը վիրահատել է մայրիկիս՝ վերջին ստադիայում գտնվող օնկոլոգիական հիվանդության կապակցությամբ: Նա միակ բժիշկն էր, որն ասաց, որ հնարավորություն կա. գուցե փոքր, բայց կա: Մյուս բոլոր բժիշկներն ասում էին, որ բուժման մասին խոսք անգամ լինել չէր կարող... Ռիսկը սարսափելի մեծ էր, վիրահատությունը տևեց 10 ժամ և կարող էր ավարտվել ցանկացած պահի: Խոսքը պարզապես մեծ ուռուցքի մասին չէր. այն ախտահարել էր փոքր կոնքի բոլոր օրգանները: Բժիշկ Դիլանյանը վարպետորեն իրականացրեց վիրահատությունը. էնդոսկոպիկ եղանակով նա հեռացրեց ուռուցքը՝ նվազագույն արյունահոսությամբ: Հաջորդ օրը մայրիկիս դուրս գրեցին վերակենդանացման բաժանմունքից: Նրանով զբաղվում էր բաժանմունքի հոգատար աշխատակազմը, իսկ բժիշկ Դիլանյանն այցելում էր նույնիսկ հանգստյան օրերին: Վերականգնման ժամանակաշրջանը բավականաչափ արագ անցավ: Մայրիկիս մոտ առջևում է քիմիոթերապիայի կուրսը և յուրաքանչյուր օր վայելելու ուրախության հնարավորությունը: Հովհաննե՛ս Էդուարդովիչ, շնորհակալությու՛ն Ձեզ և Ձեր թիմին:

Աղբյուր
6 Հոկտեմբեր, 2016

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Մեր ողջ ընտանիքի կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին, Նիկիտա Միխաիլովիչ Բլոխինին և նրանց բոլոր գործընկերներին՝ ցուցաբերված օգնության և մեր հայրիկի բուժման համար: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության և բարյացկամ վերաբերմունքի համար: Սրտանց ցանկանում ենք Ձեզանից յուրաքանչյուրին և Ձեր բոլորի ընտանիքներին առողջություն, անսահման երջանկություն, աշխատանքային հաջողություններ: Ցանկանում ենք, որպեսզի Ձեզ հեշտությամբ հաջողվի հաղթահարել կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտները: Անչափ շնորհակալ ենք:

Աղբյուր
24 Հոկտեմբեր, 2017
Աղբյուր
30 Հոկտեմբեր, 2016
Աղբյուր
2 Փետրվար, 2017
Աղբյուր