+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

2 Սեպտեմբեր, 2023
19 Սեպտեմբեր, 2018

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Արտակարգ վիրաբույժ է: Նա վիրահատել է ինձ օգոստոսի 7-ին: Ախտորոշումն էր՝ աջ երիկամի իջեցում՝ 9սմ: Մշտապես ուղեկցող տհաճ զգացողություններ, ցավ կողքիս հատվածում… Այդպես ես ապրում էի շուրջ մեկ տարի: Ես վիրաբույժ էի փնտրում համացանցի միջոցով և շատ ուրախ եմ, որ կոնսուլտացիայի եկա հենց Հովհաննես Էդուարդովիչի մոտ: Ուլտրաձայնային հետազոտությունից հետո նա ասաց, որ վիրահատությունն անհրաժեշտ է: Նա ամեն ինչ բացատրեց. երիկամը փոքրանում է, արյան հոսքը՝ խախտվում: Բժիշկը վիրահատությունն իրականացրեց գերազանց: Ես միայն հիվանդանոցում իմացա, որ նա մեկն է շատ քիչ վիրաբույժներից, որը հանձն է առնում իրականացնել այնպիսի բարդ վիրահատություններ, որոնցից շատ այլ վիրաբույժներ հրաժարվում են: Իսկ իմ խնդիրը նրա համար՝ ընդամենը հասարակ վիրահատություն էր: Այժմ արդեն վիրահատությունից անցել է մեկ ու կես ամիս. ինձ գերազանց եմ զգում: Ցավերն անցել են, արդեն նույնիսկ սկսել եմ մոռանալ այդ մասին՝ չնայած՝ պետք է հոգ տանել իմ մասին: Վիրահատությունից ուղիղ մեկ ամիս անց գնացի կոնսուլտացիայի՝ ամեն ինչ հիանալի էր արված: Ինքս ևս զգում եմ, որ ամեն բան լավ է: Բժշկին երաշխավորում եմ՝ առանց պահ անգամ կասկածելու: Նա շատ գրագետ վիրաբույժ է: Միանշանակ կարելի է վստահել նրան առողջությունը: Ի սրտե շնորհակալ եմ  նրան: Այնպես որ, բոլոր նրանց, ով վիրաբույժ է փնտրում, խորհուրդ եմ տալիս դիմել բժիշկ Դիլանյանին. նա կանի հնարավորինս ամեն ինչ՝ Ձեզ օգնելու նպատակով: Անչափ շնորհակալ եմ նաև Վիկտորիային՝ նրա ասիստենտին: Նրան ևս տանջում էի տարբեր հարցերով. միշտ կապի մեջ էր՝ ցանկացած ժամանակ:

20 Փետրվար, 2014

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Ընկերներիս խորհրդով դիմեցի Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանին, որպեսզի գնամ կոնսուլտացիայի՝ «նեֆրոպտոզ՝ 2-3 ստադիա» ախտորոշմանս կապակցությամբ. պարզ չէր՝ ինչ անել: Կլինիկաներից մեկում ասում էին. «Որևէ սարսափելի բան չկա, Ձեզ պես հազարավոր մարդիկ կան, հանգիստ ապրեք», - մեկ այլ կլինիկայում կատեգորիկ կերպով խորհուրդ էին տալիս իրականացնել «նեֆրոպեկսիա»՝ երիկամի բարձրացման վիրահատություն: Ելնելով ուլտրաձայնային և ռենտգենյան հետազոտությունների արդյունքներից՝ Հովհաննես Էդուարդովիչն ինձ «դատապարտեց» վիրահատության, քանի որ առջևում դեռևս հղիությունն էր, իսկ երիկամի նման բարդացումը կարող էր հանգեցնել պիելոնեֆրիտի և բազմաթիվ այլ «հրաշալի» հետևանքների: Նա ամեն բան բացատրեց, ու բժշկի մոտից դուրս եկա այնպիսի մի զգացումով, որ նա հստակ պատկերացնում է գործի էությունը և որ նման բժշկի կարելի է վստահել. առանց տատանվելու՝ համաձայնեցի վիրահատվել: Մեկ շաբաթ անց հիվանդանոց պառկեցի: Ամեն ինչ բարեհաջող ընթացավ: Հիվանդանոց պառկեցի երկուշաբթի, իսկ ուրբաթ օրն արդեն դուրս գրվեցի: Երեկ չէ առաջին օրը հանեցին կարերս, ևս մի փոքր՝ և կսկսեմ նորից վազվզել: Ինձ դուր եկավ բժշկի վերաբերմունքը հիվանդներին. շատ ուշադիր, վստահելի, իր գործի պրոֆեսիոնալ: Մինչ այժմ շարունակում եմ կոնսուլտացիաների հաճախել նրա մոտ և երբևէ չեմ փոշմանել, որ հենց նրա վրա է կանգնել ընտրությունս և որ հենց նա՛ է ինձ վիրահատել: Բաժանմունքում բուժքույրերն այնքան էլ ուշիմ չեն, մշտապես դժգոհ, ոմանք նույնիսկ՝ կոպիտ. բորբոքված կատետերը փոխելու համար ստիպված էի դիմել ավագ բուժքրոջը: Իսկ ինչ վերաբերում է բժշկին, ապա Մոսկվայում՝ ուրոլոգների շրջանում, նա հանդիսանում է լավագույն և ամենափորձառու բժիշկներից մեկը:

 

Աղբյուր
11 Նոյեմբեր, 2015

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Ինձ մոտ ախտորոշվել էր երիկամի իջեցում՝ 2-3 ստադիա: Երկու տարի առաջ պիելոնեֆրիտից հետո ախտորոշել էին աջ երիկամի իջեցում 8սմ-ով: Այո՛, բժիշկ-ուրոլոգի կողմից տրված ցուցումներում խորհուրդ էր տրվում՝ քաշ հավաքել (իմ քաշը 60կգ էր՝ 170սմ հասակի դեպքում), բանդաժ/ենթակապ կրել, ամրացնել/ձգել մեջքի մկանները: Բարձրացվել էր նաև նույնիսկ նեֆրոպեկսիա իրականացնելու հարցը: Երկու տարվա ընթացքում ես հավաքեցի 10կգ քաշ, մարզում էի մեջքս, սակայն 1 տարվա ընթացքում երիկամս իջավ ևս 1 սանտիմետրով: Առաջացան մշտական ցավեր աջ կողմում. այնպիսի տպավորություն էր, որ ցավում էր բացարձակապես ամեն բան՝ գոտկատեղս, ձվարանս, միզածորանս: Ուշագրավն այն է, որ այդ ընթացքում ինձ հաջողվեց արդեն հասկանալ որ օրգանս որտեղ էր գտնվում: Ձմռանը կրում էի նեոպրենային/ռետինե անդրավարտիքներ՝ վախենալով, որ կսառեցնեմ ինձ, քանի որ անգամ մի թեթև մրսածությունը վեր էր ածվում պիելոնեֆրիտի: Այդ բարդությունից հետո սկսեցի վիրաբույժի փնտրտուքներս, սկսեցի կարդալ ֆորումներ, փորփրել մոսկովյան հիվանդանոցների կայքերը և այլն: Ինձ հաջողվեց գտնել տարբեր վիրաբույժներ, վիրահատություններ իրականացվում էին շատ հիվանդանոցներում, սակայն մեթոդները տարբեր էին. կարում են, բարձրացնում են օղակով, ցանցով կախում են կլիպսերից: Ես բոլորին չափազանց սկեպտիկ էի վերաբերվում, սակայն ընտրությունս կանգ առավ թիվ 24 քաղաքային կլինիկայի վրա: Վարկանիշային տեսանկյունից՝ հիվանդանոցը զբաղեցնում է առաջին հորիզոնականը. բավականաչափ դրական արձագանքներ կային: Մեկ շաբաթ առաջ վերջապես վիրահատվեցի՝ նեֆրոպեկսիա՝ լապարոսկոպիկ եղանակով: Վիրահատում էր վիրաբույժ-ուրոլոգ Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանը: Վերջինս ունի իր կայքը, որում զետեղված է նույնիսկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է նա իրականացնում այդ վիրահատությունը (նյարդային թույլ համակարգ ունեցող մարդկանց խորհուրդ չէի տա նայել): Ամենից շատ վախենում էի այն բանից, որ աջ կողքիս ցավը չանցնի: Եվ շատ իզուր՝ ցավը դադարեց: Վիրահատական ցավեր ունեմ, սակայն դրանք տանելի են՝ կանցնեն 2-3 օրից: Նախնական շրջանում ցավում են վիրահատական անցքերը, մեջքս, քանի որ վիրահատությունն իրականացվում է կողքի վրա պառկած դիրքում: Ցավում են մեջքի մկանները (քանի որ դրանք աստիճանաբար համակերպվում են այն իրավիճակին, որ պետք է իրենց վրա կրեն այդ “ծույլ” երիկամը). սակայն այդ ամենը չնչին բան է նախկին երևույթների համեմատ: Արդեն գրեթե ամեն ինչ անցել է: Անչափ շնորհակալ եմ:

Աղբյուր