(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Ամորձու քաղցկեղ

Ստանդարտ իրավիճակ. բավականին երիտասարդ մի տղամարդ ինքնուրույն հայտնաբերել է ամորձու ուռուցք (ամորձու չափի մեծացում) և, համարելով, որ «ինչ-որ մի տեղ վարակվել է», դիմել է բժշկի: Բժիշկը շոշափում, իրականացնում է ուլտրաձայնային հետազոտություն, և ահա՝ ախտորոշումը պատրաստ է. «ամորձու քաղցկեղ»:
Ի՞նչ անել: Ինչպե՞ս բուժվել: Ինչպիսի՞ք են հնարավորությունները և կյանքի որակը բուժումից հետո: Ամորձու ցանկացած ուռուցք, այդ թվում՝ ամորձու քաղցկեղը բնութագրվում է բջիջների անվերահսկելի, անզուսպ աճով և բազմացմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ բջիջները խլում են առողջ հյուսվածքների սնուցող նյութերը, ինչպես նաև արյան և ավշի հոսքով տարածվում են դեպի մյուս օրգաններ՝ առաջանում են մետաստազներ: Արտազատելով տոքսիկ նյութեր՝ դրանք թունավորում են օրգանիզմը:
Ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի՝ ամորձու քաղցկեղն առավել հաճախ է հանդիպում երիտասարդ տարիքում՝ 30-40 տարեկանում: Այս հիվանդության առաջին ախտանիշն է ամորձու մեծացումը, որը հաճախ տեղի է ունենում առանց ցավի և չի ուղեկցվում մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ: Ամորձու ուռուցքի այդ տեսակին բնորոշ է մետաստազների վաղ առաջացումը. երբեմն այդ հիվանդության առաջին դրսևորումն է հանդիսանում քաղցկեղի՝ թոքերում հայտնված մետաստազների արդյունքում առաջացած համառ հազը:
Սակայն գոյություն ունեն յուրահատկություններ, որոնք տարբերում են քաղցկեղն ամորձու այլ ուռուցքներից: Ամորձու քաղցկեղը լավ է ենթարկվում բուժման՝ նույնիսկ ամենաուշ ստադիաներում: Դա պայմանավորված է քաղցկեղի այդ տեսակի՝ քիմիա- և ճառագայթային թերապիաների հանդեպ բարձր զգայունությամբ:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.
Амбулатория
Ինչպես գալ մեզ մոտ