(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
(+374) 91-26-03-03

Երիկամային խիթ

Հոդվածում

Երիկամային խիթը ծանր, տանջալի, ալիքաձև ցավ է գոտկատեղի հատվածում, որը պայմանավորված է միզածորանի խցանմամբ և երիկամի ավազանա-բաժակային համակարգի կտրուկ լայնացմամբ: Երիկամային խիթը առավել հաճախ հանդիսանում է միզաքարային հիվանդության դրսևորում, սակայն հնարավոր են նաև այլ պատճառներ՝ միզածորանի ուռուցք, բլոկադա արյան թանձրուկով, ինչպես նաև ի ծնե անոմալ անոթով, ինչը կարող է առաջացնել հիդրոնեֆրոզ:

Եթե Դուք այժմ կարդում եք այս հոդվածը, միաժամանակ զգալով երիկամային խիթ, ապա դադարեցրե՛ք ընթերցանությունը: Զանգահարե՛ք բժշկի: Ինձ կամ ցանկացած այլ ուրոլոգի, «Շտապ օգնություն». էական չէ՝ում:

«Երբևէ երիկամային խիթ ունեցած տղամարդիկ սկսում են ավելի գնահատել կանանց. այն նման է ծննդաբերության ցավերին»

Առաջին օգնությունը երիկամային խիթի դեպքում

Երիկամային խիթն այնպիսի վիճակ է, որը պահանջում է ոչ թե բուժման ժողովրդական միջոցների լրջախոհ ուսումնասիրում կամ փնտրտուք, այլ պրոֆեսիոնալ օգնություն և հոսպիտալացում:
Ինչպե՞ս երիկամային խիթի դեպքում ազատվել ցավից: Ոչ մի կերպ: Պետք չէ ոչ որևէ դեղ խմել, և ոչ էլ դիմել բուժման ժողովրդական միջոցների. վտանգավոր է: Տան պայմաններում երիկամային խիթի բուժումը մեծ մասամբ հանգեցնում է սուր թարախային պիելոնեֆրիտի, որի ելքը կարող է նաև մահացու լինել. հնարավոր է երիկամային թարախուռուցքների, աբսցեսի և  ծանր սեպսիսի առաջացում:

Երիկամային խիթը երիկամից մեզի արտահոսքի խանգարման արդյունքում գոտկատեղի շրջանում առաջացած ուժեղ, հանկարծակի, սուր նոպա է: Հաճախ այդ ցավը տարածվում է նաև աճուկային հատվածում. հիվանդը ջանում է հարմար դիրք գտնել, ինչը նրան ոչ մի կերպ չի հաջողվում:

Թվում է՝ լուրջ բան չկա: Սակայն երիկամային խիթի չոր սահմանումը չի բացահայտում այդ ախտանիշի ամբողջ վտանգը: Դատե՛ք ինքներդ. ցավը, որն առաջին հայացքից, հնարավոր է, չտարբերվի կույրաղիքի նոպայից, կարող է հանգեցնել սուր թարախային պիելոնեֆրիտի՝ մի իրավիճակի, երբ մի շարք դեպքերում ստիպված են նույնիսկ հեռացնել երիկամը:

Խնդրում եմ, մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ. երիկամային խիթն ունի խեղանդամ դարձնելու ընդունակություն

Երիկամային խիթի ախտանիշերը կանանց և տղամարդկանց մոտ

Ամենից հաճախ ցավն առաջանում է միզաքարային հիվանդության ժամանակ միզածորանի՝ քարով խցանված լինելու արդյունքում: Առավել հազվագյուտ են հիդրոնեֆրոզի արդյունքում առաջացած երիկամային խիթերի դեպքերը: Որոշ դեպքերում երիկամային խիթը պայմանավորված է լինում այն հանգամանքով, որ երիկամի քաղցկեղի դեպքում՝ միզածորանը փակվում է արյան թանձրուկով կամ ուռուցքի ֆրագմենտով: Վերոհիշյալ բոլոր դեպքերում մեզը չի կարողանում դուրս գալ երիկամի ավազանից, որն արդյունքում լայնանում է, իսկ նյարդային ռեցեպտորները գրգռվում են: Առաջանում է ինտենսիվ, շատ ուժեղ ցավ:
Երիկամային խիթի ախտորոշումը ենթադրում է ուրոլոգի հետ պարտադիր առերես կոնսուլտացիա: Հեռախոսով կամ համացանցի միջոցով անհնարին է այդ նոպան տարբերել ռադիկուլիտից կամ, ավելին, կույրաղիքի սուր ցավից:
Մտածե՛ք ինքներդ, չէ՞ որ այս դեպքում ախտորոշումը ներառում է.

  • Հիվանդի զննում,
  • Որովայնի և երիկամների շոշափում,
  • Երիկամների ուլտրաձայնային հետազոտություն՝ երիկամի ավազանի լայնացման ախտորոշման ճշգրիտ մեթոդ,
  • Արյան ընդհանուր անալիզ, մեզի ընդհանուր անալիզ, մեզի ցանքս,
  • Ուրոգրաֆիա՝ հետազոտության ռենտգենյան մեթոդ, որը թույլ է տալիս հայտնաբերել քարերը, ինչպես նաև գնահատել երիկամների ֆունկցիոնալ վիճակը,
  • Հաճախ, արդեն որպես միզաքարային հիվանդության ախտորոշման մեթոդ, իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա, ինչը թույլ է տալիս որոշել քարի խտությունը, չափը և ստույգ տեղակայումը:

Երիկամային խիթի բուժումը

Ըստ էության, «երիկամային խիթի բուժում» հասկացություն գոյություն չունի, քանի որ այդ նոպան հանդիսանում է երիկամի հիվադության ախտանիշ: Սակայն գրեթե մշտապես այդ ախտանիշն ի հայտ է գալիս երիկամից մեզի արտահոսքի խցանման արդյունքում:
Առաջին և առավել հաճախ հանդիպող դեպքերը պայմանավորված են դեղորայքային, կոնսերվատիվ բուժմամբ: Այս բուժումը ենթադրում է քարի ինքնուրույն դուրս բերում. հիվանդը ստանում է ցավազրկող և սպազմոլիտիկ ղեղամիջոցներ, սակայն պարտադիր կերպով գտնվում է բժշկի հսկողության ներքո: Հարց է առաջանում. իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի այդ դեղերի մասին կարդալ համացանցում և բուժվել տանը:
Ցավոք, մեր համաքաղաքացիներից շատերը վարվում են հենց այդկերպ, ինչի արդյունքում կլինիկա են ընդունվում արդեն իսկ ծանր թարախային պիելոնեֆրիտով, ինչն առաջանում է միզականգին գումարված վարակի պատճառով: Մտածե՛ք ինքներդ. չէ՞ որ կլինիկայում բժշկի կողմից իրականացվում է դինամիկ հետազոտություն և, պիելոնեֆրիտի հենց առաջին նշանների դեպքում, ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում մեզի արտահոսքի անհապաղ նորմավորման ուղղությամբ՝ երիկամի ստենտավորում կամ պունկցիոն նեֆրոստոմիա:
Երիկամային խիթի դեպքում երիկամի ստենտավորումը վիրահատական միջամտություն է, որի ընթացքում միզածորանում տեղադրվում է ստենտ՝ բարակ սնամեջ խողովակ, որով երիկամից մեզը հոսում է դեպի միզապարկ:
Պունկցիոն նեֆրոստոմիա: Մի շարք դեպքերում, երբ մեզի արտահոսքի բլոկադային ավելացել է վարակ, և ի հայտ է եկել երիկամի թարախային բորբոքում, ներքին ստենտի տեղադրումն ինքնին անհնարին է դառնում: Այդ դեպքում, ուլտրաձայնային սարքավորման հսկողության ներքո, գոտկատեղի հատվածում իրականացված փոքր անցքով երիկամի խոռոչում տեղադրվում է խողովակ՝ նեֆրոստոմա: Դա հնարավորություն է ընձեռում վերացնել երիկամում առկա թարախը և, արդեն պլանային կարգով, հիվանդի կյանքի համար առավել անվտանգ պայմաններում որոշել միզածորանից քարի հեռացման հարցը:
Այսպիսով, բուժում ասելով՝ մեծ մասամբ հասկանում ենք երիկամից մեզի արտահոսքի վերականգնման այս կամ այն մեթոդը: Արդյո՞ք արժե երիկամային խիթը բուժել տնային պայմաններում: Ոչ, չարժե: Միակ ճիշտ քայլն է՝ դիմել բժիշկ-ուրոլոգի: Անհապաղ:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է երիկամային խիթի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կկայացնենք ճշգրիտ ախտորոշում: Մենք կիրականացնենք Ձեր բուժումը հնարավորինս սեղմ ժամկետներում:

Ձեր քաղաքը - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.