+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

ԲԼՈԳ

Օրը

- Պետք չէ՛, Դիլանյա՛ն, մի՛վերցրու:
- Նա ընդամենը 32 տարեկան է:
- Նա արդեն մահացած է, Դիլանյա՛ն: Քայլում, շնչում է... բայց նա դատապարտված է մահվան:
- Գիտեմ:
- Դե ուրեմն՝ հրաժարվի՛ր: Հաշմանդամ մնալ նա չի ցանկանում: Ավելին, հենց ինքը բժիշկ է:
- Այդ ամենը հենց ե՛ս եմ պատմել քեզ:
- Մերժի՛ր նրան: Ուղարկի՛ր քիմիոթերապևտների մոտ:
- Նա ընդամենը 32 տարեկան է: Արդեն եղել է քիմիոթերապևտների մոտ: Նման սխեմաներ գոյություն չունեն: Ճառագայթաբանների մոտ ևս եղել է: Նրանք ևս համապատասխան սխեմաներ չունեն: Իսկ նա երկու երեխա ունի:
- Սեղանին չե՞ս թողնի:
- Ո՛չ:
- Դու արդեն ընդունել ես որոշում: Էլ ինչու՞ ես ինձ հարցնում:
- Քո կարիքն ունեմ:
- Գործիքները բռնելու՞:
- Չէ: Ուղղակի ցանկանում եմ կողքիս լինես: Երկու առաջինի կարիք չկա վիրահատական սեղանի մոտ:
- Լավ:
#
- Բարի առավոտ:
- Ողջույն: Պատրա՞ստ ես:
- Այո:
- Գնացի՛նք:
#
- Ավելի շատ տրենդելենբուրգ տվե՛ք: Ահա, այդպես, լավ է: Սեղանը բարձրացրե՛ք: Գրեթե զուգահեռ տվե՛ք փոքր լամպը: Ահա, լավ է:
- Մի՛ տարվիր:
- Սու՛ս մնա:
- Լավ:
- Պատրա՞ստ եք: 2 գրամ ցեֆ, մետրոգիլ: Ալերգիա չկա՞: Գնացի՛նք:
-…
- Սու՛ս մնա: Նշտա՛րը, անձեռոցի՛կ:
- Միանգամից ներքևից վերցրու՛:
- Սու՛ս, ասում եմ: Ես ինքս գիտեմ:
- Ի՞նչ է, միանգամից կմտնես որովայնի մե՞ջ:
- Ըհը: 
- Լավ: 
- Կոագուլյատո՛րը: Այսպես բռնի՛ր: 
- Դա ի՛նձ ասացիր: Ոչ ոք չլսեց:
- Հա՞: Այո, շնորհակալ եմ: Էլեկտրական դանա՛կը: Միանգամից 68-ի վրա դի՛ր: Ահա այսպե՛ս բռնիր:
- Միշտ ցանկացել եմ հարցնել... Ինչու՞ հենց 68:
- Այդ թիվը մի տեսակ դուր է գալիս ինձ: Լռի՛ր:
- Մի՛ կոպտիր:
- Նորից նշտարը տվե՛ք: Մկրատը, երկար պինցետը: Ահա, շնորհակալ եմ:
#
- Երիկամայինների՞ց ես սկսելու: 
- Այո: 
- Քարտեզագրի՛ր, չմոռանա՛ս: 
- Լավ, սկսեցի՛նք:
- Արյունահոսություն է:
- Չնչին բան է, էական չէ, հիմա կդադարի:
#
- Ձվարանները պահպանի՛ր:
- Լավ: Ամրա՛կը, կարե՛լ, կապե՛լ:
#
- Լավ, շնորհակալություն: Կլիպատորը տվե՛ք, անմիջապես նաև երկրորդը: Առաջինը լիցքավորի՛ր:
- Մի՛ տարվիր, զգու՛յշ եղիր օբտուրատորի հարցում:
- Դե հա, տեսնում եմ: Տուպֆերը տու՛ր:
- Նորից ի՞նձ ես ասում:
- Տուպֆե՛րը:
#
- Ծխել չե՞ս ցանկանում: 
- Այո: 
- Քաշի՛ր պրեպարատը: Այ այսպես: 
- Չափիչը տվե՛ք: Ընդմիջում: Բրիգադը փոխե՛լ: Աղջիկնե՛ր, փոխարինողներին կանչե՛ք: Ես գնամ ծխելու: Կորուստը 200 է, թերևս ավելին չենք ունենա: Ձեզ մոտ ամեն բան կարգի՞ն է:
- Այո, մեզ մոտ վիճակը կայուն է: 
- Փոխարինողներ անհրաժե՞շտ են: 
- Ո՛չ: 
- Շնորհակալություն: Գնացի ծխելու: Սավա՛ն: Չէ՛-չէ՛, թաց: Լավ: Վերջ:
#
- Հրե՛շ: 
- Շնորհակալ եմ: 
- Գեղեցիկ ձևով կարողացար պահպանել:
- Աստված տա, ծայրամասի բիոպսիայի արդյունքը բացասական լինի: 
- Կլինի: Արդեն նույնիսկ ես եմ հավատում, որ կլինի: 
- Հեշտոցը վերականգնե՞նք: 
- Լավ:
- Տրանսիլյումինացիա: 
- Գոնե մեկ արկուատ թո՛ղ:
- Ահա այսպե՞ս: 
- Այո, մոտավորապես այդպես: Ձեռքով կարի՛ր:
- Ահա: Սակայն այս ամենը դուրս կթափվի: Սպասի՛ր, ֆիքսեմ:
- Ուշադի՛ր, անոթները չսեղմես:
#
- Հոգնեցի: 
- Ես ևս հոգնեցի: 
- Դրենաժները տվե՛ք:
- Սպասի՛ր: 
- Ի՞նչ: 
- Դե, ասա՛ թող ջուր բերեն: Ձեռքերդ դողում են:
- Ոչինչ, կանցնի: Ջուր բե՛ր, խնդրում եմ: 
- Նորից ինձ ասացիր:
- Ջուր տվե՛ք, խնդրում եմ: Եվ որևէ հաբ տվեք՝ ոտքս ցավից պոկվում է:
- Համբերի՛ր: Գրեթե վերջացրել ես:
- Լա՛վ: Սու՛ս մնա:
#
- Տղանե՛ր, դուք կկարե՞ք: Շնորհակալություն: 
- Գնացի՛նք, Հո՛վ: 
- Գնացի՛նք, Դիլանյա՛ն:
#
- Ե՞վ: Ի՞նչ կասես: 
- Ի՞նչ ասեմ... Ասես թե՝ վատ չէր: Բայց քո փոխարեն ես միզուկը կհանեի:
- Թարգի՛ր: Չէ՞ որ մի փոքր կտոր վերցրեցի, բան էլ չկար: Մեկ տարուց կկարողանա սովորականի պես միզել:
- Լավ, գնա՛նք մի կտոր հաց ուտենք: 
- Չեմ կարող: 
- Գոնե մի բան խմի՛ր: Կոկորդս չորացել է:
- Լա՛վ, լռի՛ր: Որտե՞ղ են ծխախոտները:
- Սեղանի դատարկում: Դու վատ չէիր անի, եթե թարգեիր ծխելը…
#
- Սերենկովա, Սերենկովա... Հո՛վ, հիշու՞մ ես նրան: 
- Սպասիիիր… Ծանոթ անուն է, կարծես… 13 թվին ենք վիրահատել... Սերենկո՜վա: 
- Ճի՛շտ այդպես: Միզապարկի քաղցկեղ՝ արգանդի մարմնում սերտաճմամբ, սակայն մետաստազներ չկային: Առաջնային էկզենտերացիա, լիմֆադենէկտոմիա երիկամային անոթներից մինչև սրբոսկր, նեովագինոպլաստիկա, նեոցիստոպլաստիկա:
- Հիշու՞մ ես, վիրահատում էինք 13 ժամ: 
- Այո, այո... Աստված ջան, խնդրում եմ, եթե գոյություն ունես, ապա այնպես արա, որ նրա մոտ ամեն ինչ կարգին լինի:
#
- Չէ, ի՞նչ եք ասում, ես եմ, ուղղակի 30կգ նիհարել եմ: 
- Հիանալի տեսք ունեք: 
- Շնորհակալ եմ: Ինչպե՞ս եք: 
- Դե... Գիտե՞ք, ցանկանում ենք երեխա որդեգրել…
#
- Հաղթեցի՛ր, Դիլանյա՛ն:
- Հաղթեցի՛նք, Հո՛վ: Դու, ես, այդ ժամանակվա ողջ բրիգադը...
- Ժամանակը թռչում է:
- Ցավոք, ոչինչ չենք կարող անել: 
- Որքան ժամանակ է՝ ցանկանում եմ հարցնել: Ասա՛ ինձ, ի՞նչն է քեզ պահում այստեղ:
- Չէ: Ինձ արդեն ոչինչ չի պահում: 
- Այդ դեպքում, ինչու՞ չենք գնում այստեղից:
- Իներցիա: Քիչ մնաց, համբերի՛ր: 
- Ինքդ քեզ խաբում ես: Խաբում ես նաև ինձ: 
- Դեռևս չեմ որոշել: 
- Ճիշտ չես ասում: Արդեն ամեն ինչ էլ որոշել ես: 
- Դու՞ ինչ կասես: 
- Իսկ ինձ արդեն վաղումց ոչինչ չի պահում այստեղ: 
- Տու՞ն ես գնում: 
- Տուն…