+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Շագանակագեղձի բիոպսիա

Օնկոլոգիական հիվանդությունների ճնշող մեծամասնության դեպքում ախտորոշումն անիմաստ է առանց բիոպսիայի: Մտածե՛ք ինքներդ. շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլում հիվանդության միակ ախտանիշն է PSA (ՊՍՀ)-ի բարձրացումը: PSA (ՊՍՀ)-ի բարձրացման պատճառ կարող է հանդիսանալ ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղը, այլև պրոստատիտը կամ շագանակագեղձի ադենոման: Ահա բժշկի ձեռքին են PSA (ՊՍՀ)-ի անալիզի արդյունքները: Կասկածներ կան, որ հիվանդը տառապում է քաղցկեղով: Ի՞նչ պետք է անի նա: Գոյություն ունի միայն մեկ հետազոտություն, որը թույլ է տալիս տալ ճշգրիտ ախտորոշում՝ շագանակագեղձի բիոպսիա, երբ մանրադիտակային հետազոտության՝ հիստոլոգիայի են ենթարկվում շագանակագեղձից վերցված հյուսվածքի փոքր հատվածներ: Ներկայումս վերոհիշյալ մեթոդը հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման միակ հավաստի մեթոդը:

Շագանակագեղձի քաղցկեղի բիոպսիա առանց ցավի

image/svg+xml

«Շագանակագեղձի բիոպսիա» արտահայտությունն իրենով արդեն իսկ ենթադրում է սարսափելի ինչ-որ բան: Բոլորին հայտնի է, որ վերոհիշյալ հետազոտությունը գրեթե միշտ կապ ունի օնկոլոգիայի հետ: Ավելին, բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են այդ հետազոտությունը, պնդում են, որ այլևս երբեք դա չեն անի առանց ցավազրկման:
Որտեղի՞ց են այդ բոլոր գաղափարները:
Առաջին հերթին, հիվանդանոցների մեծ մասում մինչ այժմ կիրառվում են այնպիսի հին մեթոդներ, որոնք արդեն իսկ իրենցով ցավոտ են:
Երկրորդ հերթին, հաճախ հիվանդանոցներն ուղղակի անտեսում են ցավազրկումը: Սակայն չէ՞ որ ընդամենը 5մգ տեղային անզգայացումը թույլ կտար անցկացնել շագանակագեղձի քաղցկեղի բիոպսիան առանց հիվանդին որևէ անհարմարություն պատճառելու: Հիվանդը կանգնում է ընտրության առջև. վախ շագանակագեղձի քաղցկեղի՞ց, թե վախ պրոցեդուրայի պատճառած ցավից:

Շագանակագեղձի բիոպսիան շագանակագեղձի քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման միակ մեթոդն է: Պրոցեդուրան անհրաժեշտ է իրականացնել PSA (ՊՍՀ)-ի բարձրացման և շագանակագեղձի հատվածում շոշափվող պինդ հատվածի առկայության դեպքում: Իսկ դրա նպատակն է՝ հիստոլոգիական անալիզի ենթարկելու համար ընտրել հյուսվածք և կայացնել ճշգրիտ ախտորոշում:

Մեկնաբանություն պրակտիկայից. ինչպե՞ս է անցկացվում շագանակագեղձի բիոպսիան

— Բայց չէ՞ որ PSA (ՊՍՀ)-ի բարձրացումն աննշան է, Հովհաննես Էդուարդովիչ: Ընդամենը մեկ միավորով: Իսկ Դուք, միանգամից՝ շագանակագեղձի բիոպսիա: Իսկ միգուցե սպասե՞նք, լա՞վ: - ասում է հիվանդը. նրա ձայնի մեջ վրդովմունք էր զգացվում:
— Վիկտո՛ր Պետրովիչ, երբ Ձեզ մոտ PSA (ՊՍՀ)-ն բարձրացած լինի զգալի չափով, վերոհիշյալ հետազոտության իմաստը կլինի, ընդամենը, անվիրահատելի շագանակագեղձի քաղցկեղի հաստատումը... և այն փաստը, որ թե Դուք, թե ես ծայրահեղ սխալվել ենք: Դուք՝ չհամաձայնելով անցնել 10 րոպեանոց պրոցեդուրա, անտեսելով «PSA (ՊՍՀ)-ի՝ ընդամենը մեկ նիշով բարձրացումը», իսկ ես՝ չբացատրելով Ձեզ հենց այդ բարձրացման վտանգի լրջությունը և չհամոզելով Ձեզ, որ հետազոտությունը շատ անհրաժեշտ է, - պատասխանում եմ ես:
— Չէ, չեմ հասկանում, այլ միջոցներ չկա՞ն: ՄՌՏ, ՀՏ… Ես մանկուց վախենում եմ ցանկացած տեսակի ասեղից, - հիվանդս քաշվում է և կարմրում:
— Նայե՛ք, Վիկտո՛ր Պետրովիչ: PSA (ՊՍՀ)-ի բարձրացման, ազատ և ընդհանուր PSA (ՊՍՀ)-ի հարաբերակցության խախտման, շագանակագեղձի վրա շոշափվող պինդ հատվածի առկայության դեպքում շագանակագեղձի բիոպսիան պարտադիր է: Ձեզ մոտ առկա են բոլոր երեք գործոնները, չնայած դրանցից նույնիսկ մեկի առկայությունը բացարձակ հիմք է հանդիսանում հետազոտության նշանակման համար: Անհրաժեշտ է իմանալ և գիտակցել, որ այդ, ասպես կոչված, «ընդամենը մեկ միավորի խախտումը» կարող է պայմանավորված լինել շատ փոքրիկ ուռուցքով, որը գտնվում է դեռևս միայն շագանակագեղձի սահմաններում: Մի շատ, շատ փոքրիկ գոյացություն: Երբեմն այդ հատվածը չի գերազանցում շագանակագեղձի ընդհանուր ծավալի՝ անգամ մեկ տոկոսը:
— Հասկացե՛ք, Հովհաննե՛ս Էդուարդովիչ, ես ուղղակի վախենում եմ: Այ, եղբորս, օրինակ, արել են այդ հետազոտությունը: Նա պատմել է աղիքային սարսափելի ցավերի մասին: Եվ ի՞նչն է հատկանշական՝ ոչ մի ուռուցք էլ չհայտնաբերեցին: Միայն երեք ամիս անց, երբ նորից հետազոտեցին… - Վիկտոր Պետրովիչը խոժոռվում է. հիշողություններն ակնհայտորեն նրան ցավ են պատճառում: - Այս երեք ամիսները, հավանաբար, արել էին իրենց սև գործը… PSA (ՊՍՀ)-ն բարձրացավ մինչև 90, ասացին, որ եղբայրս վիրահատության ենթակա չէ… Սարսափելի է:
— Մեկ վայրկյան: Ե՞րբ և Ի՞նչ մեթոդով են Ձեր եղբորը բիոպսիա արել, - ես ոչինչ չեմ հասկանում:
— Մոտ ինը-տասը տարի առաջ: Հիշում եմ, պատմում էր՝ վիրաբույժը նախ մատն էր մտցրել աղիքի մեջ, այնուհետև՝ ասեղը: Նախ՝ ծակոց աջից, հետո՝ ձախից, - խոժոռվելով պատմում է հիվանդը:
— Դա շատ հին մեթոդ է, որը ներկայումս չի կիրառվում, Վիկտո՛ր Պետրովիչ, - ասում եմ ես, վերցնում թուղթ և սկսում նրա համար նկարել շագանակագեղձի և շագանակագեղձի՝ ուլտրաձայնային հսկողությամբ իրականացվող բիոպսիայի սխեման: - Նայե՛ք. Ուղիղ աղիք է ներմուծվում ուլտրազայնային տվիչ: Մեր առջև հայտնվում է շագանակագեղձի պատկերը՝ երկու պրոյեկցիայով. մեր տվիչը երկպլան է, այսինքն՝ կարողանում ենք ճշգրիտ կերպով թափանցել շագանակագեղձի անհրաժեշտ հատվածներ և վերցնել 10-12 բիոպտատ, ինչը գործնականում միշտ բացառում է կրկնակի բիոպսիայի անհրաժեշտությունը: Ասեղն անցնում է տվիչի անցքով՝ ճանապարհին չվնասելով ուղիղ աղին:
— Փաստորեն, ամեն դեպքում, գործ ունենք ասեղի հետ, այո? — հարցնում է Վիկտոր Պետրովիրը՝ ասես դատապարտյալ:
— Հըմ... Դրա անունը, իրականում, ասեղ է, սակայն այն զգալիորեն տարբերվում է սովորական ասեղից, որը դանդաղ մտնում է կտորի մեջ՝ պատռելով այն: Իսկ մենք օգտագործում ենք բիոպսիայի համար նախատեսված գերարագ «ատրճանակ», հետևաբար Դուք չեք զգա ասեղի դանդաղ ներթափանցումը. ընդամենը կլսեք կրակոցի թեթև ձայնը: Ամենից տհաճ պահը պրոցեդուրայից հետո հակաբակտերիալ քսուքով տամպոնի տեղադրումն է ուղիղ աղիի մեջ, չնայած, դա ևս չեք զգա, քանի որ դեռևս նախքան պրոցեդուրան ցավազրկող գել է լցվում ուղիղ աղիի մեջ:
— Լավ, — Վիկտոր Պետրովիչը, որոշակի դժկամությամբ, համաձայնում է իմ փաստարկներին, — անու՛մ ենք: Ե՞րբ:
— Ասացե՛ք ինձ, Դուք այս պահին որևէ դեղ ընդունու՞մ եք, — տալիս եմ ամենակարևոր հարցերից մեկը, — Ասպիրին, վարֆարին, կարդիո-մագնիլ… 
— Ո՛չ, ոչինչ չեմ ընդունում: Բացարձակապես ոչ մի հաբ: 
— Այդ դեպքում կարելի է սկսել հենց վաղը չէ մյուս օրը:
— Լավ: Ես ի՞նչ պետք է անեմ: 
— Դուք պետք է մի փոքր նախապատրաստվեք: Շագանակագեղձի բիոպսիային նախորդ օրը՝ երեկոյան, մաքրող հոգնա արեք: Առավոտյան աշխատեք ոչինչ չուտել, կարող եք միայն խմել: Կարելի է պտղահյութ, քաղցր թեյ: Հակաբորբոքային սկսեք խմել մանիպուլյացիայի նախորդ օրը՝ երեկոյան:
— Իսկ ինչպիսի՞ք են կողմնակի ազդեցությունները:
— Հնարավոր է՝ մեզի մեջ աննշան քանակությամբ արյուն երևա: Մանիպուլյացիայից հետո Դուք մոտ երկու ժամ գտնվելու եք ստացիոնարում՝ հսկողության տակ, որպեսզի մենք կարողանանք հսկողության տակ պահել ուղիղ աղիում դրված տամպոնի վրա առկա արյան քանակը:

Շագանակագեղձի բիոպսիայի նախապատրաստական աշխատանքները

Շագանակագեղձի բիոպսիայի նախապատրաստական աշխատանքները ներառում են.

  • Պրոցեդուրայից մի քանի օր առաջ դադարեցնել արյունը նոսրացնող դեղամիջոցների ընդունումը (ասպիրին. Կարդիո-մագնիլ, վարֆարին և այլն):
  • Պրոցեդուրայից 12-24 ժամ առաջ խմել հակամանրէային դեղամիջոց: Նշանակվում է բժշկի կողմից:
  • Մանիպուլյացիայից 12 ժամ առաջ անել մաքրող հոգնա:
  • Պրոցեդուրան իրականացվում է քաղցած վիճակում:
Աշխատանքային մի պատմություն. շագանակագեղձի բիոպսիայից հետո

Պրոցեդուրայից 2 ժամ անց.
-Ե՞վ, Վիկտոր Պետրովի՛չ, ինչպե՞ս եք: 
- Ամեն բան այնքան էլ սարսափելի չէ, որքան նկարագրում են, - հիվանդը ժպտում է, - Ես ինքս ինձ սարսափելի բաներ էի պատկերացնում. սակայն պարզվեց, որ միայն ավելորդ անգամ նյարդերս քայքայեցի: Ե՞րբ կկարողանամ տուն վերադառնալ:
- Երբ միզեք: 
- Իսկ ես արդեն միզել եմ: Այդ առումով՝ որևէ խնդիր չառաջացավ:
- Դե, այդ դեպքում, վստահ կարող եք տուն վերադառնալ: Ինձ հետ կապի մեջ եղե՛ք, ուշադրություն դարձրեք ջերմությանը, միզելու խախտումներին և ուղիղ աղիից եկող արյանը: Այդ ամենի հավանականությունը ծայրահեղ ցածր է՝ 0,2%-ից ցածր:
- Շատ լավ, Հովհաննես Էդուարդովիչ: Ե՞րբ զանգահարեմ:
- Կխոսենք մի քանի օր անց երբ պատրաստ լինեն հիստոլոգիայի արդյունքները: Եթե որևէ բան անհանգստություն պատճառի, անպայման զանգահարե՛ք:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է շագանակագեղձի բիոպսիա Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը և կանցկացնենք պրոցեդուրան ժամանման իսկ օրը: Երեկոյան Դուք արդեն կկարողանաք վերադառնալ տուն:

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.