+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Կոնքային քրոնիկ ցավի սինդրոմ

Յուրահատկություն. գիշերային և ցերեկային սարսափ: Կամ կոնքի շրջանում ցավի մշտական զգացում, կամ մշտական հաճախամիզություն յուրաքանչյուր 5-10 րոպեն կամ ավելին՝ միզելու նվազագույն ցանկությունը վերածվում է անմիզապահության: Կոնքային քրոնիկ ցավի սինդրոմը սարսափ է ինչպես հիվանդի, այնպես էլ բժշկի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տերմինը ներառում է բազմաթիվ սինդրոմներ՝ ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ով կարող է դա բուժել՝ ուրոլո՞գը, գինեկոլո՞գը, նյարդաբա՞նը, պրոկտոլո՞գը, գուցե, ընդհանրապես՝ օրթոպե՞դը:

Կոնքային քրոնիկ ցավի բուժումը

image/svg+xml

Հաճախ կոնքային քրոնիկ ցավի բուժումը ենթադրում է երկարատև, քրտնաջան գործընթաց, հիվանդի և բժիշկների թիմի համատեղ ծանր աշխատանք: Հաճախ ծայրահեղ կարևոր է չհանձնվել, չհուսահատվել: Այո՛, մեր օրերում գոյություն չունի կախարդական այնպիսի հաբ, որը մեր բոլոր հիվանդներին կբուժեր կոնքային քրոնիկ ցավից: Սակայն մենք ունենք ախտորոշման հզոր հնարավորություններ, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում հստակ հասկանալ՝ ի՛նչն է կոնկրետ ցավում: Արդյո՞ք այդ ցավը պայմանավորված է ինտերստիցիալ ցիստիտով, միկրոցիստիտով կամ, ընդհանրապես, պուդենդալ նևրալգիայով: Բուժման ճիշտ ուղի հնարավոր է ընտրել միմիայն այդ փաստը պարզելուց հետո:

«Դուք կօգնե՞ք ինձ: Թերևս՝ ոչ: Ուղղակի տեղեկանք տվեք, որ ես անբուժելի հիվանդ եմ», «Ես հաշվել եմ բժիշկների թիվը և ծախսված գումարները: Պարզվում է՝ ես շատ հարուստ կին եմ: Զուգարանը Ձեր աշխատասենյակից հեռու չէ, այնպես չէ՞», «Ես 35 տարեկան եմ և արդեն հաշմանդամ եմ: Իսկ կարո՞ղ եք ինձ այնպիսի ցավազրկողների անուններ ասել, որոնք ես դեռևս չեմ փորձել», «Քանի անգամ եմ միզու՞մ: Եկե՛ք հաշվենք: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Ստացվում է՝ օրական 50 անգամ: Գիշե՞րը: Ինձ անջատում եմ հաբերով, «պամպերս» հագնում և քնում»...

Սրանք ուղղակի հատվածներ են հիվանդների հետ ունեցած զրույցներից: Բացարձակ մեծամասնությունն ինձ մոտ են եկել «Կոնքային քրոնիկ ցավ» ախտորոշմամբ: Այդ ամենին ես կարող եմ վստահաբար ավելացնել ևս մեկ բառակապակցություն՝ «Ծանր դեպրեսիվ վիճակ»: Իմ՝ ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձի ընթացքում ես չեմ հանդիպել կոնքային քրոնիկ ցավով տառապող որևէ հիվանդի, որը չտառապի դեպրեսիայով: Այդ ցավից խոսելիս նրանց կեսից ավելին լալիս են: Գրեթե բոլորը նստած են ցավազրկողների, հակադեպրեսանտների վրա և երազում են գեթ մեկ գիշեր հանգիստ քնելու մասին...

«Ես կգերադասեի բուժել կոնքային խանգարումներով տառապող 100 տղամարդու, քան կոնքային քրոնիկ ցավով տառապող մեկ կնոջ»
Հատված կոնքային քրոնիկ ցավի սինդրոմի վերաբերյալ դասախոսությունից

Կոնքային քրոնիկ ցավ. ի՞նչ է դա

Ինչու՞ է այդպես: Ինչո՞վ է կոնքային քրոնիկ ցավի սինդրոմն այնքան տարբերվում այլ, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդություններից, որ նույնիսկ փորձառու մասնագետները դժկամությամբ են զբաղվում դրա բուժմամբ: Պատասխանը թաքնված է հենց հիվանդության անվանման մեջ. «Կոնքային քրոնիկ ցավի սինդրոմ»: Սա ոչ թե հիվանդության հստակ ախտորոշում է, այլ ընդամենը սինդրոմ: Առաջացման պատճառները բազմաթիվ են կամ, ուշադրությու՛ն, անհասկանալի: Հաճախ նույնիսկ ամենամանրակրկիտ հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն բան գտնվում է բացարձակապես նորմայի մեջ, իսկ հիվանդի մոտ ցավի պատճառով արդեն կորել է նույնիսկ ապրելու ցանկությունը: Ցանկացած մասնագետ, լինի դա ուրոլոգ, գինեկոլոգ, թե պրոկտոլոգ, մանրակրկիտ հետազոտություններից հետո ստիպված է լինում բժշկական քարտում կատարել հետևյալ գրառումը. «…որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել»:

Արդյունք. ցավ կա, սակայն չկա ադեկվատ որևէ բուժում: Ցավը տևում է ամիսներ, տարիներ, քայքայում է ներընտանեկան հարաբերությունները, հիվանդին ստիպում ապրել մշտական տագնապի և դեպրեսիայի պայմաններում, իսկ հիվանդության պատմությունն աճում ու աճում է՝ հասնելով աներևակայելի չափերի...

Ինչու՞ ենք համարում, որ ի վիճակի ենք օգնել հիվանդին այդպիսի, թվում է թե, անհույս դեպքերում: Այդ ցավի բուժման նպատակով մեր կողմից ձևավորված թիմը ներառում է տվյալ գծով նեղ մասնագիտացված կրթություն ունեցող մի շարք մասնագետների՝ ուրոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ, նյարդաբան, հոգեբան և ցավի ինտերվենցիոն թերապիայի մասնագետ: Թիմային նման մոտեցման արդյունավետությունը պայմանավորված է կոնքային ցավի բուժման զարգացման մեխանիզմների և հնարավորությունների իմացությամբ:

Բժշկության մեջ գոյություն ունեն ախտորոշումներ, որոնք կարելի է կայացնել՝ միայն բացառելով բոլոր մյուսները: Օրինակ՝ ինտերստիցիալ ցիստիտ

Ինտերստիցիալ ցիստիտ. անհասկանալի է՝ ի՞նչ, ինչու՞ և որտեղի՞ց

Շատ բան կարելի է պատմել ինտերստիցիալ ցիստիտի մասին: Կարելի է մեջբերել սահմանումներ եվրոպական աշխատություններից և թվարկել այն հիվանդությունները, որոնցից պետք է կարողանալ տարբերել ինտերստիցիալ ցիստիտը: Սակայն այդ ամենից կարելի է առանձնացնել երեք ցավալի փաստ. ինտերստիցիալ ցիստիտն ախտորոշվում է շատ ավելի հաճախ, քան այն երբևէ պատահում է, մինչ օրս մշակված չէ ինտերստիցիալ ցիստիտի 100%-անոց արդյունավետությամբ հավաստի բուժում, գոյություն չունեն ինտերստիցիալ ցիստիտ հարուցող միկրոբներ:
Ինչպե՞ս պետք է վարվի բժիշկը նման դեպքում: Ավելին՝ ինչպե՞ս պետք է վարվի հիվանդը նման դեպքում: Ի տարբերություն եվրոպական երկրների և ԱՄՆ-ի՝ Ռուսաստանում «ինտերստիցիալ ցիստիտ» ախտորոշումը կայացվում է ոչ թե միայն առանց միզապարկի բիոպսիա, այլև ընդհանրապես առանց ցիստոսկոպիա իրականացնելու: Կոպիտ սխալ: Այստեղից ծագում են ներարկման համար նախատեսված ամենաժամանակակից դեղամիջոցների բազմաթիվ նշանակումներ, որոնք, չնայած բարձր գնին և գերժամանակակից որակին, կարող են օգտակար լինել հիվանդներից առավելագույնը 20%-ի համար: Այստեղից՝ մեծաքանակ անտիբիոտիկների նշանակում՝ չնայած այն փաստին, որ ապացուցված է, որ ինտերստիցիալ ցիստիտի դեպքում անտիբիոտիկներ կարելի է նշանակել ընդամենը ՄԵԿ ԱՆԳԱՄ, իսկ զրոյական արդյունքի դեպքում՝ հրաժարվել դրանցից:
Ցավը նրանում է, որ հիմնական հիվանդությունը, այսինքն՝ ցավի բուն պատճառը, շարունակում է չբացահայտված մնալ և, հետևաբար, զարգանալ: Դա կարող է լինել պուդենդալ նևրալգիա, սովորական ռադիկուլոպատիա, միջողնաշարային սկավառակի ճողվածք, արտարգանդային էնդոմետրիոզ...
Այսինքն, ճշտելով պատճառը, մենք դադարում ենք օգտագործել “սինդրոմ” հասկացությունը, որի բուժման մասին պատկերացում չունենք: Եվ նույնիսկ եթե գործ ունենք իրական ինտերստիցիալ ցիստիտի հետ, մենք միևնույն է դա ապացուցում ենք ցիստոսկոպիայի և միզապարկի բիոպսիայի միջոցով: Այդ ժամանակ մենք մեր տրամադրության տակ կունենանք բազմաթիվ մեթոդներ, որոնք ամենայն հավանականությամբ կփրկեն կնոջը կոնքային այդ տխրահռչակ քրոնիկ ցավից:

"Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես"
Ինտերստիցիալ ցիստիտի բուժումը

Ինչպիսի՞ք են խնդիրները, որոնք պետք է լուծի բժիշկը, որը հանդիպել է «ինտերստիցիալ ցիստիտ» ախտորոշմանը: Խնդիր թիվ մեկ. կասկածի տակ դնել այդ ախտորոշումը: Ցիստոսկոպիայի և բիոպսիայի միջոցով համոզվել, որ գործ ունենք վստահաբար հենց այդ, այլ ոչ մեկ ուրիշ ախտորոշման հետ: Չկա՞ արդյոք բակտերիալ կամ սնկային ախտահարում: Չկա՞ արդյոք նյարդաբանական կամ գինեկոլոգիական որևէ պաթոլոգիա: Խնդիր թիվ երկու. ազատել հիվանդին զուգարան գնալու հրամայական ցանկություններից ու ցավից և իրականացնել միզապարկի կնճռոտման պրոֆիլակտիկա: Տվյալ հիվանդի համար բուժման արդյունավետ մեթոդների ընտրությունը բժիշկների գրագետ թիմի խնդիրն է:

Երբե՛ք մի հանձնվեք:

Միկրոցիստիս և միզապարկի վերականգնում

Միկրոցիստիտը դժբախտություն է՝ աղետ: Միզապարկի կնճռոտումն ինտերստիցիալ և ճառագայթային ցիստիտների վերջին ստադիան է: Ծայրահեղ բարդ է պատկերացնել անգամ, թե ինչպես են այդ կանայք ապրում: Եթե միզապարկի ծավալի նորման 300մլ է, ապա միզապարկը կնճռոտվելու դեպքում իր մեջ կարողանում է տեղավորել ընդամենը 50մլ մեզ: Արդյունքում՝ կինը սկսում է մշտապես միզել. այն ամենն ինչ արտադրվում է երիկամների կողմից, անմիջապես դուրս է գալիս օրգանիզմից: Միզապարկի կնճռոտում ունեցող բազմաթիվ կանայք ապրում են մշտական՝ ցմահ տեղադրված կատետերով: Այն, ինչ բժշկության մեջ անվանվում է «ապահասարակայնացում», գործնականում նշանակում է գրեթե ցանկացած կենդանի շփման բացակայություն, սպորտով որևէ կերպ զբաղվելու, թատրոն կամ երեխայի հետ կենդանաբանական այգի հաճախելու անհնարինություն:

Աշխատանքային սովորական մի պատմություն

- Հովհաննես Էդուարդովիչ, Ձեզ մոտ կոնսուլտացիայի է ցանկանում գրանցվել մի կին, որը նախազգուշացնում է, որ վրայից վատ հոտ է գալիս և նաև՝ որ յուրաքանչյուր ժամը մեկ անգամ պետք է փոխի միջադիրը:
- Միզապարկի կնճռոտու՞մ:
- Այո:
- Գրանցե՛ք…
…- Ես տառապում եմ միզապարկի կնճռոտմամբ: Ես այլևս չեմ կարող այսպես: Եվ չեմ էլ ցանկանում:
Տանջված, դեղնավում դեմք: Աչքերը հուսալքություն են արտահայտում, իսկ ինձ մոտ գրանցվել էր ուղղակի հանուն ինչ-որ բան արած լինելու: Ընդամենը 39 տարեկան էր:
Ուսումնասիրում եմ փաստաթղթերը: Իսկապես, անց են կացվել բոլոր հնարավոր հետազոտությունները: Բազմաթիվ անգամներ իրականացվել են միզապարկի մեջ ամենատարբեր դեղամիջոցների ներարկումներ, հիդրոդիլյատացիա՝ «միզապարկի լայնացում ջրով»: Այդ ամենն ապարդյուն է եղել:
- Վիրահատություն: 
- Վիրահատությու՞ն: Ի՞նչ վիրահատություն, - հանկարծակիի գալով՝ զարմանում է հիվանդը: - Իսկ ի՞նչն եք, ներեցեք, վիրահատելու՝ միզապարկ չկա:
- Միզապարկը կարելի է նորից ստեղծել: Աղիի առանձին հատվածից:
Հիվանդի համար այդ անհասկանալի վիճակը հասավ գագաթնակետին:
- Այսինքն, մեզը լցվելու է աղիների մե՞ջ: Եվ այնտեղից, ներեցեք արտահայտությանս համար, կղանքի փոխարեն մե՞զ է դուրս գալու:

Իսկապես բարդ է դա պատկերացնել: Երբ իրականում միզապարկ չկա, անհրաժեշտ է ստեղծել մեզի համար նախատեսված ռեզերվուար: Նման դեպքերում մենք վերցնում ենք զստաղիքից մի հատված և պատրաստում դրանից գունդ հիշեցնող մի բան: Դրան ենք կարում միզածորանները, իսկ գնդի ստորին մասը միացնում ենք միզուկին: Ընդ որում, մենք վերականգնում ենք աղիքի ամբողջականությունը, այսինքն մեզը և աղիքային պարունակությունը շարունակում ե միմյանցից առանձնացված մնալ: Ներկայումս այդ վիրահատությունն իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով՝ առանց մեծ կտրվածքի: Աղիքից ստեղծված միզապարկի թերությունն է դրա՝ ամբողջությամբ կրճատվելու անընդունակությունը: Որպեսզի մեզն ամբողջությամբ դուրս գա, վիրահատությունից հետո հիվանդները ստիպված են լինում մարզել որովայնի մկանները: Սակայն դա գործնականում չի խաթարում կյանքի որակը, մինչդեռ խոնավության մշտական զգացումը նրանց համար իրական սարսափ է դառնում: Եթե ինտերստիցիալ ցիստիտը կամ միզապարկի չափերի կրճատումը թունավորում է Ձեր կյանքը, գրանցե՛ք ինձ մոտ ընդունելության: Մեր թիմի բազմաբնույթ մասնագետների միջդիսցիպլինար մոտեցումը հնարավորություն կտան կայացնելու ճշգրիտ ախտորոշում և բուժումն անցկացնել առավելագույն արդյունավետությամբ:
Վիրահատությունից կես տարի անց

Վիրահատությունից կես տարի անց: Աշխատասենյակ է մտնում երիտասարդ մի կին: Ուրախ դեմքով, խորամանկ ժպիտով:
- Դե, ճանաչեցի՞ք, բժ՛իշկ:
Անկեղծ լինելու համար ասեմ, որ ճանաչեցի միմիայն այն պատճառով, որ սպասում էի նրան. նախապես գրանցվել էր:
- Բարև Ձեզ, ներս եկեք: Ինչպե՞ս եք: Միզելու առումով ամեն բան կարգի՞ն է:
- Դե, իհարկե, ստիպված եմ լինում լարել որովայնս: Սակայն դա անհամեմատելի է մշտապես խոնավ շալվարների հետ, - ծիծաղում է հիվանդը, - Ես ամուսնանու՜մ եմ: Կգա՞ք հարսանիքիս:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է կոնքային քրոնիկ ցավի ախտորոշում և բուժում Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և ախտորոշում կկայացնենք հնարավորինս սեղմ ժամկետներում:
 

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.