+7(499)344-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.
+7(499)344-03-03

Միզուկի ստրիկտուրա տղամարդկանց մոտ

Յուրահատկություն. ծանր, տանջալի իրավիճակ, որն արմատապես դեպի վատն է փոխում տղամարդու կյանքը: Նեղացման նույնիսկ թույլ աստիճանի դեպքում դա ենթադրում է բարդացած միզում և «թաց դիսկոմֆորտ»՝ մեզի կաթիլների անվերահսկելի արտազատման արդյունքում: Ի՞նչ կարելի է ասել հիվանդության ծանր աստիճանի մասին, երբ բնական միզումն ուղղակի անհնարին է, և ստիպված են լինում տեղադրել ցիստոստոմա՝ խողովակ միզապարկում և ապրել պարկով, որտեղ լցվում է մեզը: «Կյանքի վատ որակ» չոր արտահայտությունը դժվար թե կարողանար արտահայտել այն դիսկոմֆորտը, որ զգում են հիվանդները:

Միզուկի ստրիկտուրայի վիրահատություններ

image/svg+xml
  • Միզուկի ստրիկտուրայի վիրահատությունների ժամանակակից մեթոդներն ամբողջությամբ վերականգնում են միզուկի անցքը և հնարավոր դարձնում բնական ճանապարհով միզումը:
  • Գոյություն ունեն միզուկի նեղացման վիրահատությունների տարբեր ռեկոնստրուկտիվ-պլաստիկ մեթոդներ. մեթոդի ընտրությունը կախված է ստրիկտուրայի երկարությունից և դրա առաջացման պատճառից:
  • Համաձայն ժամանակակից պատկերացումների՝չի կարելի կիրառել միզուկի միզուկի բուժավորում: Ապացուցված է, որ այն միշտ հանգեցնում է ռեցիդիվների և հիվանդի վիճակի վատթարացման:

«Բժի՛շկ, չեմ կարողանում նորմալ միզել», «Մեզը ցայտացրիվ է լինում, ստիպված եմ լինում ուժ գործադրել», «Ամեն անգամ վախենում եմ, որ շատ շուտով բացարձակապես չեմ կարողանա միզել», «Մեզի շիթը թույլ է, նաև՝ ամեն անգամ զուգարան գնալ միզելու համար՝ մի իրական տանջանք է. սկզբում, ընթացքում ցավում է, հանգստանում եմ միայն միզելուց հետո»: Այս բոլորը հիվանդների տիպային գանգատներ են, որոնք ինձ մոտ են եկել «Միզուկի ստրիկտուրա» ախտորոշմամբ: Ավելին, ինձ այցելող հիվանդների կեսը մարդիկ են, ում արդեն ցիստոստոմա՝ «որովայնում խողովակ» է տեղադրված, որի միջով դուրս է գալիս մեզը: Դա արդեն պարզապես միզուկի նեղացում չէ, այլ միզուկի անցքի լրիվ փակում: Նրանք չեն կարողանում ինքնուրույն միզել:

Ցավոք, այդ հիվանդներից շատերին առաջարկվում են միզուկի նեղացման բուժման հնացած մեթոդներ. բուժավորում կամ էնդոսկոպիկ կտրվածք, այսինքն՝ ներքին օպտիկական ուրետրոտոմիա: Եվ եթե վերջինս կարող է ապրելու հնարավորություն տալ միայն սահմանափակ քանակությամբ դեպքերում, ապա միզուկի ստրիկտուրայի բուժավորումը միշտ միայն վատթարացնում է հիվանդի վիճակը՝ հաճախ պարզ ստրիկտուրան բարդի վերածելով, ինչը երբեմն պահանջում է վիրահատական բուժում՝ մի քանի փուլով:

«Մարդը պետք է միզելուց հաճույք ստանա»
Պրոֆեսոր Գաբոր

Միզուկի նեղացում. պատճառներ, ախտանիշեր և հետևանքներ

Գոյություն ունի միզուկի ստրիկտուրայի առաջացման երեք պատճառ. տրավմա, բորբոքում, բժշկական մանիպուլյացիաներ: Բոլոր այս երեք պատճառները հանգեցնում են սպիացման: Սպին աստիճանաբար փակում է միզուկի անցքը: Թվում է՝ այդքանով պատմությունն ավարտվում է: Սակայն այստեղ առաջանում է երեք կոպիտ պաթոլոգիա: Առաջին հերթին՝ կտրուկ վատթարանում է կյանքի որակը: Երկրորդ հերթին՝ ցանկացած ելքի դեպքում տուժում է միզապարկը. եթե դրվում է ցիստոստոմա, ապա միզապարկը դադարում է աշխատել, և արդյունքում ունենում ենք այնպիսի ծանր իրավիճակ, ինչպիսին է միկրոցիստիտը: Եթե ինքնուրույն միզումն «ընդամենը» բարդացած է, ապա առաջանում են միզապարկի դիվերտիկուլներ: Միզապարկի և երիկամների քրոնիկ ինֆեկցիան հանգեցնում է ցավալի և միանգամայն կանխատեսելի հետևանքների: Երրորդ հերթին՝ հիվանդը հաճախ միայնակ է մնում իր հիվանդության հետ. բնակության վայրի պոլիկլինիկայում կամ շտապ օգնության կանչով նրա որովայնում տեղադրել են ցիստոստոմա, այնուհետև՝ ապրի՛ր՝ ինչպես կարող ես: Ուղղակի այն պատճառով, որ ռեկոնստրուկտիվ ուրոլոգիայով զբաղվում է ընդամենը ուրոլոգների 4%-ը: Ամեն ինչ շատ պարզ է՝ միզուկային վիրաբուժությամբ զբաղվող մասնագետների քանակը ծայրահեղ փոքր է:

Միզուկի ստրիկտուրաներով պետք է զբաղվի բացառապես ուրոլոգիական ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրահատությունների փորձ ունեցող մասնագետ:

Սովորական մի պատմություն վնսավացքից հետո առաջացած միզուկի ստրիկտուրայի մասին

Իմ առջև նստած է 27-ամյա մի երիտասարդ: Նստած է անհանգիստ, ակամա անընդհատ ձեռք է տալիս փորին:
- Որքա՞ն ժամանակ է, ինչ դժվարությամբ եք միզում: – Հարցնում եմ՝ հասկանալով, որ արդեն վաղուց է, ինչ ինքնուրույն չի միզել, և որ նրան որովայնի խողովակն է խանգարում:
- Վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելուցս մեկ ամիս անց, - մռայլ պատասխանում է երիտասարդը, - ես արդեն պատրաստվում էի աշխատանքի դուրս գալ. չէ՞ որ վթարից հետո երեք ամիս հիվանդանոցում էի: Իսկ առավոտյան արդեն չկարողացա միզել… Շտապ օգնություն կանչեցի, հիվանդանոց գնացինք, այնտեղ հայտնաբերեցին միզուկի հետվիրահատական ստրիկտուրա և իմ մեջ մտցրեցին այս խողովակը: Մշտապես անհանգստացնում է, ինձ չի հաջողվում սրանով աշխատել: Էլ չասեմ այն մասին, որ այն մշտապես խցանվում է:
- Ի՞նչ հաճախականությամբ եք փոխում խողովակը: 
- Եթե նույնիսկ այն փոխեմ ամեն օր, միևնույն է ավելի լավ չեմ զգա: Սարսափելի տհաճ է: Սեքսի մասին խոսք անգամ լինել չի կարող… Սրանով կարելի՞ է ընդհանրապես որևէ բան անել, թե՞ դատապարտված եմ խողովակով ապրել կյանքիս ողջ ընթացքում:
- Եկե՛ք նախ հասկանանք՝ որ մասում և ինչ երկարությամբ է Ձեզ մոտ ստրիկտուրան, - ասում եմ ես, - մենք պետք է իրականացնենք ռենտգենյան հետազոտություն՝ ուրետրոգրաֆիա, և տեսնենք ստրիկտուրան՝ իրականացնենք ֆիբրոուրետրոցիստոսկոպիա:

Միզուկի նեղացման ախտորոշման մեթոդները

Ուրետրոգրաֆիա

Հնարավորություն է տալիս գնահատել ստրիկտուրայի երկարությունը: Սա ռենտգենոլոգիական մեթոդ է, որի դեպքում միզուկի մեջ է ներարկվում կոնտրաստային նյութ, և իրակականացվում են մի շարք նկարներ:

Ուրետրոսկոպիա

Օպտիկական սարքի՝ ցիստոսկոպի միջոցով բժիշկը գնահատում է միզուկի լորձաթաղանթի վիճակը, պատկերացում է կազմում քարերի առկայության մասին և ճշգրտում ուրետրոգրաֆիայից ստացված տվյալները:

Ուրոֆլուոմետրիա

Այս մեթոդը թույլ է տալիս չափել մեզի հոսքի արագությունը: Դա շատ կարևոր բնութագրող պարամետր է հիվանդության կլինիկական ընթացքի վերաբերյալ: Հիվանդը միզում է տարայի մեջ, իսկ համակարգիչը գնահատում է մեզի հոսքի արագությունը:

Մեզի ընդհանուր անալիզ

Անհրաժեշտ անալիզ, որը հնարավորություն է ընձեռում դատել միզային համակարգում բորբոքման առկայության մասին:

Ֆիբրոսկոպիա

Մի շարք դեպքերում անհրաժեշտ է միզուկը զննել միզապարկի կողմից, հատկապես, եթե հիվանդի որովայնում տեղադրված է ցիստոստոմա: Ֆիբրոսկոպը թույլ է տալիս միզուկը գնահատել երկու կողմից:

Միզային համակարգի ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է դատել ինչպես երիկամների և միզապարկի վիճակի, այնպես էլ մնացորդային մեզի առկայության մասին, ինչը ախտորոշման տեսանկյունից կարևոր չափանիշ է:

Միզուկի ստրիկտուրայի բուժումը տղամարդկանց մոտ

Թվում է՝ ի՞նչ բարդ բան կա մի ինչ-որ խողովակի մի ինչ-որ նեղացման բուժման մեջ: Լայնացրու՛ այն, և ամեն բան լավ կլինի:
Ամբողջ ցավը նրանում է, որ միզուկի ստրիկտուրայի լայնացման, ձգման, իսկ բժշկական լեզվով ասած՝ բուժավորման ցանկացած փորձ ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Լավագույն դեպքում հիվանդը ցմահ դատապարտված է ամսական մեկ անգամ անցնել այդ ցավոտ և ոչ անվտանգ պրոցեդուրան: Ցմահ: Ամսական մեկ անգամ: Ըստ գրաֆիկի:
Պարզապես այն պատճառով, որ արդեն իսկ հայտնվելով մեկ անգամ՝ ստրիկտուրայի հիմքը կազմող սպին սկսելու է զարգանալ: Եվ մինչև չհեռացվի սպիացած հյուսվածքը, հիվանդությունը չի բուժվի: Լավ, ենթադրենք՝ ստրիկտուրայի երկարությունը 1-1,5սմ է: Հնարավոր է կտրել, հեռացնել այդ հատվածը և միմյանց կարել խողովակի առողջ հատվածները: Թեորիապես: Գործնականում դա փոքր-ինչ ավելի բարդ է: Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե նեղացման երկարությունը գերազանցում է 5 սանտիմետրը: Իսկ եթե միզուկը տուժել է ամբողջությա՞մբ: Իսկ եթե առկա է երկու կամ երեք նեղացու՞մ: Միզուկն ամբողջությամբ հնարավոր չէ կտրել. անհրաժեշտ է վերականգնել միզուկային խողովակը: Այսպիսով, միզուկի ստրիկտուրայի բուժումը պետք է իրականացվի բացառապես ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում աշխատող, լավ պատրաստված և փորձառու մասնագետի կողմից:

“Ուրետրալ վիրաբուժությունն իր մեջ ներառում է թե՛ ուրոլոգիա, թե՛ ռեկոնստրուկցիա, թե՛ պլաստիկա”
Պրոֆեսոր Բարբալի

Միզուկի ստրիկտուրայի վիրահատությունը տղամարդկանց մոտ

Միզուկի ստրիկտուրայի բուժման խնդիրը կայանում է նրանում, որ ծայրահեղ բարդ է կանխատեսել վիրահատության ընթացքը: Դա ստանդարտ իրավիճակ է ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրաբուժության համար. չէ՞ որ շատ ավելի հեշտ է օրգանը հեռացնել, քան այն վերստին ստեղծել: Օրգանը վերստեղծելը հմտություն է պահանջում, ինչպես նաև՝ վիրահատության ընթացքում պլանը փոխելու ընդունակություն և պլաստիկ վիրաբուժության բոլոր մեթոդների տիրապետում: Այդ իսկ պատճառով ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրաբուժությամբ է զբաղվում ընդամենը ուրոլոգների 4-5%-ը: Հենց այդ պատճառով է, որ Արևմուտքում առանձնացված է մի ամբողջ ենթամասնագիտություն՝ ուրետրալ վիրաբուժություն:
Ինչու՞ է այդպես: Իրականում, ի՞նչ բարդ բան կարող է լինել ինչ-որ մի խողովակի անցանելիության վերականգնման մեջ:
Դատե՛ք ինքներդ.

  • Տղամարդու միզուկը բաղկացած է տարբեր կառուցվածք ունեցող 5 մասից,
  • Դրանցից յուրաքանչյուրում գոյություն ունի ստրիկտուրայի առաջացման առնվազն 3 պատճառ,
  • Ստրիկտուրաներն իրենք լինում են երկար և կարճ,
  • Գործնականում տարբերակներից յուրաքանչյուրը հատուկ մոտեցում է պահանջում: Գոյություն չունի ունիվերսալ վիրահատություն ստրիկտուրայի բոլոր տիպերի համար

Որոշ դեպքում բավական է միայն կտրել նեղացած հատվածը և միզուկի ծայրերը կարել միմյանց: Մեկ այլ դեպքում անհրաժեշտ է, օրինակ, վերականգնել միզուկի շրջագիծը՝ որպես կարկատան օգտագործելով այտի լորձաթաղանթից վերցված մի հատված: Որոշ դեպքերում խնդիրը հնարավոր է լինում լուծել միմիայն միզուկի ստրիկտուրայի ամբողջական վերականգնողական պլաստիկայի միջոցով:

Առօրյա մի պատմություն. միզուկի ստրիկտուրա

- Ինչպե՞ս թե՝ այտի լորձաթաղանթը: – Հիվանդը՝ ցնցված, նայում է ինձ, - Բայց ի՞նչ կապ կարող է լինել այտիս և, ներեցեք իհարկե, այն օրգանիս միջև, որով ես միզում եմ:
- Անկեղծ ասած, այդ հարցն ինձ ևս մինչ օրս շարունակում է զարմացնել: Սակայն բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ այտի լորձաթաղանթը պլաստիկայի համար լավագույն հումք է հանդիսանում, - ժպտում եմ ես: - Ապա նայե՛ք, Ձեզ մոտ առկա է բավականին երկար ստրիկտուրա, և մենք պետք է ինչ-որ բանով փոխարինենք այդ սպիացած հյուսվածքը:
Հիվանդը երկար ուսումնասիրում է նկարները:
- Հովհանես Էդուարդովի՛չ, իսկ ի՞նչ ճակատագիր է ունենալու այտս: Չէ՞ որ Դուք պատրաստվում եք այտիցս մի ողջ կտոր պոկել: Ախր չէ՞ որ դա դեմք է:
- Բնականաբար ո՛չ: Ես պատրաստվում եմ վերցնել ընդամենը լորձաթաղանթի մի փոքրիկ կտոր: Ներսի կողմից: Դուք այդ ամենի մասին կմոռանաք մեկ շաբաթ անց:
…Վիրահատությունից մեկ տարի անց ես ստացա հետևյալ կարծիքը.
«…Հարգելի Հովհաննես Էդուարդովի՛չ: Կարծում եմ, որ Մեծ Դատաստանի օրը Ձեզ կներվի Ձեր մեղքերի կեսը: Մի շատ պարզ պատճառով՝ Դուք մարդկանց եք վերադարձնում ուրախությունը և միզելուց ստացած հաճույքը»:

Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է բուժել միզուկի ստրիկտուրան Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք ճշգրիտ ախտորոշում: 

Your city - Ashburn. Learn how we can organize your visit to Moscow for treatment.